Լեբես գամիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեբես գամիկոս՝ հարսնացուի բաղնելվայի տեսարանով (մ.թ.ա. մոտավորապես 340 թվական)
Մ.թ.ա. VI դարի լեբես գամիկոս, որի վրա աթենական նկարչական դպրոցի ներկայացուցիչը պատկերել է Աթենասին ու Հերակլեսին

Լեբես գամիկոս (հին հունարեն՝ λέβης γαμικός, բառացիորեն նշանակում է ամուսնական սկիհ, սկահակ, վազ), հին հունական կավե անոթի տեսակ, որին բնորոշ էին մեծ չափերը, կլորավուն ձևը, գլանաձև, երկարուկ բուկը և երկու կանթերը։ Այդպիսի անոթներ օգտագործվել են հարսանեկան արարողությունների ժամանակ. ամենայն հավանականությամբ, դրանց մեջ պահված հեղուկով հարսանիքից առաջ ցայել են հարսնացուներին, իսկ հարսանյաց հանդեսի վերջում անոթները ընծայել են նրանց։

Լեբես գամիկոսներ ընծայաբերվել են նաև պտղաբերության աստվածություններին։

Անոթները կամ դրանց կանգնակները (ի դեպ՝ վերջիններս կարող էին լինել ինչպես երկարուկ, այնպես էլ՝ կարճ) պատկերազարդված են։ Ամենահին լեբես գամիկոսներից մեկը, որ հայտնաբերվել է պեղումների արդյունքում, նկարազարդված է Սոֆիլոսի հետևորդ մի նկարչի կողմից, մ.թ.ա. մոտավորապես 580-570 թվականներին[1]։ Նկարազարդումներում, որպես կանոն, պատկերված են հարսանեկան տեսարաններ, այդ թվում՝ առասպելական մոտիվներով, ինչպես, օրինակ, Պելևսի ու Թետիսի հարսանիքը կամ Հոմերոսի «Իլիական»-ից քաջածանոթ Հեղինեի ու Մենելայոսի հարսանեկան արարողությունը՝ մարտակառքերի, հարսնեղբայրների ուղեկցությամբ[2]։

Լեբես գամիկոսներ հայտնաբերվել են նաև դամբարանադաշտերի պեղումների ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J.D. Beazley believed it likely that this wasn't done by one of Sophilos's followers, but Sophilos himself
  2. Boardman, John (1974). Athenian Black Figure Vases. World of Art. Thames & Hudson. էջ 19. ISBN 9780500181447.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fatás Cabeza, Guillermo; Borrás, Gonzalo (1993). Diccionario de Términos de Arte. Madrid: Anaya. p. 197. ISBN 84-7838-388-3.