Լեանդրո Կուտրիս
Լեանդրո Կուտրիս
հուն․՝ Λεονάρντο Κούτρης | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1995[1] (30 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
| Հասակ | 175 սանտիմետր | ||
| Քաշ | 70 կիլոգրամ | ||
| Դիրք | եզրային պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Լեանդրո Կուտրիս (հուն․՝ Λεονάρντο Κούτρης, հուլիսի 23, 1995[1], Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլական ծագումով հույն ֆուտբոլիստ, «Պոգոն» (Շեցին) ակումբի պաշտպան։ Խաղացել է Հունաստանի ազգային հավաքականում:
Կուտրիսը ծնվել է Բրազիլիայում՝ բրազիլացի հոր և հույն մոր ընտանիքում, և երբ նա դեռ փոքր էր, ծնողները տեղափոխվել են Հունաստան[2]:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտրիսը «Նիկի Ռոդոս» և «Էրգոտելիս» ակումբների սան է։ 2013 թվականին նորամուտն է նշել վերջինիս կազմում Հունաստանի երկրորդ դիվիզիոնում։ Մրցաշրջանի ավարտին ակումբը բարձրացել է էլիտար դիվիզիոն։ Դեկտեմբերի 1-ին «Օլիմպիակոսի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունաստանի Սուպերլիգայում[3]: 2016 թվականի սկզբին Լեանդրոյի պայմանագրի ժամկետը լրացել է, և նա ազատ գործակալի կարգավիճակով միացել է Յանինի ՊԱՍ-ին։ Ապրիլի 17-ին «Քսանթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում[4]: 2017 թվականի ամռանը Կուտրիսը տեղափոխվել է «Օլիմպիակոս»։ Սեպտեմբերի 9-ին՝ «Քսանթիի» դեմ խաղում, նորամուտն է նշել նոր թիմի կազմում[5]: Նոյեմբերի 18-ին «Լևադիակոսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Օլիմպիակոսի» կազմում[6]:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի Ֆինլանդիայի դեմ խաղում Կոուտրիսը նորամուտն է նշել Հունաստանի ազգային հավաքականի կազմում[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Το νέο… αίμα του Εργοτέλη (Greek)». neakriti.gr. 2012-05-11. Արխիվացված օրիգինալից 2018-12-15-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Олимпиакос Пирей VS. Эрготелис 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013-12-01. Արխիվացված օրիգինալից 2016-08-26-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Ксанти VS. ПАС Янина 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-04-17. Արխիվացված օրիգինալից 2016-11-02-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Ксанти VS. Олимпиакос Пирей 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-09-09. Արխիվացված օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Олимпиакос Пирей VS. Левадиакос 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-11-18. Արխիվացված օրիգինալից 2017-11-21-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Греция VS. Финляндия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-11-15. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2019-08-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- ՊԱՍ Յանինայի ֆուտբոլիստներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆորտունա Դյուսելդորֆի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