Լեհ-սերբական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհ-սերբական հարաբերություններ
Լեհաստան և Սերբիա

Լեհաստան

Սերբիա

Լեհ-սերբական հարաբերություններ Լեհաստանի և Սերբիայի միջև արտաքին հարաբերություններն են։ Դիվանագիտական հարաբերությունների պատմությունը սկսվում է 1919 թվականինց, երբ Լեհաստանի և Հարավսլավիայի թագավորության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Լեհաստանը ունի դեսպանատուն Բելգրադում, իսկ Սերբիան էլ Վարշավայում։ Լեհաստանը ԵՄ անդամ է, իսկ Սերբիան՝ ԵՄ թեկնածու։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի դեսպանատունը Վարշավայում

Յադվիգա թագուհին (1384–1399 թվականներ) ուներ մասամբ սերբական ծագում, Ստեֆան Դրագուտին (1276–1282 թվականներ) թագավորի միջոցով, որը Նեմանիչների տան ներկայացուցիչ էր[1]։ 1415 թվականին սերբ տավիղահարները հիշատակվում են լեհ թագավոր Յագայլոի (1386–1434 թվականներ) արքունիքում[2][3]։

Լեհ ասպետ Զավիշան օգնել է Բոհեմիայի թագավոր Սիգիզմունդ I-ին ընդդեմ Օսմանյան կայսրութայն դեմ պայքարում և մահացել է 1428 թվականին Սերբիայի արևմուտքում գտնվող Գոլուբաց ամրոցում[4]։ 1443-1444 թվականներին հունգարացի հրամանատար Յանոշ Հունյադի ընդդեմ Օսմանյան կայսրության երկար մարտեր մղեց և նրա կողքին էր կռվում լեհ թագավոր Վլադիսլավ III-ը, Սերբիայի կառավարիչ Գեորգի Բրանկովիչը, Վալախիայի վոյեվոդա Վլադ II Դրակուլան և լեհական կոնտինգենտը։ Նրանք անցան ամբողջ Սերբիայով և հաղթեցին օսմանցիներին[5]։

Լեհական հուսարները (հեծելազորը) ծագել է վտարանդի սերբ մարտիկների հիման վրա[6], որոնց ձևավորումը Սերբիայում սկսվել էր 14-րդ դարի վերջում։ Լեհական փաստաթղթերում հուսարների ամենահին հիշատակությունը սկսվում է 1500 թվականից, չնայած նրանք, հավանաբար, ավելի վաղ են եղել[7]։

Վաղ նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության կողմից Սերբիան նվաճելուց հետո սերբական հուսարները ապաստան գտան ամբողջ Եվրոպայում[8]։ 17-րդ դարի լեհ բանաստեղծները հիշատակում էին սերբական էպոսները իրենց բանաստեղծություններում։ 1663 թվականին հրատարակված Śpiewacy անվամբ հովվերգության մեջ Յուզեֆ Բարտոլոմեո Զիմորվիչը օգտագործել է «երգիր սերբական տավիղ» (przy Serbskich gęślach śpiewać) արտահայտությունը[9]։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական ապստամբությունից հետո (1830–1831 թվականներ), լեհ հեղափոխականները փախան Սերբիայի իշխանություն։ Սերբ հրամանատար և հետագայում քաղաքական գործիչ, Իլիյա Գարաշանինը (1812–1874) կապնվեց Լեհաստան արտագաղթածների հետ։ Նա կապնվեց նաև լեհ Ադամ Չարտորիսկիի հետ և մշակեցին Načertanije (Մեծ Սերբիա) ծրագիրը[10]։

Մեծ լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչը (1798–1855) բարձր էր գնահատում սերբական էպոսները և այն ընտրեց որպես Collège de France դասախոսությունների թեմա[11]։

