Լեդի Մյոյի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Մյոյի դիմանկար
տեսակնկարների շարք
նկարիչՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր
ժանրդիմանկար
Ծանոթագրություններ

Լեդի Մյոյի դիմանկար[1] (անգլ.՝ Portrait of Lady Meux), անվանում, որը տրվել է Վալերի Սյուզեն Մյոյի ամբողջական հասակով մի քանի դիմանկարների։ Նկարն ստեղծել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Սյուզեն Մյոն (ի ծնե՝ Լենգդոն, 1847-1910) եղել է վիկտորյական դարաշրջանի աշխարհիկ տիկին և Լոնդոնի գարեջրագործ սըր Հենրի Մյոյի կինը։ Ապացուցվել է, որ եղել է դերասանուհի, սակայն հավանաբար բեմում հանդես է եկել միայն մի որոշ ժամանակահատված[2]։ Համարվում է, որ նա հանդիպել է սըր Հենրիի հետ Հոլբերնի Casino de Venise-ում, որտեղ աշխատել է բարմեն և բանջո նվագող մարմնավաճառ՝ Val Reece անունով[3][4]։

Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը, որը սնանկացել էր 1879 թվականի Ջոն Ռասկինի դատական գործընթացից հետո, խիստ կարիք է ունեցել գումարի[5]։ Դատից հետո նրա նկարների արժեքը խիստ ընկել էր։

Հարմարեցում սևին № 5։ Լեդի Մյոյի դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին լեդի Մյոն առաջարկել է Ուիսթլերին սնանկացումից հետո նկարչական առաջին նշանակալի հանձնարարականը։ Նրա ամբողջ հասակով դիմանկարը հայտնի է «Հարմարեցում սևին № 5։ Լեդի Մյոյի դիմանկար» անունով, որը հիմա գտնվում է Հոնոլուլուի արվեստի թանգարանում։

Նկարում նա պատկերված է սև զգեստով և երկար սպիտակ մուշտակով, ադամանդե պսակաթագով, ադամանդե մանյակով և ադամանդե ապարանջանով։ Ըստ տվյալների՝ նկարն արժանացել է Էդուարդ VII-ի (այդ ժամանակ Ուելսի արքայազն) և արքայադուստր Ալեքսանդրայի բարձր գնահատանքին, որոնք այդտեղ նկատել են նկարչի վարպետությունը[5]։ Նկարը 1882 թվականին ցուցադրվել է նաև փարիզյան սալոնում, որտեղ դրական ընդունելություն է ունեցել[6]։

Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն։ Լեդի Մյոյի դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիսթլերը լեդի Մյոյի երկրորդ դիմանկարն ստեղծել է 1881 թվականին՝ «Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն։ Լեդի Մյոյի դիմանկար» անունով։ Նկարը պահվում է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուում։ Այս կտավում Մյոն բեմում կանգնած է վարդագույնամոխրագույն վարագույրի առաջ, ինչը հստակ ցույց է տալիս նրա ենթադրյալ բեմական գործունեությունը։ Նրա հագին բաց մոխրագույն զգեստ է՝ զարդարված վարդագույն կերպասով։ Թիթեռի խորհրդանշանը, որը Ուիսթլերն օգտագործել է որպես ստորագրություն, գտնվում է նկարի աջ կողմում՝ կենտրոնից փոքր-ինչ ներքև։

Լեդի Մյոյի դիմանկարը մուշտակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ նկարը, որը հայտնի է «Լեդի Մյոյի դիմանկարը մուշտակով» անունով, սկսել է է նկարել 1881 թվականին։ Այդ կտավը հավանաբար դայակի հետ վիճելիս ոչնչացրել է նկարիչը[7], սակայն դրա լուսանկարը գտնվում է Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանում գտնվող Ուիսթլերի արխիվում։

Ե՛վ «Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն» նկարը, և՛ ոչնչացրած նկարը պատկանում են «սև դիմանկարների» շարքին. նկարներ, որոնք Ուիսթլերը գործունեության տարբեր փուլերում ստեղծել է սև գունապնակի գերակշռությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джеймс Уистлер, G. B. Andreeva, Margaret F. MacDonald, М. В. Балан, Gosudarstvennai͡a Tretʹi͡akovskai͡a galerei͡a Whistler and Russia. — Scanrus, 2006. — 198 с.
  2. Frick Collection, p. 18.
  3. Bradburn, 1989, p. 29.
  4. Glancey, 2004
  5. 5,0 5,1 Ellis, 1990, p. 222.
  6. Ellis, 2000, p. 209.
  7. Sutton, 1974, p. 42.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bradburn, Elizabeth, Margaret McMillan: Portrait of a Pioneer, London, Routledge, 1989, p. 29.
  • Ellis, George R., Honolulu Academy of Arts, Selected Works, Honolulu, Honolulu Academy of Arts, 1990, 222.
  • Ellis, George R. and Marcia Morse, A Hawaii Treasury, Masterpieces from the Honolulu Academy of Arts, Tokyo, Asahi Shimbun, 2000, 98 & 208-9.
  • Frick Collection, The Frick Collection, An Illustrated Catalogue, Vol. 1, Paintings: American, British, Dutch, Flemish, and German, New York, Frick Collection, pp. 18–20, ISBN [./https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/0-691-03811-2 0-691-03811-2].
  • Glancey, Jonathan, Temple of Doom, The Guardian, Wednesday 17 November 2004.
  • Sutton, Denys, Whistler and Lady Meux, Honolulu Academy of Arts Journal, Vol. 1, 1974, 36-43.