Լեա ֆոն Լիտրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեա ֆոն Լիտրով
Ծնվել էմարտի 17, 1860(1860-03-17)[1][2]
ԾննդավայրՏրիեստ, Իտալիա
Վախճանվել է1914[1][3][4][5][6]
Մահվան վայրՕպատիյա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրHeinrich von Littrow?
Lea von Littrow Վիքիպահեստում

Լեա ֆոն Լիտրով (գերմաներեն՝ Lea von Littrow, մարտի 17, 1860(1860-03-17)[1][2], Տրիեստ, Իտալիա - 1914[1][3][4][5][6], Օպատիյա), ավստրիացի նկարչուհի, ով ճանաչման է արժանացել իր բնանկարներով

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1860 թվականի մարտի 17-ին, Տրիեստում[7]: Գերադասում էր, որ իրեն դիմեին Leontine կամ Leo von Littrow անվանաձևով[8]: Հայրը՝ Հայնրիխ ֆոն Լիտրովը, նավապետ էր և անվանի քարտեզագիր, պապը՝ Յոզեֆ Յոհան ֆոն Լիտրովը՝ աստղագետ (ի դեպ, ֆոն Լիտրով ազգանունը առաջին անգամ հենց նա է կիրառել):

Լեան նկարչության դասեր է առել Փարիզում, Ժան դ՛Ալեմի ղեկավարությամբ[9]: Նրա նկարչական աշխատանքները ցուցադրվել են 1893 թվականին Չիկագոյում՝ այսպես կոչված Կանանց կառույցում կազմակերպված Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում[10]: Հետագայում նրա ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Վիեննայի Կյունստլերհաուսի ամենամյա ցուցահանդեսում, Մյունխենի Ապակե պալատում (Glaspalast-ում), Զալցբուրգի Կունստֆերայնում (Salzburger Kunstverein-ում)[9]:

Լիտրվը մահացել է 1925 թվականին, առողջարանային Օպատիա քաղաքում[7], որ այն ժամանակ գտնվում էր Ավստրիայի կազմում, իսկ ներկայումս Խորվաթիայի կազմում է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/225863
  2. 2,0 2,1 Leo von Littrow
  3. 3,0 3,1 3,2 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 Répertoire des artistes
  5. 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
  6. 6,0 6,1 6,2 MutualArt.com — 2008.
  7. 7,0 7,1 Gardonio Matteo (2015)։ «La vera identità di Leo von Littrow»։ AFAT 34: 176–180 
  8. «Leontine (Lea) von Littrow»։ ArtNet։ Վերցված է 3 November 2018 
  9. 9,0 9,1 «Littrow, Lea Von»։ Kunsthandel-Freller։ Վերցված է 3 November 2018 
  10. Nichols K. L.։ «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893»։ Վերցված է 2 November 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]