Լեգոլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեգոլենդ
Ղեկավարության նստավայրՊուլ, Միացյալ Թագավորություն
ՀիմնադիրLego Group
Կայքlegoland.com


Լեգոլենդ Գյունցբուրգում՝ Գերմանիա

Լեգոլենդ (դան․՝ Legoland  «Լեգոյի երկիր») մանկական թեմատիկ զվարճություններ այգիների համակցություն է, գրեթե ամբողջությամբ կառուցված են Lego կոնստրուկտորներից[1][2]։

Աշխարհում առաջին «Լեգոլենդը» բացվել է 1968 թվականին՝ Բիլունդ քաղաքում (Դանիա)։ Այսօր աշխարհում կա մի քանի «Լեգոլենդ»՝ Բիլլունում, Գյունցբուրգում (Գերմանիա), Վինձորում (Անգլիա), Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։ 2011 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայում (ԱՄՆ) բացվել է նոր այգի։ Ասիական առաջին լեգոլենդը բացվել է Մալազիայում՝ Ջոխոր-Բարում։ Նոր Լեգոլենդ է բացվել նաև Դուբայում։

Լեգոլենդ Բիլլունում[խմբագրել | խմբագրել կոդը]

աջից Բիլլունի Լեգոլոնդը, Դանիա

Աշխարհում առաջին Լեգոլենդը կառուցվել է 1968 թվականին՝ Lego անունով կոնստրուկտորի հայրենիքում՝ Դանիայում՝ Յուտլանդիա թերակղզու կենտրոնում գտնվող Բիլլուն անունով փոքրիկ քաղաքում։ Այսօր սա աշխարհի ամենամեծ Լեգոլենդն է, որը կազմված է ընդհանուր առմամբ 46 միլիոն հատ տարբեր չափսերի Lego խորանարդներից։ Այգին զբաղեցնում է մոտ 100․000 քմ(10 հեկտար) տարածք։

Դանիական Լեգոլենդի այգին բաժանված է թեմատիկ հատվածների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է որոշակի տարիքի երեխաների համար։

Թեմատիկ գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս դանիական Լեգոլենդը կազմված է 8 թեմատիկ գոտիներից՝ Miniland, DUPLO Land, Imagination Zone, LEGOREDO Town, Pirate Land, Knight’s Kingdom, Adventure Land, Lego City։

Մինիլենդ (Miniland)

«Մինիլենդը» Լեգոլենդի սիրտն է, հենց այստեղից է սկսել այգու կառուցումը և հետևաբար այստեղ են օգտագործվել ամենաշատ քանակությամբ Lego խորանարդները (շուրջ 20 միլիոն)։ Այգու այս գոտին իրենից ներկայացնում է աշխարհի մանրակերտը և նախատեսված է երեխաների և մեծահասակների համար։ Մինիլենդն իրենից ներկայացնում է աշխարհի ամենահայտնի անկյունների խտացումը, որոնք փոքր չափերով կառուցված են Lego կոնստրուկտորներով։ Այստեղ կարելի է տեսնել Lego-ով պատրաստված Ազատության արձանը, հայտնի Բիգ Բենը, մեծաթիվ հայտնի փողոցներ, հրապարակներ, արվեստի և մշակույթի հուշարձաններ, օդանավակայաններ, երկաթգծային կայաններ և նավահանգիստներ։

Դուպլոյի աշխարհ (World of Duplo)

Դուպլոլենդը Լեգոլենդի գոտիներից է, առկա է հատուկ փափուկ ծածկույթ, որը փոքրիկներին պաշտպանում է ընկնելուց, դրա համար էլ նախատեսված է ամենափոքր այցելուների համար։ Այգու այս հատվածը հայտնի է երեխաների համար նախատեսված ավտոդպրոցով՝ SEAT Traffic School։ Այստեղ երեխաները սովորում են երթևեկության կանոնները և համարյա իրական քննություններ հանձնելուց հետո կարող են ստանալ մանկական վարորդական վկայականներ։

