Լեգենդ Կետցալկոաթլ–Կուկուլկանի մասին
Կետցալկոաթլ | |
---|---|
«Կետցալ-Օձ», «Փետրավոր Օձ» | |
Տեսակ | աստված |
Դիցաբանություն | Ացտեկների դիցաբանություն |
Սեռ | արական |
Լատինական գրաձև | Quetzalcōātl |
Անունը այլ լեզուներով | Կուկուլկան, Կուկումաց |
Զբաղմունք | մարմնավորել Է երկրի բերրիությունը |
Հայր | Միշկոատլ |
Մայր | Չիմալմա |
Եղբայր | Շիպե–Տոտեկ, Տեսկատլիպոկա, Ուիցիլոպոչտլի, Շոլոտլ |
Կետցալկոաթլ–Կուկուլկանի մասին լեգենդը մայա-տոլտեկյան ամենահայտնի լեգենդներից մեկն է նախակոլումբական Մեքսիկայի պատմության մեջ, որը պատմում է Սե Ակատլ Տոպոլցինա Կետցալկոաթլի կյանքի և թագավորության, ինչպես նաև ազնվական խմբերի դեմ պայքարի և Յուկատան թերակղզու վրա մեծ քաղաքներ ստեղծելու մասին։ Ըստ լեգենդի՝ Կետցալկոաթլը ինքը պատմական անձ է. նա տոլտեկների լուսավորիչն էր, ով նրանց սովորեցրել է գրել, հաշվել, աստղագիտություն, արհեստներ և շատ ավելին։
Լեգենդի սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սե Ակաթլ Տոպիլցինը մեծ նվաճող և պետության հիմնադիր տոլտեքի Միշկոատլի և նրա կնոջ՝ Չիմալմատի որդին է։ Նրա հայրը սպանվել է ատողների կողմից, իսկ մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Այնպես որ, Սե Ակաթլ Տոպիլցինը մնաց որբ։ Երբ նա արդեն չափահաս երիտասարդ էր, նրան նշանակեցին Կետցալկոաթլ Աստծո Գերագույն քուրմ (Մայա — Կուկուլկան ավանդության մեջ)։ Այնպես նա ստացավ Սե Ակաթլ Տոպիլցին Կետցալկոաթլ անունը։ Գտնելով իր հոր սպանողներին (Իուիտիմալի կողմնակիցներին), նա վրեժխնդիր եղավ նրանցից, և դարձավ տոլտեկների տիրակալը։
Կետցալկոաթլը շուրջ քսան տարի իշխեց Տոլլան քաղաքում, և այդ ժամանակահատվածում զգալիորեն ամրապնդեց իր իշխանությունը։ Մեծ կառավարիչը ժողովրդին սովորեցնում էր մաթեմատիկա, բժշկություն, աստղագիտություն և այլն։ Մարդիկ գոհ էին Կետցալկոաթլից։ Բայց կային նաև ատողներ. ազնվականությունն ու քահանայությունը, որոնք դեմ էին նրա նորամուծություններին և իշխողի գործողությունները համարում էին ավանդույթների խախտում և սկսեցին պատերազմել։ Ընդդիմության հետ երկար առճակատումից հետո Կվետցալկոատթը ստիպված էր լքել Տոլլանը։
Ավանդություններից մեկի համաձայն՝ այս հեռանալը տեղի է ունեցել երեք կախարդների մեղքով, որոնք ցանկանում էին (ի տարբերություն մեծ տիրակալի) պարտադիր մարդկային զոհաբերություններ անել։ Ուիցիլոպոչտլին, Տիտլակաուան և Տլակաուեպանը օգտվեցին այն բանից, որ Կետցալկոաթլը հիվանդ էր և նրան առաջարկեցին շշմեցնող «դեղամիջոց»՝ օկտլի ալկոհոլային խմիչք։ Խմելով այն՝ նա խելագարվեց և սեռական սեռական հարաբերություն ունեցավ իր քրոջ՝ Կետցալտեպետլի հետ։ Գիտակցելով, որ կատարել է անդառնալի, դրանով իսկ ոչնչացնելով իր սկզբունքներն ու պարտվելով այդ պատերազմում՝ Կետցալկոաթլը Տոլլանից հեռանում է Յուկատան, որտեղ կառուցում է Չիչեն-Իցա, Մայապան, Ուշմալ քաղաքները, որոնք մտել են Մայապանյան լիգա (XI—XIII դար)։
Լեգենդ և Մեքսիկայի նվաճումը Կորտեսի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլլանից հեռանալով աքսորի՝ Կետցալկոաթլը խոստացել է, որ դեռ կվերադառնա և վրեժ կլուծի հանցագործներից։ Մայա-ացտեկայի ժառանգական մշակույթը գիտեր այդ լեգենդի մասին։ 1519 թվականին Էռնան Կորտեսի նոր երկիր ժամանելու ժամանակ հնդիկները կարծում էին, որ երկրորդ անգամ է երկրի վրա իջել նեղացած տիրակալը։ Այդ մտքին նրանց մղել էին եվրոպացիների գլխավոր ատրիբուտները՝ արտաքինը (մորուքի առկայությունը, որը կրում էր Կետցալկոաթլը, ինչպես նաև մաշկի սպիտակ երանգը), անհայտ կենդանիները (ձիերը)։ Էռնան Կորտեսիը օգտագործում էր այս լեգենդը՝ ացտեկներին նվաճելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տուդելայի կոդեկսը
-
Կետցալկոաթլ
-
Կետցալկոաթլը օձի կերպարում
-
Կուկուլկանի տաճարը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нерсесов Я. Н. Тайны Нового Света: От древних цивилизаций до Колумба. — М.: Вече, 2006. — 320 с. — ISBN 5-9533-1458-2
- Кинжалов Р. В. Орёл, Кецаль и Крест. Очерки по культуре Мезоамерики. — М., 1991.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Кецалькоатль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
- «Отцы Кецалькоатля». Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Кецалькоатль (Quetzalcoatl)». Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)