Լա Մունյայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Մունյայի ամրոց
իսպ.՝ Castillo de la Muña
Նկարագրություն
Տեսակհուշարձան, դղյակ և աշտարակ
Վարչական միավորՏոռեդելկամպո[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասTorre de La Muña?[2]
Կառուցված13-րդ դարի վերջ կամ 14-րդ դարի սկիզբ
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de la Muña Վիքիպահեստում

Լա Մունյայի ամրոց[ն 1] (իսպ.՝ Castillo de la Muña), գյուղական ամրոցի հնագիտական ավերակներ, որոնք գտնվում են Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Խաեն պրովինցիայի Տոռեդելկամպո մունիցիպալիտետից 7 կմ հյուսիս-արևելք։ Անվանումը ստացել է արաբա-իսպանական «almunia» (almúnya) բառից, որը թարգմանաբար նշանակում է «ագարակ» կամ «գյուղական կալվածք»։ 1949 թվականի ապրիլի 22-ից ներառված է Իսպանիայի մշակութային հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Լա Մունյան շրջապատված է կալվածքով, որտեղ էլ գտնվում է հնագույն ամրոցի միակ պահպանված ավերակը՝ քառակուսի հիմքով, 8.20 մ բարձրություն ունեցող աշտարակը։ Ունի երկու հարկ՝ ծածկված աղյուսե թաղով և ամենավերին հարկը կամ տանիքը։ Բոլոր հարկերը կապված են քարե աստիճաններով՝ ծածկված աղյուսե փոքր թաղերով։

Ներկայումս մասնավոր սեփականություն է։

Թվագրվում է 13-րդ դարի վերջերին կամ 14-րդ դարի սկզբին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eslava Galán, Juan: Los castillos de Jaén, Ediciones Osuna, Granada, 1999, ISBN 84-89717-41-9
  • Valdecantos Dema, Rodrigo. Castillos de Jaén: Descubre el pasado de una tierra fronteriza, ISBN 84-95244-00-0
  • Olivares Barragán, Francisco. Castillos de la Provincia de Jaén. C.S.I.C. Jaén, 1992, ISBN 84-87115-10-1
  • Salvatierra Cuenca, Vicente. Guía arqueológica de la campiña de Jaén. El legado andalusí, Jaén, 1995, ISBN 84-89016-20-8

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաձայն գործնական տառադարձության՝ «La Muña» անվանումը իսպաներենից տառադարձվում է «Լա Մունյա» ձևով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի ամրոցներ․ Լա Մունյայի ամրոց; castillosnet.org(չաշխատող հղում) (իսպ.)
  • Պատկերասրահ; redjaen.es (իսպ.)
  • Պատկերասրահ; flickr.com (անգլ.)