Երևակայության աշխարհ

Imagination Zone այգու գոտիներից է, որը նախատեսված է ավելի մեծ երեխաների համար, այստեղ գտնվում է LEGO MINDSTORMS Center կենտրոնը, որտեղ երեխաները Lego-ով կարող են պատրաստել իրենց ուզած խաղալիքները։ Այստեղ է գտնվում նաև ժամանակակից 4D կինոթատրոնը, որը զինված է ժամանակակից աուդիո և տեսատեխնիկայի սարքավորումներով , որոնք գրավում են նաև շատ մեծահասակների։

Լեգոռեդո քաղաք

Լեգոռեդո քաղաքը այգու գոտիներից մեկն է, որն իրենից ներկայացնում է Վայրի արևմուտքի մի անկյուն և դրան համապատասխան ատրակցիոններ և տարբեր զվարճանքներ։ Թեմատիկ հատվածը նախատեսված է ընտանեկան հանգստի համար։

Ծովահենների երկիր

Ծովահենների երկիրը Լեգոլենդի թեմատիկ գոտիներից է, որը հրավիրում է ճամփորդության։ Այստեղ երեխաներին սպասվում է սուսերներով կռիվ ծովահենների հետ, խորհրդավոր քարանձավներ և իհարկե գանձերի որոնում։

Ասպետների թագավորություն

Ասպետներ թագավորությունը ասպետների և թագուհիների աշխարհ է՝ միջնադարյան շրջանի հսկայական ամրոցով, որը կառուցված է լեգոյով։ Ամրոցում երեխաներին սպասվում են տարբեր արկածներ, ատրակցիոններ, նույնիսկ հանդիպում թռչող վիշապի հետ։

Արկածների աշխարհ

Լեգոլենդի այս հատվածը նախատեսված է ավագ տարիքի երեխաների և սուր զգացողությունների սիրահարների համար։ Այստեղ կան մեծաթիվ ատրակցիոններ՝ սկսած ջրային ուրախ ատրակցիոններից մինչև ամերիկյան բլուրներ ու ճոպանուղիներ։

LEGO քաղաք

«LEGO քաղաքը» «Լեգոլենդի» գոտիներից է, որն իրենից ներկայացնում է իրական քաղաք։ Այստեղ կան հրշեջ կայաններ, արտադրական ֆաբրիկաներ, որոնք կառուցված են Lego-ով։

Բիլունդի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Գյունցբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

48°25′28″ հս․ լ. 10°17′56″ ավ. ե. / 48.42444° հս․. լ. 10.29889° ավ. ե. / 48.42444; 10.29889 (Леголенд-Германия)
2002 թվականի մայիսի 17-ին Գյունցբուրգում տեղի է ունեցել «Լեգոլենդ» այգու հանդիսավոր բացումը։ Այգում կան շուրջ 40 տարբեր ատրակցիոններ, ինտերակտիվ խաղեր, շոու և ներկայացումներ։ Այգու տարածքը կազմում է 140 հեկտար և շրջափակված է անտառով[3][4]։ Լեգոլենդը նախատեսված է 2-ից 15 տարեկան երեխաների համար։ Նրա կենտրոնական մասը զբաղեցնում է հեքիաթային աշխարհը՝ 50 միլիոն տարբեր գույների lego աղյուսներից, որը պատրաստվել է 500 աշխատակիցների և դիզայներների ջանքերով։ Այգում կարելի է տեսնել Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Վենետիկի, Ամստերդամի և եվրոպական այլ քաղաքների հայտնի շենքերի և ամբողջական թաղամասերի մանրակերտը։

Գյունցբուրգի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Կալիֆոռնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդի մուտքը, Կալիֆոռնիա

