Լա Ամիստադ
![]() | |
Տեսակ | international park? |
Մասն է | Talamanca Range-La Amistad Reserves? |
Երկիր | ![]() ![]() |
Տեղագրություն | Պանամա |
Հիմնվել է | 1988 |
Մակերես | 4188 կմ² |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Պանամա, Կոստա Ռիկա" nor "Template:Տեղորոշման քարտեզ Պանամա, Կոստա Ռիկա" exists. | |
Լա Ամիստադ (իսպ.՝ Parque internacional La Amistad), միջազգային այգի՝ Պանամայի և Կոստա Ռիկայի սահմանին՝ առաջին երկրի երկու և երկրորդի՝ չորս նահանգներում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Ամիստադ այգին ստեղծվել է 1988 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այգու մեծ մասը՝ 5700,45 կմ² տարածք, ծածկում են արևադարձային խոնավ անտառները։ Այն մոտավորապես հավասարապես բաժանված է պետությունների միջև: Այգում բնակվում են չորս տարբեր հնդկացիական ցեղեր։ Այգին շրջապատում է 15 կիլոմետրանոց բուֆերային գոտին[2], որտեղ աշխատում են տավարի մսի և սուրճի արտադրողները, ապրում են հնդկացի ֆերմերները։ Այգու զգալի մասը զբաղեցնում են Կորդիլյերա դե Թալամանկա լեռնաշղթան և դրա ստորոտները, այդ պատճառով այգու ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 3500 մետր բարձրության վրա:
Այգու տարածքում հայտնաբերվել են մարդկային բնակավայրերի մնացորդներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. X հազարամյակով, սակայն ընդհանուր առմամբ այգու տարածքը քիչ է ուսումնասիրվել[2][3]: Լանդշաֆտի բարդության պատճառով այգու ինտերիերի գրեթե միակ լուրջ ուսումնասիրությունն իրականացվել է 2003-2008 թվականներին՝ Լոնդոնի բնագիտական թանգարանի, Կոստա Ռիկայի կենսաբազմազանության ինստիտուտի և Պանամայի համալսարանի համատեղ ջանքերով: Այդ ժամանակ «Դարվինյան նախաձեռնության» շրջանակներում ուսումնասիրվել է այգու կենսաբազմազանությունը, արշավախմբերը հավաքել են մոտ 7500 բույսերի հավաքածու, բզեզների 17000 հավաքածու, 380 հերպետիկոլոգիական հավաքածու: Այս արշավախմբերը հայտնաբերել են բույսերի տասներկու նոր տեսակներ, կոյաբզեզների մեկ տեսակ, երկկենցաղների տասնհինգ և սողունների երեք տեսակ:
Այգին ունի մեծ կենսաբազմազանություն, այնտեղ հանդիպում են կենդանիներ ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Ամերիկայից, մասնավորապես հանդիպում են Կենտրոնական Ամերիկայի անխտիր բոլոր կատվազգիները:
1990 թվականի ապրիլին Լա Ամիստադն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=PAN+02&mode=all
- ↑ 2,0 2,1 «La Amistad International Park in Costa Rica» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-20-ին на сайте costaricaweb.cr
- ↑ «La Amistad International Park: Central Region» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին на сайте costarica-discover-it.com
- ↑ World Heritage Nomination — IUCN Summary — 552: La Amistad International Park and Volcan Baru National Park (Panama)(անգլ.) на сайте whc.unesco.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Proyecto PILA — Darwin» (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին – inbio.ac.cr
- La Amistad (Talamanca) International Park(անգլ.) – costarica-nationalparks.com
- La Amistad International Peace Park(անգլ.) – costa-rica-guide.com
- La Amistad International Park(անգլ.) – costaricamap.com
- «Amistad National Park» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին – panamatours.com
- «Парк Ла-Амистад» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին – rucolumb.ru