Jump to content

Լեղատու արջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեղատու արջեր
Լեղատու արջը «ճնշող վանդակում» Հույչժոու ֆերմայում (Հույչժոու, Չինաստան)[1]
 Bear bile Վիքիպահեստում

Լեղատու արջեր (երբեմն կոչվում են մարտկոցային արջեր), անազատության մեջ պահվող կենդանիներ, որոնցից լեղի են կորզում արևելյան և հատկապես չինական ավանդական բժշկության մեջ օգտագործելու նպատակով։

Լեղին լյարդիում կողմից արտադրվող և լեղապարկում կուտակվող մարսողական հեղուկ է, որն այս արդյունաբերության մեջ ստացվում է կենդանիներին հատուկ ֆերմաներում պահելու միջոցով[2][3][4]։ Ըստ միջազգային գնահատականների՝ ներկայումս Չինաստանում, Լաոսում, Վիետնամում և Մյանմայում շուրջ 12,000 արջ շարունակում է պահվել անասնապահական նմանատիպ պայմաններում[5][6][7][8][9][10]։ Նախկինում պահվել է նաև Հարավային Կորեայում, սակայն 2026 թվականի հունվարից երկրում պաշտոնապես ու ամբողջությամբ արգելվել է արջի լեղու արդյունաբերությունը և երկիրը հանվել է ներկայումս գործող ֆերմաներ ունեցող պետությունների հիմնական ցանկից[11]:

Լեղի ստանալու համար պահվող ամենատարածված տեսակը ասիական սև արջն է (Ursus thibetanus)[12]։ Այդուհանդերձ, այս արդյունաբերության մեջ շահագործվում են նաև արևային արջը (Helarctos malayanus), գորշ արջը (Ursus arctos) և այլ տեսակներ (միակ բացառությունը մեծ պանդան է, որի օրգանիզմը չի արտադրում ուրսոդեօքսիխոլաթթու)[13][14][15]։

Թե՛ ասիական սև արջը, թե՛ արևային արջը ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում որպես խոցելի տեսակներ[12][13]։ Պատմականորեն արջի լեղին ստացվել է կենդանիների որսի միջոցով, սակայն 1980-ական թվականներին որսի արգելքի սահմանումից հետո լայն տարածում է գտել արդյունաբերական բուծումը հատուկ ֆերմաներում[16]։

Լեղու կորզումն իրականացվում է մի քանի եղանակներով, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է վիրահատական միջամտություն, ինչը ենթադրում է կենդանու մարմնում մշտական խողովակակապի (ֆիստուլայի) կամ մշտական կաթետերի տեղադրում։ Ոչ պրոֆեսիոնալ վիրահատությունների պատճառած սթրեսի ու վարակների հետևանքով արջերի զգալի մասը սատկում է։

Ֆերմաներում պահվող կենդանիները մշտապես գտնվում են այնպիսի նեղ վանդակներում, որոնք հաճախ թույլ չեն տալիս նույնիսկ կանգնել, ուղիղ նստել կամ շրջվել։ Տեղաշարժման խիստ սահմանափակումներն ու և ցածրորակ խնամքը հանգեցնում են առողջական և բարեկեցության լուրջ խնդիրների, այդ թվում՝ ֆիզիկական վնասվածքների, քրոնիկ ցավի, ուժեղ հոգեկան սթրեսի և մկանային ատրոֆիայի։ Որոշ արջեր գերեվարվում են դեռ ձագ հասակում և նման պայմաններում կարող են պահվել մինչև 30 տարի[17]։

Չնայած արջի արտադրանքի համաշխարհային առևտրի ծավալը գնահատվում է մինչև 2 միլիարդ դոլար[18][19], այս դաժան պրակտիկան լայնորեն դատապարտվում է բժիշկական համայնքի կողմից ինչպես Չինաստանում[20], այնպես էլ ամբողջ աշխարհում։

Լեղի ստանալու համար բուծվող արջերի տեսակները
Ասիական սև արջ
Արևային արջ
Գորշ արջ

Արջի լեղին և լեղապարկը, որտեղ պահվում է լեղին, չինական ավանդական բժշկության բաղադրիչներ են։ Դրանց կիրառման մասին առաջին գրավոր հիշատակում հանդիպում է Թան դինաստիայի շամանակաշրջանի «Թան Բան Ցաո» (չինարեն՝ 新修本草 , «Նոր վերանայված դեղագիտություն», 659 թվական) աշխատության մեջ[21]։ Արջի լեղու հիմնական դեղաբանական ակտիվ բաղադրիչը ուրսոդեօքսիխոլաթթուն (UDCA) է․ արջերը միակ կաթնասուններն են, որոնց օրգանիզմն արտադրում է այս թթվի զգալի քանակություն[4]։

Սկզբնապես լեղին ստացվել է վայրի արջերին որսալուց հետո լեղապարկն իր պարունակությամբ կենդանու մարմնից հեռացնելու միջոցով։ 1980-ական թվականների սկզբին Հյուսիսային Կորեայում մշակվել են կենդանի արջերից լեղի կորզելու մեթոդներ, ինչից էլ սկսվել է լեղատու արջերի բուծումը։ Սա արագորեն տարածվել է Չինաստանում և տարածքշրջանի այլ երկրներում[7]։

Արջաբուծական ֆերմաների հիմնումը նպատակ ուներ կրճատել վայրի արջերի որսը․ ենթադրվում էր, որ եթե ֆերմաներում աճեցվեն արտադրողական կենդանիների ինքնաբավ պոպուլյացիա, որսագողերն այլևս վայրի բնությունից արջեր որսալու կամ սպանելու դրդապատճառ չեն ունենա[5][22]։

Այդուհանդերձ, լեղու և լեղապարկի պահանջարկը շարունակում է բարձր մնալ աշխարհի ասիական համայնքներում, այդ թվում՝ Եվրոպական Միությունում և Միացյալ Նահանգներում[4]։ Այս պահանջարկի պատճառով ԱՄՆ-ում նույնպես արջերը սկսել են թիրախավորվել և որսվել հատկապես այս նպատակով[23][24]։

Լեղու կորզման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղու կորզման համար կարող են օգտագործվել մի քանի մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է վիրահատական միջամտություն[25]․

  • Լեղապարկի միջմաշկային կրկնվող դրենավորում

Ուլտրաձայնային հետազոտության միջոցով որոշվում է լեղապարկի տեղադրությունը, որից հետո այն ծակվում է՝ հեղուկը դուրս մղելու համար։

  • Մշտական իմպլանտացիա

Որովայնի պատից դեպի լեղապարկ տարվում է հատուկ խողովակ։ ԱՄՆ-ի «Հումանիտար հասարակություն» կազմակերպության (Humane Society, HSUS) տվյալներով՝ լեղին սովորաբար կորզվում է օրական երկու անգամ, և յուրաքանչյուր միջամտության ժամանակ ստացվում է 10-20 մլ հեղուկ[26]։

  • Կաթետերացում

Արջի որովայնի միջով դեպի լեղապարկ է անցկացվում պողպատե կամ պերսպեքսային (օրգանական ապակի) կաթետեր։

  • Ամբողջական բաճկոնի մեթոդ

Լեղու արտահոսքն ապահովվում է մշտական կաթետերային խողովակով, որն այնուհետև հավաքվում է արջի մարմնին ամրացված մետաղական տուփի մեջ դրված պլաստիկ պարկում։

  • Ազատ կաթիլային մեթոդ

Արջի որովայնի և լեղապարկի վրա վիրահատական եղանակով ստեղծվում է մշտական անցք կամ խողովակակապ (ֆիստուլա), որտեղից լեղին ազատորեն կաթում է։ Բաց վերքը խիստ խոցելի է վարակների նկատմամբ․ լեղին հաճախ հետ է հոսում որովայնի խոռոչ՝ հանգեցնելով մահացության բարձր ցուցանիշների։ Երբեմն անցքը բաց է պահվում պերսպեքսային կաթետերով, ինչը, ըստ HSUS-ի, կենդանուն անտանելի ցավ է պատճառում։ «Animals Asia» հիմնադրամի (AAF) անասնաբուժական զեկույցների համաձայն՝ այս վիրահատություններն արջերին մեծ տառապանք են պատճառել, քանի որ իրականացվել են առանց հակաբիոտիկների կամ ցավազրկման։ Բացի այդ, քանի որ օրգանիզմը բնականորեն փորձում է բուժել վերքը, ֆիստուլաները հաճախ փակվել են, ձ արջերը ստիպված բազմիցս ենթարկվել են նույն դաժան գործընթացին։

