Jump to content

Լեհաստանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեհաստանի տնտեսությունը զարգացած շուկայական արդյունաբերական խառը տնտեսություն է, որը անվանական ՀՆԱ-ով մեծությամբ վեցերորդն է Եվրամիությունում և հինգերորդը՝ ՀՆԱ-ով[1]։ Լեհաստանի առանձնանում է զարգացած տնտեսություններին բնորոշ լայնածավալ հանրային ծառայություններով։ 1988 թվականից Լեհաստանը վարում է տնտեսական ազատականացման քաղաքականություն, բայց պահպանում է զարգացած սոցիալական ապահովության համակարգը։ Սա ներառում է համընդհանուր անվճար հանրային առողջապահություն և կրթություն (ներառյալ երրորդական), երեխաների անվճար հանրային խնամքի և ծնողական արձակուրդի լայնածավալ դրույթները[2]։ Շատերն այս երկիրը համարում են հաջողակ հետկոմունիստական պետություն։ Համաշխարհային բանկը այն դասակարգում է որպես բարձր եկամուտ ունեցող տնտեսություն, որն աշխարհում զբաղեցնում է 20-րդ տեղը ՀՆԱ-ի ծավալով (ԳՀ), 21-րդ տեղը ՀՆԱ-ի անվանական ծավալով և 21-րդ տեղը 2023 թվականի տնտեսական բարդության ինդեքսում[3]։

Լեհաստանի տնտեսության ամենամեծ բաղադրիչը ծառայությունների ոլորտն է (62,3%), որին հաջորդում են արդյունաբերությունը (34,2%) և գյուղատնտեսությունը (3,5%)։ 1989 թվականի տնտեսական բարեփոխումից հետո Լեհաստանի արտաքին պարտքը 1989 թվականի 42,2 միլիարդ դոլարից 2014 թվականին հասել է 365,2 միլիարդ դոլարի։ 2017 թվականին Լեհաստանն ամբողջ աշխարհում մատակարարել է 224,6 միլիարդ դոլարի ապրանք։ Երկրի հիմնական արտահանման ապրանքներն են մեքենաները, էլեկտրոնային սարքավորումները, տրանսպորտային միջոցները, կահույքը և պլաստմասսաները։ Լեհաստանը ԵՄ-ում միակ տնտեսությունն է, որը խուսափել է ռեցեսիայից 2007-08 թվականների տնտեսական անկման ժամանակ[4]։

2019 թվականի դրությամբ Լեհաստանի տնտեսությունը կայուն աճ է գրանցել 28 տարվա ընթացքում, ինչը ռեկորդային ցուցանիշ է ԵՄ-ում[5]։  Համաշխարհային տնտեսության մեջ այս ռեկորդը գերազանցել է միայն Ավստրալիան։ Վերջին 20 տարիների ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով աճել է տարեկան միջինը 6%-ով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Կենտրոնական Եվրոպայում։ 1990 թվականից ի վեր Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է յոթ անգամ[6][7][8]։

Լեհաստանը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենամեծ աճն է գրանցել (ավելի քան 100%) ինչպես նախկին Արևելյան դաշինքի երկրների շրջանում, այնպես էլ ԵՄ 15 երկրների համեմատ (մոտ 45%)[9]։ 1992 թվականից ի վեր երկիրը շարունակական տնտեսական աճ է գրանցել, նույնիսկ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո[10]։

Մինչև 1989 թվականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածում քննարկվում է 1989 թվականից հետո Լեհաստանի տնտեսությունը։ Պատմական ակնարկի համար տե՛ս.

Լեհական պետությունը 1990-ականների ընթացքում կայունորեն վարել է տնտեսական ազատականացման քաղաքականություն, ինչը դրական արդյունքներ է բերել տնտեսական աճի համար, բայց բացասական արդյունքներ է ունեցել բնակչության որոշ հատվածների համար։ Փոքր և միջին պետական ընկերությունների մասնավորեցումը և նոր ֆիրմաների ստեղծման ազատական օրենքը նպաստել են մասնավոր բիզնեսի ոլորտի զարգացմանը, որը Լեհաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է եղել[11]։ Գյուղատնտեսության ոլորտը դեռ տուժում է կառուցվածքային խնդիրների, աշխատուժի ավելցուկի, անարդյունավետ փոքր ֆերմերային տնտեսությունների և ներդրումների պակասի պատճառով։ «Զգայուն հատվածների» (օրինակ՝ ածուխի) վերակազմավորումն ու սեփականաշնորհումը նույնպես դանդաղ էին ընթանում, բայց էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտում օտարերկրյա ներդրումները սկսել են փոխել իրավիճակը։ Բացի այդ, առողջապահության, կրթության, կենսաթոշակային համակարգի և պետական կառավարման բարեփոխումները հանգեցրել են սպասվածից ավելի լուրջ հարկային ճնշումների։ Վճարային հաշվեկշռի դեֆիցիտի նվազեցումը և դրամավարկային քաղաքականության խստացումը՝ շեշտը դնելով գնաճի վրա, Լեհաստանի կառավարության առաջնահերթություններն են։ Պետական ֆինանսների ոլորտում հետագա առաջընթացը հիմնականում կախված է պետական հատվածում զբաղվածության կրճատումից և Հարկային օրենսգրքի վերանայումից, որի նպատակն է ներառել ֆերմերներին, ովքեր ներկայումս զգալիորեն ցածր հարկեր են վճարում, քան եկամտի նման մակարդակ ունեցող այլ մարդիկ։

Լեհաստանում մեկ շնչի հաշվով իրական ՀՆԱ-ի ենթադրյալ պատմական զարգացումը 1400 թվականից ի վեր

2009 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի համաշխարհային անկումից հետո Լեհաստանի ՀՆԱ-ն շարունակում էր աճել։ 2009-ին, ճգնաժամի թեժ պահին, Եվրամիության ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ նվազել է 4,5%-ով, իսկ Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է 1,6%-ով։ 2013 թվականի նոյեմբերի դրությամբ ԵՄ տնտեսության չափը մնում է նախաճգնաժամային մակարդակից ցածր, մինչդեռ Լեհաստանի տնտեսությունը աճել է 16%-ով։ Նրա հաջողության հիմնական պատճառները, ըստ երևույթին, ներքին մեծ շուկան է (բնակչության թվով այն զբաղեցնում է վեցերորդ տեղը ԵՄ-ում) և բիզնեսի համար բարենպաստ քաղաքական մթնոլորտը։ 1989-ից 2007 թվականներին Լեհաստանի տնտեսությունն աճել է 177%-ով, ավելի արագ, քան Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում, միևնույն ժամանակ միլիոնավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ 1990-ականների վերջին Լեհաստանի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել[10]։ Այնուամենայնիվ, գործարար ցիկլի տնտեսական տատանումները ազդել են Լեհաստանում գործազրկության մակարդակի վրա, որը 2013-ի սկզբին հասել է գրեթե 11%-ի։ Այս մակարդակը դեռ ցածր էր միջին եվրոպականից և հետագայում սկսել է նվազել[12]։ Եվրոստատի տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Լեհաստանում գործազրկության մակարդակը կազմել է 4,6 տոկոս[13]։