Սերբերը և լեհեր պանսլավոնական Սոկոլ կազմակերպության անդամ էին, մնացյալ այլ սլավոնական ազգերի հետ միասին[12]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին սերբական, լեհական, ֆրանսիական և հունական միացյալ դաշինքի զորքերը ափ իջան Օդեսայում[13]։ 1918 թվականի աշնան սկզբին, դաշնակիցների հաշվետվությունների մեջ ասվում է, որ սերբերը և լեհերը Ուրալից մինչև Վոլգա հավաքագրվել են ֆրանսիական սպաների գլխավորությամբ[13]։ 1918 թվականին սերբերը և լեհերը չինացիների հետ միասին մի մասն էին կազմում Հարբինի ռուսական հյուպատոսության «սպայական կորպուսի»[13]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբերը և լեհերը նացիստական հանցագործությունների զոհերից մեկն են։ Նացիստները բոլոր սերբերին և լեհերին համարում էին Untermensch, ինչը նշանակում է կիսամարդ։ Բազում էթնիկ սերբեր և լեհեր մահացան համակենտրոնացման ճամբարներում կամ էլ պատերազմների ընթացքում։ Լեհերը միացան հարվսլավոնական պարտիզաններին պատերազմի սկզբին։ Հարավսլավոնական պարտիզաններին հաճախ համեմատում էին Լեհական ընդհատակյա պետություն և Լեհական դիմադրության շարժուման հետ, որոնք Եվրոպայում խոշորագույն հականացիստական շարժումներից էին։

1942-1943 թվականներին Սերբիայի լեռներում էին գտնվում երեք լեհական գումարտակ, որոնք կցված էին Չետնիկներին[14]։ Չետնիկների մարտ վարելու կանոնները առաջին անգամ հրատարակվել են լեհերն և այնուհետև թարգմանվել սերբերեն։

1944 թվականի հունիսի 1-ին Բալկանայն ռազմաօդային ուժերը ստեղծվեցին Բրիտանական ռազմաօդային ուժերի կողմից։ Թռիչքները հիմնականում իրականացնում էին բրիտանացիները, բայց կային նաև իտալական, հարավսլավոնական և լեհական էսկադրիլիա[15]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովո[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում Բորիս Տադիչը հանդիպեց Լեխ Կաչինսկու հետ

1998-1999 թվականներին Կոսովոյի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի կողմից իրականացրած միջամտությանը լեհ հասարակությունը միակարծիք չէր և 37%-ը կողմ էր, իսկ 43%-ը դեմ։ Կառավարությունը հավանության արժանացրեց ՆԱՏՕ-ի կողմից զինադադարի հաստատմանը։ 1999 թվականի մայիսին Հարավսլավիան ՆԱՏՕ-ի կողմից ռմբակոծելու ժամանակ իրականացված հարցումներում 51%-ը գտել է, որ հարձակումները արդարացվում են, 26%-ը դեմ էր։ Մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ 53%-ը կողմ է, իսկ 35%-ը դեմ[16]։

2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը Սերբիայից և Լեհաստանը ճանաչեց նրա անկախությունը 2008 թվականի փետրվարի 26-ին[17]։ Լեհաստանը առաջին սլավոնական պետությունն էր, որը դա կատարեց։

2008 թվականի սեպտեմբերին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին հայտարարեց, որ 2008 թվականի Հարավ Օսեթական պատերազմի նախնական պատճառը ոչ այնքան Վրաստանի գործողություններն էին, որքան Կոսովոյի անկախության ճանաչումը[18]։

Կոսովոյի անկախության ճանաչումը քննադատության ենթարկվեց Լեհաստանում։ Հազարավոր ցույցեր և բողոքներ կազմակերպվեցին Լեհաստանում, որոնք ուղղված էին աջակցելու սերբերին Կոսովոյի հարցում և նրանցից որոշում մասնակցում էր 1500-ից մինչև 2000 մարդ։ Կոսովոյում ապրող սերբերին աջակցելու համար ստեղծվեց կազմակերպությունը, որը անվանվում է «Լեհերը Կոսովոյի սերբերի համար»։

Խաղաղապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի դրությամբ 274 լեհ զինծառայող իրականացրել է խաղաղապահություն ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում։ Սկզբնապես նրանց թիվը KFOR-ում եղել է 800[19]։

Մշակութային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհերենը և սերբերենը, որպես Սլավոնական լեզուների մի մաս (համապատասխանաբար Արևելյան և Հարավային ճյուղերն են) կապված են իրար հետ, բայց փոխադարձաբար հասկանալի չեն[20][21]։

1970-1980-ական թվականներին Լեհաստանում մեծ տարածում էր գտել Հարավսլավոնական ռոք երաժշտությունը և բազում երաժիշտներ տուրեր էին կազմակերպում Լեհաստանով։ Električni orgazam խումբը ձայնագրեց կենդանի ալբոմ Warszawa '81 անվամբ, իսկ Azra խումբը ձայնագրել է Poljska u mome srcu (Լեհաստանը իմ սրտում է) և Proljeće je 13. u decembru (գարունը գալիս է դեկտեմբերի 13-ին) երգերը, որպեսզի աջակցի լեհական ընդիմության ընդդեմ Վոյցեխ Յարուզելսկու[22]։

