Ծնվել է՝ 1933 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում, ունենալով դժվարին մանկություն․ նրա ծնողները մահացել էին և նա 11 տարեկանից ապրում էր իր տատիկի հետ, ուսանում էր որպես նամակագիր, և չէր էլ պատկերացնում, որ մի օր դառնալու է բրազիլական կինո ինդուստրիայի ամենահաջողված դերասանուհիներից մեկը, և մեկնելու Փարիզ ներկայացնելու իր երկիրը։ Թատրոնի հանդեպ նրա սերը սկսվեց այն ժամանակ, երբ նա ծանոթացավ հունական ողբերգություններին մասնավորապես՝ Հոմերոսի գրվածքներին։ Եվ հաղթահարեց բարդագույն խնդիր լինելով սևամորթ հայտնվեց թատրոնում և հեռուստատեսությունում։ Հենց սրա համար էլ արժանացավ հեղափոխական դերասանուհի կոչմանը։
Նա իր հայտնիության գագաթնակետին հասավ թատրոնի բազմաթիվ դերերից հետո նկարահանվելով Օսկարակիր ՝ Սև Օրփեոս ֆիլմում որտեղ նրա խաղով երկար ժամանակ հիացած էին ֆրանսիացիները։ Դրան հաջորդեց 1976 թվականին Ստրկուհի Իզաուրա (1976) սերիալը, որտեղ նա խաղում էր Նեուզա Բորժեսի հետ, որը ևս այդժամ սկսնակ դերասանուհի էր։ Ռեդե Գլոբո հեռուսաընկերությունում աշխատանքի անցավ և առաջին անգամ նկարահանվեց գունավոր հեռուստաշոուում։ «Ստրկուհի Իզաուրա սերիալը իմ այցեքարտը դարձավ»- խոստովանել է հենց դերասանուհին, չնայած դրա դաժան տեսարանները նկարելիս դերասանուհին ունեցել է խորը ընկճախտ կապված ստրկության ու խտրականության հետ։ Հեռուստասերիալի եթեր դուրս գալուց հետո նա անգամ ենթարկվել է հասարակության կողմից հարձակումների՝ կերպար դերասան ոչ տարանջատման պատճառով։ Նրան ավելի մեծ ճանաչում է բերում Կլոն (հեռուստասերիալ)ում իր ունեցած Մորաքույր Լոլայի դերը, որում նկարահանվել է հենց հեռուստասերիալի սցենարիստ Գլորիա Պերեզի հրավերով։