Լեհաստանի Սահմանադրություն
Լեհաստանի սահմանադրություն (լեհ.՝ Konstytucja Rzeczypospolitej Polskiej), ընդունվել է 1997 թվականի ապրիլի 2-ին՝ Ազգային ժողովի կողմից՝ կոմունիստական բռնատիրության հետևանքների վերացման ու սոցիալական արդարության սկզբունքների ներդրման նպատակով: 1997 թվականի մայիսի 25-ին կայացած ազգային հանրաքվեով հավանության արժանացած տեքստը իրավակիրառության մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 17-ին:
1997 թվականի այժմյան սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականի Լեհաստանի ժողովրդական հանրապետության սահմանադրությունից[1] հետո միակուսակցական համակարգից դեպի բազմակուսակցական համակարգին, ինչպես նաև սոցիալիզմից ազատ տնտեսական շուկայական հարաբերություններին անցնելու կոնսեսուսի կարիք առաջացավ: Լեհաստանի քաղաքական անցյալն արտացոլվեց նոր սահմանադրության նախաբանում, որում ամրագրված է.
Շատ հոդվածներ ակնհայտորեն վերաբերում էին նախորդ կառավարությունների սխալների ուղղմանը[2]։
Պատմական սահմանադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տեղում հիշատակվում է Լեհաստանի թագավորության ու Լեհա-լիտվական համագործակցության 1374 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լուի Անդեգավինի կողմից Կոշիցեին տրված գլխավոր Առավելությունը՝ Լեհաստանի գահն իր դստերը՝ Յադվիգային փոխանցելու նպատակով: Կոշիցեի Առավելությամբ Լեհաստանի թագավորը վերացրեց բոլոր հարկերը՝ բացի ազնվականության (լեհ.՝ szlachta ) հարկից: Պատմական համատեքստում հիշատակվում է նաեւ 1590 թվականի Սեյմի սահմանադրությունը: Գրեթե երկու հարյուրամյակ անց՝ 1768 թվականին, Կարդինալների օրենքը կարեւոր քայլ հանդիսացավ Լեհական իրավունքի համակարգման ուղղությամբ:
1791 թվականի մայիսի 3-ի Մայիսյան սահմանադրությունն իր բնույթով Եվրոպայում առաջինը համարվեց: Այն կարգավորեց Լեհա-լիտվական դաշնային համագործակցության երկարատև քաղաքական ազդեցությունը, քաղաքական հավասարություն մտցրեց քաղաքաբնակների ու ազնվականների միջև,իսկ գյուղաբնակներին կառավարության պաշտպանության ներքո առավ:
Լեհաստանի երկրորդ հանրապետության գոյության ընթացքում՝ 1919-39 թվականներին,[3] Լեհաստանն ուներ երեք սահմանադրություն՝ 1919 թվականի Փոքր, 1921 թվականի Մարտյան ու 1935 թվականի Ապրիլյան սահմանադրությունները Մինչդեռ, Լեհաստանի ժողովրդական հանրապետության գոյության ընթացքում՝ 1945-89 թվականներին, Ազգային ազատագրության Լեհական կոմիտեի ընդունած Մանիֆեստը դատապարտեց 1935 թվականի Ապրիլյան սահմանադրությունն՝ այն որակելով անօրինական ու ֆաշիստական: Իսկ մինչ նոր սահամանադրության ընդունումը՝ 1947 թվականի Փոքր սահմանադրությունը, կիրառվեց 1921 թվականի Մարտյան սահմանադրությունը, որը հինգ տարի անց փոխարինվեց 1952 թվականի Լեհաստանի ժողովրդական հանրապետության սահմանադրությամբ: