Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան
Real Monasterio de la Encarnación (Madrid) 01.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք և շենք
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Մադրիդ
Ժառանգության կարգավիճակ Bien de Interés Cultural
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Alberto de la Madre de Dios
Լա Էնկարնասիոն թագավորական մենաստանը գտնվում է Իսպանիաում
Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան
Կոորդինատներ: 40°25′11.730000099997″ հս․ լ. 3°42′41.3748001″ ամ. ե. / 40.41992500002777433° հս․. լ. 3.711493000028° ավ. ե. / 40.41992500002777433; 3.711493000028

Լա Էնկարնասիոն թագավորական մենաստան գործող կուսանոց-մենաստան Մադրիդում։ Հիմնադրվել է 1611 թվականին Ֆիլիպ III թագավորի կնոջ՝ Մարգարիտ Ավստրիացու նախաձեռնությամբ։ Քանի որ մենաստանը եղել և մնում է որպես տուն, այն պատկանում էր վերին դասի ներկայացուցիչներին, որն էլ համարվում է Իսպանիայի ամենահարուստ և ծաղկուն վանքերից մեկը Իսպանիայում։

Շենքի ճարտարապետը եղել է վանական Ալբերտո դե լա Մադրե Դիոսը։ Կառուցումը տևել է 1611-1616 թվականները։ Շենքի ֆասադը կառուցվել է էռերեսկո ոճով, որն էլ դարձել է մի շարք իսպանական եկեղեցիների ճարտարապետական մոդելը։

Վանքում տեղ են գտել քրիստոնեական սրբերի մասունքներ, մասնավորապես Սուրբ Յանուարյուսի և Սուրբ Պանտելեիմոնի արյունները։ Համարվում է, որ Սուրբ Պանտելեիմոնի արյունը ամեն տարվա հուլիսին 27-ին՝ սրբի հիշատակության օրը, դառնում է հեղուկ[1]։

Վանքում կա ազգային ժառանգության թանգարան, որն ազատ էլ այցելության համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի կառուցման հիմանական նախաձեռնողը Սավոյայի դքսուհի Մարգարիտա Ավստրիացին է, դրա համար էլ մադրիդցիների շրջանում մենաստանը հայտնի է որպես Լաս Մարգարիտաս։ Վանքը ծառայել է որպես հիշատակվի 1609 թվականի Մավրերի վտարումը։

Թագուհին մտերիմ հարաբերությունների մեջ էր Վալյադոլիդ քաղաքի ավգուստինուհիների հետ (Օգոստինիոսյան միաբանության միանձնուհիներ), որտեղից և ժամանել էր վանքի առաջին միաձնուհի Մարիաննա դե Սան Խոսեն։ Նրան ուղեկցում էր Ֆրանսիսկի դե Սան Ամբրոսիոն, Կատալինա դե լա Էնկարնասիոնը և Իզաբելլա դե լա Կրուսը։ Սպասելով վանքի շինարարության ավարտին, որը դառնալու էր նրանց նոր տունը, միանձնուհիները ստիպված եղան ապրել Սուրբ Իզաբելլի թագավորական պալատում։

Շենքը կառուցվեց մի վայրում, որտեղ մարկիզ դե Պոզասի տներն էին։ Տեղանքը արքան գնել էր սեփականատերերից։ Արքան մեաստանի կառուցման առաջին քարը դրեց Տոլեդոյան արքեպիսկոպոս Բերնարդո դե Ռոխասի և Սանդովալի օրհնությամբ, որն էլ կատարվեց մեծ հանդիսավորությամբ։ Մի քանի ամիս անց, 1611 թվականի հոկտեմբերի 3-ին թագուհին մահացավ։ Նա ակտիվորեն նպաստում էր մենաստանի կառուցմանը, սակայն այդպես էլ չտեսավ նրա ավարտը։

1616 թվականին հուլիսի 2-ին կայացավ վանքի հանդիսավոր բացումը։ Դրա առթիվ տոնակատարությունը տևեց առավոտից մինչև երեկո։ Արքան՝ ընտանիքի և պալատականների ուղեկցությամբ վանք եկավ երեկոյան ծառայության ժամանակ, որն անցկացնում էր Հնդկաստանի պատրիարք Դիեգո դե Գուսմանը։

18-րդ դարում եկեղեցին տուժել է հրդեհից, և նրա վերակառուցումով զբաղվեց Վենտուրա Ռոդրիգեսը։ Հասարակության համար վանքը բացվել է 1965 թվականին։ 20-րդ դարի 70-ական թվականներին վանքի առջև տեղադրվել է իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգայի արձանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чудо не происходило между 1914—1918 гг., во время Первой мировой войны и в 1936 г., когда в Испании началась гражданская война[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]