Լեհաստանագնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Polandball (թարգմանաբար Լեհաստան-գնդակ), համացանցային մեմ է։ Այն ստեղծվել է 2009 թ. գերմանական Krautchan.net կայքի /int/ բաժնի օգտատերերի կողմից։ Այն կոմիքսի տեսք ունի, որտեղ երկրները նկարվում են որպես գնդակներ։ Գնդակները իրար հետ խոսում են վատ անգլերենով և հումորով մատնանշում ազգային կարծրատիպերը և միջազգային կապերը։ Կոմիկները կոչվում են Polandball կամ countryball/s: Polandball-ի աշխարհում ներկա է նաև Հայաստանը՝ Armeniaball-ը, ինչպես նաև նրա փոքր եղբայրները Karabakhball-ն ու Javakhkball-ը և պատմական Kilikiaball-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը Polandball-ում

Polandball-ի պատմությունը սկսվել է 2009 թ. օգոստոսին, լեհ և մնացած աշխարհի համացանցային օգտատերերի միջև Drawball.com կայքում առաջացած համացանցային պատերազմի պատճառով։ Drawball.com-ը իր բոլոր այցելուներին թողնում է ազատ նկարել մեծ գնդակի վրա։ Հազարավոր լեհեր միացնելով ուժերը, գնդակը ամբողջությամբ ներկել են Լեհաստանի դրոշի գույնով (սպիտակ, կարմիր) և մեջտեղը գրել POLSKA:

2009 թ. սեպտեմբերին գերմանական Krautchan.net կայքի /int/ բաժնի բրիտանացի օգտատերեր «Falco»-ն MS Paint-ով ստեղծում է առաջին կոմիքսը նույն բաժնի լեհ օգտատեր «Wojak»-ի հետ կատակելու համար։ Այս միջադեպից հետո Polandball-ի կոմիքսները սկսում են նկարել ռուս օգտատերերը[1][2][3][4]

Մեմը համաշխարհային ճանաչում ստացավ 2010 թ. Լեհական Օդային ուժերի Tu-154-ի վթարից հետո, որի պատճառով զոհվեց Լեհաստանի նախագահ Լեչ Կացզինսկին[3][5]։

Կոմիքսի թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Polandball-ի նմուշ. Կոմիքսի թեման Վրաստանն է Վիքեպեդիայում։

Polandball-ի նկարագրություն կարելի է գտնել reddit կայքի /r/polandball ենթաբաժնում՝ «Մկնիկով նկարված կոմիքսներ, որտեղ գնդակները ներկայացնում են երկրներ։ Նրանք հումորով ներկայացնում են ազգային կարծրատիպերը և միջազգային դրամատիկ դիպլոմատիկ հարաբերություններ։ Polandball-ը իր մեջ պարունակում է՝ պատմություն, աշխարհագրություն, վատ անգլերենի իմացություն և թերարժեքության կոմպլեքս»։

Գնդակները իրար հետ խոսում են յուրահատուկ անգլերենով։ Լեհաստանի գնդակի գույները միշտ միտումնավոր թարս են նկարվում և կարմիրը միշտ վերևում է լինում[1][2]։

Polandball-ի աշխարհում առկա են «Քյաբաբ» (Kebab/s) երկրներ, դրանք են՝ արաբական և թուրքական երկրները, ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ կան նաև «Քյաբաբ հեռացնողներ» (Kebab Removers) Որոնց կազմի մեջ են մտնում, Հայաստանը, Արցախը, Հունաստանը, Սերբիան, Կիպրոսը և այլն։

Օրենքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնդակները պետք է գծվեն ձեռքով։ Կլորաձև գործիքների (Circle tool) օգտագործումը խստիվ արգելվում է։
  • Գնդակները ունեն աչքեր, բայց ոչ բիբեր կամ ունքեր։
  • Գնդակները չունեն ձեռքեր և ոտքեր։
  • Գնդակները մեկը մյուսին դիմում են իրանց անուններով և չեն ավելացնում, ball վերջածանցը։
  • Վատ անգլերենը, պետք է լինի հիմնված ոչ թե ուղղագրության, այլ բառակապակցությունների վրա։

Այլ countryball-եր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիա

Այլ երկրներ նույնպես ունեն իրենց գնդակները, բայց կոնվենցիայի համաձայն կոչվում են polandball-եր[1], բայց նաև countryball-եր[4] Գնդակներ են ստեղծվել նաև ԱՄՆ նահանգների համար։ Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների, որոշ քաղաքներ ունեն իրանց գնդակները (ՀՀ քաղաքներից մի քանիսը կրում են իրենց զինանշանները, իսկ մնացածը կրում են Հայաստանի դրոշը իրենց քաղաքի անվանումով)։ Որոշ երկրներ պատկերված են այլ օբյեկտների նման, օրինակ Սինգապուրը եռանկյունն է և կոչվում է Tringapore: Իսրայելը հիպերխորանարդ է։ Ղազախստանը աղյուսաձև է։ Մեծ Բրիտանիան և Հոնգ Կոնգը ցիլինդր են հագնում և մի աչքի համար ակնոց, իսկ ԱՄՆ-ն սև արևային ակնոցներ[6]։ Նեպալը կենդանական ատամներով է պատկերված։ Իսկ առավել հայտնի ուղղանկյունաձև Գերմանական կայսրությունը Լեհաստանին միշտ ասում է «Anschluss zeit» (հայ. Միացման ժամանակն է)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Orliński Wojciech (հունվարի 16, 2010)։ «Wyniosłe lol zaborców, czyli Polandball» (Polish)։ Gazeta Wyborcza։ Վերցված է 2012 թ․ մարտի 25 
  2. 2,0 2,1 Zapałowski Radosław (փետրվարի 15, 2010)։ «Znowu lecą z nami w... kulki» (Polish)։ Cooltura։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 22 
  3. 3,0 3,1 Kapiszewski Kuba (13/2010)։ «Fenomem - Polska nie umieć kosmos» (Polish)։ Przegląd։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 26 
  4. 4,0 4,1 «Polandball»։ Knowyourmeme։ Վերցված է 2012 թ․ մարտի 26 
  5. Cegielski Tomek (ապրիլի 12, 2011)։ «MEMY. Legendy Internetu» (Polish)։ Hiro.pl։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-15-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 24 
  6. «Int» (Russian)։ Lurkmore.to։ դեկտեմբերի 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 27 

Կայքեր[խմբագրել | խմբագրել կոդը]