Տնտեսական աճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-2018 թվականներին Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է 826,96%-ով, և աա Եվրոպայի լավագույն ցուցանիշն է։ Նույն ժամանակահատվածում Իռլանդիայի ՀՆԱ-ն աճել է 789,43%-ով, Սլովակիան՝ 783,83%-ով, իսկ Չեխիան՝ 549,47%-ով։ 1990 թվականին Լեհաստանի ազգային եկամուտը կազմել է 65,978 միլիարդ դոլար, իսկ 2017 թվականին այն աճել է մինչև 524,5 միլիարդ դոլար։ Այս արդյունքների ձեռքբերումը հնարավոր է դարձել պետական ձեռնարկությունների մասնավորեցման, մասնավոր ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության արագ բարձրացման և օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բաց լինելու շնորհիվ։ 2018-ին Լեհաստանի տնտեսությունն աճել է 5,1%-ով՝ 2017-ի 4,8%-ի դիմաց։ 2018-ի չորրորդ եռամսյակի տնտեսական աճը Լեհաստանում տարեկան կտրվածքով կազմել է 4,9%, իսկ երրորդ եռամսյակի համեմատ, որտեղ ՀՆԱ-ն աճել է 5,1%-ով, փոքր-ինչ ցածր է եղել[14]։ Այս ժամանակահատվածում ներդրումներն աճել են 6,7%-ով, մասնավոր սպառումը նույնպես աճել է 4,3%-ով, իսկ ներքին պահանջարկն աճել է 4,8%-ով[15]։ PMI-ն 2019 թվականի հունվարին կազմել է 48,2 կետ և ավելի բարձր է եղել, քան 2018 թվականի դեկտեմբերին, երբ այն կազմում էր 47,6 կետ[16]։

Տնտեսական ազգայնականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից ի վեր, «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության օրոք, Լեհաստանում նկատվում է տնտեսական ազգայնականության աճող ալիք։ 2015 թվականին PZU պետական ընկերությունը համաձայնել է ձեռք բերել Ալիոր բանկի բաժնետոմսերի 25,3%-ը[17][18]։ PZU-ն Լեհական զարգացման հիմնադրամի հետ համատեղ՝ 2017 թվականի, ձեռք է բերել ՅունիԿրեդիտի Բեկաո բանկի բաժնետոմսերի 32,8%-ը։ Պետական ​​սեփականություն հանդիսացող PKN Orlen-ը միաձուլվել է իր գործընկեր պետական ​​Energa ընկերության հետ 2020 թվականին, Lotos-ը 2022 թվականին և հետագայում նախատեսում է տիրանալ ավելի փոքր մրցակից PGNiG-ին[19][20][21]։

«Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին 2022 թվականին ասել է, որ Լեհաստանի կառավարությունը կարող է գնել PKP Energetyka-ն և «Ժաբկա» առաջին անհրաժեշտության ապրանքների խանութը CVC Capital Partners-ից[22][23]։

Հետևյալ աղյուսակում ներկայացված են 1980-2021 թվականների հիմնական տնտեսական ցուցանիշները (հաշվի առնելով ԱՄՀ աշխատակիցների 2022-2027 թվականների գնահատականները)։ 5%-ից ցածր գնաճը նշվում է կանաչ գույնով[24]։

Տարի ՀՆԱ

(մլրդ․ Լեհական զլոտի)

ՀՆԱ

(մլրդ․ ԱՄՆ դոլարի ԳՀ)

մեկ շնչի հաշվով ՀՆԱ

(ԱՄՆ դոլար ԳՀ-ով)

ՀՆԱ

(մլրդ․ անվանական ԱՄՆ դոլարով)

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ

(մլրդ․ անվանական ԱՄՆ դոլարով)

ՀՆԱ աճ

(իրական)

Գնաճի մակարդակը

(տոկոսներով)

Գործազրկություն

(տոկոսներով)

Պետական պարտք

(ՀՆԱ-ի %-ով)

