Լեզվի ծայրին
«Լեզվի ծայրին», երևույթ, որը հանդիսանում է որևէ լավ ծանոթ բառ հիշելու անկարողություն։ Առաջանում է զգացողություն, որ մոռացված բառը հենց այդ պահին կգտնվի, և որ այն շատ հեշտ է հիշել, սակայն այն չի հիշվում։ Այս վիճակը կարող է լինել տանջող և հանգիստ չտվող։ Ֆենոմենը ուղեկցվում է ֆրուստրացիայի ինտենսիվ զգացողությամբ[1]։ Անգլալեզու գիտական գրականության մեջ այս երևույթը կոչվում է «TOT-phenomenon» կամ «ТОТ-state»՝ անգլերեն «tip-of-the-tongue» արտահայտությունից[2][3]։
Այս ֆենոմենը առաջին անգամ նկարագրել է Վիլյամ Ջեյմսը իր «Հոգեբանության սկզբունքները» աշխատության մեջ 1890 թվականին[4]։
Ֆենոմենի հետազոտողներից մեկը՝ Բեննեթ Շվարցը, լուսաբանում է այդ երևույթը Անտոն Չեխովի «Ձիու ազգանունը» պատմվածքի օրինակով. պաշտոնաթող գեներալ-մայոր Բլուդեևի ատամը ցավում է։ Նրա ծառայող Իվան Եվսեևիչը խորհուրդ է տալիս դիմել հեքիմի։ Սակայն նա մոռացել է հեքիմի ազգանունը և միայն հիշում է, որ այն «ոնց որ ձիու ազգանուն լիներ»[5]։
Այս ֆենոմենը այն բանի ապացույցն է, որ գիտակցության մեջ ժամանակավոր կարող է գոյություն ունենալ բառի նշանակությունը առանց իր նշանային ձևի[6]։ Երբեմն այս երևույթը բնորոշվում է «պրեսկվյու» (կամ «պրեսկեվյու») տերմինով (ֆր.՝ presque vu՝ գրեթե տեսածը), որը ստեղծվել է դեժավյու և ժամեվյու տերմինների համանմանությամբ[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ֆենոմենը հիշատակվել է ամերիկացի հոգեբան Վիլյամ Ջեյմսի կողմից, ով չի օգտագործվել «լեզվի ծայրին» արտահայտությունը, սակայն նկարագրել է այդ երևույթը այսպես[9].
Պատկերացնենք, որ մենք փորձում ենք հիշել մոռացված անունը։ Դա գիտակցության հատուկ վիճակ է։ Այստեղ ճեղք կա հիշողությունում, բայց այն հասարակ ճեղք չէ։ Այդ ճեղքը շատ ակտիվ է։ Նա մեջ կարծես անվան ուրվականի նման մի բան լինի, որը ձեզ տանում է որոշակի ուղղությամբ, ժամանակ առ ժամանակ ստիպում է ձեզ զգալ, որ բառը գրեթե գտնված է, բայց հետո նահանջում ենք, այդպես էլ չգտնելով բառը, որ փնտրում էինք։ Եթե որևէ մեկը առաջարկում է սխալ անուններ, հիշողության այդ հատուկ ճեղքը արագ արձագանքում է, և մենք հերքում ենք այդ հուշումը։ Այդ անունները չեն համապատասխանում ձևին։ Եվ մի բառի հետ առնչվող հիշողության ձախողումը նման չէ մեկ այլ բառի հետ կապված ձախողմանը հիշողության մեջ, չնայած երկուսն էլ կարող են նկարագրվել որպես խնդիր հիշողության մեջ։ Եթե ես ապարդյուն փորձում եմ հիշել Սփալդինգի անունը, իմ գիտակցության վիճակը ընդհանրապես նման չէ այն վիճակին, որում ես փորձում եմ հիշել Բոուլզի անունը։ Կան գիտակցության բազմաթիվ վիճակներ, որոնք համապատասխանում են այդ ցանկությանը, նրանցից ոչ մեկում չկա անունը, սակայն նրանք նման են միմյանց։ Նման զգացումը Կլիո սֆերա է, այն նման չէ զգացումների պակասության, հակառակը, շատ ինտենսիվ զգացողություն է։ Նրա մեջ կարող է լինել մոռացված բառի ռիթմը, առանց հնչյունների, որոնց կարող է այն վերածվել։
Մեզանից յուրաքանչյուրին ծանոթ է մոռացված բանաստեղծության դատարկ ռիթմի տանջող զգացումը, անհանգստորեն պարող մեր ուղեղում, ցանկանալով, որ իրեն լցնեն բառերով։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Suppose we try to recall a forgotten name. The state of our consciousness is peculiar. There is a gap therein; but no mere gap. It is a gap that is intensely active. A sort of wraith of the name is in it, beckoning us in a given direction, making us at moments tingle with