  • Ամբողջական լեղապարկի հեռացում (խոլեցիստեկտոմիա)

Այս եղանակը կիրառվում է այն դեպքեորւմ, երբ վայրի արջերին սպանում են հենց տեղում՝ լեղապարկն ամբողջությամբ կորզելու նպատակով[27]։

Գնահատվում է, որ արջերի 50-60 տոկոսը սատկում է հենց վիրահատության ընթացքում կամ հետվիրահատական հակասանիտարական պայմանների ու ոչ պատշաճ խնամքի հետևանքով առաջացած բարդություններից[22][28][4]։

Պահման պայմաններ և խնամք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջերին սովորաբար պահում են մարտկոցային վանդակներում
Վիետնամում անազատությունից փրկված լեղատու արջ, որն այժմ ապրում է Չինաստանում

Վայրի բնությունից երբեմն գերեվարվում են արջի ձագեր՝ ֆերմաներում անազատության մեջ պահվող կենդանիների գլխաքանակը լրացնելու նպատակով։ Դեռևս 2008 թվականի տվյալներով՝ արջաբուծական ֆերմաներըվայրի արջի մեկ ձագի համար վճարում էին 280-400 ԱՄՆ դոլարին համարժեք գումար[22]։

Լեղու կորզումն սկսվում է երեք տարեկան հասակում և շարունակվում առնվազն հինգից տասը տարի, թեև որոշ արջեր կարող են վանդակներում շահագործվել 20 տարի կամ ավելի[22]։ Արդյունավետության հինգ տարիների ընթացքում մեկ արջը կարող է արտադրել 2,2 կգ լեղի[29]։

Երբ կենդանիներն անցնում են արտադրողական տարիքը (մոտ 10 տարեկան), նրանց հաճախ մորթում են մարմնի մյուս մասերի՝ մսի, մորթու, լեղապարկի և հատկապես թաթերի համար, որոնք արևելյան խոհանոցում համարվում են թանկարժեք դելիկատես[25][30]։

Լեղու կորզման գործընթացը տեխնիկապես հեշտացնելու համար հասուն արջերին սովորաբար պահում են չափազանց նեղ՝ մոտավորապես 130 x 70 x 60 սմ չափսերի վանդակներում[28]։ Դրանք այնքան փոքր են, որ զրկում են կենդանուն ուղիղ նստելու, կանգնելու կամ շրջվելու հնարավորությունից։ Որոշ ֆերմաներում օգտագործվում են այսպես կոչված «ճնշող վանդակներ», որոնց պատերը կարող են տեղաշարժվել դեպի ներս՝ արջին ամբողջությամբ անշարժացնելու համար։ Ըստ HSUS-ըի տվյալների՝ երբեմն արջերին տեղափոխվում են ճնշող վանդակներ միայն լեղու կորզման պահին, իսկ մնացած ժամանակն պահում են համեմատաբար ավելի մեծ վանդակներում, որտեղ նրանք կարողանում են գոնե կանգնել և շրջվել։

Լեղատու արջերը հաճախ ենթարկվում են նաև այլ դաժան միջամտությունների, որոնք առաջացնում են էթիկական և կենդանիների բարեկեցության լուրջ մտահոգություններ։ Դրանցից է ճանկահանումը, որի ժամանակ ամպուտացվում է ամբողջ թաթերի յուրաքանչյուր մատի երրորդ մատոսկրը՝ կանխելու համար արջերի ինքնավնասումը կամ ֆերմայի աշխատողներին վիրավորումը։ Նույն պատճառներով խաճախ կեռացվում են նաև կենդանիների հետևի ատամները (աղորիքները)։ Այս բոլոր գործողությունները սովորաբար իրականացվում են ֆերմայի ոչ մասնագետ անձնակազմի կողմից, ինչի հետևանքով արջերը ողջ կյանքում տառապում են մշտական քրոնիկ ցավերից[28]։

Բացի այդ, պաթոլոգիական զեկույցները փաստում են, որ հիվանդ արջերից կորզված լեղին հաճախ աղտոտված է լինում արյունով, թարախով, կղանքով, մեզով, բակտերիաներով և քաղցկեղային բջիջներով[31]։

Բարեկեցության մտահոգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղատու արջերի բարեկեցության վերաբերյալ միջազգային հնչեղությունն ու մտահոգությունները սկիզբ են առել 1993 թվականին[28]։ Արջաբուծական ֆերմաների մեծ մասում անասնաբուժական հսկողությունն իսպառ բացակայում է կամ ծայրահեղ թույլ է, իսկ կենդանիների ամենօրյա խնամքը հիմնականում իրականացվում է համապատասխան որակավորում չունեցող աշխատակիցների կողմից։ Վանդակների սեղմ չափերը, դրանց միջև հեռավորության սահմանափակումները և կենդանիների համար անհրաժեշտ ներքին կառուցվածքների բացակայությունը հանդիսանում են կենդանիների բարեկեցության կտրուկ վատթարացման հիմնական ցուցանիշները[32]։

Ֆիզիոլոգիական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիկոստերոիդների բարձր մակարդակը ֆիզիոլոգիական սթրեսի լայնորեն կիրառվող ցուցանիշ է: Լեղու ֆերմաներից փրկարարական կենտրոն տեղափոխված ասիական սև արջերի մազերի հետազոտությունները ցույց են տվել, որ կորտիկոստերոիդների կոնցենտրացիան 163 օրվա ընթացքում նվազել է 12-ից մինչև 88%-ով[33]։ Սթրեսի և կենդանիների բարեկեցության անկման այլ ֆիզիոլոգիական ախտանիշներից են աճի հետ մնալը (հապաղումը) և խոցերը[33]։

2000 թվականին անցկացված հարցումները փաստում են, որ լեղատու արջերը հաճախ տառապում են վերքերից, մաշկային հիվանդություններից, արտաքին մակաբույծներից, մազաթափությունից, ոսկրային ձևախախտումներից, տարատեսակ վնասվածքներից, վերջույթների այտուցներից, ատամնաբուժական և շնչառական խնդիրներից, քրոնիկ փորլուծությունից և խորը սպիներից[32]։

Ֆերմաներից ազատված 165 արջերի բժշկական հետազոտությունը (որոնք նախկինում շահագործվել են «ազատ կաթիլային» մեթոդով) ի հայտ են բերել հետևյալ ծանր հիվանդությունները․

Արջերի մեծ մասի մոտ ախտորոշվել է այս հիվանդությունների զուգակցումը[34]։

Վարքագծային ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական աղբյուրները հայտնել են, որ լեղատու արջերը դրսևորում են անոմալ վարքագիծ, ինչպիսիք են ստերեոտիպիա, ապաթիա, տագնապայնություն և ինքնավնասում[32][33][35]։

Կյանքի տևողություն և մահացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեղու կորզման նպատակով ֆերմաներում պահվող արջերի կյանքի միջին տևողությունը գնահատվում է հինգ տարի, մինչդեռ անազատության մեջ գտնվող առողջ արջերը կարող են ապրել մինչև 35 տարի, իսկ վայրի արջերը՝ 25-ից 30 տարի։

Օրենսդրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ արջաբուծական նոր ֆերմաներ այլևս չեն արտոնագրվելու[36], իսկ 1996 թվականին թողարկման հատուկ ծանուցմամբ արգելվել են կենդանիների մարմնում որևէ օտար մարմնի տեղադրումը։

Ըստ այդ կարգավորումների՝ 3 տարեկանից ցածր և 100 կգ-ից պակաս քաշ ունեցող արջերին չի թույլատվում շահագործել, իսկ վանդակներում նրանց կարելի է փակել բացառապես լեղու կորզման ընթացքում։ Իշխանությունները պահանջել են անցում կատարել ազատ կաթիլային մեթոդին, որը ենթադրում էր լեղապարկի վրա կտրվածքի միջոցով արհեստական խողովակակապի ստեղծում լեղապարկի և որովայնի պատի միջև[22][28]։

