Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում
Ենթադասlanguage policy?
Երկրներ Ֆրանսիա

Լեզվական քաղաքականությունը Ֆրանսիայում, տարբեր ժամանակներում Ֆրանսիայի վարած լեզվական քաղաքականություն։ 1992 թվականից Ֆրանսիան ունի մեկ պաշտոնական լեզու` ֆրանսերենը[1]։ Ֆրանսիայի կառավարությունը չի միջամտում անհատների անձնական հրապարակումներում լեզվի ընտրությանը, սակայն առևտրային և աշխատանքային հարաբերություններում օրենքով սահմանված է ֆրանսերենի օգտագործումը։ Ի լրումն Ֆրանսիայի Հանրապետության տարածքում ֆրանսերենի պարտադիր օգտագործմանը, Ֆրանսիայի կառավարությունը փորձում է աջակցել ֆրանսերենի տարածմանը Եվրոպական Միությունում և ամբողջ աշխարհում այնպիսի ինստիտուտների կիրառմամբ, ինչպիսին Ֆրանկոֆոնիան է։ Անգլիկանացման սպառնալիքը հուշում է ջանքեր գործադրել, որոնք ուղղված են Ֆրանսիայում ֆրանսերենի վիճակի պաշտպանությանը։

Ֆրանսերենից բացի, կան այլ ժողովրդական փոքրասնական` մինորիտար ֆրանսիական լեզուներ, ինչպես Եվրոպական Ֆրանսիայում, այնպես էլ անդրծովյան Ֆրանսիայում և ֆրանսիական անդրծովյան այլ տարածքներում։ Այդ լեզուները ճանաչվել են Ֆրանսիայի սահմանադրության հոդված 75-1 -ով[2]։ Ֆրանսիայում ըստ էության տեղական, կորսիկերեն, բրետոն, գալլո, բասկերեն, ֆրանս պրովանսալերեն, ակվիտաներեն, և կատալոներեն լեզուներն ունեն պաշտոնական կարգավիճակ այն շրջաններում, որտեղ նրանցով խոսում են։ Ըստ 1999 թվականին Բեռնար Սերքիգլինիի (Bernard Cerquiglini) զեկույցի[3] Ֆրանսիայի կառավարությունը առանձնացրել է 75 լեզուներ (այդ թվում` ութը հենց մայրցամաքային Ֆրանսիայում), որոնք կարող են հավակնել կառավարության կողմից ճանաչվելուն` վավերացվելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի կողմից (ներկայումս միայն ստորագրվել է, բայց չի վավերացվել)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդոնանս Վիլեր Կոտրե թագավորական հրաման
1539 թվական, էջ 1

Ֆրանսերենը Ֆրանսիայի իրավաբանական փաստաթղթերի և օրենքների վարչական լեզու է դարձել 1539 թվականին Օրդոնանս Վիլեր Կոտրեի թագավորական հրամանով։ Ավելի վաղ, պաշտոնական փաստաթղթերը գրվում էին միջնադարյան լատիներենով, որը լեզու է, որն օգտագործվում էր Հռոմեական կաթոլիկ Եկեղեցու կողմից։ Պետականորեն ֆրանսերենը ճանաչելու այս քաղաքականության շարժիչ ուժը լատիներենին հակադրելու ցանկությունն էր, որպեսզի կրճատվի Եկեղեցու իշխանությունը` միաժամանակ բարձրացնելով միապետության և պետության իշխանությունը[4]։

Ֆրանսիական ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ակադեմիան հիմնադրվել է 1635 թվականին, որպես ֆրանսերենի օգտագործումը, բառապաշարը և քերականությունը ներկայացնող պաշտոնական հեղինակություն ունեցող մարմին, ինչպես նաև Ֆրանսիական ակադեմիայի բառարան պաշտոնապես հրապարակելու նպատակով։ Սակայն նրա առաջարկությունները իրավաբանական ուժ չունեն և երբեմն անտեսվում են նույնիսկ պետական մարմինների կողմից։ Վերջին տարիներին Ակադեմիան ֆրանսերենի անգլիկանացումը կանխելու փորձեր է անում[5]։

