Լեհաստանի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեհաստանի խորհրդարան
Տեսակ
Տեսակերկպալատ խորհրդարան
HousesՍենատ (վերին պալատ)
Սեյմ (ստորին պալատ)
Term limits4 տարի
Պատմություն
Ղեկավարում
Սենատի խոսնակՍտանիսլավ Կարչևսկի, «Իրավունք և արդարադատություն»
սկսած նոյեմբերի 12, 2015
Սեյմի խոսնակՄարեկ Խուխցինսկի, «Իրավունք և արդարադատություն»
սկսած նոյեմբերի 12, 2015
Կազմը
Լեհաստանի սեյմ
Լեհաստանի սենատ
Հանդիպումների վայր
Լեհաստանի Հանրապետության սեյմի շենքը Վարշավայում

Լեհաստանի Հանրապետության խորհրդարան (լեհ.՝ Parlament Rzeczypospolitej Polskiej), երկպալատ օրենսդիր մարմին Լեհաստանի Հանրապետությունում։ Կազմված է վերին և ստորին պալատներից, որոնք համապատասխանաբար Սենատն ու Սեյմնն են[1]։ Երկու անկախ պալատները տեղակայված են մայրաքաղաք Վարշավայում գտնվող Լեհաստանի ազգային սեյմի շենքում։

Լեհաստանի Սենատի և Սեյմի պատգամավորներն ընտրվում են չորս տարին մեկ տեղի ունեցող ընտրությունների միջոցով։ Ընդհանուր հաշվով Լեհաստանի խորհրդարանը բաղկացած է 560 անդամներից․ 460 պատգամավորներից և 100 սենատորներից։ Օրենքի ընդունման համար անհրաժեշտ է երկու պալատների համատեղ համաձայնությունը, թեպետ Սեյմը կարող է անտեսել Սենատի մերժումը։

Սեյմի խոսնակն իրավունք ունի հրավիրել երկու պալատների անդամների համատեղ, արտահերթ խորհրդարանական նիստ։ Խոսնակի գործառույթները հիմնականում կրում են արարողակարգային բնույթ, քանզի օրենսդրական հարթությունում խոսնակը պատգամավորների նկատմամբ չունի առավելություն։ Արտակարգ իրավիճակներում խորհրդարանը կարող է ստանձնել նաև լրացուցիչ լիազորություններ, օրինակ՝ ստանձնել նախագահի իմպիչմենտի գործընթացը և այլն։ Ներկայումս, Լեհաստանի Հանրապետությունում խորհրդարանական մեծամասնություն է կազմում «Իրավունք և արդարադատություն» կուսակցությունը (զբաղեցնում է Սեյմի 460 պատգամավորական մանդատներից 234-ը, Սենատի 100 մանդատներից 61-ը):

Ազգային ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի Հանրապետության երկու խորհրդարանական պալատների՝ Սեյմի և Սենատի միավորման արդյունքում ձևավորվում է Ազգային ժողովը։ Այն գլխավորում է Սեյմի խոսնակը (վերջինիս բացակայության պարագայում՝ Սենատի խոսնակը):

1997 թվականին ընդունված Լեհաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովին վերապահված են հետևյալ իրավունքները․

  • Լեհաստանի Հանրապետության նախագահի առողջական վիճակով պայմանավորված (անդամների կանոնադրական թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ)՝ ճանաչել պետական կառավարման համակարգում վերջինիս աշխատանքային գործունեության անկարողությունը, իսկ սույն հիմնավորմամբ ինքնակամ հրաժարականի պարագայում՝ այն ճանաչել իրավաչափ։
  • Օրենսդիրի առնվազն 140 անդամնի միջնորդության հիմքով նախագահի դեմ մեղադրանք ներկայացնել Լեհաստանի պետական տրիբունալ՝ սահմանադրաիրավական կարգավիճակի չարաշահման կամ սահմանադրական կարգի տապալման հիմքով։
  • Ընդունել սեփական ընթացակարգային կանոնները (ներքին կանոնակարգ):

Լեհաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանադրական գործառույթների մեջ է մտնում․

  • Նախագահի երդմնակալության ընդունումը
  • Նախագահի անմիջական ուղերձի ընդունումը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Senatorowie / Senatorowie / Kluby i koło / Senat Rzeczypospolitej Polskiej»։ www.senat.gov.pl։ Վերցված է փետրվարի 10, 2019