2006 թվականին Չինաստանի Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակը հայտարարել է «Սև արջերի բուծման տեխնիկական կանոնագրքի» կիրառման մասին, որը «պահանջում է հիգիենիկ ու անցավ լեղահանում, ինչպես նաև խիստ կանոնակարգերի սահմանում խնամքի, զբոսանքի և բազմացման պայմանների վերաբերյալ»[37]։

Սակայն «Animals Asia» հիմնադրամի (AAF) 2007 թվականի անասնաբուժական զեկույցը ցույց է տալիս, որ Տեխնիկական կանոնագիրքը գործնականում չի կիրառվել․ շատ արջեր շարունակել են իրենց ամբողջ կյանքն անցկացնել կորզման նեղ վանդակներում՝ զրկված լինելով սննդի կամ ջրի ազատ հասանելիությունից։ Զեկույցում նաև նշված է, որ Տեխնիկական կանոնագրքում պաշտոնապես խրախուսված ազատ կաթիլային տեխնիկան ծայրահեղ հակահիգիենիկ է, քանի որ բաց ֆիստուլան ուղիղ ճանապարհ է բակտերիաների՝ որովայնի խոռոչ թափանցելու համար։ Այս վիրահատությունները կենդանիներին մեծ տառապանք են պատճառել, քանի որ իրականացվել են առանց համապատասխան հակաբիոտիկների կամ ցավազրկման։ Ավելին, քանի որ ֆիստուլաները բնականոն կերպով լավանալով փակվել են, արջերը բազմիցս ենթարկվել են նույն վիարահատությանը, իսկ վերքի լավացումը կանխելու համար ֆերմերները արջերին հրել են մետաղական ձողերով։ Անասնաբուժական զննումների ժամանակ որոշ արջերի մարմնում հայտնաբերվել են նաև գաղտնի տեղադրված, մշտապես իմպլանտացված թափանցիկ պերսպեքսային կաթետերներ։

Բացի վարակներից ու մշտական ցավից, ֆիստուլա ունեցող արջերի 28%-ի մոտ առաջանում է նաև որովայնային ճողվածք, իսկ ավելի քան մեկ երրորդն ի վերջո մահանում է լյարդի քաղցկեղից, որն ուղղակիորեն կապված է լեղու կորզման երկարատև գործընթացի հետ։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում արջաբուծությունն ապօրինի է ճանաչվել 1992 թվականին։ Այնուամենայնիվ, 2008 թվականին հաղորդվել է, որ ավելի քան 1,300 արջ դեռևս գտնվել է 108 ֆերմաներում, որտեղ ֆերմերները հույս ունեին, որ օրինական բուծումը կվերսկսվի[22]։ 2008 թվականի դրությամբ տաս տարեկանից բարձր վայրի արջերը Հարավային Կորեայում դեռևս կարող էին օրինականորեն սպանվել իրենց լեղապարկի համար[22]։

2026 թվականի հունվարից երկրում պաշտոնապես ու ամբողջությամբ արգելվել է արջի լեղու արդյունաբերությունը և երկիրը հանվել է ներկայումս գործող ֆերմաներ ունեցող պետությունների հիմնական ցանկից[11]:

Վիետնամի կառավարությունը 2005 թվականին ապօրինի է ճանաչել արջերից լեղու կորզումը[38] և հանձնառություն է ստանձնել աստիճանաբար դադարեցնել արջաբուծությունը։ 2008 թվականին Վիետնամի ֆերմաներում դեռևս բուծվել են 3,410 արջ[22]։

Այլընտրանքային աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ֆերմերային արջերից լեղի ստանալու երկու այլընտրանքային աղբյուրներ՝ վայրի արջերից և սինթետիկ աղբյուրներից։

Ֆերմերային արջերի լեղին համարվում է ավելի ցածրորակ, քան վայրի արջերի լեղին և լեղապարկը[32][39]։

Ազդեցությունը պահպանության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանի ֆերմաներում անազատության մեջ պահվում է շուրջ 7,600 արջ։ Չինացի պաշտոնյաների պնդմամբ՝ նույնքան լեղի ստանալու համար տարեկան պետք է սպանվեր 10,000 վայրի արջ[40]։ Կառավարությունը ֆերմային բուծումը դիտարկում է որպես ողջամիտ այլընտրանք, որը կանխում է որսագողության պատճառով վայրի արջերի ոչնչացումը՝ երկար ժամանակ չմտահոգվելով կենդանիների բարեկեցությամբ։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում 500 արջերի փրկությանն ու տեղափոխմանը կառավարության տված համաձայնությունը կարող է վկայել այս կոշտ դիրքորոշման մեղմացման մասին[41]։

«Earthtrust» կազմակերպությունը դեռևս 1994 թվականին հայտնել է, որ Հարավային Կորեայում և Թայվանում արջի մարմնի մասերի նկատմամբ առկա պահանջարկը համաշխարհային պոպուլյացիաների համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է[42]։ Հարավկորեական որոշ զբոսաշրջային ընկերությունների ևարջաբույծների համագործակցության արդյունքում ձևավորված «արջի լեղու զբոսաշրջությունը» զգալիորեն նպաստել է Չինաստանում և Վիետնամում այս արդյունաբերության կտրուկ աճին[43]։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությանը (WAP) 2002 թվականի տվյալներով՝ Ճապոնիայում արջի լեղու պահանջարկը կայուն կերպով պահպանվել է տարեկան առնվազն 200 կգ-ի սահմաններում։ Նման ծավալը տեսականորեն բավարարելու համար պահանջվում է շուրջ 10,000 սպանված արջ, ինչը պայմանավորված էր նաև երկրում համապատասխան օրենսդրության և դրա կիրառման թերություններով[44]։

Բացի այդ, 2015 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ ավանդական բժշկության համար արջի լեղու և լեղապարկի ապօրինի առևտուրը բաց և լայն տարածում ունի նաև Մալայզիայում՝ լուրջ վտանգ ներկայացնելով վայրի արջերի համար։ Մալայզիայի ավանդական բժշկության 365 խանութների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ դրանցից 175-ը (48%) բացահայտորեն վաճառում են արջի լեղապարկ և արջի լեղի պարունակող բժշկական միջոցներ[45]։

Լեղատու արջերի ֆերմաների որոշ կողմնակիցներ պնդում են, որ «Վայրի կենդանիների բուծումն առաջին հայացքից առաջարկում է տրամաբանական լուծում․ օրինական առևտուրը սկզբունքորեն կարող է հիմնվել արհեստական պայմաններում բուծված կենդանիների վրա, ինչը թույլ կտա բավարարել շուկայի պահանջարկը և կկանխի վայրի տեսակների որսը»[29]։

Այնուամենայնիվ, արջերը շարունակվում են գերեվարվել վայրի բնությունից՝ այս ֆերմաներին մատակարարելու համար։ 2000 թվականին անցկացված հարցումները փաստում են, որ ուսումնասիրված գրեթե բոլոր ֆերմաները համալրել են իրենց գլխաքանակը վայրի բնությունից որսացած կենդանիներով[32]։ Նշվում է, որ սա անհրաժեշտ է անազատության մեջ արջերի բազմացման հետ կապված լուրջ դժվարությունների պատճառով[7]։ Բացի այդ, սպառողները հաճախ նախապատվությունը տալիս են հենց վայրի արջերից ստացված լեղուն, ինչի հետևանքով, ֆերմերային արտադրանքը չի կարողանում լիարժեքորեն փոխարինել վայրի ծագման հումքին [29][39]։ Օրինակ, Լաոսում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ արջաբուծությունը կարող է ոչ թե նվազեցնել, այլ ընդհակառակը՝ մեծացնել վայրի արջերի որսագողության դրդապատճառը[46]։

Վայրի բնության շահագործմամբ զբաղվող մի շարք զբոսաշրջային վայրերի ուսումնասիրությունը հանգել է այն եզրակացության, որ լեղատու արջերի ֆերմաները բացասական ազդեցություն ունեն ինչպես կենդանիների բարեկեցության, այնպես էլ տեսակների պահպանության վրա[47]։

