Լեղածորան
Լեղածորան | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | duct?, segment of biliary tree?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
MeSH | A03.159.183 |
Foundational Model of Anatomy | 9706 |
Terminologia Anatomica 98 | A05.8.02.013, A05.8.01.062 և A05.8.01.065 |
![]() |
Լեղածորան, ողնաշարավորների մեծ մասի մոտ առկա երկար, խողովակավոր կառուցվածք, որով անցնում է լեղին։ Լեղածորանը կազմված է 3 հիմնական մասից՝ վերին, միջին և ստորին։
Լեղին անհրաժեշտ է սննդի մարսման համար։ Այն արտազատվում է լյարդի կողմից, անցնում աջ և ձախ լյարդային ծորաններով և բացվում ընդհանուր լյարդային ծորանի մեջ։ Վերջինս, միանալով պարկային ծորանին (այն լեղին տեղափոխում է լեղապարկ և բերում հետ), առաջացնում է ընդհանուր լեղածորանը, որը բացվում է տասներկումատնյա աղու մեջ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր լեղածորանի վերին կեսը կապված է լյարդի հետ, իսկ ստորին կեսը՝ ենթաստամոքսային գեղձի, որի գլխի միջով այն անցնում է դեպի տասներկումատնյա աղի։ Այն բացվում է տասներկումատնյա աղու պատի վրա գտնվող լյարդաենթաստամոքսային (Վատերի) լայնանքով։
Սեգմենտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեղային ծառը (տես ներքևում) տարբեր չափերի խողովակների ցանց է, որը ճյուղավորվում է լյարդում:
Լեղու ճանապարհը ներառում է․ լեղային մազանոթներ → Հերինգի ծորաններ → միջբլթակային լյարդային ծորաններ → ներլյարդային ծորաններ → աջ և ձախ լյարդային ծորաններ, որոնք միաձուլվում են, որպեսզի առաջացնեն → ընդհանուր լյարդային ծորան, որ դուրս է գալիս լյարդից և միաձուլվում → պարկային ծորանին (լեղապարկից) առաջացնելով → ընդհանուր լեղածորան → միանում է ենթաստամոքսային ծորանին → առաջացնում Վատերի լայնանքը → բացվում տասներկումատնյա աղում։
Նյարդավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեղուղիները նյարդավորվում են թափառող նյարդով, և կաթետերով նյարդի գռգռումը վերել ակտիվացնող ազդեցություն է թողնում ուղեղի ցողունի, ինսուլար կեղևի, առաջճակատային կեղևի և սոմատոսենսոր կեղևի վրա[2]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խցանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեղուղիների կամ լեղապարկի խցանումը լեղաքարերով, վնասվածքներից հետո առաջացած սպիով կամ ուռուցքով խանգարում են լեղու անցմանը տասներկումատնյա աղի, իսկ լեղու մեջ առկա բիլիռուբինը կուտակվում է արյան մեջ։ Սա բերում է դեղնուկի՝ մաշկը և աչքերը դեղնում են արյան մեջ բիլիռուբինի պատճառով։ Այս վիճակը նաև առաջացնում է ծանր քոր՝ հյուսվածքներում բիլիռուբինի կուտակման պատճառով: Դեղնուկի որոշ տեսակների դեպքում մեզը նկատելիորեն մգանում է, իսկ կղանքը՝ գունազրկվում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամբողջ բիլիռուբինը Վատերի ամպուլայի միջոցով աղիներում հայտնվելու փոխարեն մտնում է արյուն և երիկամների միջոցով ֆիլտրվում մեզի մեջ։
Դեղնուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղնուկը սովորաբար առաջանում է այնպիսի պատճառներից, ինչպիսիք են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը (դեղնուկն այս դեպքում առաջացնում է գեղձի քաղցկեղով ախտահարված մասով անցնող լեղածորանի խցանման պատճառով), խոլանգիոկարցինոման, լեղուղիների քաղցկեղը, լեղաքարային հիվանդություն ունեցող պացիենտների մոտ քարով խցանումը, վնասվածքներից կամ լեղապարկի հեռացումից հետո առաջացած սպին։
Դրենաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեղուղիների դրենաժն իրականացվում է խողովակի կամ կաթետերի միջոցով (կոչվում է լեղային դրենաժ, լեղային ստենտ կամ լեղային կաթետեր) վիրաբույժի կամ, ավելի հաճախ, ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից[3]։ Այն կարող է օգտագործվել լեղուղիների խցանումը վերացնելու համար՝ մշտական կամ ժամանակավոր լուծում՝ որոշ միջամտություններից (օրինակ վիրահատություններից) առաջ։ Դրենաժը կարող է տեղադրվել միջմաշկային ճանապարհով՝ լյարդի միջով, որ կոչվում է լեղուղիների միջմաշկային տրանսլյարդային դրենաժ (PTBD)[4]։ Բացի այդ, այս միջամտությունը կարող է իրականացվել միջմաշկային տրանսլյարդային խոլանգիոգրաֆիայի ժամանակ, որը ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեսակ է։ Լեղուղիների դրենաժը կարող է օգտագործվել նաև լեղու նմուշներ վերցնելու համար ախտորոշիչ նպատակով կամ հիվանդության մոնիտորինգի համար, ինչպես նաև դեղամիջոցների ընդունման եղանակ հանդիսանալ:

Վիրաբուժական ճանապարհով ընդհանուր լեղածորանի և աղիճ աղու միջև անցուղու ստեղծումը կոչվում է խոլեդոխոյեյունոստոմիա։ Այս միջամտությունը նպաստում է լեղու արտահոսքին և կարող է իրականացվել լեղուղիների խցանման ախտանիշները թեթևացնելու համար[5]։
Լեղուղիների ատրեզիայով նորածինների մոտ լեղու արտահոսքն ապահովելու այլընտրանքային մեթոդ է հեպատոպորտոէնտերոստոմիան։
Խոլանգիոկարցինոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլանգիոկարցինոման կամ լեղածորանի քաղցկեղը քաղցկեղի ձև է, որը կազմված է մուտացված էպիթելային բջիջներից (կամ էպիթելային տարբերակման ապացույց ունեցող բջիջներից), որոնք ձևավորվում են լեղուղիներում: Խոլանգիոկարցինոման համարվում է անբուժելի և արագ մահացու հիվանդություն, եթե առաջնային ուռուցքը և մետաստազները ամբողջությամբ չհեռացվեն վիրահատական ճանապարհով: Վիրահատությունից բացի այլ պոտենցիալ բուժումներ չկան, սակայն հիվանդների մեծամասնության մոտ ուռուցքը հայտնաբերվում է վերջնափուլում և ախտորոշվելիս վիրահատման ենթակա չէ:
Վնասում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլեցիստէկտոմիայի դեպքում լեղուղիների վնասման փոքր ռիսկ կա (0,3-0,5%), առավել հաճախ՝ ընդհանուր լեղածորանի[6]։ Այս բարդությունը կարող է տատանվել թեթև ձևերից, որոնք հեշտությամբ բուժվում են վիրահատության ընթացքում մինչև ավելի ծանր[6]։ Եթե բուժման փորձերը ձախողվեն, ապա այդպիսի վնասվածքը կարող է առաջացնել հյուծում և հանգեցնել զգալի հիվանդացության[6]։ Սա կարելի է կանխել՝ պարբերաբար օգտագործելով լեղուղիների ռենտգեն հետազոտություն (ներվիրահատական խոլանգիոգրաֆիա)[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
3D-տպված լեղային ծառ
-
Խոզի պորտալ ծորանի կտրվածք (×250)
-
Ներվիրահատական խոլանգիոգրամա, որը լեղուղիների ռենտգեն է լապարոսկոպիկ խոլեցիստեկտոմիայի ժամանակ
-
Լեղածորանի խորը կտրվածք, տեսքը առջևից
-
Էնդոպրոթեզավորում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Sai, JK; Suyama, M; Kubokawa, Y; Matsumura, Y; Inami, K; Watanabe, S; Kirino, E (2010). «Identification of cerebral response to balloon distention of the bile duct». World J Gastroenterol. 16 (14): 1772–5. doi:10.3748/wjg.v16.i14.1772. PMC 2852827. PMID 20380011.
- ↑ Biliary Drain Արխիվացված 2011-08-07 Wayback Machine Patient information from the Ohio State University Medical Center. Retrieved May 2011
- ↑ Kuhn, J. P.; Busemann, A.; Lerch, M. M.; Heidecke, C. D.; Hosten, N.; Puls, R. (2010). «Percutaneous Biliary Drainage in Patients with Nondilated Intrahepatic Bile Ducts Compared with Patients with Dilated Intrahepatic Bile Ducts». American Journal of Roentgenology. 195 (4): 851–857. doi:10.2214/AJR.09.3461. PMID 20858809.
- ↑ «Choledochojejunostomy - Bile | Bumrungrad». www.bumrungrad.com (անգլերեն). Վերցված է 2023-12-10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Intraoperative cholangiography in cholecystectomy». www.sbu.se (անգլերեն). Swedish Agency for Health Technology Assessment and Assessment of Social Services (SBU). 2018-08-17. Վերցված է 2019-09-02-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղածորան» հոդվածին։ |
|