Լեդի Ջեյն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լեդի Ջեյն
անգլ.՝ Lady Jane
Lady Jane.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորTrevor Nunn?[1][2]
ՊրոդյուսերPeter Snell?
Սցենարի հեղինակDavid Edgar?
ԴերակատարներՀելենա Բոնեմ Քարթեր[2][3], Քերի Էլվես[2][3], Պատրիկ Ստյուարտ[3], Ջեյն Լապոտեյր[3], Մայքլ Հորդերն[3], Sara Kestelman?[3], Ջոս Էքլենդ[3], Ian Hogg?[3], Ռիչարդ Ջոնսոն[3], Փիփ Տոռենս[3], Գայ Հենրի[3], Carole Hayman?[3] և Ժոն Էբոթ[3]
ՕպերատորԴուգլաս Սլոկոմբ
ԵրաժշտությունStephen Oliver?
ՄոնտաժԷնն Վ. Քոութս
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն141 րոպե

«Լեդի Ջեյն» (անգլ.՝ Lady Jane), 1986 թվականի պատմական դրաման, ռեժիսոր` Նան Թրևոր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է Հենրի 8-րդի թոռնուհի Լեդի Ջեյն Գրեյի կյանքի իրական իրադարձությունների վրա։

Հենրի 8-րդ Թյուդորի մահից հետո նրա որդին` Էդուարդ 6-րդը, որը կայուն բողոքական էր, դարձել է Անգլիայի թագավոր։ Գրեյների ընտանիքը, որը բարեկամական կապի մեջ էր Թյուդորների հետ, երազում է, որ Էդուարդը շուտով ամուսնանա իրենց ավագ դստեր՝ Լեդի Ջեյնի հետ։ Բայց մահվան շեմին գտնվող երիտասարդ թագավորը և զորավոր Ջոն Դադլին ՝ Գաղտնի խորհրդի ղեկավարը, Գրեյներին առաջարկում են այլ ծրագիր։ Ջեյնը պետք է ամուսնանա Գիլդֆորդի` Ջոն Դադլիի որդու հետ։ Նա անգլիական գահի ժառանգներից մեկն է, և Էդուարդի մահից հետո կարող է դառնալ թագուհի ՝ դրանով իսկ թույլ չտալով կաթոլիկ արքայադուստր Մարիա Տյուդորը իշխանության գալ։ Եվ քանի որ ապագա ամուսինները երիտասարդ և անփորձ են, թագավորությունը ղեկավարելու են Ջոն Դադլին և Գրեյ զույգերը։

Չնայած սպառնալիքներին և ծեծին, Ջեյնը դիմադրում է առաջիկա ամուսնությանը, բայց Էդուարդը համոզում է նրան զիջել։ Շքեղ հարսանիքից հետո Ջեյնը և Գիլդֆորդը տեղափոխվում են հեռավոր կալվածք։ Նրանք շուտով սիրահարվում են միմյանց։ Մինչդեռ Էդուարդ թագավորը մահանում է։ Մահից առաջ Դադլին համոզում է նրան կտակ ստորագրել, որի պայմանների համաձայն Ջեյնը ժառանգում է գահը՝ շրջանցելով արքայադուստրներ Մերիի և Եղիսաբեթի օրինական իրավունքները։ Ջեյնը շփոթության մեջ է, քանի որ պատրաստ չէ թագուհի դառնալ, բայց, այնուամենայնիվ, անցնում է պետական ​​գործերին։ Սակայն նրա բարեփոխումները աջակցություն չեն գտնում և աջակիցները լքում են Ջեյնին։ Նրա կառավարումը տևեց ընդամենը ինը օր։

Արքայադուստր Մերին հռչակվել է Անգլիայի թագուհի, իսկ Ջեյնը, Գիլդֆորդը, Ջոն Դադլին և Հենրի Գրեյը զավթիչներ են հայտարարվել և ուղարկվել են Թաուեր։ Մարիան պատրաստվում է ամուսնանալ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի հետ և մտադիր է ներում շնորհել Ջեյնին և նրա ընտանիքին, չնայած այն բանին, որ իսպանացի բանագնացը պահանջում է նրանց մահապատիժը։ Բայց 1554 թվականի հունվարին մի նոր ապստամբություն է բռնկվում նոր թագուհու դեմ և Մարիան, վախենալով թագի կորստից, որոշում է պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի ենթարկել Ջեյնին և Գիլդֆորդին։ Ի վերջո, նա նրանց ներում է առաջարկում ՝ կաթոլիկություն ընդունելու դիմաց, բայց Ջեյնը և Գիլդֆորդը անդրդվելի են։

1554 թվականի փետրվարի 12-ին Լեդի Ջեյնը և Գիլդֆորդ Դադլին գլխատվել են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]