Որսագողությունը Միացյալ Նահանգներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջին ԱՄՆ ազգային պարկերի անտառապահները սկսել են հայտնաբերել արջերի դիակներ, որոնցից հեռացված էին միայն լեղապարկերն ու թաթերը։ Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ դա անհատ որսորդների ձեռքի գործն է, սակայն հետաքննությունները բացահայտել են ապացույցներ, որ որսագողությամբ և մաքսանենգությամբ զբաղվող խոշոր առևտրային ցանցեր են գործում։ 1999 թվականին ավարտված երեք տարվա գործողության արդյունքում (Operation SOUP) Վիրջինիայում ձերբակալվել է 52 մարդ և առգրավվել 300 լեղապարկ։ Մեկ այլ հետաքննություն Օրեգոնում հանգեցրել է նրան, որ իրավապահները ռեկետի մեղադրանք են ներկայացրել մի հանցավոր խմբավորման դեմ, որը մեկ տասնամյակի ընթացքում տարեկան ապօրինի որսացել էր 50-100 արջ[22][48]։ 2008 թվականի գնահատականներով՝ Հյուսիսային Ամերիկայում տարեկան շուրջ 40,000 ամերիկյան սև արջ ապօրինի որսվում է բացառապես լեղապարկերի և թաթերի համար[22]։

Սինթետիկ աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջի լեղու հիմնական դեղաբանական ակտիվ բաղադրիչը ուրսոդեօքսիխոլաթթուն (UDCA) է։ Այն կարող է սինթեզվել կովի կամ խոզի լեղուց, կամ նույնիսկ ստացվել առանց կենդանական բաղադրիչների կիրառման[49]։ Դրա միջազգային համընդհանուր անվանումը Ուրսոդիոլ է, և այն ներկայումս լայնորեն արտադրվում է այնպիսի հայտնի ապրանքանիշերով, ինչպիսիք են «Ակտիգալ», «Ուրսոն», «Ուրսոֆալկ», «Ուրսոգալ »և «Ուրսոտան»[49]։ Դեռևս 2008 թվականի գնահատականներով՝ Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում տարեկան սպառվում էր շուրջ 100,000 կգ սինթետիկ UDCA, իսկ համաշխարհային ընդհանուր սպառումը կարող էր կրկնակի գերազանցել այս ցուցանիշը[50]։ Այնուամենայնիվ, ավանդական բժշկության շատ մասնագետներ բնական (սակայն ֆերմաներում ստացված) UDCA-ն դեռևս համարում են ավելի որակյալ արտադրանք[32]։

Ճապոնիայում, որպես մսի արդյունաբերության ենթամթերք, UDCA-ն կովի լեղուց սինթեզվել է 1955 թվականից ի վեր։ Այն արտադրվում է նաև ԱՄՆ-ում «Ciba-Geigy» ընկերության կողմից։

2014 թվականին «Kaibao Pharmaceuticals» ընկերությունը, որը մատակարարում է Չինաստանում սպառվող արջի լեղու (չոր փոշու տեսքով) մոտ կեսը, հայտարարել է, որ մշակում է թռչնամսի (սագի) լեղուց ստացված մեկ այլ սինթետիկ այլընտրանք[5]։ Նպատակն է ավելի ճշգրիտ վերաստեղծել արջի լեղու փոշու քիմիական կազմը, որպեսզի այն ընդունելի համարվի ավանդական չինական բժշկության փորձագետների կողմից[51]։

2024 թվականի մայիսին «Kaibao»-ն ներդրողներին տեղեկացրել է, որ իրենց «արհեստական արջի լեղու փոշու» հաստատման գործընթացը հապաղել է օրենսդրական վերջին փոփոխությունների պատճառով, քանի որ պահանջվել է լրացուցիչ կլինիկական փորձարկումների հաստատում և իրականացում[52]։ Այս ուղղությամբ «Kaibao»-ն ստացել է չինական երեք առանձին արտոնագիր․

  • 2013 թվականի հայտ․ տաուրոուրսոդեօքսիխոլաթթվի և սագի լեղու փոշու խառնուրդի վերաբերյալ[53]
  • 2014 թվականի հայտ․ սագի լեղու փոշին 7α-HSDH և 7β-HSDH ֆերմենտներով մշակելու վերաբերյալ[54]
  • 2016 թվականի հայտ․ սագի լեղու փոշին այս երկու HSDH ֆերմենտներն արտադրող ինժեներական բակտերիայով ֆերմենտացնելու (խմորման) միջոցով մշակելու վերաբերյալ[55]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի պոպուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիական սև արջերի համաշխարհային պոպուլյացիան 1980-2010 թվականների ընթացքում նվազել է 30-49%-ով[56]։ Թեև տվյալների հավաստիությունը հստակ չէ, ռուս կենսաբանները ներկայացրել են տեսակի ամբողջ արեալում ընդամենը 5,000-6,000 արջի առկայության գնահատականը։ Հնդկաստանում և Պակիաստանում կատարվել են պոպուլյացիայի խտության մոտավոր հաշվարկներ, որոնք սակայն չունեն հաստտված գիտական մեթոդաբանություն կամ հստակ տվյալներ․ ըստ դրանց՝ Հնդկաստանում գնահատվում է 7,000-9,000, իսկ Պակիստանում՝ շուջ 1,000 արջ։ Չինաստանից ստացված չհիմնավորված տվյալները տալիս են 15,000-46,000 -ի հասնող տարբեր ցուցանիշներ, ընդ որում՝ պաշտոնական կառավարական գնահատականը կազմում է 28,000[12]։ Որոշ այլ աղբյուրներով էլ՝ ասիական արջերի համաշխարհային ընդհանուր գլխաքանակը հասնում է ընդամենը 25,000-ի[5]։

Ֆերմերային պոպուլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հաղորդվել է, որ «Կենդանիների պաշտպանության համաշխարհային ընկերության» տվյալներով՝ Ասիայի ապօրինի և օրինական արջաբուծական ֆերմաներում պահվում է ավելի քան 12,000 արջ[57]։

«Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունը» (WAP) 1999 և 2000 թվականներին իրականացրած ուսումնասիրությունների արդյուքում փաստել էր, որ Չինաստանում արջի լեղու 247 ֆերմաներում պահվում էր 7,002 արջ, թեև երկրի կառավարությունն այդ թվերն անվանել է «զուտ ենթադրություն»։ Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանի ֆերմաներում անազատության մեջ ներկայումս պահվում է 7,600 անազատ արջ։ Չինացի պաշտոնյաների պնդմամբ՝ նույնքան լեղի ստանալու համար տարեկան պետք է սպանվեր 10,000 վայրի արջ[58]։ Իշխանությունները ֆերմերային բուծումը դիտարկում են որպես ողջամիտ այլընտրանք, որը նվազեցնում է շուկայի պահանջարկը և կանխում որսագողության պատճառով վայրի արջերի ոչնչացումը։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում 500 արջերի փրկությանը ու տեղափոխմանը կառավարության տված համաձայնությունը կարող է վկայել այս կոշտ դիրքորոշման որոշակի մեղմացման մասին։

Պարզվել է, որ Չինաստանը ամբողջ Հարավարևելյան Ասիայում վաճառվող արջի լեղու արտադրանքի հիմնական աղբյուրն է, թեև այդ կենդանիների մարմնի մասերի և օրգանների միջազգային առևտուրը խստիվ արգելված է «Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով»։

2010 թվականին Չինաստանում գործել է լեղատու արջեր պահող մոտ 97 հաստատություն[33]։ Սա պակաս է 1990-ականների կեսերի համեմատ, երբ «Սինհուան» հաղորդում էր երկրում 480 արջաբուծական ֆերմաների առկայության մասին[59]։

2013 թվականին Չինաստանում լեղու արտադրության համար վանդակներում պահվող արջերի թվաքանակը գնահատվել է 9,000-20,000 արջ[18]՝ շուրջ 100 տեղական ֆերմաներում[8]։ Միայն մեկ ընկերությունում («Fujian Guizhen Tang Pharmaceutical Co. Ltd») գրանցվել է ավելի քան 400 սև արջ՝ նախատեսված ազատ կաթիլային մեթոդով լեղի մատակարարելու համար։ Լեղին հավաքվում է օրական երկու անգամ՝ յուրաքանչյուր արջից օրական ընդհանուր առմամբ հավաքելով մոտ 130 մլ[34]։