the sense of our closeness, and then letting us sink back without the longed-for term. If wrong names are proposed to us, this singularly definite gap acts immediately so as to negate them. They do not fit into its mould. And the gap of one word does not feel like the gap of another, all empty of content as both might seem necessarily to be when described as gaps. When I vainly try to recall the name of Spalding, my consciousness is far removed from what it is when I vainly try to recall the name of Bowles. There are innumerable consciousnesses of want, no one of which taken in itself has a name, but all different from each other. Such feeling of want is tota cÏlo other than a want of feeling: it is an intense feeling. The rhythm of a lost word may be there without a sound to clothe it. Every one must know the tantalizing effect of the blank rhythm of some forgotten verse, restlessly dancing in one's mind, striving to be filled out with word
Զիգմունդ Ֆրեյդը նույնպես ուշադրություն է դարձրել այս ֆենոմենին, ընդ որում նշել է, որ այն ավելի հաճախ հանդիպում է հատուկ անուններ հիշել փորձելու ժամանակ[10]։ Ֆրեյդը ուսումնասիրել է նաև հայտնի բառակապցությունների, արտասահմանյան բառերի, բանաստեղծություններից հատվածների մոռացումը և այլն։ Վերլուծելով այս խնդիրը՝ Ֆրեյդը գալիս է եզրակացության, որ լավ ծանոթ բառը հիշելու անկարողությունը գալիս է արտամղման հոգեբանական մեխանիզմից (եթե բառը կապված է զուգորդությունների հետ, որոնք առաջացնում են անհանգստություն կամ այլ տհաճ հույզեր)։ Ըստ Ֆրեյդի տեսակետի, ծանոթ բառի նման մոռացումը ունի ենթագիտակցական շարժառիթ. «այնտեղ, որտեղ հայտնվում է սխալ, նրան հետևում է արտամղում»[11]։ ֆրեյդը լուսաբանում է այս միտքը մեծ քանակությամբ դեպքերով, որոնց նա ներկա է եղել, և ամեն անգամ հայտնաբերել տեղեկության մոռացման պատճառ։ Օրինակ, նա նկարագրում է դեպք, որը փոխառված է Կառլ Յունգից[12].
Մի պարոն ցանկանում է արտասանել «Վայրի հյուսիսում»[13] հայտնի բանաստեղծությունը։ «ճոճվում է քնոտ» տողից հետո նա լիովին մոռանում է «եվ ձյունն է սորուն դարձել պատմուճանը նրա» բառերը։ Այսպիսի հայտնի բանաստեղծության բառերը մոռանալն ինձ տարօրինակ թվաց և ես խնդրեցի նրան բարձրաձայն ասել, թե ինչ է գալիս իր մտքին «եվ ձյունն է սորուն դարձել պատմուճանը նրա» տողի հետ կապված («mit weißer Decke»): Նա պատասխանում է հետևյալը. «Սպիտակ պատմուճանի մասին բառերի ժամանակ ես մտածում եմ սավանի մասին, որով ծածկում են հանգուցյալներին (դադար). հիմա ես հիշում եմ իմ մոտ ընկերոջը, նրա եղբայրը վերջերս հանկարծակի մահացավ կաթվածից, նա բավականին գեր մարմնակազմություն ունի, իմ ընկերը՝ նույնպես, և ես մտածում էի, որ նրա հետ էլ կարող է նույնը պատահել, նա շատ քիչ է շարժվում։ Երբ ես իմացա այդ մահվան մասին, ես հանկարծ վախեցա, որ ինձ հետ էլ նույնը կարող է տեղի ունենալ, քանի որ մեր ընտանիքում ճարպակալման հակում կա, իմ պապիկը նույնպես մահացել է կաթվածից։ Ես ինձ նույնպես բավականին գեր եմ համարում և այդ պատճառով վերջերս սկսել եմ բուժման կուրս»։ «Այսպես այդ պարոնն իրեն անգիտակցորեն նույնացնում է սոճու հետ՝ պատված սպիտակ պատմուճանով», — նշում է Յունգը:
Ֆրանսիացի հոգեթերապևտ Էմիլ Կուեն այս խնդիրը հիշատակում է կապված ներշնչման ֆենոմենի հետ և ասում է, որ չափազանց կամային ջանքերը երբեմն կարող են խանգարել նպատակին հասնելուն[14].
