Լեղակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեղակում, պահպանում է սպիտակեղենի գեղեցիկ տեսքը՝ հաղորդելով բաց երկնագույն երանգ։

Թողարկում են լեղակող՝

  • փոշիներ
  • հեղուկներ
  • մածուկներ։

Օպտիկական սպիտակարարներ պարունակող փոշիներն ապահովում են հավասարաչափ լեղակում, իրին հաղորդում պայծառություն, թարմություն։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձեռքով լեղակելու դեպքում լեղակը պետք է լցնել կտորի մեջ և գոլ ջուրը կապտաջրել մինչև մեղմ կապույտ երանգավորում ստանալը։
  • Մեքենայով լվանալիս 1 թեյի գդալ (6-8 գ) լեղակը պետք է լուծել ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ։ Լուծույթը լցնել մեքենայի մեջ, լվացամիջոցների հետ խառնել։ Սպիտակեղենը հարկավոր է լվանալ և պարզաջրել այդ լուծույթի մեջ։

Օպտիկական սպիտակարարներ պարունակող հեղուկ պատրաստուկով լեղակելու համար պետք է պատրաստել լուծույթ՝ 1 լ գոլ ջրին 3-4 կաթիլ լեղակ խառնելով։ Օգտագործելուց առաջ հարկավոր է թափահարել։ Պետք է պահել ֊25 °C ոչ ցածր ջերմաստիճանում։

Լինում են նաև պարկուճներով թողարկվող մածուկանման լեղակներ։ Որոշ տեսակի պատրաստուկներով կարելի է ոչ միայն լեղակել, այլև օսլայել բամբակե և վուշե իրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։