Մինչ արջաբուծական ֆերմաների ի հայտ գալը (այսինքն՝ մինչև 1980 թվականը) Չինաստանում արջի լեղու պահանջարկը կազմում էր տարեկան մոտ 500 կիլոգրամ։ 2008 թվականին պահանջարկն աճել էր՝ հասնելով տարեկան մոտ 4,000 կիլոգրամի[22]։

Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2009 թվականի դրությամբ Հարավային Կորեայի 74 ֆերմաներում պահվում էր 1,374 արջ։ Հարավային Կորեայում լեղու համար արջեր պահելն օրինական է, և 10 տարեկանից բարձր արջերը կարող են մորթվել իրենց թաթերի և օրգանների համար[9][60]։ 2022 թվականին Հարավային Կորեայի ֆերմաներում արջերի թվաքանակը նվազել էր՝ հասնելով 322-ի՝ 20 ֆերմաներում[61]։ «Project Moon Bear» հարավկորեական ոչ կառավարական կազմակերպությունը (ՈԿԿ) արշավ է իրականացնում երկրում արջաբուծությունը դադարեցնելու համար։ 2022 թվականին Հարավային Կորեայի կառավարությունը, արջաբույծների ասոցիացիաները և ՈԿԿ-ները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և մինչև 2026 թվականը արջաբուծությունը դադարեցվել է[61]։

Լաոսում առաջին ֆերման հիմնադրվել է 2000 թվականին։ Ֆերմերային արջերի թվաքանակը 2008-2012 թվականներին եռապատկվել է։ 2012 թվականին 11 առևտրային օբյեկտներում պահվում էր 121 ասիական սև արջ և մեկ արևային արջ։ Հնարավոր է, որ բոլոր արջերը որսվել են վայրի բնությունից երկրի ներսում կամ ապօրինի ներկրվել են արտերկրից։ Սա ազգային և միջազգային օրենքների խախտում է[46]։

Լաոսում 2011 թվականին արջի լեղին վաճառվում էր մեկ միլիլիտրի համար 120,000 կիպով (շուրջ 15 ԱՄՆ դոլար) , ինչը կազմում էր երկրում միջին ամսական աշխատավարձի (240,000 կիպ) կեսը[57]։

Լուանգպրաբանգի բնակիչների շրջանում 2019 թվականին անցկացված հարցումները ցույց են տվել, որ թեև արջերի պահպանության նկատմամբ հանրային վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական էր, այդուհանդերձ, արջաբուծական ֆերմաներում տիրող դաժան պայմանների մասին իրազեկվածության մակարդակը դեռևս ցածր էր․ հարցվածների 43.7%-ը ֆերմերային ծագման արջի լեղու սպառումը համարել էր լիովին ընդունելի[62]։

«Claremont Colleges» կրթահամալիրի կողմից հրապարակված 2019 թվականի հետազոտությունը, որն անցկացվել էր Հյուսիսային Վիետնամի 206 տարեց բնակիչների շրջանում, ցույց է տվել, որ հարցվածների մոտ 44%-ը ճանաչում է առնվազն մեկ մարդու, ով նախորդ տարվա ընթացքում օգտագործել է ֆերմերային ծագման արջի արտադրանք։ Միևնույն ժամանակ, հարցվածների միայն 8.72%-ն է կենդանիների պաշտպանությունը նշել որպես հիմնական դրդապատճառ, թե ինչու մարդիկ կհրաժարվեն նման արտադրանքի սպառումից․ դրան հակառակ՝ շուրջ 21%-ը որպես հրաժարման պատճառ նշել էր արտադրանքի ցածր որակը կամ այլ դեղամիջոցների նախապատվություն տալը[63]։

Լեղու արտադրանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջի լեղուց պատրաստված արտադրանքը թողարկվում է տարբեր ձևերով, այդ թվում՝ դեղահատերի (վերևում) և հեղուկի (ներքևում) տեսքով։

Արջի լեղու բարձր շուկայական արժեքը պայմանավորված է ավանդական արևելյան բժշկության մեջ դրա լայն կիրառությամբ։ Լեղու հիմնական ակտիվ բաղադրիչը ուրսոդեօքսիխոլաթթուն է, և այն գնվում և սպառվում է թութքի, կոկորդի ցավի, խոցերի, սալջարդերի, մկանային հիվանդությունների, հոդերի լարվածության, էպիլեպսիայի բուժման, տենդի իջեցման, տեսողության բարելավման և լեղաքարերի քայքայման նպատակով։ Այն օգտագործվում է նաև որպես հակաբորբոքային միջոց, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման հետևանքները նվազեցնելու և լյարդը «մաքրելու» համար[8][25]։ Ներկայումս այն վաճառվում է տարբեր ձևերով, այդ թվում՝ ամբողջական լեղապարկի, հում հեղուկի, դեղահատերի, փոշու, փաթիլների և քսուքների տեսքով[25]։

Հոնկոնգի կառավարության կողմից առգրավված արջի լեղու արտադրանքի նմուշներ

Թեև ավանդական չինական բժշկության մեջ լեղին կիրառվում է չնչին քանակություններով, և մասնագետների կողմից ամեն տարեկան օգտագործվում է ընդհանուր առմամբ շուրջ 500 կգ, սակայն Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպության (WAP/WSPA) տվյալներով՝ արտադրության ծավալները գերազանցում են 7,000 կգ-ը։ Այս հսկայական ավելցուկն օգտագործվել է կոսմետիկ միջոցների, շամպունների և ոչ ավանդական առողջարար տոնիկների (ըմպելիքների) արտադրության մեջ[25]։

2020 թվականին Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը ենթարկվել է խիստ քննադատության, երբ պարզվել էր, որ COVID-19-ի ծանր դեպքերի բուժման համար առաջարկել է «Tan Re Qing» ավանդական դեղամիջոցը, որի բաղադրության մեջ ներառված է արջի լեղի[64][65]։ Նույն ժամանակահատվածում Հարավային Կորեայի արջաբույծներից ոմանք նույնպես փորձել են գովազդել իրենց արտադրանքը որպես կորոնավիրուսի դեմ արդյունավետ միջոց, ինչն արժանացել է կենդանիների իրավունքների պաշտպանության տեղական խմբերի կտրուկ դիմադրությանն ու քննադատությանը[66][67]։

Արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արջի լեղու բաղադրիչներն ունեն որոշակի հակաբորբոքային, հակամանրէային կամ հեպատոպրոտեկտոր ազդեցություններ[68][69]։

Արջի լեղու ակտիվ բաղադրիչը ուրսոդեօքսիխոլաթթուն է (UDCA)։ Ապացուցվել է, որ այն ցուցաբերում է հակաբորբոքային և պաշտպանիչ ազդեցություն մարդու ստամոքս-աղիքային համակարգի էպիթելային բջիջներում։ Ուրսոդեօքսիխոլաթթուն մասնակցում է եղել իմունակարգավորիչ պատասխանների ակտիվացմանը՝ ցիտոկինների[70] և հակամանրէային պեպտիդների (դեֆենզինների)[71] կարգավորման միջոցով, ինչպես նաև նպաստում է հաստ աղիքի վերքերի լավացման գործընթացին[72]։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տրվել, որ UDCA-ի կենսաբանական ազդեցությունը դրսևորվում է նաև էպիթելային բջիջների սահմաններից դուրս[73]։

Հետազոտությունները փաստում են, որ արջի լեղին ընդունակ է արդյունավետորեն քայքայել և լուծել լեղապարկում առկա քարերը[74][75]։

Լեղատու արջերի ֆերմաների շուրջ առկա էթիկական լուրջ հակասությունների պատճառով ներկայումս ակտիվորեն մշակվում և ուսումնասիրվում են ուրսոդեօքսիխոլաթթվի ստացման սինթետիկ այլընտրանքներ։ Չինացի գիտնականներն աշխատում են արջի լեղու քիմիական կազմի լիարժեք սինթետիկ անալոգների ստեղծման ուղղությամբ, ինչը թույլ կտա ամբողջությամբ հրաժարվել կենդանական աղբյուրներից։ Այսպիսով, հույս կա, որ մոտ պագայում այս բաղադրիչը կստացվի բացառապես լաբորատոր եղանակներով՝ վերջ դնելով կենդանիների նկատմամբկիրառվող դաժանություններին[76][77][78][79]։