1999 թվականի մարտի 20-ին Կալիֆոռնիայի Քարլսբադ քաղաքում տեղի է ունեցել Լեգոլենդի բացման արարողությունը։ Այգում կան ավելի քան 60 ատրակցիոններ, 7 ջրային ատրակցիոն, «SeaLife» օվկիանոսարիում և «Legoland Hotel» հյուրանոց։ Այգու տարածքը կազմում է 52 հեկտար։

«ԱՄՆ-ի մանրակերտը» (Miniland Usa)[խմբագրել | խմբագրել կոդը]

աջից Սան Ֆրանցիսկո

«ԱՄՆ-ի մանրակերտն իրենից ներկայացնում է մանրակերտ այգի՝ մասշտաբների 1:20 հարաբերակցությամբ, Նյու Յորքի, Վաշինգտոնի, Սան Ֆրանցիսկոյի, Նոր Օռլեանի և ԱՄՆ այլ քաղաքների շինությունների փոքրացված պատճեններով։ Այս մինիլենդը կառուցվել է երեք տարվա ընթացքում, օգտագործվել է lego-ի ավելի քան 20 միլիոն դետալ։

Չայն-Թաունը Սան Ֆրանցիսկոյի մինիլենդում
Մինիլենդ Ավելացման տարեթիվ Նկարագիր
Զբոսանք ափով 1999 8 րոպեանոց շրջագայություն նավակով, երբ այցելուները կարող են տեսնել բազմաթիվ արձաններ, օրինակ Սիդնեյի օպերային թատրոնը, Թաջ Մահալը, Ռաշմոր լեռը և Էյֆելյան աշտարակը։
Նոր Անգլիա 1999 Մինիլենդ՝ Նոր Անգլիայի նավահանգստի տեսարանով։
Վաշինգտոն 1999 Մինիլենդ Վաշինգտոնի տարբեր հուշարձաններով, ինչպիսիք են Վաշինգտոնի հուշարձանը, Լինքոլնի հուշահամալիրը, Վիետնամական պատերազմի վետերանների հուշամատյանը, Կապիտոլիումը, Սպիտակ տունը, Սմիթսոնյան ինստիտուտի շենքը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը։
Փառքի սրահ 1999 LEGO-ի այգի՝ հայտնի դեմքերի կիսանդրիով, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Ջորջ Վաշինգտոնը և Ուինսթոն Չերչիլը։
Նոր Օռլեան 1999 Մինիլենդ՝ Նոր Օռլեանի շենքերով և բազմաթիվ ջրային ուղիներով։
Նյու Յորք 1999 Մինիլենդ՝ Մանհեթեն կղզով և Նյու Յորքի այլ վայրերով, ինչպիսիք են Նյու Յորքի Կենտրոնական պարկը, Թայմս Սքվերը, Համաշխարհային առևտրի կենտրոնը, Բրոդվեյը, Սողոմոն Գուգենհայմի թանգարանը և Էմփայր Սթեյթ Բիլդինգը։
Սան Ֆրանցիսկո 1999 Մինիլենդ՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի բազմաթիվ տեղերի տեսքով, ինչպիսիք են Ոսկե Դարպասներ կամուրջը, Պիրց 39-ը, Չայն-Թաունը, Լոմբարդ սթրիթը և «Տրանսամերիկա» աշտարակը։
Հարավային Կալիֆոռնիա 1999 Մինիլենդ՝ Հարավային Կալիֆոռնիայի և նրա հայտնի տեսարժան վայրերի տեսարաններով, ինչպիսիք են TCL չինական թատրոնը, Հոլիվուդի փառքի ծառուղին, Հանթինգթոն Բիչը։
Լաս Վեգաս 2007 Մինիլենդ՝ Լաս Վեգաս քաղաքի, նրա հայտնի հյուրանոցներ տեսարաններով, ինչպիսիք են Տրոպիկանա Ռեզորթը և խաղատունը, Mirage Las Vegas և Ստրատոսֆերա Լաս Վեգասը։
Աստղային պատերազմների մինիլենդ 2011 Մինիլենդ՝ Աստղային պատերազմներ յոթ ֆիլմերի տեսարաններով։