1980 0.3 171.6 4,823.8 56.7 1,595.0 Decrease-6.0% negative increase9.4% Չկա տվյալ
1981 0.3 Decrease169.0 Decrease4,709.8 Decrease53.8 Decrease1,497.8 Decrease-10.0% negative increase21.2% Չկա տվյալ
1982 0.6 170.8 4,715.1 65.3 1,803.5 Decrease-4.8% negative increase100.8% Չկա տվյալ
1983 0.7 187.4 5,101.7 75.6 2,057.0 5.6% negative increase22.1% Չկա տվյալ
1984 0.9 193.4 5,221.3 75.7 Decrease2,042.0 Decrease-0.4% negative increase75.6% Չկա տվյալ
1985 1.0 207.3 5,552.7 Decrease70.9 Decrease1,899.8 3.9% negative increase15.1% Չկա տվյալ
1986 1.3 218.8 5,826.4 73.8 1,965.5 3.5% negative increase17.8% Չկա տվյալ
1987 1.7 229.4 6,076.9 Decrease63.8 Decrease1,691.1 2.3% negative increase25.2% Չկա տվյալ
1988 3.0 245.3 6,491.7 68.7 1,819.4 3.3% negative increase60.2% Չկա տվյալ
1989 9.6 264.6 6,996.4 Decrease67.0 Decrease1,772.1 3.8% negative increase251.1% Չկա տվյալ
1990 60.0 Decrease254.8 Decrease6,673.9 Decrease62.2 Decrease1,629.0 Decrease-7.2% negative increase585.8% 6.3% Չկա տվյալ
1991 85.3 Decrease245.0 Decrease6,399.5 80.6 2,105.5 Decrease-7.0% negative increase70.3% negative increase11.8% Չկա տվյալ
1992 121.2 255.7 6,661.0 88.9 2,315.6 2.0% negative increase43.0% negative increase13.6% Չկա տվյալ
1993 164.3 273.0 7,089.9 90.5 2,351.7 4.3% negative increase35.3% negative increase16.4% Չկա տվյալ
1994 236.1 293.4 7,604.9 103.9 2,692.7 5.2% negative increase32.2% positive decrease11.4% Չկա տվյալ
1995 337.9 319.7 8,286.8 139.4 3,612.3 6.7% negative increase27.9% negative increase13.3% 48.7%
1996 423.3 345.9 8,958.4 157.0 4,066.2 6.2% negative increase19.9% positive decrease12.3% positive decrease43.1%
1997 516.4 376.8 9,751.0 157.5 4,076.0 7.1% negative increase14.9% positive decrease11.2% positive decrease42.7%
1998 602.1 400.0 10,346.5 172.4 4,459.1 5.0% negative increase11.8% positive decrease10.6% positive decrease38.7%
1999 667.0 424.0 10,965.0 Decrease168.1 Decrease4,348.1 4.5% negative increase7.3% negative increase13.1% negative increase39.3%
2000 745.8 452.1 11,814.4 171.6 4,485.1 4.3% negative increase10.1% negative increase16.1% positive decrease36.4%
2001 781.1 467.8 12,229.2 190.8 4,987.9 1.2% negative increase5.5% negative increase18.2% negative increase37.1%
2002 812.2 482.0 12,602.9 199.1 5,205.5 1.4% 1.9% negative increase20.2% negative increase41.5%
2003 847.2 508.7 13,309.5 217.8 5,699.6 3.5% 0.7% positive decrease19.9% negative increase46.4%
2004 933.1 548.4 14,358.3 255.3 6,684.7 5.0% 3.5% positive decrease19.3% positive decrease45.1%
2005 990.5 585.4 15,334.6 306.3 8,023.9 3.5% 2.2% positive decrease18.1% negative increase46.6%
2006 1,069.4 640.4 16,784.3 344.6 9,031.8 6.1% 1.2% positive decrease14.2% negative increase47.3%
2007 1,187.5 704.2 18,470.5 429.0 11,252.9 7.1% 2.5% positive decrease9.9% positive decrease44.5%
2008 1,285.6 747.8 19,620.4 533.6 13,999.5 4.2% 4.3% positive decrease7.5% negative increase46.7%
2009 1,372.0 774.0 20,294.6 Decrease439.8 Decrease11,532.3 2.8% 3.8% negative increase8.5% negative increase49.8%
2010 1,434.4 812.6 21,370.1 479.8 12,619.6 3.7% 2.6% negative increase10.0% negative increase53.5%
2011 1,553.6 868.9 22,828.0 528.3 13,879.5 4.8% 4.2% positive decrease9.9% negative increase54.7%
2012 1,612.7 903.8 23,745.3 Decrease498.5 Decrease13,096.9 1.3% 3.7% negative increase10.4% positive decrease54.4%
2013 1,630.1 934.6 24,553.1 521.0 13,688.4 1.1% 1.1% negative increase10.6% negative increase56.5%
2014 1,700.6 968.4 25,471.4 542.6 14,272.3 3.4% 0.1% positive decrease9.2% positive decrease51.1%
2015 1,798.5 1,020.7 26,855.7 Decrease477.5 Decrease12,563.6 4.2% -0.9% positive decrease7.7% negative increase51.3%
2016 1,853.2 1,075.3 28,321.4 Decrease472.3 Decrease12,438.5 3.1% -0.7% positive decrease6.3% negative increase54.2%
2017 1,982.8 1,145.3 30,161.6 526.6 13,868.9 4.8% 2.0% positive decrease5.0% positive decrease50.6%
2018 2,126.5 1,235.5 32,532.2 587.4 15,468.3 5.9% 1.8% positive decrease3.9% positive decrease48.8%
2019 2,288.5 1,317.2 34,689.0 597.2 15,726.9 4.5% 2.2% positive decrease3.3% positive decrease45.6%
2020 2,337.7 Decrease1,303.8 Decrease34,347.9 599.8 15,801.6 Decrease-2.0% 3.4% positive decrease3.2% negative increase57.1%
2021 2,631.3 1,437.8 37,997.0 679.1 17,945.8 6.9% negative increase5.1% negative increase3.4% positive decrease53.8%
2022 3,078.3 1,599.0 42,465.9 716.3 19,023.2 5.1% negative increase14.4% positive decrease2.8% positive decrease48.7%
2023 3,499.0 1,664.2 44,249.4 753.9 20,045.2 0.5% negative increase14.3% negative increase3.2% positive decrease45.1%
2024 3,800.5 1,752.3 46,660.7 811.2 21,600.6 3.1% 4.3% negative increase3.4% negative increase46.2%
2025 4,112.5 1,845.4 49,223.1 875.1 23,342.8 3.4% 3.2% 3.4% negative increase47.3%
2026 4,390.7 1,942.7 51,920.3 924.8 24,715.4 3.3% 2.6% 3.4% negative increase48.6%
2027 4,642.9 2,041.9 54,680.4 979.3 26,225.9 3.1% 2.5% 3.4% negative increase49.9%

Աշխատանքի շուկա և աշխատավարձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանում գործազրկությունը լուրջ խնդիր է դարձել կոմունիզմի անկումից հետո, չնայած նախկինում տնտեսությունը տեսել էր թաքնված գործազրկության բարձր մակարդակ [փա՞ստ]: Այնուհետև գործազրկության մակարդակը 1990-ականների վերջին իջել է մինչև 10%, այնուհետև նորից բարձրացել 21-րդ դարի առաջին մի քանի տարիներին՝ 2002 թվականին հասնելով 20%-ի։ Այդ ժամանակից ի վեր այն անհավասարաչափ նվազել է։ 2008 թվականից ի վեր Լեհաստանում գործազրկության մակարդակը կայուն ցածր է մնում միջին եվրոպականից[25]։

Այս ցուցանիշը 2015-ին ընկել է 8%-ից ցածր, իսկ 2019-ին՝ 3.2%, ինչը հանգեցրել է աշխատուժի պակասի[26][27][28]։

Արտաքին առևտուր և օտարերկրյա ուղղակի ներդրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ռուբլու վրա հիմնված COMECON առևտրային բլոկի փլուզմամբ Լեհաստանը վերակողմնորոշել է իր առևտուրը։ Դեռևս 1996 թվականին նրա առևտրի 70%-ը ԵՄ անդամների հետ է եղել։ Հարևան Գերմանիան այսօր Լեհաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Լեհաստանը միացել է Եվրամիությանը 2004թ. մայիսին։ Մինչ այդ նա խթանում էր տարածաշրջանային ինտեգրումը և առևտուրը Կենտրոնական Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագրի (CEFTA) միջոցով, որը ներառում էր Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան։

Լեհաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադիրներից մեկը[29]։  Որպես Եվրամիության անդամ՝ այն կիրառում է միասնական արտաքին սակագին այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ապրանքների նկատմամբ։ Լեհական ներմուծման հիմնական ծավալը բաժին է ընկնում արդյունաբերության և հումքի արտադրության տեխնիկական վերազինման համար անհրաժեշտ կապիտալ ապրանքներին։ Երկրի արտահանումը ներառում է նաև սարքավորումներ, բայց առանձնանում է բարձր դիվերսիֆիկացիայով։ Արտահանման ամենահաջողված ապրանքներն են կահույքը, սննդամթերքը, մոտորանավակները, թեթև ինքնաթիռները, կարծր փայտանյութերը, հագուստը, կոշիկները և կոսմետիկան[30][31]։ 2013 թվականի դրությամբ Գերմանիան լեհական արտահանման խոշորագույն ներմուծողն է[32]։ Գյուղատնտեսության ոլորտում արտերկրում Ամենամեծ եկամուտը բերում են ապխտած և թարմ ձուկը, նուրբ շոկոլադը, կաթնամթերքը, միսը և ֆիրմային հացը, իսկ փոխարժեքը նպաստում է արտահանման աճին[33][34]։ 2011 թվականին սննդամթերքի արտահանումը կազմել է 62 մլրդ զլոտի՝ 2010 թվականի համեմատ աճելով 17 տոկոսով[35]։ ԱՄՆ Լեհական արտահանման մեծ մասն իրականացվում է սակագնային արտոնություններով՝ համընդհանուր արտոնությունների համակարգի ծրագրի շրջանակներում։ Լեհաստանը աշխարհի 20 խոշորագույն երկրների շարքում է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներով՝ ցուցադրելով ակնհայտ առևտրային ավելցուկ[36][37]։