Չե՞ք նկատել արդյոք, որ ինչքան ավելի շատ եք փորձում հիշել որևէ մոռացված անուն, այնքան այն ավելի շատ է հեռանում ձեզանից։ Սակայն հենց մենք մեր գիտակցության մեջ «ես մոռացել եմ» միտքը դարձնենք «հիմա ես կհիշեմ», անունը ինքնըստինքյան կհիշվի, առանց որևէ ջանքի։
Բնօրինակ տեքստ (ֆր.)N’avez-vous pas remarqué que plus vous voulez trouver le nom d’une personne que vous croyez avoir oublié, plus il vous fuit, jusqu’au moment où substituant dans votre esprit l’idée « ça va revenir » à l’idée « j’ai oublié » le nom vous revient tout seul, sans le moindre effort?
Դա համապատասխանում է լավագույն արդյունքներին հասնելու միջին ինտենսիվության մոտիվացիայի մասին Յերքս-Դոդսոնի օրենքին։
Այս ֆենոմենի առաջին փորձառական ուսումնասիրությունը անցկացվել է Հարվարդի համալսարանի հետազոտողներ Ռոջեր Բրաունի (Roger Brown) և Դևիդ Մաքնեյլի կողմից (David McNeill): Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են 1966 թվականին «Journal of Verbal Learning and Verbal Behavior»-ում։ Բրաունը և ՄաքՆեյլը ցանկանում էին պարզել, արդյոք պատրանք է, թե իրականություն այն զգացումը, որ մոռացված բառը հենց այդ պահին կհիշվի։ էքսպերիմենտի մասնակիցների համար կարդում էին հազվադեպ պատահող բառերի բացատրություն, այնուհետև հարցնում էին, թե որ բառի մասին է խոսքը։ Մասնակիցը պետք է հայտներ ուսումնասիրողներին այն պահերի մասին, երբ զգում էր, որ պատասխանը «լեզվի ծայրին» է։ Այս պահին նրան խնդրում են թվարկել այն ամենը, ինչ կարող է ասել մոռացված բառի մասին։ Բրաունը և ՄաքՆեյլը պարզեցին, որ շատ դեպքերում էքսպերիմենտի մասնակիցները կարողանում էին ճիշտ նշել մոռացված բառի առաջին տառը, վանկերի քանակը և այլն։ Երբեմն նրանք նաև հիշում էին բառեր՝ նման իմաստով կամ հնչողությամբ։ Այդ կերպ ապացուցվել է, որ զգացումը, թե մոռացված բառը «պտտվում է լեզվի ծայրին», համապատասխանում է իրականությանը[15]։
Անցկացվել է նաև ուսումնասիրություն, որում կամավորներին խնդրել են օրագրում նշել ТОТ դեպքեր։ Պարզվել է, որ երիտասարդների մոտ ТОТ-ը միջին հաշվով հանդիպում է շաբաթը մեկ անգամ, իսկ տարեց մարդկանց մոտ՝ շատ ավելի հաճախ[1]։ Պարզ է դարձել նաև, որ TOT ֆենոմենը հաճախ առաջանում է սթրեսային իրավիճակներում, երբ անհրաժեշտ է արագ հիշել որևէ բառ (օրինակ, քննության ժամանակ)։ Հենց սթրեսային վիճակն անցնում է, բառը անմիջապես հիշվում է։ Երբեմն ֆենոմենը կարող է առաջ գալ նաև սթրեսի բացակայության պայմաններում[1]։
Ֆենոմենի առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևույթի ուսումնասիրողներից մեկը՝ Բեննեթ Շվարցը, գրում է. «Իմ գրքում պատմվում է այն մասին, որ ժամանակակից կոգնիտիվ հոգեբանները գիտեն «լեզվի ծայրի» ֆենոմենի մասին, սակայն շատ քիչ բան գիտեն, այդ պատճառով էլ իմ գիրքն այսքան բարակ է»։ Խնդիրը նրանում է, որ այս ֆենոմենը հնարավոր չէ արհեստականորեն առաջացնել, այդ պատճառով էլ դժվար է այն ուսումնասիրել էքսպերիմենտալ պայմաններում։ Այժմ նույնիսկ հայտնի չէ, թե այդ ֆենոմենը հիշողության, թե խոսքի խանգարում է[16]։ Ֆենոմենի պատճառներն այժմ լիովին հայտնի չեն, սակայն գոյություն ունեն մի քանի հիպոթեզեր, որոնք կարող են բացատրել ծանոթ բառերի մոռացման խնդիրը.
