Jump to content

Լեդավա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդավա
Բնութագիր
Երկարություն76 կմ
Ավազանի մակերես715 կմ²
Գետաբերանի տեղակայումՄուր
Կոորդինատներ
Հոսող հոսքերԼիպնիկա, Martjanski potok? և Brezovski potok?
ԵրկրամասԶյուդոստշտայերմարկ
ՋրահավաքԴանուբի ավազան

Լեդավա (սլովեն.՝ Ledava), գետ Ավստրիայում, Սլովենիայում, Հունգարիայում և Խորվաթիայում, Մուրի վտակը։

Գետի երկարութոունы 76 կմ է[1]։ Դա Պոմուրաիի ամենամեծ գետն է և Սլովենիայում գտնվող Մուրի գետի ամենամեծ վտակն է[2]։

Գետը սկիզբ է առնում Ավստրիայից՝ Լենդվա Բախ (Lendva Bach) վայրից և հոսում է դեպի հարավ-արևելք։ Սլովենիայի տարածք Լեդավան մտնում է անցնելով Կուգլի բլրակի կողքով, որը Պրեկմուրյայի ամենամեծ գագաթն է (ծովի մակարդակից բարձր է 418 մետրով), և շարունակում է հոսել դեպի հարավ։ Ռոպոչայի կողքին գտնվող մի բնակատեղիում այն ընկնում է Լեդավսկո արհեստական լճի մեջ։ Այնուհետև գետը դուրս է գալիս լճից՝ դառնալով նրանից դուրս եկող միակ գետը։ Իր հոսքի ամենացածր մասում Լեդավան հոսում է Մորսկա-Սոբոտա և Լենդավա քաղաքների կողքով։

Լեդավան մի քանի վտակ ունի, որոնցից ամենամեծը Կրկն է, իսկ ամենաերկարը Կոբիլեն։ Լեդավայի ճանապարհը ավարտվում է Հունգարիայի և Խորվաթիայի սահմաններում[3], ինչպես նաև Սլովենիայի սահմանում՝ որպես Մուր գետի ձախ վտակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Reke, dolge nad 25 km, in njihova padavinska območja» (словенский and английский). Статистическое бюро Республики Словения. 2002. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Ledava - The Largest Goricki River». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդավա (գետ)» հոդվածին։