Լեհաստանի խոշորագույն առևտրային գործընկերները 2020 թվականին (մլն․ եվրոներով)[38][39]
Աստիճան Պետություն Առևտրի ընդհանուր ծավալը Արտահանում Ներմուծում
1 {{{2}}} {{{2}}} Գերմանիա 119,608 69,427 50,181
2 {{{2}}} Չինաստան 36,021 2,979 33,042
3 {{{2}}} Իտալիա Իտալիա 22,161 10,375 11,786
4 {{{2}}} {{{2}}} Ֆրանսիա 21,373 13,452 7,921
5 {{{2}}}  Չեխիա 21,369 14,063 7,306
6 {{{2}}} Նիդերլանդներ Նիդերլանդներ 19,355 10,236 9,119
7 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18,653 13,725 4,928
8 Ռուսաստան Ռուսաստան 17,372 7,157 10,216
9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 13,911 6,729 7,183
10 {{{2}}} Իսպանիա Իսպանիա 11,177 6,084 5,093
11 {{{2}}} Բելգիա Բելգիա 10,937 5,689 5,248
12 {{{2}}} Շվեդիա Շվեդիա 10,731 7,029 3,702
13 {{{2}}} Սլովակիա Սլովակիա 10,235 6,014 4,221
14 {{{2}}} Հունգարիա Հունգարիա 9,792 6,094 3,698
15 {{{2}}}  Ավստրիա 8,611 4,827 3,784
16 Ուկրաինա Ուկրաինա 7,853 5,259 2,593
17 {{{2}}} Ռումինիա Ռումինիա 7,233 5,038 2,194
18 {{{2}}} {{{2}}} Դանիա 6,805 4,048 2,757
19 Թուրքիա Թուրքիա 6,212 2,232 3,980
20 Հարավային Կորեա Հարավային Կորեա 6,134 649 5,485
Այլ 83,713 38,775 44,938
Ընդհանուր 469,254 239,880 229,374

Լեհաստանն ավելի քիչ կախված է արտաքին առևտրից, քան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, սակայն Եվրոպայի հետ նրա առևտրի ծավալը դեռևս զգալի է։ 2011 թվականին եվրոգոտու հետ առևտրի ծավալը (արտահանում գումարած ներմուծում) ՀՆԱ-ում կազմել է 40%, ինչը կրկնապատկվել է 1990-ականների կեսերից։ Լեհաստանի արտահանման 30%-ը բաժին է ընկնում Գերմանիա, ևս 30%-ը՝ մնացած Եվրոպա։ Լեհաստանից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճ է գրանցվել[40]։ Այնուամենայնիվ, 2014 թվականի օգոստոսին մրգերի և բանջարեղենի արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազել է Մոսկվայի կողմից քաղաքական դրդապատճառներով նրա արգելքից հետո[41]։

2010 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (ՕՈՒՆ) կազմել Է ՀՆԱ-ի 40%-ը, ինչը կրկնակի գերազանցում է 2000 թվականի մակարդակը։ ՕՈՒՆ-ի մեծ մասը Լեհաստան գալիս է Ֆրանսիայից, Գերմանիայից և Նիդեռլանդներից։ Լեհական ընկերություններն իրենց հերթին օտարերկրյա ներդրումներ ունեն հիմնականում Իտալիայում և Լյուքսեմբուրգում։ Ներքին ՕՈՒՆ-ների մեծ մասը բաժին է ընկնում արտադրական արդյունաբերությանը, ինչը նրանց զգայուն է դարձնում ծագման երկրների տնտեսական տատանումների նկատմամբ[40]։

ԱՄԷ-ն Լեհաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է արաբական աշխարհում[42]։

Կառավարությունը ներդրողներին առաջարկում է պետական աջակցության տարբեր ձևեր, ինչպիսիք են 19% եկամտահարկը և ներդրումային խթանները 14 հատուկ տնտեսական գոտիներում (ի թիվս այլոց՝ եկամտահարկից ազատում, անշարժ գույքի հարկից ազատում, հողի մրցակցային գներ), մի քանի արդյունաբերական և տեխնոլոգիական պարկեր, ԵՄ կառուցվածքային բարեփոխումներից օգտվելու հնարավորություն։ Կառավարությունը նաև առաջարկում է ներդրումներ կատարել ԵՄ-ում։ Լեհաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2006 թվականին Լեհաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի ծավալը կազմել է 13,9 մլրդ եվրո։

Ըստ Ernst & Young-ի զեկույցի՝ Լեհաստանը ներդրումային գրավչությամբ աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Այնուամենայնիվ, 2010 թվականին Ernst & Young-ի կողմից անցկացված Եվրոպայի գրավչության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2008 թվականից ի վեր Լեհաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ աշխատատեղերի ստեղծման ծավալը կրճատվել է 52%-ով և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ նախագծերի քանակը նվազել է 42%-ով[43]։ ՏՀԶԿ զեկույցի համաձայն, 2004 թվականին Լեհաստանը Եվրոպայի ամենաաշխատասեր երկրներից մեկն է եղել։ 2010 թ.-ին Համաշխարհային տնտեսական ֆորումը Լեհաստանին դասեց ՏՀԶԿ երկրների շարքում վերջին տեղերից մեկը՝ վեճերի կարգավորման համար ընկերությունների կողմից օգտագործվող իրավական դաշտի հստակության, արդյունավետության և չեզոքության առումով[44]։

2022 թվականին Լեհաստանում գրանցված ամենաշատ ընկերություններ ունեցող հատվածը ծառայությունների ոլորտն է (273,851 ընկերություն), որին հաջորդում են ֆինանսները, ապահովագրությունը, անշարժ գույքը և մանրածախ առևտուրը (համապատասխանաբար 113,153, 87 և 237 ընկերություն)[45]։

Արտադրական արդյունաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ ֆոնդային բորսան է:
PKN Orlen-ը Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկն է։
Գդինիայի նավահանգիստը, Լեհաստանի գլխավոր ծովային նավահանգիստներից մեկն է ։
Կրակովի գլխավոր շուկայի հրապարակ
Ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր գրասենյակ Վարշավայում
Լեհաստանի զարգացման հիմնադրամ, հիմնադրվել է 2016 թվականի ապրիլին