- «Արգելափակման հիպոթեզ», ըստ որի, երբ անհրաժեշտ բառից առաջ մեկ այլ բառ է գալիս մտքին, այն արգելափակում է մյուս՝ անհրաժեշտ բառի դուրս հանումը հիշողությունից։
- «Ոչ լրիվ ակտիվացման հիպոթեզ», որը բացատրում է բառերի մոռացումը նրանով, որ անհրաժեշտ բառի հնչակարգային ներկայացումը ավելի քիչ ակտիվացում է ստանում, քան մյուսներինը, որոնք մոտ են իմաստով և հնչյուններով[17]։
Տարեց հասակում
[խմբագրել | խմբագրել կոդը]ТОТ-ֆենոմենն ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ։ Դրա բացատրության երկու հիպոթեզ կա.
- «մարման մոդել» (անգլ.՝ Decrement Model). շեշտադրություն է կատարում նրա վրա, որ մեծահասակների մոտ հիշողությունից ինֆորմացիայի դուրս բերման էֆեկտիվությունը պակասում է։
- «կուտակման մոդել» (անգլ.՝ Incremental Model). ենթադրում է, որ քանի որ տարեց մարդկանց հիշողության մեջ զգալիորեն ավելի շատ ինֆորմացիա կա, դա ավելի հաճախակի է դարձնում
անհրաժեշտ բառը գտնելու բարդությունները[18]։
Գործնական խորհուրդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խնդրի լուծման տարբեր եղանակներ կան։ Օրինակ, որոշ մարդիկ հերթով նայում են այբուբենի տառերը, որպեսզի գտնեն, թե որ տառով է սկսվում մոռացված բառը։ Խորհուրդ է տրվում նաև հանգստանալ և ուշադրությունը այլ բանի վրա դարձնել, մոռացված բառը ինքնաբերաբար կհիշվի, թեև մարդը դադարել է դրա մասին մտածել[19]։
Մոտ երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի «քթի ծայրին» (անգլ.՝ tip-of-the-nose) երևույթը, երբ մարդը զգում է հոտ, որն իրեն լավ ծանոթ է թվում, բայց չի կարողանում հիշել, թե դա ինչի հոտն է։ Չինարենում կա նման արտահայտություն. «փետուրի ծայրին». դա նշանակում է, որ մարդը գիտի, թե ինչպես է հնչում բառը, բայց չի կարողանում է հիշել, թե ինչպես է այն գրվում։
Նման խնդիր է նաև այն, երբ որևէ մեկը ցանկանում է հիշել երազը, իրեն թվում է, որ դա շատ հեշտ է անելը, սակայն այդպես էլ չի ստացվում[20]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման արտահայտություն գոյություն ունի տարբեր լեզուներում, օրինակ՝
- անգլերեն. «tip of the tongue»;
- իտալերեն. «sulla punta della lingua»;
- թաթարերեն. «тел очында»;
- ռուսերեն. «На кончике языка»;
- լեհերեն. «mieć coś na końcu języka»;
- էստոներեն. «keele otsa peal»;
- շայեներեն. «navonotootse’a» («ինչ-որ բան կորցրել եմ լեզվիս»);
- վալլիերեն. «ar flaen fy nhafod» («լեզվի առջևի մասում»);
- մարաթհի. «jeebhewar» («լեզվին»);
- Չինաստանի կանտոնյան դիալեկտում և հյուսիսչինական լեզվում, ինչպես նաև հինդի, հաուսա և իգբո լեզուներում օգտագործվում է «բերանում» արտահայտությունը;
- ադրբեջաներեն. «dilimin ucunda»;
- ղազախերեն. «тілімнің ұшында тұр»;
- ճապոներենում օգտագործվում է «կոկորդում» արտահայտությունը;
- կորեերեն. «Hyeu kkedu-te mam-dol-da» («կայծկլտում է լեզվի ծայրին»)[21];
