Լեհական ընդհատակյա պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Polskie Państwo Podziemne
Լեհական ընդհատակյան պետություն
դրոշ
Դրոշ
զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Լեհաստանը դեռ կոռցված չէ
Ազգային օրհներգ՝ 
Պետական լեզուներ Լեհերեն
Կառավարում Ընդհատակյան հանրապետություն

Լեհական ընդհատակյա պետություն (լեհ.՝ Polskie Państwo Podziemne) ռազմական, քաղաքական և քաղաքացիական ընդհատակյա կազակերպություններ, միավորված միասնական ընհատակյա պետական միավորման մեջ, որը գոյություն է ունեցել Գերմանայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Լեհական ընդհատակյա պետության նպատակը համազգային ապստամբության կազմակերպումն էր, որը պլանավորվում էր կազմակերպել դաշնակցային զորքերի Լեհաստան ժամանելուց հետո։ Առաջին անգամ «Լեհական ընդհատակյա պետություն» տերմինն օգտագործվել է 1944 թվականի հունվարի 13-ին Biuletyn Informacyjny պարբերականում [2] ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիսլավ Սիկորսկի

1939 թվականի սեպտեմբերի, Գերմանական օկուպացիայից և ԽՍՀՄ-ին միանալուց հետո Լեհաստանում սկսեցին արագորեն առաջանալ տարբեր տեսակի ընդհատակյա կազմակերպություններ[1][2]։ Արդեն 1939 թվականի վերջին նախկին պետության տարածքում իրենց գործունեությունն էին ծավալում մի քանի հարյուր քաղացիական և ռազմական կազմակերպություններ։

Հատված ընդհատակյա ամսաթերթից

1939 թվականի սեպտեմբերի 27-ին Լեհական բանակի մի խումբ սպաներ, որոնք զրկված էին պաշտոններից գլխավոր կառավարիչ Էդվարդ Ռըդզ-Սմիգլի հրամանով, Գերմանիայի և Խորհրդային միության կողմից օկուպացված տարածքներին վրա հիմնեցին «Լեհական հաղթանակ» գաղտնի կազմակերպությունը։ Վերջինիս կառավարիչն էր Միքայել Թոկաժեվսկի-Կարաշևիչը[2][3], ով 1940 թվականի մարտին ձերբակալվեց ՆԳԺԿ-ի կողմից Լվովում՝ գերմանա-սովետական սահամնն անցնելիս։ Նոյեմբերի 13-ին, լեհական արտաքսված կառավարության թույլտվությամբ, «Լեհական հաղթանակ»-ը ցրվեց, և ստեղծվեց «Միացյալ ռազմական պայքար»ը, որի կառավարիչ ընտրվեց գեներալ Կազմիեժ Սոսնովսկին, որը պատասխանում էր Լեհաստանի ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված տարածքների համար, և Ստեֆան Ռովեցկին, որը պատասխանում էր Ռեյխի կողմից օկուպացված տարածքների համար։ 1940 թուականին Ստեֆանը նշանակվեց երկու տարածքների կառավարիչ, իսկ 1942 թուականին «Միացյալ ռազմական պայքար»-ը ձևափոխվեց և փոխարինվեց Կռայնովայի զորքով։

Վարշավյան ապստամբության անդամներ

1939 թվականի դեկտեմբերին փախուստի մեջ գնվող կառավարությունը ստեղծեց Ազգային Խորհուրդը՝ «Rada Narodowa»։ 1940 թվականի սկզբին տեղի ունեցավ երեք հիմնական կուսակցությունների՝ ՓՓՍ-ի (Հայտնի է նաև ՓՓՍ-Ազատություն անվանման տակ), «Stronnictwo Narodowe»-ի (Ազգային Կուսակցություն), և «Stronnictwo Ludowe»-ի (Մարդկանց Կուսակցություն), որոնք մտան Ազգային խորհրդի մեջ և կազմեցին ընդհատակյա պառլամենտ՝ «Քաղաքական Կոնսուլտիվական Կուսակցություն» (լեհ.՝ Polityczny Komitet Porozumiewawczy — PKP)։ Որոշ ժամանակ հետո պառլամենտի մեջ ընդգրկվեցին նաև «Ծառայություն Լեհաստանին» և որոշ մանր կուսակցություններ, ինչպիսին էր «Ազգային Միասնականության Ճամբար»-ը,«Դեմոկրատիկական Կուսակցություն»-ը և «Հրեական ապստամբություն»-ը՝ Խա-Շոմեր, Խա-Ցաիր և Բեյթարից կազած։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում պառլամենտը վերանվանվեց «Ազգային Միասնականության Դաշնության»։ Նրա ներկայացուցիչն էր Կազիմեժ Պուժակը՝ «Ազատություն, Հավասարություն, Անկախություն» կուսակցությունից։

