Լա Մալագետա (արենա)
| Տեսակ | bullring? |
|---|---|
| Երկիր | Իսպանիա |
| Տեղագրություն | Մալագա |
| Ճարտարապետական ոճ | նեո-մուդեխար |
| Տարողություն | 9032 |
| Հիմնադրված է | հունիսի 11, 1876 |
| Ճարտարապետ | Joaquín Rucoba? |
| Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
| 36°43′13″N 4°24′39″W / 36.72038466°N 4.410797214°W | |
| Պաշտոնական կայք | |
Լա Մալագետա (իսպ.՝ Plaza de toros de La Malagueta), ցլամարտի արենա Իսպանիայի Մալագա քաղաքում։ Անվանումը ստացել է քաղաքի համանուն պատմական վայրից։ Տեղակայված է Ռեդինգ պուրակում։ Առաջին իրադարձությունն այստեղ անցկացվել է 1876 թվականին։
Կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Լա Մալագետա արենան կառուցվել է 1874 թվականին Խոակին Ռուկոբայի նախագծով, նեո-մուդեխար ճարտարապետական ոճով։ Ութանկյուն շինություն է, արենայի տրամագիծը 52 մետր է։
Կառույցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 11-ին։ 1981 թվականին համարվել է Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ։ 2010 թվականին կատարված վերանորոգման արդյունքում մարզադաշտը տեղավորում է 9032 հանդիսատես[2][3]։
Լա Մալագետան անցկացնում է բարձրակարգ ցլամարտեր իսպանական ոճով։ Ամենահայտնի տոնակատարություններն են Կորիդա Պիկասսիանան (այդպես է անվանվել Պաբլո Պիկասոյի պատվին), որը տեղի է ունենում Սեմանա Սանտայի ընթացքում, և Կորիդա պրեսսան, որն անցկացնում է հունիսին Սիրիակո և Պաուլա սրբերի օրը (վերջիններս 303 թվականին նահատակվել են Մալագա քաղաքում)։
Հայտնի է նաև օգոստոսյան տոնավաճառը և սեզոնի եզրափակիչ կորիդան։ Վերջինը տեղի է ունենում սեպտեմբերի 1-ին Մարիամ Աստվածածնի պատվին։
Լա Մալագետայում գործում է Անտոնիո Օրդոնեսի անվան «Ցլերի թանգարան»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía, Digital Guide of the Cultural Heritage of Andalusia (իսպ.)
- ↑ Spanish newspaper El Mundo, No. 626, Sunday September 26, 2011, Magacine p. 32
- ↑ Costarán un millón de euros Las obras de la plaza de toros de la Malagueta
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт арены Ла-Малагета (իսպ.) Արխիվացված 2016-12-04 Wayback Machine
- Арена Ла-Малагета на сайте мэрии Малаги (իսպ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մալագետա (արենա)» հոդվածին։ |
|