Ֆրանսիական Հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը ֆրանսիական թագավորները լեզվական քաղաքականության հարցում խիստ քաղաքականություն չէին վարում իրենց հպատակների նկատմամբ։ Սակայն, վերացնելով հին նահանգները, Ֆրանսիական խորհրդարանները և օրենքները, հեղափոխությունը պետական մասշտաբով ամրապնդեց կառավարման միասնական համակարգը։ Նախ, հեղափոխականները հայտարարեցին Հանրապետության բոլոր քաղաքացիների լեզվի ազատության մասին։ Այդ քաղաքականությունը հետագայում փոխվեց հօգուտ միասնական լեզվի, որը կործանման եզրին էր կանգնեցնելու այլ լեզուների գոյությունը Ֆրանսիայում։ Այլ լեզուները դիտվում էին որպես գյուղացիական զանգվածների խավարամտության պահպանում։։

Այս նոր գաղափարը արտացոլվեց պատուա լեզվի ոչնչացման և ֆրանսերեն լեզվի օգտագործման ունիվերսալացման անհրաժեշտության և միջոցների մասին զեկույցում։ Նրա հեղինակը Անրի Գրեգուարը (1750 - 1831) ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիան, լինելով աշխարհում ամենաառաջադեմ երկիրը քաղաքականության առումով, Բաբելոնի աշտարակից այն կողմ չի զարգացել լեզուների առնչությամբ և երեք միլիոն բնակչությամբ Ֆրանսիայի ընդամենը 25 միլիոն բնակիչներն են խոսում Փարիզյան մաքուր ֆրանսերենով, որպես մայրենի լեզվով։ Այնուհետև, քաղաքական բանավեճի և վարչական փաստաթղթերի լեզուն հասկանալու բնակչության անկարղությունը սկսեց ընկալվել որպես հակաժողովրդավարական։

Այդ զեկույցը նույն տարում հրապարակվեց երկու օրենքներում, որում ասվում էր, որ ֆրանսերենը պետք է լինի միակ թույլատրելի լեզուն, որը կիրառվելու է Ֆրանսիայի հասարակական կյանքում և դպրոցներում։ Երկու տարի շարունակ ֆրանսերենը ֆրանսիական պետության ազգային միասնության խորհրդանիշը եղավ։ Այնուամենայնիվ, հեղափոխականները չունեին լեզվական քաղաքականություն իրականացնելու ժամանակ և գումար։

Երրորդ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ձգտում էր արդիականացնել Ֆրանսիան և, մասնավորապես, բարձրացնել գրագիտության և բնակչության ընդհանուր կրթական մակարդակը, հատկապես գյուղական բնակչության, կազմակերպել պարտադիր անվճար տարրական կրթությունը։ Կրթության համար ֆրանսերենի ընտրությունը կարծես բնական էր թվում, հաշվի առնելով, որ այն Ֆրանսիայում միակ լայնորեն տարածված լեզուն էր, որով հասանելի էին զգալի թվով թերթեր և պատմական, գիտական և այլ գրքեր։

Ֆրանսերենը միակ լեզուն էր, որը թույլատրված էր տարրական դպրոցներում։ Մյուս բոլոր լեզուներն արգելված էին, անգամ դպրոցի բակում, և մեղավորները խստորեն պատժվում էին։ 1918 թվականից հետո գերմաներենի օգտագործումը Էլզաս Լոթարինգիայում հայտարարվեց օրենքից դուրս։ 1925 թվականին հանրային կրթության նախարար Անատոլ դե Մանզին հայտարարեց, որ «Ֆրանսիայի լեզվական միասնության տեսանկյունից բրետոներեն լեզուն պետք է անհետանա»։ Որպես հետևանք, փոքրամասնությունների լեզուներով խոսողները սկսեցին ամաչել իրենց սեփական լեզուն օգտագործել, հատկապես կրթական համակարգում, և ժամանակի ընթացքում շատ ընտանիքներ դադարեցին սովորեցնել իրենց մայրենի լեզուն իրենց երեխաներին և փորձում էին միայն ֆրանսերեն խոսել նրանց հետ (լեզվական ասիմիլյացիա)։ Հարևան Բելգիայում անցկացվում էր զուգահեռ լեզվական քաղաքականություն` ընդլայնելով ստանդարտ ֆրանսերենի օգտագործում։