2011 թվականին արջի մարմնի մասերի, այդ թվում՝ լեղու համաշխարհային ընդհանուր առևտուրը գնահատվել է 2 միլիարդ դոլար[50]։

Արջի լեղապարկի գինը տասնամյակների ընթացքում կտրուկ աճել է․ եթե 1970 թվականին 1 կգ-ն արժեր մոտավորապես 200 ԱՄՆ դոլար, ապա 1990 թվականին գինը հասել էր 3,000-5,000 ԱՄՆ դոլարի, իսկ 2009 թվականին Հոնկոնգիում օրինական շուկայում 1 կգ-ի արժեքը արդեն տատանվում էր 30,000-50,000 ԱՄՆ դոլարի սահմաններում[4]։

Տարբեր երկրների միջև գների անհամաչափությունը նույնպես ակնառու է։ Օրինակ, 1991 թվականի տվյալներով՝ Սեուլում լեղապարկի մեկ հատի գինը տատանվել է 700-3,292 ԱՄՆ դոլարի սահմաններում, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում էր Չինաստանում առկա գները[80]։ 2002 թվականին Ճապոնիայում առավել բարձրորակ լեղապարկերի մեկ գրամի գինը հասել է մինչև 83 ԱՄՆ դոլար (որոնք ներկրվում էին Տիբեթից, Չինաստանից կամ ստացվում տեղական աղբյուրներից)[81]։

Միջազգային շուկայում գոյություն ունի նաև հսկայական տարբերություն սկզբնական որսի և վերջնական վաճառքի գների միջև։ 2013 թվականի զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Ամերիկայում որսագողը մեկ լեղապարկի համար սովորաբար ստանում է 100-150 ԱՄՆ դոլար, սակայն փոշու վերածվելուց հետո այդ օրգանների արժեքը վերջնական շուկայում բարձրանում է՝ հասնելով 5,000-10,000 դոլարի։ Ըստ HSUS-ի տվյալների՝ Ասիայում մեկ լեղապարկի գինը կարող է գերազանցել 3,000 դոլարը։ «TRAFFIC» ցանցի զեկույցում նշված է, որ ամբողջական լեղապարկերի ամենացածր գինը արձանագրվել է Մյանմայում (51.11 դոլար), իսկ ամենաբարձր գինը Հոնկոնգում (մինչև 2,000 դոլար)։ Ըստ գրամի հաշվարկի՝ լեղապարկի ամենաէժան հումքը վաճառվել է Թաիլանդում (0.11 դոլար մեկ գրամի դիմաց), իսկ ամենաթանկը՝ Ճապոնիայում(109.70 դոլար մեկ գրամի դիմաց)[25]։

Հում լեղի և լեղու փոշի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հում լեղին կարող է վաճառվել մինչև 24,000 ԱՄՆ դոլարով՝ 1 կգ-ի դիմաց, ինչը կազմում է ոսկու գնի մոտ կեսը[8]։

Լեղու փոշու առևտրում հսկայական շահութաբերություն կա։ 2007 թվականին, երբ Չինաստանում փոշու մեծածախ գինը կազմում էր մոտավորապես 410 ԱՄՆ դոլար 1 կգ-ի դիմաց, մանրածախ գինը Հարավային Կորեայում աճել էր 25-50 անգամ, իսկ Ճապոնիայում՝ 80 անգամ, այսինքն՝ 33,000 ԱՄՆ դոլար 1 կգ-ի դիմաց[50]։

Գները մեկ դեղահաբի դիմաց տատանվում են 0.38 դոլարից (Մալայզիա) մինչև 3.83 դոլար (Թաիլանդ)[25], իսկ ԱՄՆ-ում՝ մոտավորապես 1 դոլար մեկ դեղահաբի դիմաց, ինչը երկու երկրների միջև միջին գինն է։

Ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին «Guizhentang Pharmaceutical» ընկերությունը Չինաստանում արջի լեղու կորզմամբ զբաղվող ամենախոշոր ևհաջողակ ընկերություններից մեկն էր՝ պետական բյուջե վճարելով շուրջ 10 միլիոն յուան հարկեր[82]։ 2012 թվականին ընկերությունը փորձել էր դուրս գալ Շենժենի ֆոնդային բորսա՝ հայտարարելով իր ֆերմաներում պահվող արջերի գլխաքանակը եռապատկելու և 400-ից 1,200-ի հասցնելու ծրագրերի մասին[8]։ Այս նախագիծը հանրային մեծ հակազդեցության ու դիմադրության էր առաջացել բնապահպան ակտիվիստների, ցուցարարների և համացանցի օգտատերերի կողմից[83][84]։ Դրան հաջորդած մի շարք բուռն բանավեճերի և հանրային քննարկումների ֆոնին ընկերությունը փոձել էր հերքել իր բիզնեսի դաժանության վերաբերյալ պնդումները[85]։ Այդ առումով նրանք կազմակերպել էին լեղու կորզման գործընթացի բաց ցուցադրություններ՝ հայտարարելով, թե միջամտության պահին արջերը որևէ անհանգստություն կամ ցավ չեն զգում[86][87]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Asian Animal Protection Network Արխիվացված Հուլիս 22, 2012 Wayback Machine. Aapn.org. Retrieved on 2011-09-26.
  2. ↑ Czaja, Olaf (2019-03-04). «The use of insects in Tibetan medicine». Centre pour l'Édition Électronique Ouverte. 50 (50). doi:10.4000/emscat.3994. ISSN 0766-5075.
  3. ↑ Saha, Goutam Kumar; Mazumdar, Subhendu (2017-07-01). Wildlife Biology: An Indian Perspective. PHI Learning Pvt. Ltd. ISBN 978-81-203-5313-8.
  4. 1 2 3 4 5 Feng Y, Siu K, Wang N, Ng KM, Tsao SW, Nagamatsu T, Tong Y (2009). «Bear bile: dilemma of traditional medicinal use and animal protection». Journal of Ethnobiology and Ethnomedicine. 5 (1) 2. doi:10.1186/1746-4269-5-2. PMC 2630947. PMID 19138420.
  5. 1 2 3 4 Hance, J. (2015). «Is the end of 'house of horror' bear bile factories in sight?». The Guardian.
  6. ↑ Gong, J. & Harris, R. B. (2006). «The status of bears in China». Understanding Asian Bears to Secure Their Future. Japan Bear Network (compiler), Ibaraki, Japan. էջեր 96–101.
  7. 1 2 3 MacGregor, F. (2010). «Inside a bear bile farm in Laos». The Daily Telegraph. London.
  8. 1 2 3 4 5 Jacobs, A. (2013). «Folk remedy extracted from captive bears stirs furor in China». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. 1 2 Gwang-lip, M. (2009-10-27). «Vietnamese urge Koreans not to travel for bear bile». Korea JoongAng Daily.
  10. ↑ Black, R. (2007). «BBC Test kit targets cruel bear trade». BBC News. Արխիվացված օրիգինալից 2009-01-15-ին. Վերցված է 2010-01-01-ին.
  11. 1 2 Protection, World Animal (2026-02-05). «Historic bear bile farming ban brings hope for bears in Korea». World Animal Protection (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-11-07-ին.
  12. 1 2 3 Garshelis, D.; Steinmetz, R. (2020). «Ursus thibetanus». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. 1 2 Scotson, L.; Fredriksson, G.; Augeri, D.; Cheah, C.; Ngoprasert, D.; Wai-Ming, W. (2017). «Helarctos malayanus».
  14. ↑ McLellan, B.N.; Proctor, M.F.; Huber, D.; Michel, S. (2017). «Ursus arctos». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. ↑ Feng, Yibin; Siu, Kayu; Wang, Ning; Ng, Kwan-Ming; Tsao, Sai-Wah; Nagamatsu, Tadashi; Tong, Yao (2009-01-12). «Bear bile: dilemma of traditional medicinal use and animal protection». Journal of Ethnobiology and Ethnomedicine. 5 2. doi:10.1186/1746-4269-5-2. PMC 2630947. PMID 19138420.
  16. ↑ Bacon, H. (2008). «Implications of bear bile farming». Veterinary Times.
  17. ↑ «End Bear Bile Farming». Animals Asia Foundation. Վերցված է 2017-09-29-ին.
  18. 1 2 «Cages of Shame». Guinness Entertainment. 2013. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. ↑ Kavoussi, Ben (2011 թ․ մարտի 24). «Asian Bear Bile Remedies: Traditional Medicine or Barbarism?». Science-Based Medicine. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  20. ↑ Harrison, David (2011 թ․ օգոստոսի 28). «Chinese doctors to call for 'cruel' bear farms to be closed». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2019-10-20-ին. Վերցված է 2026-03-07-ին.
  21. ↑ SU, Jin (659). «卷第二 病通用药». 新修本草.
  22. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Tsai, L. (2008). «Detailed discussion of bears used in traditional Chinese medicine». Michigan State University College of Law. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  23. ↑ Scotson, Lorraine; Shepherd, Chris (2014-10-29). «Bear farms in Lao PDR expand illegally and fail to conserve wild bears». Oryx. 50: 176–184. doi:10.1017/S0030605314000477.
  24. ↑ «Bear bile facts and information». Animals (անգլերեն). 2019-02-25. Վերցված է 2026-11-07-ին.
  25. 1 2 3 4 5 6 7 Isaccs, J. R. (2013). «Asian bear farming: breaking the cycle of exploitation». Mongabay.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. ↑ February 26; 2019. «What is Bear Bile Farming?». Animal Rescue Society (անգլերեն). Վերցված է 2026-11-07-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. ↑ Pizzi, Romain; Cracknell, Jonathan; David, Sylvain; Laughlin, Denise; Rouffignac, Michelle; Broadis, Nev; Hunt, Matt (2011-06-01). «Laparoscopic cholecystectomies in Asiatic black bears (Ursus thibetanus) rescued from bile farming in Vietnam». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  28. 1 2 3 4 5 Li, P.J. (2004). «China's bear farming and long-term solutions». Journal of Applied Animal Welfare Science. 7 (1): 71–81. doi:10.1207/s15327604jaws0701_5. PMID 15066772. S2CID 11451648.
  29. 1 2 3 Dutton, A.J.; Hepburn, C.; Macdonald, D.W. (2011). «A stated preference investigation into the Chinese demand for farmed vs. wild bear bile». PLOS One. 6 (7) e21243. Bibcode:2011PLoSO...621243D. doi:10.1371/journal.pone.0021243. PMC 3140486. PMID 21799733.
  30. ↑ «The Humane Society of the United States and Born Free USA Praise Hawaii Governor for Signing Bear Bile Prohibition into Law» (Press release). 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին. Վերցված է 2026-03-06-ին.
  31. ↑ «Bear bile farming». Animals Asia Foundation. Վերցված է 2026-03-07-ին.
  32. 1 2 3 4 5 6 Maas, Barbara (2000). The veterinary, behavioural and welfare implications of bear farming in Asia (PDF). World Society for the Protection of Animals. OCLC 183098084. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-09-22-ին. Վերցված է 2019-09-07-ին.
  33. 1 2 3 4 Malcolm, K.D.; McShea, W.J.; Van Deelen, T.R.; Bacon, H.J.; Liu, F.; Putman, S.; Brown, J.L. (2013). «Analyses of fecal and hair glucocorticoids to evaluate short-and long-term stress and recovery of Asiatic black bears (Ursus thibetanus) removed from bile farms in China». General and Comparative Endocrinology. 185: 97–106. Bibcode:2013GCEnd.185...97M. doi:10.1016/j.ygcen.2013.01.014. PMID 23416358.
  34. 1 2 Lu J, Bayne K, Wang J (2013). «Current status of animal welfare and animal rights in China». Alternatives to Laboratory Animals. 41 (5): 351–357. doi:10.1177/026119291304100505. PMID 24329743. S2CID 27944352.
  35. ↑ U.S. Embassy of China: "Bile Bear Report." Արխիվացված Հունիս 17, 2008 Wayback Machine
  36. ↑ Grant, Catharine (2006). The No-nonsense Guide to Animal Rights. New Internationalist. ISBN 978-1-904456-40-7.
  37. ↑ «Press Conference on Animal Welfare, Sponsored by the State Council Information Office(12/01/2006)». Embassy of the People's Republic of China. 2006 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  38. ↑ «Bear bile industry». UK World Animal Protection. World Animal Protection. Արխիվացված է օրիգինալից 2016-02-14-ին. Վերցված է 2016-02-13-ին.
  39. 1 2 Crudge, Brian; Nguyen, Trang; Cao, Tien Trung (2018). «The challenges and conservation implications of bear bile farming in Viet Nam». Oryx. 54 (2): 252–259. doi:10.1017/S0030605317001752. ISSN 0030-6053.
  40. ↑ Parry-Jones, R.; Vincent, A. (1998). «Can we tame wild medicine?». New Scientist. 157 (2115): 26.
  41. ↑ «Home».
  42. ↑ «Bear Farming and Trade in China and Taiwan». Earthtrust. 1994. Արխիվացված է օրիգինալից 2015-06-25-ին. Վերցված է 2020-10-24-ին.
  43. ↑ Tang, Li (2016-07-12). «Couple seeks to end bear bile trade in Korea, build sanctuaries». The Korea Herald. Վերցված է 2026-03-07-ին.
  44. ↑ Togawa, Kumi; Sakamoto, Masayuki (2002-10-17). «Japan's illegal trade in bear products: A threat to bears worldwide» (PDF). Japan Wildlife Conservation Society. Contributions by Chie Iijima. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-12-04-ին.
