Լեանդրո Բենեգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեանդրո Բենեգաս
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Չիլի
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Մենդոսա, Արգենտինա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լեանդրո Իվան Բենեգաս (իսպ.՝ Leandro Iván Benegas, նոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3], Մենդոսա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը խաղում է հարձակվողի դիրքում։ Հանդես է գալիս չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեանդրո Բենեգասն իր ֆուտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Ինդեպենդենտե Ռիվադավիա» ակումբում։ 2009 թվականի ամռանը դարձել է «Ուրականի» խաղացող։ 2010 թվականի փետրվարի 8-ին նշել է նորամուտը արգենտինական Պրիմերայում՝ դուրս գալով փոխարինման «Ատլետիկո Տուկումանի» դեմ արտագնա խաղի ամենավերջում[4]։ 2010 թվականի ամռանը տեղափոխվել է Պրիմերա Բ Նասիոնալի ԿԱԻ ակումբ, իսկ 2011 թվականի սկզբից խաղացել է «Դեպորտիվո Արմենիո» ակումբում։

2012 թվականի հուլիսին Բենեգասը դարձել է չիլիական «Ունիոն Լա Կալերա» ակումբի խաղացող։ Հուլիսի 29-ին՝ չիլիական Պրիմերայում իր համար նորամուտային խաղում արգենատինացին խփել է իր առաջին գոլը բարձրագույն մակարդակում՝ հավասարեցնելով հաշիվը «Կոլո Կոլո» ակումբի դեմ խաղում[5]։ 2013 թվականի փետրվարի 10-ին դուբլ է ձևակերպել «Սանտյագո Ուոնդերերսի» դեմ խաղում[6], որն իր թիմին բերել է կամային հաղթանակ։ 2014 թվականի հունվարի 5-ին Բենեգասը ձևակերպել է պոկեր «Կոբրեսալի» դեմ արտագնա խաղում[7]։ Նույն թվականի հոկտեմբերի 11-ին աչքի է ընկել հեթ-տրիկով «Ուաչիպատոյի» դեմ խաղում[8]։

2014 թվականի դեկտեմբերին Բենեգասը տեղափոխվել է «Ունիվերսիդադ դե Չիլի»։ Կլաուսուրա 2016-ում վարձավճարով հանդես է եկել «Աուդակս Իտալյանոյում», իսկ Ապերտուրա 2016-ում նույնպես վարձավճարով խաղացել է «Պալեստինոյում»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլի «Ունիվերսիդադ դե Չիլի»

  • Չիլի Սուպերգավաթակիր (1) - 2015
  • Չիլիի գավաթակիր - 2015
  • Չիլի չեմպիոն (1) - Կլ․ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Atlético Tucumán 0 : 0 Huracán» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 24 августа 2017-ին.
  5. «Unión La Calera 1 : 1 Colo-Colo» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 24 августа 2017-ին.
  6. «Santiago Wanderers 3 : 4 Unión La Calera» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 24 августа 2017-ին.
  7. «CD Cobresal 1 : 5 Unión La Calera» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 24 августа 2017-ին.
  8. «CD Huachipato 0 : 4 Unión La Calera» (անգլերեն) — worldfootball.net. Վերցված է 24 августа 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեանդրո Բենեգաս» հոդվածին։