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Լեհաստանի արդյունաբերական բազան կենտրոնացած է եղել ածխի, տեքստիլի, քիմիական, մեքենաշինության, մետաղի և պողպատի ոլորտներում։ Այսօր այն տարածվում է պարարտանյութերի, նավթաքիմիական նյութերի, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմոբիլաշինության և նավաշինության վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանի արդյունաբերական բազան մեծապես տուժել է, և շատ ռեսուրսներ ուղղվել են վերականգնմանը։ Սոցիալիստական տնտեսական համակարգը, որը ներդրվել է 1940-ականների վերջին, ստեղծել է խոշոր և ծանրակշիռ տնտեսական կառույցներ, որոնք կառավարվում էին կենտրոնական կոշտ ղեկավարության ներքո[46]: Մասամբ նման համակարգային կոշտության պատճառով երկրի տնտեսությունը ցածր ցուցանիշներ է գրանցել նույնիսկ Կենտրոնական Եվրոպայի այլ տնտեսությունների համեմատ[46]։

1990 թվականին Թադեուշ Մազովեցկու կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների համապարփակ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր փոխարինել կենտրոնացված իշխանության տնտեսությունը շուկայական համակարգով։ Չնայած ընդհանուր առմամբ արդյունքները տպավորիչ էին, շատ խոշոր պետական արդյունաբերական ձեռնարկություններ, հատկապես երկաթուղու, հանքարդյունաբերության, պողպատի և պաշտպանության ոլորտներում, դեռևս դիմադրում էին շուկայական տնտեսությունում գոյատևելու համար անհրաժեշտ փոփոխություններին և կրճատումներին[46]։

Դեղագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի դեղատների շուկայի ընդհանուր ծավալը 2008 թվականին կազմել է 24,1 միլիարդ Լեհական զլոտի, ինչը 11,5 տոկոսով ավելի է, քան 2007 թվականին[47]։

Առանց դեղատոմսի դեղերի շուկայի ծավալը, որը կազմում է ընդհանուր շուկայական արժեքի մոտ մեկ երրորդը, 2008 թվականին կազմել է 7,5 միլիարդ Լեհական զլոտի։ Այս արժեքը ներառում է դեղորայքային և ոչ դեղորայքային դեղամիջոցներ, ինչպիսիք են սննդային հավելումները, կոսմետիկան, վիրակապերը, ատամնաբուժական նյութերը, ախտորոշիչ թեստերը և բժշկական սարքավորումները։ Դեղատոմսով բաց թողնվող դեղերի շուկայի ծավալը կազմել է 15,8 մլրդ Լեհական զլոտի[48]։

Հանքարդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին երկիրը զբաղեցնում էր 3-րդ տեղը աշխարհում ռենիումի արտադրության մեջ, 5-րդ տեղը աշխարհում արծաթի արտադրության մեջ, 12-րդ տեղը աշխարհում պղնձի արտադրության մեջ, 14-րդ տեղը աշխարհում ծծմբի արտադրության մեջ և 14-րդ տեղը աշխարհում աղի արտադրության մեջ[49][50][51][52][53]։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մեջ աշխատում է ամբողջ աշխատուժի 8,2%-ը, բայց ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 3,8%, ինչը արտացոլում է համեմատաբար ցածր արտադրողականությունը։ Ի տարբերություն արդյունաբերական հատվածի, Լեհաստանի գյուղատնտեսության ոլորտը, իրական սոցիալիստական կառավարման տասնամյակների ընթացքում, մնացել է հիմնականում մասնավորի ձեռքերում։ Նախկին պետական ֆերմերային տնտեսությունների մեծ մասը ներկայումս վարձակալված է ֆերմերների կողմից։ Վարկերի բացակայությունը դժվարացնում է նախկին պետական գյուղատնտեսական հողերի վաճառքը։ Ներկայումս Լեհաստանի 2 միլիոն մասնավոր ֆերմերային տնտեսությունները զբաղեցնում են բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի 90%-ը և ապահովում են ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի մոտավորապես նույն տոկոսը։ Ֆերմաները փոքր են՝ միջինը 8 հա, և հաճախ ցրված են։ 15 հա-ից ավելի ֆերմերային տնտեսությունները կազմում են ֆերմերային տնտեսությունների ընդհանուր թվի 9%-ը, բայց նրանց բաժին է ընկնում գյուղատնտեսական հողերի ընդհանուր տարածքի 45%-ը։ Լեհաստանի բոլոր ֆերմերային տնտեսությունների կեսից ավելին արտադրանք են արտադրում միայն իրենց սեփական կարիքների համար և գործնականում չեն վաճառում դրանք առևտրային հիմունքներով։

Լեհաստանը վերամշակված մրգերի և բանջարեղենի, մսի և կաթնամթերքի զուտ արտահանող է։ Վերամշակողները հաճախ դիմում են ներմուծման՝ ցորենի, կերային հացահատիկի, բուսական յուղի և սպիտակուցային կերակուրների ներքին մատակարարումները լրացնելու համար, որոնք, որպես կանոն, բավարար չեն ներքին պահանջարկը բավարարելու համար։ Այնուամենայնիվ, Լեհաստանը ԵՄ-ում կարտոֆիլի և տարեկանի առաջատար արտադրողն է և շաքարի ճակնդեղի և տրիտիկալեի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Լեհաստանը նաև կանոլայի, հացահատիկի, խոզերի և խոշոր եղջերավոր անասունների խոշոր արտադրող է։ Լեհաստանը խնձորի վեցերորդ խոշորագույն արտադրողն ու արտահանողն է ամբողջ աշխարհում[54]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանը, հատկապես 2004 թվականին ԵՄ-ին անդամակցելուց հետո, դարձել է զբոսաշրջիկների հաճախակի այցելվող վայր։ Լեհաստանի տուրիստական տեսարժան վայրերի մեծ մասը կապված է բնական միջավայրի, պատմական վայրերի և մշակութային իրադարձությունների հետ։ Նրանք ամեն տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Ըստ զբոսաշրջության ինստիտուտի տվյալների՝ 2006 թվականին Լեհաստան է այցելել 15,7 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2007 թվականին՝ 15 միլիոն զբոսաշրջիկ՝ 66,2 միլիոն օտարերկրյա հյուրերի ընդհանուր թվից[55][56]։ 2016 թվականին Լեհաստան ժամանածների թիվը կազմել է 80,5 միլիոն մարդ։ Այս թվից 17,5 միլիոն մարդ երկիր է ժամանում զբոսաշրջային նպատակներով (առնվազն մեկ գիշերակացով)՝ այն դարձնելով աշխարհի 16-րդ ամենաշատ այցելվող երկիրը[57]։ Ամենահայտնի քաղաքներն են Կրակով, Վարշավա, Գդանսկ, Վրոցլավ, Լոձ, Պոզնան, Շչեցին, Լյուբլին, Թորուն, Սոպոտ, Զակոպանե և Վելիչկայի աղի հանքը։ Հանգստի լավագույն վայրերը ներառում են Մազուրյան լճերի լեհական շրջանը, Բալթիկ ծովի ափը, Տատրան (Կարպատների ամենաբարձր լեռնաշղթան), Սուդետան և Բելովեժյան անտառը։ Լեհաստանի հիմնական տուրիստական առաջարկները ներառում են քաղաքային և գյուղական պատմական հուշարձանների զննում, գործուղումներ, հմուտ զբոսաշրջություն, ագրոտուրիզմ, լեռնային արշավներ (արշավ) և ժայռամագլցում։