  45. ↑ Ling, L.S.; Burgess, E.A.; Chng, S.C. (2015). «Hard to bear: An assessment of trade in bear bile and gall bladder in Malaysia». Traffic.
  46. 1 2 Livingstone, E. & Shepherd, C.R. (2016). «Bear farms in Lao PDR expand illegally and fail to conserve wild bears». Oryx. 50 (1): 176–184. doi:10.1017/s0030605314000477.
  47. ↑ Moorhouse, T.P.; Dahlsjö, C.A.; Baker, S.E.; D'Cruze, N.C.; Macdonald, D.W. (2015). «The customer isn't always right—conservation and animal welfare implications of the increasing demand for wildlife tourism». PLOS One. 10 (10) e0138939. Bibcode:2015PLoSO..1038939M. doi:10.1371/journal.pone.0138939. PMC 4619427. PMID 26489092.
  48. ↑ Neme, L.A. (2009). Animal Investigators: How the World's First Wildlife Forensics Lab is Solving Crimes and Saving Endangered Species. Simon & Schuster.
  49. 1 2 «Alternatives to bear bile». Journal of Chinese Medicine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  50. 1 2 3 Kavoussi, B. (2001). «Asian bear bile remedies: Traditional medicine or barbarism?». Science-Based Medicine.
  51. ↑ «中医药现代化 人工合成熊胆粉取得突破 – 财经 – 中国日报网» [TCM Modernization: Breakthrough in artificial bear bile powder]. caijing.chinadaily.com.cn. 2015 թ․ օգոստոս.
  52. ↑ «上海凯宝药业投资者交流活动会议纪要(2024年5月) – 数字医药网» [Minutes of Shanghai Kaibao Pharmaceuticals Investor Exchange Meeting (May 2024)]. www.szyy.com.cn (չինարեն).
  53. ↑ 何祖新; 王茹茹; 冉东 (2014-10-29). «CN103040869B 一种人工熊胆粉及其制备方法» (չինարեն).
  54. ↑ 王伯初 谭君 祝连彩 季庆治 娄德帅 徐英 张小利 (2017-08-29). «CN104382941B 一种人工熊胆粉及其制备方法».
  55. ↑ 赵淑娟 王峥涛 史杰 杨莉 周吉燕 胡之璧 张金家 (2017-02-01). «CN106367465A 一种采用工程菌发酵生产人工熊胆粉的方法».
  56. ↑ Kikuchi, R. (2012). «Captive bears in human–animal welfare conflict: A case study of bile extraction on Asia's bear farms». Journal of Agricultural and Environmental Ethics. 25 (1): 55–77. Bibcode:2012JAEE...25...55K. doi:10.1007/s10806-010-9290-2. S2CID 153660795.
  57. 1 2 «Laos: Authorities shut down bear farm that extracted the animal's bile». Spero News. 2011-08-02. Արխիվացված է օրիգինալից 2011-10-19-ին.
  58. ↑ Parry-Jones, Rob; Vincent, Amanda (1998 թ․ հունվարի 3). «Can we tame wild medicine?». New Scientist. Vol. 157, no. 2115. էջ 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին.
  59. ↑ Platt, John (2011). «Vile: Illegal Trade in Bear Bile Flourishes throughout Asia». Scientific American. Վերցված է 2020-10-24-ին.
  60. ↑ Gomez, L. (2019). An update on the bear bile trade in Peninsular Malaysia (PDF) (Report). Petaling Jaya, Malaysia: Traffic Southeast Asia Regional Office.
  61. 1 2 Powell, J.; Choi, T. «Bear Farms in South Korea: An End to Policy Deadlock in Sight?» (PDF). International Bear News. 31 (3): 28–31.
  62. ↑ Sukanan, Darunee; Anthony, Brandon P. (2019-02-26). «Community attitudes towards bears, bear bile use, and bear conservation in Luang Prabang, Lao PDR». Journal of Ethnobiology and Ethnomedicine. 15 (1): 15. doi:10.1186/s13002-019-0292-5. ISSN 1746-4269. PMC 6390540. PMID 30808395.
  63. ↑ Ngo, Alicia; Randolph, Shannon (2019). «Can't bear it! Employing Culturally Sensitive Initiatives to Reduce Bear Bile Demand in Northern Vietnam» (PDF). EnviroLab Asia. 2: 21, 22. S2CID 235178594.
  64. ↑ «Chinese government reportedly recommending bear bile injections to treat coronavirus». Mongabay. 2020-03-23. Վերցված է 2021-06-06-ին.
  65. ↑ Jakhar, Pratik (2020-06-29). «Covid-19: China pushes traditional remedies amid outbreak». BBC News. Վերցված է 2021-06-06-ին.
  66. ↑ Min Ji Koo (2020 թ․ օգոստոսի 4). «Endangered Moon Bears Are Being Farmed in South Korea for a COVID Cure». Vice Media. Վերցված է 2021-06-06-ին.
  67. ↑ «[현장K] "코로나엔 갓 뽑은 웅담"...반달곰 불법 도축·번식에 고기 섭취까지». KBS 뉴스 (կորեերեն). Վերցված է 2021-06-06-ին.
  68. ↑ Feng, Yibin (2009). «Bear bile: dilemma of traditional medicinal use and animal protection». Journal of Ethnobiology and Ethnomedicine. 5 2. doi:10.1186/1746-4269-5-2. PMC 2630947. PMID 19138420.
  69. ↑ Appiah S, Revitt M, Jones H, Vu M, Simmonds M, Bell C (2017). «Chapter 7: Antiinflammatory and Hepatoprotective Medicinal Herbs as Potential Substitutes for Bear Bile». Neurobiology of Chinese Herb Medicine. International Review of Neurobiology. Vol. 135. էջեր 149–180. doi:10.1016/bs.irn.2017.02.008. ISBN 978-0-12-811779-8. PMID 28807157.
  70. ↑ Ward JB, Lajczak NK, Kelly OB, O'Dwyer AM, Giddam AK, Ní Gabhann J, Franco P, Tambuwala MM, Jefferies CA, Keely S, Roda A, Keely SJ (2017 թ․ հունիս). «Ursodeoxycholic acid and lithocholic acid exert anti-inflammatory actions in the colon». American Journal of Physiology. Gastrointestinal and Liver Physiology. 312 (6): G550–G558. doi:10.1152/ajpgi.00256.2016. PMID 28360029.
  71. ↑ Lajczak NK, Saint-Criq V, O'Dwyer AM, Perino A, Adorini L, Schoonjans K, Keely SJ (2017 թ․ սեպտեմբեր). «Bile acids deoxycholic acid and ursodeoxycholic acid differentially regulate human β-defensin-1 and −2 secretion by colonic epithelial cells». FASEB Journal. 31 (9): 3848–3857. doi:10.1096/fj.201601365R. PMID 28487283.
  72. ↑ Mroz MS, Lajczak NK, Goggins BJ, Keely S, Keely SJ (2018 թ․ մարտ). «The bile acids, deoxycholic acid and ursodeoxycholic acid, regulate colonic epithelial wound healing». American Journal of Physiology. Gastrointestinal and Liver Physiology. 314 (3): G378–G387. doi:10.1152/ajpgi.00435.2016. PMID 29351391. S2CID 3767047.
  73. ↑ O'Dwyer AM, Lajczak NK, Keyes JA, Ward JB, Greene CM, Keely SJ (2016 թ․ օգոստոս). «Ursodeoxycholic acid inhibits TNFα-induced IL-8 release from monocytes». American Journal of Physiology. Gastrointestinal and Liver Physiology. 311 (2): G334–41. doi:10.1152/ajpgi.00406.2015. PMID 27340129.
  74. ↑ Tint, G. S.; Salen, G.; Colalillo, A.; Graber, D.; Verga, D.; Speck, J.; Shefer, S. (1982 թ․ սեպտեմբեր). «Ursodeoxycholic acid: a safe and effective agent for dissolving cholesterol gallstones». Annals of Internal Medicine. 97 (3): 351–356. doi:10.7326/0003-4819-97-3-351. ISSN 0003-4819. PMID 7051912.
  75. ↑ «Bear bile, explained». Animals. 2019-02-25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020-01-09-ին.
  76. ↑ Li, Sha (2016). «Substitutes for Bear Bile for the Treatment of Liver Diseases: Research Progress and Future Perspective». Evidence-Based Complementary and Alternative Medicine. 2016 4305074: 1–10. doi:10.1155/2016/4305074. PMC 4819118. PMID 27087822.
  77. ↑ Huang, Xiaomei (2015). «Preparation of ursodeoxycholic acid from 7-ketone lithocholic acid by stereoselective electroreduction». Bioresources and Bioprocessing. 2 27. doi:10.1186/s40643-015-0058-4.
  78. ↑ Tonin, Fabio (2018). «Latest development in the synthesis of ursodeoxycholic acid (UDCA): a critical review». Beilstein J Org Chem. 14: 470–483. doi:10.3762/bjoc.14.33. PMC 5827811. PMID 29520309.
  79. ↑ Sarenac, Tanja M (2018). «Bile Acid Synthesis: From Nature to the Chemical Modification and Synthesis and Their Applications as Drugs and Nutrients». Front. Pharmacol. 9 939. doi:10.3389/fphar.2018.00939. PMC 6168039. PMID 30319399.
  80. ↑ Richard Ellis (2005). Tiger Bone & Rhino Horn: The Destruction of Wildlife for Traditional Chinese Medicine. Island Press. ISBN 978-1-59726-953-7.
  81. ↑ «AWI Quarterly» (PDF). Animal Welfare Institute. 2002. էջ 5.
  82. ↑ «业内人士称受舆论影响归真堂上市前景再生变数 _京华网». News.jinghua.cn. Արխիվացված է օրիգինալից 2015-06-08-ին. Վերցված է 2012-02-27-ին.
  83. ↑ Gabriel, Grace Ge (2012-03-01). «Thousands cry out online against bear farming in China». International Fund for Animal Welfare. Վերցված է 2026-03-07-ին.
  84. ↑ «归真堂深圳门店遭"围观" 志愿者扮熊模仿被取胆_网易新闻中心». News.163.com. 2012-02-23. Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին. Վերցված է 2012-02-27-ին.
  85. ↑ 来源:新华网 发表时间. «归真堂创始人哭诉被陷害:早知道这样就不搞上市_理财_金羊网». money.ycwb.com. Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին. Վերցված է 2012-02-28-ին.
  86. ↑ Bristow, Michael (2012-03-01). «China bear bile farms stir anger among campaigners». BBC News. Վերցված է 2020-10-24-ին.
  87. ↑ Huang, Shaojie (2014 թ․ ապրիլի 15). «Animal Rights Group to Turn Bear-Bile Farm Into Sanctuary». Sinosphere Blog. The New York Times.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղատու արջեր» հոդվածին։