Լա Սագրա աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Սագրա աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդJ75
Երկիր Իսպանիա
ՏարածքաշրջանSierra de La Sagra?
ՎայրՊուեբլա դե Դոն Ֆադրիկե[1]
Կայքols.iaa.csic.es(իսպ.)(անգլ.)

Լա Սագրա աստղադիտարան (իսպ.՝ Observatorio Astronómico de La Sagra (OLS), աստղադիտարանի կոդը` — «J75»), աստղադիտարան Իսպանիայի Գրանադա նահանգում։ Աստղադիտարանում օգտագործվում են չորս ռոբոտացված աստղադիտակներ, բոլորը նախագծվել և կառուցվել են Մայորկայի աստղադիտարանի (OAM) գիտնականների կողմից, ովքեր և ղեկավարում են այս աստղադիտակները հեռահար, ստացված տվյալները մշակվում են իրենց կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով[2]։ Աստղադիտարանում են հայտնաբերվել 1706 աստերոիդներ, այսպիսով այս աստղադիտարանը գրավում է 12-րդ տեղը աստերոիդ հայտնաբերողների ցանկում ըստ քանակի[3]։ Աստղադիտարանի հիմնական նպատակն է, իր Լա Սագրա երկնքի հետազոտություն ծրագրի շրջանակներում Արեգակնային համակարգի փոքր մարմինների հետազոտությունները, և մասնավորապես Երկրին մոտեցող աստերոիդների և տիեզերական աղբի հետազոտությունները։

Դուենդե աստերոիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի հեռահար կառավարվող աստղադիտակների միջոցով[4][5], ինչպես նաև Սիերա դե լա Սագրա լեռնաշղթայի բաց երկնքի շնորհիվ, 2012 թվականի փետրվարի 15-ին հայտնաբերվեց (367943) Դուենդե աստերոիդը[4]։ Համաձայն հաշվարկների այդ աստերոիդը ուղիղ մեկ տարի անց, 2013 թվականի փետրվարի 15-ին, պետք է անցներ Երկրից 27,700 կմ հեռավորության վրա, որը այդ պահին հայտնի այս չափի աստերոիդի ամենամոտ անցումն էր Երկրի մոտով, որն ընկնում է Երկրի գեոսինքրոն ուղեծրից ներս[6][7]։

Լա Սագրա երկնքի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Սագրա երկնքի հետազոտությունը (LSSS) իրականացվում է Լա Սագրա աստղադիտարանում, որի շրջանակներում իրականացվում է աստերոիդների և գիսաստղերի որոնում և դիտարկումներ։ Այս ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ, ինչպես նաև 233P/Լա Սագրա, 279P/Լա Սագրա և 324P/Լա Սագրա համարակալված գիսաստղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap(բազմ․) — 2004.
  2. Observatorio de La Sagra
  3. Minor Planet Center: Minor Planet Discoverers
  4. 4,0 4,1 Guia sobre el asteroide 2012 DA14
  5. «Observatorio Astronómico de La Sagra»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 21 
  6. Paul Chodas & Don Yeomans (2013 թ․ փետրվարի 1)։ «Asteroid 2012 DA14 To Pass Very Close to the Earth on February 15, 2013»։ NASA/JPL Near-Earth Object Program Office։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 1 
  7. "Asteroid 2012 DA14 set for record-breaking Earth pass" BBC. Retrieved 15 February 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]