Չորրորդ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին առաջին անգամ Ֆրանսիական պետությունը ճանաչեց տարածաշրջանային լեզուների գոյության իրավունքը։ Օրենքով թույլատրվեցին տարածաշրջանային լեզուների ուսուցումը միջնակարգ դպրոցներում և դպրոցներում քաղաքական ճնշումների քաղաքականությունը վերացավ։ Այս ժամանակահատվածում բրետոներեն լեզուն սկսեց հայտնվել լրատվամիջոցներում։

Հինգերորդ Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական կառավարության թույլտվությամբ բրետոներենն առաջին անգամ հնչել է տարածաշրջանային հեռուստատեսությամբ1964 թվականին և այն տևել է տվեց մեկ ու կես րոպե։ Բայց նույնիսկ 1972 թվականին նախագահ Ժորժ Պոմպիդու հայտարարել է, որ «Ֆրանսիայի մինորիտար լեզուներին վիճակված չէ իրենց հետքը թողնել Եվրոպայում»[6]։

1992 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որում հստակ հայտարարվեց, որ «Ֆրանսիայի Հանրապետության լեզուն ֆրանսերենն է»[7][8]։

2006 թվականին Ամերիկյան ընկերության ֆրանսիական մասնաճյուղը ծրագրային և տեխնիկական փաստաթղթերը իր աշխատակիցներին միայն անգլերեն լեզվով տրամադրելու համար տուգանվել է €500,000 եվրո գումարի չափով, գումարած օրական 20.000 եվրո ընթացիկ տուգանքը[9] (տես` Տյուբոնի օրենք

2008 թվականին Վերսալում կայացած Կոնգրեսում խորհրդարանը վերանայեց Ֆրանսիայի սահմանադրությունը, որով պաշտոնապես ճանաչվեցին տարածաշրջանային լեզուները։

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպայի Խորհրդի կանոնադրության վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Լ. Ժոսպենի սոցիալիստական կառավարությունը ստորագրվեց Եվրոպայի Խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Միության խարտիան, բայց այն չվավերացվեց։ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայտարարեց, որ կանոնադրությունը դրույթները հակասահմանադրական են, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունում պետական լեզուն ֆրանսերենն է[10]։

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան հանդիսանում է Եվրոպական կոնվենցիա (148 ЕТС), որը ընդունվել է 1992 թվականին Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո` պաշտպանելու և առաջ մղելու պատմական տարածաշրջանային և մինորիտար լեզուները Եվրոպայում։ Այն վավերացվել և իրականացվել է 25 պետությունների կողմից, սակայն ոչ Ֆրանսիայի կողմից առնվազն մինչև 2014 թվականը։ Խարտիան պարունակում է 98 հոդվածներ, որոնք պետք է առնվազն 35 ստորագրություն ունենային (Ֆրանսիա ստորագրել էր 39)։ Ստորագրումը և նրա վավերացման մերժումը, կանոնադրության վերաբերյալ հանրային բանավեճ էր առաջացրել ֆրանսիական հասարակության մեջ։

2015 թվականի հունիսի 4-ին Ֆրանսուա Օլանդը մի քանի պատգամավորներին ուղղված նամակում հայտարարել է, որ առաջիկայում ներկայացնելու է Եվրոպական խարտիայի տարածաշրջանային և մինորիտար լեզուների սահմանադրական վավերացման մասին օրինագիծը[11]։ 2015 թվականի հուլիսի 30-ին Պետական խորհուրդը անբարենպաստ եզրակացություն է տվել կանոնադրության վերաբերյալ[12]։ 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Սենատը մերժել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի օրենքի նախագիծը վավերացնելու մասին օրինագիծը` դուրս մղելով սահմանադրական բարեփոխումները ընդունելու մասին Կոնգրեսի տեսակետը, որը նշանակալի և լեգիտիմ կդարձներ տարածաշրջանային լեզուները[13]։

Փոքրամասնությունների լեզուները վտանգված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի արտասահմանյան շրջաններում և այլ անդրծովյան տարածքներում օգտագործվող լեզուներից, ինչպես նաև վերջին ներգաղթյալների մայրենի լեզուներից բացի, Ֆրանսիայի փոքրամասնությունների շրջանում տարածված են հետևյալ լեզուները[14].