1999 թվականին լեհ երգիչ Քայայի և սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչի «Kayah i Bregović» ալբոմը լույս տեսնելուց հետո դարձավ ամենավաճառվող ալբոմը[23]։

Լեհերը Սերբիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան փաստաթղթեր, որոնց համաձայն լեհ սպաները 1804-1813 թվականներին մասնակցել են Սերբական առաջին ապստամբությանը։ 19-րդ դարի առաջին կեսին և հատկապես Լեհաստանում ապստամբությունը ճնշելուց հետո, մոտավորապես 20 լեհ բժիշկ տեղափոխվեց Սերբիա, որոնցից շատերը բնակություն հաստատեցին այստեղ և իրենց ներդրումը ունեցան երկրի բժշկության զարգացման մեջ։ Հարավսլավիա-Լեհաստան միությունը (Liga Jugoslavija-Poljska) ակտիորեն մասնակցում էր հետպատերազմյան ժամանակաշրջանում, նպատակ ունենալով համագործակցել Լեհաստանի հետ տնտեսական և մշակութային բնագավառներում։ Միությունը սփյուռքի կառույց չէր, չնայած նրանում կային որոշ հարավսլավոնական լեհեր։ Միության անդամները օգնում էին լեհ զինվորներին և քաղաքացիական անձանց, որոնք 1939 թվականի աշնանը փախել էին Ռումինիայով դեպի Հարավսլավիա և Արևմուտք։ Երկրորդ համաշխահային պատերազմից հետո Սերբիա ժամանեցին հազարավոր լեհ կանայք, իրենց սերբ ամուսինների հետ։ Նրանք հանդիպել էին միմյանց Գերմանիայի աշխատանքի և համակենտրոնացման ճամբարներում։ Սերբիայում ամենամեծ մասը Polonia-յի (լեհական սփյուռք) կազմված է կանացից, որոնք 1960-ից 1970-ական թվականներին ամուսնացել են Հարավսլավիայում։ Հարավսլավոնական պատերազմների ժամանակ լեհերից շատերը կամ վերադարձան Լեհաստան, կամ էլ արտագաղթեցին դեպի Արևմուտք։ Սերբիայում գտնվող Լեհաստանի դեսպանության տվյալներով Սերբիայում է ապրում Լեհաստանի 1000 քաղաքացի։ Բացի Բելգրադից, մեծ քանակությամբ լեհեր ապրում են նաև՝ Նիշում, Նովի Սադում, Կրալևոյում և Սուբոտիցայում։ Միակ համայնքը, որը դիտարկվում է որպես starosedeoci ("տեղացիներ"), դա Սերբիայի հյուսիսային հատվածներում 19-րդ դարի կեսերին բնակություն հաստատածներն են, որոնք բնակվում են Օստոիչեվոյից մինչև Վիսլա[24]։

Լեհական ծագում ունեցող սերբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբ օդաչուներ Տադիջա Զոնդերմայերը և Ստանիսլավ Զոնդերմայերը, որը ամենաերիտասարդ մարտիկն էր 1914 թվականի Ցերեի ճակատամարտում, հայրական կողմից ունեին լեհական ծագում[25]։ Սերբ սպա և լրագրող Ստանիսլավ Կրակովը, ուներ ծագումով լեհ հայր[26]։ Լրագրող և ռազմական վերլուծաբան Մորիսլավ Լազինսկին հայրական գծով ունի լեհական ծագում[27]։ Կինոռեժիսոր և քաղաքական մեկնաբան Բորիս Մալագուրսկին հեռավոր հայրական լեհական ծագում ունի[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oskar Halecki; Tadeusz Gromada (1991). Jadwiga of Anjou and the rise of East Central Europe. Social Science Monographs. էջեր 63, 86, 367. ISBN 978-0-88033-206-4.
  2. Petar Vlahović (2004). Serbia: the country, people, life, customs. Ethnographic Museum. էջ 340. ISBN 978-86-7891-031-9.
  3. Denkschriften. Vol. 58. A. Hölder. 1915. էջ 58. «Serbische Geiger werden 1415 am Hofe des polnischen Königs Wladislaw Jagiello genannt.»
  4. Jacek Macyszyn (2003 թ․ հունվարի 1). Polegaj jak na Zawiszy: mit czy rzeczywistość. Muzeum Wojska Polskiego. էջ 309. ISBN 978-83-916229-1-9.
  5. Donald Edgar Pitcher (1968). An Historical Geography of the Ottoman Empire: From Earliest Times to the End of the Sixteenth Century. Brill Archive. էջ 73.
  6. Cathal J. Nolan (2006). The Age of Wars of Religion, 1000-1650: An Encyclopedia of Global Warfare and Civilization. Greenwood Publishing Group. էջ 428. ISBN 978-0-313-33733-8.
  7. Richard Brzezinski (1987). Polish Armies 1569-1696. Osprey Publishing. էջ 14. ISBN 978-0-85045-736-0.(չաշխատող հղում)
  8. Stana Đurić-Klajn (1972). A Survey of Serbian Music Through the Ages. Association of Composers of Serbia. էջ 23. «The Serbian guslars, forced to leave their own country, were often seen and mentioned in foreign countries. According to the chronicles and poems of the Polish poets Miaskowski (1549 — 1622) and Hieronimus Morsztyn (17th century), the Serbian ballad singers went with their gusle from one court to another, enjoying a high reputation, especially in the Ukraine and among the Cossacks of Malorussia. In Hungary, the "Serbian way" of singing was known in many regions»
  9. Józef Bartłomiej Zimorowic (1857). "Śpiewacy" (Լեհերեն). Kazimierz Józef Turowski, ed. Sielanki Józefa Bartłomieja i Syzmona Zimorowiczów. The Internet Archive. p.39
  10. Balazs Trencsenyi; Michal Kopecek (2006 թ․ նոյեմբերի 1). National Romanticism: The Formation of National Movements. Central European University Press. էջեր 240–. ISBN 978-963-7326-60-8.
  11. Kosta St Pavlović (1943). The struggle of the Serbs. The Standard art book co.[Հղում աղբյուրներին]
  12. Pieter M. Judson; Marsha L. Rozenblit (2005 թ․ հունվարի 1). Constructing Nationalities in East Central Europe. Berghahn Books. ISBN 978-1-57181-176-9.[Հղում աղբյուրներին]
  13. 13,0 13,1 13,2 Jamie Bisher (2005). White Terror: Cossack Warlords of the Trans-Siberian. Psychology Press. էջեր 79, 151. ISBN 978-0-7146-5690-8.
  14. Stanisław Okęcki (1987). Polacy W Ruchu Oporu Narodów Europy. PWN--Polish Scientific Publishers. էջ 301. ISBN 978-83-01-06860-8.
  15. Walter R. Roberts (1987). Tito, Mihailović, and the Allies, 1941-1945. Duke University Press. էջեր 230–. ISBN 0-8223-0773-1.
  16. Mary Buckley; Sally Cummings (2001). Kosovo: Perceptions of War and Its Aftermath. A&C Black. էջեր 137–138. ISBN 978-0-8264-5669-4.
  17. Poland Recognizes Kosovo Արխիվացված 2010-04-12 Wayback Machine
  18. «Let's First Help Georgia, Then Talk about Russia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  19. "Kosovo Force (KFOR)" www.nato.int Link accessed 21-07-09
  20. Dale A. Koike; Carl S. Blyth (2015). Dialogue in Multilingual and Multimodal Communities. John Benjamins Publishing Company. էջեր 183–. ISBN 978-90-272-6833-4.
  21. K. M. Petyt (1985). Dialect and Accent in Industrial West Yorkshire. John Benjamins Publishing. էջեր 357–. ISBN 90-272-4864-8.
  22. http://completeworldnews.com/2016/12/a-decades-long-conversation-between-yugoslav-and-polish-rockers/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. «Trzeszcząca płyta». Wprost 24.
  24. Embassy of the Republic of Poland in Serbia. «Poljaci u Srbiji».
  25. «Rodom Poljaci, ali srcem Srbi». Novosti.
  26. «Vremeplov: Umro Stanislav Krakov». RTV. 2012 թ․ դեկտեմբերի 15.
  27. «Istina se plaća» (PDF). Ona magazin. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  28. „Vítejte v Kosovu, vaše auto je už tady!“ Literární noviny

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]