Ֆինանսական սեկտոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի բանկային հատվածը կարգավորվում է Լեհաստանի ֆինանսական վերահսկողության մարմնի կողմից։

1992-97 թվականներին երկրի շուկայական տնտեսություն անցնելու ընթացքում կառավարությունը սեփականաշնորհել է մի քանի բանկեր, վերակապիտալիզացրել է մնացածը և իրականացրել է իրավական բարեփոխումներ, որոնք ոլորտը դարձրել են մրցունակ։ Այս բարեփոխումները, ինչպես նաև ոլորտի առողջացումն ու հարաբերական կայունությունը գրավել են մի շարք ռազմավարական օտարերկրյա ներդրողների։ 2009 թվականի սկզբին Լեհաստանի բանկային հատվածում եղել են 51 տեղական բանկ, 578 կոոպերատիվ բանկերի ցանց և օտարերկրյա բանկերի 18 մասնաճյուղ։ Բացի այդ, օտարերկրյա ներդրողները վերահսկել են բաժնետոմսերը գրեթե 40 առևտրային բանկերում, ինչը կազմել են բանկային կապիտալի 68%-ը[58]։ Լեհական բանկերը 2009 թվականի ֆինանսական ճգնաժամին արձագանքել են վարկավորման սահմանափակմամբ, տոկոսադրույքների բարձրացմամբ և հաշվեկշիռների ամրապնդմամբ։ Հետագայում ոլորտը վերսկսել է վարկավորումը, և 2011-ին ակնկալվում էր ավելի քան 4% աճ։

Վենչուրային կապիտալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր կապիտալի շուկայի հատվածը, որը ֆինանսավորում է բարձր ռիսկային ընկերություններին վաղ զարգացման փուլերում և արագ աճի ներուժ ունեցող ընկերություններին, Լեհաստանում կազմում էր 130 ակտիվ ընկերություն (2019 թվականի մարտի դրությամբ)։ 2009-ից 2019 թվականներին այս կազմակերպությունները տեղական ներդրումներ են կատարել ավելի քան 750 ընկերություններում՝ յուրաքանչյուր պորտֆելում միջինը 9 ընկերություն։ 2016 թվականից ի վեր ստեղծվել են նոր իրավական ինստիտուտներ այն կազմակերպությունների համար, որոնք ներդրումներ են կատարում սկզբնական կամ ստարտափ փուլում գտնվող ձեռնարկություններում։ 2018 թվականին վենչուրային հիմնադրամները լեհական ստարտափներում ներդրել են 178 միլիոն եվրո (ՀՆԱ-ի 0,033%)։ 2019 թվականի մարտի դրությամբ Լեհաստանում գործող վենչուրային ընկերությունների կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 2,6 միլիարդ եվրո։ Լեհական վենչուրային շուկայում ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 209,2 մլն եվրո[59]։

PKP Intercity ED250 Pendolino-ն Վրոցլավի գլխավոր կայարանում

Լեհաստանը սպասարկվում է երկաթուղային լայն ցանցի կողմից։ Քաղաքների մեծ մասում գլխավոր երկաթուղային կայարանը գտնվում է քաղաքի կենտրոնին մոտ և լավ կապված է տեղական տրանսպորտային համակարգի հետ։ Ենթակառուցվածքը կառավարվում է Լեհաստանի պետական երկաթուղիների կողմից, որոնք PKP Group պետական խմբի մաս են կազմում։ Երկաթուղային ցանցը արևմտյան և Հյուսիսային Լեհաստանում շատ զարգացած է, մինչդեռ երկրի արևելյան մասը պակաս զարգացած է։ Մայրաքաղաք Վարշավայում գործում է երկրի միակ արագընթաց տրանսպորտի համակարգը՝ Վարշավայի մետրոն։

Լեհաստանի ամենածանրաբեռնված օդանավակայանը Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանն է։ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանը Լեհական LOT Polish Airlines ավիաընկերության գլխավոր միջազգային հանգույցն է։ Բացի Վարշավայից, միջազգային օդանավակայաններ կան Վրոցլավում, Գդանսկում, Կատովիցում, Կրակովում և Պոզնանում։ Եվրո-2012-ի ֆուտբոլային առաջնության նախապատրաստման շրջանակներում, որը համատեղ ընդունել են Լեհաստանն ու Ուկրաինան, վերանորոգվել և վերակառուցվել են մի շարք օդանավակայաններ ամբողջ երկրում։ Սա ներառում էր նոր տերմինալների կառուցում՝ թռիչքուղիների և դարակաշարերի ավելացմամբ ինչպես Վրոցլավի օդանավակայանում, այնպես էլ Գդանսկի Լեխ Վալենսայի օդանավակայանում։

Լեհաստանում հանրային ճանապարհների երկարությունը 412,264 կմ է (256,170 մղոն)։ Լեհաստանի հանրային ճանապարհները ըստ վարչական բաժանման բաժանվում են կատեգորիաների, որոնք ներառում են ազգային ճանապարհներ, վոյեվոդների ճանապարհներ, պովյատովի ճանապարհներ և գմինի ճանապարհներ։ Մայրուղիները և արագընթաց մայրուղիները ազգային ճանապարհային ցանցի մի մասն են։ 2020 թվականի հունվարի դրությամբ երկրում շահագործվել է 4000 կմ մայրուղի և արագընթաց մայրուղի[60]։

Բյուջե և պարտք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհաստանի պետական ​​պարտքի մակարդակը ՀՆԱ-ի %-ով

Լեհաստանի պետական ​​և մասնավոր պարտքի մակարդակը ցածր է եվրոպական միջինից (2017 թ.):

ՀՆԱ-ի աճը Լեհաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ-ի վերջին աճը (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ)[61]

