Լեգենդ փնտրողի մասին (ֆիլմ)
Լեգենդ փնտրողի մասին անգլ.՝ Legend of the Seeker | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Հիմք | Ճշմարտության թուրը |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Michael Hurst? |
Պրոդյուսեր | Սեմ Ռեյմի |
Դերակատարներ | Քրեյգ Հորներ, Բրեդջիթ Ռիգան, Բրյուս Սփենս, Քրեյգ Փարկեր և Տաբրետ Բետել |
Երաժշտություն | Ժոզեֆ ԼոԴուկա |
Կինոընկերություն | ABC Studios |
Տևողություն | 45 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Լեգենդ որոնողի մասին, ֆենտեզի ժանրի սերիալ, որը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկայնդի կողմից գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ «Ճշմարտության սուրը» շարքի մոտիվներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և կախարդ առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զառանդեռը։
Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։
Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիչարդ Սայֆեր (Քրեյգ Հորներ) - երիտասարդ անտառապահ, ով դարձավ Փնտրող, ով պետք է սպաներ դաժան բռնակալ Դարկին Ռալին։ Որպես Փնտրող նա ստանում է Ճշմարտության Սուրը և ունակություն կարդալու հնագույն լեզվով։
- Կելին Ամնեյլ (Բրեդջիթ Ռիգան) - Մայր-Խոստովանող, կանչված է Փնտրողին պահպանելու վտանգից։
- Զեդիկուս Զուլ Զարանդեր (Բրյուս Սփենս) - կախարդ առաջին աստիճանի, մայրական կողմից Ռիչարդի պապը։ Օգնում էր Ռիչարդին իր միսսիան իրականացնելու համար։
- Դարկին Ռալ (Կրեյգ Պարկեր) - Դ՚Հարի կառավարիչը և Փնտրողի թշնամին։
- Կառա Մեյսոն (Տաբրետտ Բետելլ) - Մորդ-Սիտ, առաջ ենթարկվում էր Դարկին Ռալին, իսկ հետո դարձավ նրա թշնամին։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած են 22-ական սերիաներից։ [2] Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Борис Невский։ «Новости «Мира фантастики»: Очень востребованные правила»։ «Мир фантастики»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 2009-03-24
- ↑ «'Legend of the Seeker' canceled»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2017-03-05
|