1939 թվականի սեպտեմբերին ստեղծվեց «Կառավարության պատվիրարկություն Լեհաստանի վրա», որը ծառայեց որպես միացնող ուժ՝ ընդհատակյա պետության և արտաքսված կառավարության միջև, որի առաջին պատվիրակն էր Կիրիլ Ռոտանսկին։ Պատվիրարկությունը իրենից ներկայացնում էր կառուցվածք՝ մասնատված դեպարտամենտների, որոնք համարժեք էին նախարարություններին։

Լեհական ընդհատակյա պետության բոլոր ինստիտուտները գործում էին ըստ երկրորդ Ռեչ Պոսպոլիտայի բաժանման։

Ընդհատակյա պետության կառուցվածքից դուրս էին գտնվում որոշ ազգայնական և կոմունիստական ընդհատակյա կազմակերպություններ։ 1942 թվականին Լեհական ազգայնականների մի մասը ստեղծեց Ազգային ռազմական ուժեր կազմակերպությունը, որը իր հզորության գագաթնակետին ունեցել էր մոտ 100 հազար ծառայող։ Այդ կազմակերպությունները նույնպես ունեին քաղաքացիական կառուցվածքներ։

1942 թվականի հունվարի 5-ին լեհական կոմունիստները Վարշավայում ստեղծեցին Լեհական բանվորական կուսակցությունը, որն ուներ զինված կազմակերպություն՝ «Լյուդովայի Գվարդիա» անվան տակ։ Կոմունիստները հետևում էին Խորհրդական Միությունից ստացվող ազդակներին և դեմ էին արտաքսված կառավարությանը։

Լեհական ընդհատակյա պետությունը ցրվեց 1945 թվականի երկրորդ կեսին[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական ընդհատակյա պետության հատկանիշներից մեկն այն էր, որ այն մեծ հարգանքի էր արժանանում լեհ բնակչության կողմից։ Ընդհատակյա հանրապետության պլանները և նրա ինստիտուտները ընկալվում էին լեհերի կողմից որպես նախապատերազմյա Լեհաստանի շարունակությունը։ Ամբողջ լեհաստանի երկայնքով ստեղծվեց հզոր ռազմաքաղաքական ցանց։

Ընդհատակյա պետությունը ենթարկվում էր արտաքսված կառավարությանը։ Լեհական ընդհատակյա պետության մեջ մտնում էին օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ, որոնք իրականացնում էին ոչ միայն ռազմա-քաղաքական գործունեություն օկուպանտների դեմ, այլև իրականացնում էին սոցիալական, մշակութային, կրթական և բարեգործական գործունեություններ։ Նրա մեջ էին մտնում մոտ 380 հազար ակտիվիստներ՝ չհաշված կրայնովայի բանակին։ Բացի դրանից՝ նրա կյանքի մեջ էին մտնում 100 հազարից ավելի մարդիկ՝ կապված նրա ինստիտուտների հետ։ Լեհական ընդհատակյա պետությունը ենթարկվում էր իր սահմանադրական կարգերին, և համարում էր Գերմանիայի կողմից մտցված օրենքները հակասահմանադրական։

Ուսուցանում

Ստեղծվեց գաղտնի ցանց միջին և բարձրագույն կրթություն ստանալու համար, միայն պատերազմի վերջում այնտեղ սովորում էին մոտ 2000 մարդ։ Գործում էին ընդհատակյա թատրոններ։ Տպագրվում էին գրքեր և ամսագրեր։