Տարի Q1 Q2 Q3 Q4 Ընդհանուր
2023 -0.3% -0.06% 0.4% 1.4% 0.2%
2022 8.5% 5.5% 3.5% 2.5% 4.9%
2021 -0.9% 11.1% 5.8% 7.3% 5.9%
2020 2.0% -8.3% -1.7% -2.7% -2.2%
2019 5.5% 5.4% 4.6% 3.7% 4.8%
2018 5.2% 5.3% 5.2% 4.9% 5.2%
2017 4.6% 4.3% 5.5% 5.1% 4.9%
2016 3.1% 3.4% 2.8% 2.8% 3.0%
2015 3.8% 3.3% 3.6% 4.6% 3.8%
2014 3.1% 3.3% 3.4% 3.3% 3.3%
2013 0.1% 0.6% 1.9% 2.7% 1.3%
2012 3.3% 2.3% 1.0% 0.2% 1.7%
2011 4.9% 4.8% 5.0% 5.3% 5.0%
2010 2.1% 3.6% 4.0% 4.8% 3.6%
2009 1.5% 1.9% 2.7% 4.2% 2.6%
2008 5.5% 4.9% 3.7% 1.9% 4.0%
2007 7.7% 7.3% 6.9% 6.9% 7.2%
2006 5.6% 6.3% 6.5% 6.3% 6.2%
2005 2.2% 2.8% 4.3% 4.8% 3.5%
2004 7.0% 5.7% 4.6% 3.6% 5.2%
2003 1.8% 3.6% 4.0% 4.6% 3.5%
2002 0.6% 0.9% 1.9% 2.2% 1.4%
2001 2.4% 1.2% 1.0% 0.5% 1.3%
2000 6.1% 5.4% 3.3% 2.7% 4.4%
1999 2.2% 3.5% 5.4% 6.6% 4.4%
1998 6.6% 5.4% 5.0% 3.2% 5.1%
1997 7.1% 7.7% 7.0% 6.6% 7.1%
1996 3.5% 5.7% 7.4% 8.1% 6.2%

Լեհաստանը հիանալի դիրք ունի տեղական արտադրության բաղադրիչները կամ արտադրանքը եվրոպական այլ երկրներ տեղափոխելու համար։ Օրինակ՝ Չինաստանից արտադրությունը տեղափոխելիս Լեհաստանի նոր գործարանը կարող է իր ապրանքները հասցնել Եվրոպայի առավել բնակավայրեր 24 ժամվա ընթացքում, իսկ ամբողջ Եվրոպայում՝ 48 ժամվա ընթացքում[62]։

Լեհաստանի տնտեսության ներուժը ԵՄ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանը, որը չափվում է գնողունակության հավասարության ինդեքսով, Եվրամիության վեցերորդ խոշորագույն տնտեսությունն է և Եվրոպայի ութերորդ խոշորագույն տնտեսությունը՝ մի փոքր առաջ անցնելով Նիդերլանդներից։

Լեհաստանը ՀՆԱ-ի աճ է գրանցել նույնիսկ 2008-09 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ[63]։ Գործազրկության մակարդակը երկրում մնում է շատ ցածր և 2023 թվականի սեպտեմբերին կազմել է 5%[64]։

Թեև Լեհաստանի տնտեսությունը հասնում է Արևմտյան Եվրոպայի երկրներին, սակայն այս գործընթացը դանդաղ է զարգանում։ Առայժմ, հաշվի առնելով սոցիալական զարգացման մակարդակը, Լեհաստանին հաջողվել է շրջանցել Պորտուգալիային։ Տարածաշրջանների միջև մեծ տարբերություն կա։ Մազովյան վոյևոդությունը նույն մակարդակի վրա է գտնվում Իսպանիայի ամենահարուստ շրջանների և Ֆրանսիայի շրջանների մեծ մասի հետ (ԵՄ միջինի 82%-ը)։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս վոյևոդության ՀՆԱ-ն հիմնականում գոյանում է Վարշավայի կողմից։ Ստորին Սիլեզիայի վոյևոդությունը $16,000 ՀՆԱ-ով հավասար է Պորտուգալիայի և Իսպանիայի և Հունաստանի շրջաններին։ Հետագա վոյևոդությունները հասել են ԵՄ միջինի մոտ 50%-ին, իսկ արևելյան պատի ամենաաղքատ վոյևոդները մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ունեն Ռումինիայի և Բուլղարիայի համեմատ։

Լեհական կապիտալը Եվրոպայի այս տարածաշրջանում ունի մի քանի խոշոր մտահոգություններ, օրինակ՝ PKN Orlen-ը, որն ունի իր ներկայացուցչությունները Գերմանիայում և Լիտվայում, Polsat-ը, որը նույնպես ներդրումներ է կատարում Լիտվայում՝ ITI Group-ում։ Լեհաստանում ճանապարհային ցանցը շատ զարգացած է, A1, A2, A4 մայրուղիների և արագընթաց մայրուղիների մեծ մասը, ներառյալ S6 և S7, ամբողջությամբ ավարտված են։ Դրանց շինարարությունը մասնավոր ընկերությունների կողմից մասամբ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Առաջիկա տարիներին Լեհաստանը կստանա մոտ 4,5 միլիարդ եվրո երկաթուղիների արդիականացման համար։

Լեհաստանը ԵՄ հիմնական ներգաղթային ուղղություններից մեկն է, որը ներգրավել է ավելի շատ ոչ ԵՄ ներգաղթյալների, որոնք արդեն 2021 թվականին հիմնականում Ուկրաինայից են, քան ԵՄ ցանկացած այլ երկիր մի քանի տարի անընդմեջ[65]։

