Լեդի Ռայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեդի Ռայ
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 16-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 1530
Մասնագիտությունwet nurse

Լեդի Ռայ (անգլ.՝ Lady Rai, մ.թ.ա. 16-րդ դար - մ. թ. ա. 1530), հին եգիպտացի կին, որը եղել է թագուհի Ահմոս-Նեֆերտարիի (մ․թ․ա․ 1562–1495 ) դայակը։ Մումիացված մնացորդները հայտնաբերվել են 1881 թվականին Թեբեում գտնվող DB320 դամբարանում։ Հաշվարկվել է, որ նա եղել է մոտավորապես 30 – 40 տարեկան և մահացել է մոտավորապես մ․թ․ա․ 1530 թվականին։ Մումիան պատանազերծել է Գրաֆթոն Էլիոթ Սմիթը 1909 թվականին։ Նա առանձնացրել է այս մումիան որպես «18-րդ արքայատոհմի սկզբներից կամ գուցե նույնիսկ ցանկացած ժամանակաշրջանից մեզ հասած զմռսման ամենակատարյալ օրինակ»։ Ավելի ուշ նա նրան բնութագրել է որպես «գոյություն ունեցող իգական սեռի մումիաների մեջ ոչ այնքան վատը» և նկարագրել որպես «բարակ, նրբագեղ կազմվածքով կին», որն ունեցել է 1․5 մ․ հասակ ու փոքր, «մանկական» ձեռքեր[1]։ Լեդի Ռայի մումիան այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում։

2009 թվականին համակարգչային շերտագրությամբ կատարված սկանի միջոցով բժշկական թիմը պարզել է, որ լեդի Ռայն ունեցել է ախտահարված աորտայի աղեղ․ հայտնի ամենահին մումիան է աթերոսկլերոզի նշաններով[2]։

Ահմոս-Նեֆերտարիի հորաքույր, տասնյոթերորդ արքայատոհմի թագուհի և արքայադուստր Ահմոս-Ինհապիի մումիան հայտնաբերվել է լեդի Ռայի երկրորդ դագաղի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «XVIII'th Dynasty Gallery I»։ The Theban Royal Mummy Project։ anubis4_2000.tripod.com։ Վերցված է 30 April 2013 
  2. Allam Adel H. (November 18, 2009)։ «Computed tomographic assessment of atherosclerosis in ancient Egyptian mummies»։ JAMA: The Journal of the American Medical Association 302 (19): 2091–2094։ PMID 19920233։ doi:10.1001/jama.2009.1641