1944 թվականից Լեհական ազգի պայքարն ղեկավարում էր «Կեդիվ» դիվերսիայի կառավարությունը։ Կազմակերպվում էին սաբոտաժա-դիվերսիոն օպերացիաններ, որոնց մասնակցում էին մի շարք քաղաքացիական կազմակերպություններ։ Կեդիվը նաև իրականացնում էր դատարանի որոշումները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերագույն գլխավոր հրամանատարություն
  • Կրայնովայի բանակի հրամանատարություն
  • Ստորգետնյա պայքարի կառավարություն.
  • Դիվոտաժի գրասենյակ (Կեդիվ)
  • Բաժին VI - տեղեկատվության եւ քարոզչության բյուրո
  • Բաժին VII - Ֆինանսներ եւ վերահսկողություն բաժին
  • Հրամանատարի տեղակալ եւ աշխատակազմի ղեկավար `
  • Կազմակերպչական հարցերի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  • Բաժին I - Կազմակերպությունների բաժին
  • Գործադիր վարչության պետի տեղակալ.
  • Բաժին III - գործողությունների բաժին
  • Զինծառայողների բաժին.
  • Ստուգման բյուրո
  • II բաժին `տեղեկատվության եւ հետախուզության բաժին։
  • Կապի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
  • Բաժին V - կապի բաժին։
  • Օպերատիվ կապի բաժին
  • Գաղտնի հաղորդակցության բաժին
  • Կապի զինվորական կոմիսար
  • Զինվորական կոմիսարիատ
  • Աշխատակազմի ղեկավարի տեղակալի տեղակալ։
  • Բաժին IV - եռամսյակային բաժին
  • Զինվորական կոտորածների կախվան տեսչական ծառայություն։

Քաղաքացիական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագործ իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառավարության պատվիրակություն Լեհաստանում.
  • Առաջին պատվիրակ (վարչապետ)
  • Նախարարների ազգային խորհուրդ
  • Եզրին կոմիտե
  • Ներքին գործերի նախարարություն
  • Դիվանագիտական կապի միջոցներ.
  • Ազգային խորհրդի տարածքային բաժնի պատվիրակության անդամ (փոխվարչապետ)
  • Նախագահի աշխատակազմ
  • Տեղեկատվության եւ փաստաթղթավորման բաժին
  • Կրթության եւ մշակույթի վարչություն
  • Աշխատանքի եւ սոցիալական ապահովության վարչություն
  • Գյուղատնտեսության նախարարություն
  • Ֆինանսների նախարարություն
  • Արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն
  • Գրառումների եւ հեռագրերի բաժին
  • Կապի կառավարում
  • Հանրային աշխատանքների եւ վերակառուցման բաժին
  • Արդարադատության նախարարություն
  • Արտաքին գործերի դեպարտամենտ
  • Տնտեսական կոմիտե
  • Ազգային վերականգնողական խորհուրդը
  • Ազգերի գործերի գրասենյակ
  • Օրենսդիր մարմնի համակարգող
  • Լեհաստանի օկուպացիայի հանցագործությունների հետաքննության կենտրոնական հանձնաժողովը,
  • Վարչական կոմիտե
  • Ազգային պաշտպանության վարչություն
  • Ազգային խորհրդի տարածաշրջանային պատվիրակներ

Ազգային խորհրդի տարածքային հանձնաժողովներ

Օրենսդիր մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պառլամենտ

Դատարանային իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքացիական պայքարի կառավարություն

Տարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային Բաժանում

Լեհական ընդհատակյա պետությունը բաժանվում էր 4 մեծ տարածքների՝ արևմտյան, վարշավյան, բելտոկսկյան և լվովական, որոնք իրենց հերթին բաժանվում էին օկրուգների, կազմված ռայոններից։ Ռայոնները կազմված էին գմիններից, բաժանված վզոդների։ Վզոդը կազմված էր երեք դրուժինից, բաժանված 3 սեկցիանների՝ ամեն մեկի մեջ 3 մարդ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատական պետությանը

Սեպտեմբերի 27-ը Լեհաստանում նշվում է որպես Ընդհատակյա պետության օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stanisław Salmonowicz (1994). Polskie Państwo Podziemne: z dziejów walki cywilnej, 1939–45. Wydawnictwa Szkolne i Pedagogiczne. ISBN 978-83-02-05500-3. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին., p. 25.
  2. 2,0 2,1 2,2 Józef Garliński (1975 թ․ ապրիլ). «The Polish Underground State 1939–1945». Journal of Contemporary History. Sage Publications, Ltd. 10 (2): 219–259. doi:10.1177/002200947501000202. JSTOR 260146., p.221
  3. 3,0 3,1 Salmonowicz, pp. 26–27.