Միջազգային վարկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
World map
Աշխարհի քարտեզ, որը ներկայացնում է մարդկային ներուժի զարգացման ինդեքսի կատեգորիաները (հիմնված 2019 թվականի տվյալների վրա, որոնք հրապարակվել են 2020 թվականին)
     Շատ բարձր (≥ 0.800)      Բարձր (0.700–0.799)      Միջին (0.550–0.699)      Ցածր (≤ 0.549)      Տվյալներ հասանելի չէ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Report for Selected Countries and Subjects». www.imf.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  2. «WDI 2017 Maps - Data». data.worldbank.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  3. «Complexity rankingsThe Atlas of Economic Complexity». Harvard' Growth Lab Viz Hub. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Poland was a». reuters.com. 2016 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  5. Shotter, James; Majos, Agata (2019 թ․ հոկտեմբերի 9). «Poland election: the unfinished counter-revolution». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «'This is the golden age': eastern Europe's extraordinary 30-year revival». theguardian.com. 2019 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Frączyk, Jacek (2017 թ․ դեկտեմբերի 7). «Wzrostem PKB Polska zostawia Europę daleko z tyłu. Najnowsze dane Eurostatu». money.pl. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  8. «FTSE Russell upgrades Poland from emerging to developed market». thenews.pl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  9. Piatkowski, Marcin (2001 թ․ նոյեմբերի 30). «How Poland Became Europe's Growth Champion: Insights from the Successful Post-Socialist Transition». brookings.edu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  10. 10,0 10,1 «The Next Economic Powerhouse? Poland - BusinessDay : News you can trust». businessdayonline.com. 2017 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  11. Cieński, Jan (2018). Start-Up Poland. Chicago: The University of Chicago Press. էջ 17. ISBN 978-0-226-30681-0.
  12. «Poland has employee's market: minister». thenews.pl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  13. «File:Unemployment rates, seasonally adjusted, October 2017 (%) F2.png - Statistics Explained». ec.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  14. «Polska tygrysem gospodarczym Europy. Wzrost PKB o 827 proc». wnp.pl. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  15. «GUS: wzrost PKB pod koniec roku był nieco słabszy niż kwartał wcześniej». wnp.pl. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  16. «Wskaźnik PMI dla Polski w styczniu na poziomie 48,2 pkt. vs 47,6 pkt. w XII». wnp.pl. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  17. «Poland's Top Insurer Buys a Stake in Alior Bank, with More of the Same to Follow». 2015 թ․ հունիսի 5.
  18. Rohac, Dalibor (2017 թ․ հունիսի 30). «Poland's rush to banking sector socialism». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  19. «Poland should aim to merge state-run companies - minister». Reuters. 2020 թ․ ապրիլի 27.
  20. Barteczko, Agnieszka; Yun Chee, Foo (2020 թ․ մարտի 30). «PKN ready to offer concessions after EU warning on Lotos bid - sources». Reuters.
  21. «Poland's government wants to take control of banking». The Economist. 2018 թ․ օգոստոսի 9.
  22. «Poland close to buying PKP Energetyka from CVC Capital Partners -ruling party leader». Reuters. 2022 թ․ հոկտեմբերի 12.
  23. «Poland Eyes Grocery Chain as It Takes Back Control of Economy». Bloomberg.com (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  24. «Report for Selected Countries and Subjects».
  25. «File:Unemployment rates, seasonally adjusted, October 2015.png - Statistics Explained». ec.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  26. «Unemployment statistics - Statistics Explained». ec.europa.eu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  27. «Unemployment in Bulgaria in November 2019 was 3.7% – Eurostat». The Sofia Globe staff o. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  28. Internet, JSK. «Poland facing risk of labor force deficit in 2015». msp.gov.pl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  29. «Poland: June 2000». Trade Policy Reviews. World Trade Organization. 2000 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  30. PAP, 9 May 2013 Polska żywność - fundament polskiego eksportu - 2012 kolejnym rokiem rekordowego eksportu żywności. Ministerstwo Skarbu Państwa (Internet Archive).
  31. GUS, Najwięksi partnerzy handlowi Polski: kto kupuje nasze produkty? 9 July 2014 (Internet Archive)
  32. Ministerstwo Gospodarki, Polska - kierunki eksportu i najchętniej kupowane produkty z naszego kraju. 8 December 2013 Euro-Dane :: Ekonomia Unii Europejskiej (Internet Archive). Most important importers of Poland's 2012 exports, graph. Արխիվացված 6 Նոյեմբեր 2014 Wayback Machine Manifo.
  33. Patrycja Maciejewicz, Leszek Baj, Polska żywność jedzie w świat. Pełno niespodzianek 2012-04-07, Wyborcza.biz (Internet Archive).
  34. PAP, Więcej niż 80 proc. eksportu żywności z Polski to przetworzone produkty spożywcze 10-10-2014 Portal Spozywczy.pl (Internet Archive).
  35. Wiesław Łopaciuk, Padł rekord wartości eksportu produktów rolno-spożywczych z Polski. Powód: słaby złoty Rzeczpospolita, 27-01-2012 (Internet Archive). "Z analizy "Rzeczpospolitej" wynika, że łączna wartość eksportu produktów rolno-spożywczych Polski mogła w 2011 r. sięgnąć 62 mld zł. W porównaniu z 2010 r. była o niemal 17 proc. wyższa."
  36. Workman, Daniel. «World's Top Export Countries». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  37. «Leading import countries worldwide in 2019». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  38. «Syntetyczna informacja O eksporcie I imporcie Polski styczeń - grudzień 2020 rok w mln EUR». Ministerstwo Rozwoju i Technologii.
  39. «Analizy z obszaru handlu zagranicznego - Ministerstwo Rozwoju i Technologii - Portal Gov.pl».
  40. 40,0 40,1 Ho, Giang (2012 թ․ հուլիս). «Republic of Poland. Selected Issues» (PDF). IMF Country Report. 12 (163). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  41. «Ban on food imports due to health concerns, not politics: Russia - Channel NewsAsia». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  42. UAEinteract.com. «UAE is Poland's largest Arab trading partner». Uaeinteract.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  43. Schwab, Klaus. «The Global Competitiveness Report 2010-2011» (PDF). World Economic Forum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  44. «Waking up to the new economy: Ernst & Young's 2010 European attractiveness survey» (PDF). Ernst & Young. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  45. «Industry Breakdown of Companies in Poland». HitHorizons.
  46. 46,0 46,1 46,2 «Poland (11/07)». US Department of State. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  47. KPMG. «The Polish Pharmaceutical Market» (PDF). Yieldopedia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  48. «Polish pharmaceutical market». Pharmapoland.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  49. «USGS Rhenium Production Statistics» (PDF).
  50. «USGS Silver Production Statistics» (PDF).
  51. «USGS Copper Production Statistics» (PDF).
  52. «USGS Sulfur Production Statistics» (PDF).
  53. «USGS Salt Production Statistics» (PDF).
  54. Top 10 apple-producing countries in the world. Արխիվացված 9 Մարտ 2016 Wayback Machine WhichCountry.co, General Knowledge.
  55. Information about tourism in Poland (in Polish). Արխիվացված 16 Ապրիլ 2013 archive.today Source: Instytut Turystyki, 2008.
  56. GUS (2008). «Przyjazdy do Polski (Foreign visits to Poland)». Statistics (լեհերեն). Instytut Turystyki. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  57. «International tourism, number of arrivals - Country Ranking». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  58. Wprost (2011 թ․ նոյեմբերի 9). «Belka: polskie banki znów powinny być polskie». 70 proc. polskiego systemu bankowego jest własnościowo zdominowane przez banki zagraniczne. Biznes: Polityka i gospodarka, Wprost.pl. Արխիվացված է օրիգինալից (Internet Archive) 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին. «w Polsce nie zbudowano by nowoczesnego systemu bankowego [bez akcjonariuszy zagranicznych, stwierdził Prezes NBP. Bez nich] Polska nie uniknęłaby kryzysu bankowego – Marek Belka, prezes Narodowego Banku Polskiego.»
  59. Krysztofiak-Szopa, Julia; Wisłowska, Monika (2019). The Golden Book of Venture Capital in Poland 2019. Warsaw: Startup Poland. ISBN 978-83-948788-6-3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  60. Boner, Błażej. «Od dziś w Polsce jest 4 tys. km dróg szybkiego ruchu. To dokładnie połowa tego, co zaplanowano». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  61. «Quarterly National Accounts : Quarterly Growth Rates of real GDP, change over previous quarter». Stats.oecd.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  62. «Chińczycy chcą wybudować fabryki w Polsce!».
  63. Rogaliński, Paweł (2011). Świat, Polityka i my. Łódź. էջեր 101–102. ISBN 978-83-272-3154-3.
  64. «Unemployment rate 1990-2023». stat.gov.pl. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
  65. «'Poland issues EU's most residence permits to immigrants for fourth year running». 2021 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  66. «Global Passport Ranking». Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  67. «Global Passport Power Rank 2024». Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]