ԱՄՆ մինիլենդերի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդյան ակվապարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Լեգոլենդի առաջին ակվապարկն է։ Բացվել է Կալիֆոռնիայի Լեգոլենդում։ Շինարարությունը սկսվել է 2009 թվականին, բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 28-ին։ 2014 թվականի հուլիսի սկզբին այդ ակվապարկում բացվել են ջրային ատրակցիոններ՝ Lego Legends of Chima։ Միայն ակվապարկի համար տոմս գնելը հնարավոր չէ։ Կա ընդամենը 14 ատրակցիոն։ Ավելի ուշ՝ 2012 թվականին Լեգոլենդի ակվապարկ է կառուցվել նաև Ֆլորիդայում։

Կալիֆոռնիայի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Ֆլորիդայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդի նշանը Ֆլորիդայում

2011 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայում տեղի է ունեցել Լեգոլենդի բացումը։ Այգին նախատեսված է 2-ից 12 տարեկան երեխաների համար։ Մակերեսը կազմում է 0,59 քառակուսի կիլոմետր, ինչը երկրորդն է իր մեծությամբ (առաջին տեղում Վինձորի Լեգոլենդն է)։ Այգում կան 45 ատրակցիոններ։ 2012 թվականին այգում կառուցել են ակվապարկ, իսկ 2015 թվականի մայիսի 15-ին բացվել է հյուրանոց։ Ավելի վաղ այգու տարածքում եղել է «Սայփրիս Գարդենս» բուսաբանական այգին, որը փակվել է 2009 թվականին։

Ֆլորիդայի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Վինձորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Վինձորում, Անգլիա

1996 թվականի մարտին Վինձոր քաղաքում բացվել է Լեգոլենդ։ Սա տարածքով ամենամեծ Լեգոլենդն է (0,61 քառակուսի կիլոմետր)։ Այգին կա ավելի քան 55 ատրակցիոն։ 2015 թվականի ընթացքում այցելուների թիվը կազմել է ավելի քան 2,2 միլիոն մարդ։ Այգին սովորաբար բաց է լինում մարտից մինչև նոյեմբեր։ Այս Լեգոլենդի կարգախոսն է՝ «Awesome Awaits»[1]։

Վինձորում Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինիլենդների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Մալազիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Մալազիայում

Այս Լեգոլենդը բացվել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ից՝ Իսկանդար Պուտերի քաղաքում, Մալազիա, Ջոհոր նահանգ։ Հանդիսանում է Ասիայում կառուցված առաջին Լեգոլենդը։ Այգու տարածքը կազմում է 310 հազար քառակուսի մետր։ Բաց է ամբողջ տարին։ Կա նաև ակվապարկ։

Մալազիայի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգոլենդ Ճապոնիայում

Այս Լեգոլենդը բացվել է 2017 թվականի ապրիլի 1-ից Նագոյա քաղաքում։ Այգու տարածքը 93 000 քառակուսի մետր է։ Այգում կա շուրջ 40 ատրակցիոն։ Աշխատում է ամբողջ տարվա ընթացքում։

Ճապոնիայի Լեգոլենդի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Леголенд — парк детской мечты» (ռուսերեն)։ ScanGate.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-02-ին 
  2. «Леголанд в Германии» (ռուսերեն)։ Deutsche Welle։ 11 июня 2002։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-02-ին։ Վերցված է 14 мая 2011 
  3. web.archive.org https://web.archive.org/web/20080530162844/http://www.bnv-gz.de/guenzburg/legoland/legoland.html։ Վերցված է 2019-07-14 
  4. «Wayback Machine»։ web.archive.org։ 2010-08-21։ Վերցված է 2019-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]