Ոչ-ֆրանսիական` Օիլ լեզուները և ֆրանս պրովալսերենը խիստ վտանգի տակ են, քանի որ ստանդարտ ֆրանսերենին խիստ նման են. ուղղագրությունը և ֆոնոլոգիական արտաբերումը շատ ավելի հեշտ է։ Մյուս լեզուները, որոնցով մինչև օրս խոսում են, բոլորն էլ համարվում են անհետացման վտանգի տակ։

1940-ական թվականներին ավելի քան մեկ միլիոն մարդ խոսում էր բրետոներեն և դա նրանց հիմնական լեզուն էր։ Բրետանի արևմտյան շրջաններում ճնշող մեծամասնությունը դեռևս բրետոնախոս էր։ Այսօր, շուրջ 170 000 մարդ կարողանում է խոսել բրետոներեն (Բրետոնի տարածքի բնակչության շուրջ 8% -ը ավանդական բրետոներենով է խոսում), որոնց մեծ մասը տարեցներ են։ Այլ տարածաշրջանային լեզուները, որպես կանոն, հետևում է նույն սխեմային. էլզասցիներն ու կորսիկացիները դիմադրում էին ավելի լավ, այն դեպքում, երբ օքսիտանցիներին դա այնքան էլ չի հաջողվել։

Լեզվի կիրառելիության վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվությունը բարդանում է (սահմանադրական նորմերից ելնելով) մարդահամարի ժամանակ լեզվի օգտագործման հարցերի վերաբերյալ պետության կողմից հարց տալու անկարողությամբ։

Եվրոպական խարտիայի վավերացումից հրաժարվելու պատճառով ֆրանսիական կառավարությանն առաջարվեց տարածաշրջանային լեզուներին խորհրդանշական աջակցություն ցուցաբերել օրենքի շրջանակներում։ Délégation générale à la langue française («Ֆրանսերեն լեզվի գլխավոր պատվիրակություն») պատվիրակությունը ձեռք բերել լրացուցիչ գործառույթ. հետևել և ուսումնասիրել Ֆրանսիայի լեզուները և իր անվան վրա կատարեց et aux langues de France" (...ու Ֆրանսիայի լեզունների) ավելացում։ Այդպիսով պատվիրակության անվանումը եղավ «Ֆրանսերենի և Ֆրանսիայի լեզուների գլխավոր պատվիրակություն»։

Ֆրանսիայի կառավարությունը 2003 թվականին առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանսիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, սակայն Ֆրանսիայի լեզուների այս ազգային կլոր սեղանը ընդգծեց մի կողմից մշակութային կազմակերպությունների և լեզվական ակտիվիստների, և մյուս կողմից` պետության մեջ կոնտրաստը։

Ապակենտրոնացումը չի տարածվել մարզերին լեզվական քաղաքականության ոլորտում իշխանություն տալու վրա։

Լեզվական քաղաքականության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ճանապարհային նշանը Կորսիկայում է.
ոչ-կորսիկերեն տեղանունները ջնվել են Կորսիկայի ազգային ազատագրման ճակատի (FLNC) կողմնակիցների կողմից

Ֆրանսիան ներկայանում է որպես մեծ երկիր , որը պայքարում է մշակութային բազմազանության համաև, միջազգային հարաբերություններում անգլերենի գերակայության դեմ։ Համաձայն ֆրանսիական հանրապետական գաղափարախոսության (տես` աշխարհիկությունը Ֆրանսիայում - Laïcité), բոլոր քաղաքացիները հավասար են, և, հետևաբար, ոչ մի տեսակի խմբեր չեն կարող ունենալ լրացուցիչ իրավունքներ։ Սա ֆրանսիական հեղափոխության դրույթներից բխողի մի գաղափար է ի տարբերություն նախորդ իրավիճակի, որտեղ շատ խմբեր ունեին հատուկ իրավունքներ և արտոնություններ։

Մշակութային միատարրության այս քաղաքականությունը վիճարկվել է ինչպես աջ թևից, այնպես էլ ձախ թևից։ 1970-ական թվականներին, ազգայնական կամ տարածաշրջանային շարժումներ առաջացան այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Բրետանը, Կորսիկան և Օքսիտանիան։ Թեև նրանք շարունակում են փոքրամասնություն կազմել, ստեղծվել են դպրոցների ցանցեր, որոնցում դասավանդվում են Ֆրանսիայի տարածաշրջանային այնպիսի լեզուներ, ինչպիսիք են Դիվան դպրոցը Բրետան պատմական տարածքում, Իկաստոլան Բասկերի Երկրում, Կալանդրետան Օքսիտանիայում, և Լա Բրեզոլա դպրոցները Հյուսիսային Կատալոնիայում։