- արաբերեն. «على طرف اللسـان»;
- եբրայերեն. «על קצה הלשון»:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Schwartz, 2001, էջ 40
- ↑ Schwartz, BL. (1999 թ․ սեպտեմբեր). «Sparkling at the end of the tongue: the etiology of tip-of-the-tongue phenomenology» (PDF). Psychonomic Bulletin & Review. 6 (3): 379–93. doi:10.3758/bf03210827. PMID 12198776. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Корниевская, 2012, էջ 212
- ↑ James, W. (1890). Principles of Psychology. Retrieved from http://psychclassics.yorku.ca/James/Principles/
- ↑ Schwartz, 2001, էջ 1
- ↑ Зинченко, Мещеряков, 2008, глава «ФЕНОМЕН „НА-КОНЧИКЕ-ЯЗЫКА“»
- ↑ Феномены психики человека
- ↑ Brown, 1991
- ↑ James, էջ 215
- ↑ Фрейд, 1990, глава «Забывание собственных имен»
- ↑ Фрейд, 1990, рубрика «Процессы поиска и извлечения информации из памяти»
- ↑ Фрейд, 1990, глава «Забывание имен и словосочетаний»
- ↑ «На севере диком»
- ↑ Coué, 1926, глава «Volonté et imagination»
- ↑ Brown, McNeill, 1966
- ↑ Schwartz, 2001, էջ 2
- ↑ Корниевская, 2012, էջ 212-213
- ↑ Schwartz, 2001, էջ 127
- ↑ Abrams, 2008
- ↑ Schwartz, 2001, էջ 154
- ↑ Schwartz, 2001, էջ 382
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мокиенко В. М., Никитина Т. Г. Большой словарь русских поговорок. — Москва: Олма Медиа Групп, 2007.
- Зинченко В. П., Мещеряков Б. Г. Большой психологический словарь. — Москва: АСТ, 2008. — 409 с. — ISBN 978-5-17-055694-6
- Tip of the Tongue Phenomenon. — 1966.
- Brown A. S. A review of the tip-of-the-tongue experience // Psychological Bulletin, 109(2). — 1991. — P. 204–223.
- James W. The Principles of psychology / William James. — Vol. 1.
- Фрейд З. Психопатология обыденной жизни // Фрейд З. Психология бессознательного. — Москва: Просвещение, 1990. — ISBN 5-09-003787-6.
- Coué É. La Maîtrise de soi-même par l’autosuggestion consciente(ֆր.) / Émile Coué. — 1926.
- Brown R. & McNeill D. The "tip of the tongue" phenomenon // Journal of Verbal Learning and Verbal Behavior, 5. — 1966. — С. 325–337.
- Корниевская С. И. Экспериментальные исследования стратегии лексического поиска при продуцировании речи в ситуации учебного двуязычия: результаты эксперимента // Вестник ТвГУ. Серия «Филология». — Тверь: Тверской государственный университет, 2012. — В. 2. — № 10.(չաշխատող հղում)
- Schwartz B. L. Tip-of-the-tongue States: Phenomenology, Mechanism, and Lexical Retrieval / Bennett L. Schwartz. — Psychology Press, 2001. — 192 p. — ISBN 978-0805834451
- Abrams L. Tip-of-the-Tongue States Yield Language Insights / Lise Abrams // American Scientist. — 2008. — Vol. 96. — № 3. —