Չնայած պաշտոնական ճանաչման հանրային պահանջարկին, տարածաշրջանային լեզվի ուսուցումը պետության կողմից աջակցության չի արժանանում[15]։ Սակայն որոշ շրջաններում, ինչպես, օրինակ, Բրետանի պատմական երկրի մարզային խորհուրդները աջակցում են երկլեզու վարժարանների գործունեությանը` օրենքի շրջանակներին համապատասխան։ Բրետոնում այլ կրթություն են ապահովում կաթոլիկ և մասնավոր դպրոցները, համապատասխանաբար, Դիհուն և Դիվան դպրոցների կողմից։ 2011 թվականին ֆրանս-բրետոներեն երկլեզու դպրոցներ ընդունվել են ընդամենը 14 000 աշակերտ, թեև 2006 թվականի համեմատ այդ թիվը աճել է մոտ 30% - ով, երբ աշակերտների թիվը ընդամենը 11 000 էր։ Բրետոներեն Հասարակական գործունեության գրասենյակը (Ofis Publik ar Brezhoneg) նաև հայտնել է, որ 2011 թվականին ևս 16 000 ուսանողներ վաղ մանկությունից մինչև հասուն տարիք սովորել են բրետոներեն` որպես երկրորդ լեզու (տարրական դպրոցներում, քոլեջներում, լիցեյներում, համալսարանում կամ երեկոյան դասընթացներում), ինչի արդյունքում բրետոներեն սովորողների ընդհանուր թիվը կազմել է առնվազն 30 000 աշակերտ[16]։

Ճանապարհային նշանների պահպանության երկարատև արշավը հանգեցրեց 1980-ական թվականներին առաջին երկլեզու նշանների ստեղծմանը։ Այժմ նրանք ավելի հաճախ հանդիպում են Բրետանիում` շնորհիվ շատ ճանապարհների, քաղաքապետարանների և այլ պաշտոնական նշանների երկլեզուացման աշխատանքներում «Ofis Publik ar Brezhoneg» բրետոնական գրասենյակի ցուցաբերված օգնության։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա ռադիոալիքներում բրետոներեն քիչ է հնչում, թեև 1982 թվականից ի վեր մի քանի բրետոներենով հեռարձակվող ռադիոկայաններ են ստեղծվել ասոցիատիվ հիմքի վրա։ 2000 թվականին բրետոնական TV Breizh հետուստաստեսության մեկնարկը նախատեսված էր Բրետոնի ավելի լայն լուսաբանման համար։ Այնուամենայնիվ, բրետոներենով հաղորդման ժամանակացույցը աստիճանաբար կրճատվել է ֆրանսերեն լեզվով հեռարձակման օգտին, մինչև 2010 թվականը դրանք լիովին անհետացել են։

1991 թվականին Կորսիկայում «Ջոքսի կանոնադրությամբ» (Joxe Statute) ստեղծվեց Կորսի տարածքային կոմունա, նաև ներկայացվեց Կորսիկայի վեհաժողովին և հանձնարարվեց նրան մշակել կորսիկերեն ուսուցանելու ֆակուլտատիվ մի ծրագիր։ Տարրական դպրոցում կորսու սովորեցնում են շաբաթական մինչև որոշակի քանակությամբ ժամեր (երեք ժամ 2000 թվականին), իսկ միջնակարգ դպրոցում ուսուցումը կամավոր է համարվում[17], բայց պահանջվում է Կորսիկայի համալսարանում Համալսարանում Corsica.

Որոշակի ընդդիմություն կա Տուբոնի օրենքի նկատմամբ, որով պարտադիր է ֆրանսերենի օգտագործումը (կամ, առնվազն ֆրանսերեն թարգմանությունը) առևտրային գովազդի ու փաթեթավորման վրա, ինչպես նաև որոշ այլ դեպքերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալլիացում կամ ֆրանսիականացում - էթնո-լեզվական և էթնիկ մշակութային յուրացման տիպերից մեկը, որը նշանակում է ոչ-ֆրանսիացիներին ֆրանսերեն լեզվով խոսող համայնքների (Ֆրանսիա, Բելգիա, Քվեբեկ և այլն) մեջ ինտեգրում և ֆրանսերեն լեզվի յուրացման և իրենց էթնիկ ինքնությունը աստիճանաբար փոխելու ճանապարհով` ֆրանսալեզու մեծամասնությանը մոտենալու հեռանկար։
  • Լեզվական պլանավորում
  • Լեզվական քաղաքականություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GEMIE, S. (2002), The politics of language : debates and identities in contemporary Brittany, French Cultural Studies n°13, p. 145-164.
  • HAQUE, Shahzaman (2010b), "Enjeux des politiques linguistiques: pratiques et comportements langagiers mutilingues dans un pays monolingue". In: M.Iliescu, H. Siller-Runggaldier, P. Danler (éds.) Actes du XXVe Congrès International de Linguistique et de Philologie Romanes, Innsbruck 2007, Tome I. Berlin: Walter de Gruyter. 163-172.
  • HAQUE, Shahzaman (2010a)Place des langues natives et d'accueil chez trois familles migrantes indiennes en Europe. In Andrea Rocci, Alexandre Duchêne, Aleksandra Gnach & Daniel Stotz (Eds.) Bulletin Suisse de Linguistique Appliquée, printemps 2010: Sociétés en mutations: les défis méthodologiques de la linguistique appliquée. Numéro Spécial, 2010/1, 225-236.
  • HAQUE, Shahzaman (2008) Differences of language policies between nation and family: A case study of three Indian migrant families in three countries of Europe Suvremena Lingvistika Vol. 34 (65), 57-72
  • KYMLICKA (Will), Les droits des minorités et le multiculturalisme: l’évolution du débat anglo-américain , in KYMLICKA (Will) et MESURE (Sylvie) dir., Comprendre les identités culturelles, Paris, PUF, Revue de Philosophie et de sciences sociales n°1, 2000, p. 141-171.
  • SZULMAJSTER-CELNIKER (Anne), La politique de la langue en France, La Linguistique, vol 32, n°2, 1996, p. 35-63.
  • WRIGHT (Sue), 2000, Jacobins, Regionalists and the Council of Europe’s Charter for Regional and Minority Languages, Journal of Multilingual and Multicural Development, vol. 21, n°5, p. 414-424.
  • REUTNER, Ursula (2017), Manuel des francophonies. Berlin/Boston: de Gruyter.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Voir la Constitution de la Ve République, modification de 1992, titre I, art. 2: « La langue de la République est le français. » (http://www.legifrance.gouv.fr/html/constitution/constitution2.htm Արխիվացված 2011-06-04 Wayback Machine)
  2. Article 75-1 "Les langues régionales appartiennent au patrimoine de la France" («Տարածաշրջանային լեզուները Ֆրանսիայի ժառանգությունն են»). Տես` Loi constitutionnelle du 23 juillet 2008
  3. Les langues de la France, Report of Bernard Cerquiglini (ֆր.)
  4. «Histoire du français par l'Université de Laval». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Le français aujourd’hui. Ֆրանսիայի լեզվական քաղաքականության մասին Académie française կայքում (ֆր.)
  6. Barbour, Stephen; Carmichael, Cathie, eds. (2000). Language and Nationalism in Europe. Oxford: Oxford University Press. էջ 75. ISBN 9780191584077.
  7. Hewitt, Nicholas, ed. (2003). The Cambridge Companion to Modern French Culture. Cambridge: Cambridge University Press. էջ 141. ISBN 9780521794657.
  8. «Loi constitutionnelle n° 92-554 du 25 juin 1992». Senat.fr (French). Senate of France. 2013 [1992]. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «American Bar Association Report: French court fines US company for not using French language in France». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Décision n° 99-412 DC du 15 juin 1999(Ֆրանսերեն)
  11. «Vers un projet de loi constitutionnelle pour ratifier la Charte des langues régionales». Le Monde. 2015 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. de Montvalon, Jean-Baptiste (2015 թ․ օգոստոսի 1). «Nouvel obstacle à la ratification de la Charte des langues régionales». Le Monde. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «Le Sénat dit non à la Charte européenne des langues régionales». franceinfo. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. Languages of France
  15. Meet the French, strong supporters of regional languages – Eurolang
  16. Ofis Publik ar Brezhoneg - L'enseignment
  17. (French) Dispositif académique d’enseignement de la langue corse dans le premier degré, année scolaire 2010-2011, Academy of Corsica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]