Լաքադիվա ծով
Լաքադիվա ծով | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծով |
Երկիր | ![]() |
Խորություն | 4131 մետր |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Ավազանի երկիր | ![]() |
Լիճ հոսող գետ | Kalu River? և Kelani River? |
![]() | |
![]() |
Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է։ Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր։ Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով։ Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է։ Կան բազմաթիվ կորալային խութեր։ Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ)։
Հիմնական նավահանգիստներն են Տուտտուկուդին, Մանգալուրը (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա)։
Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Լաքադիվա ծովի սահմանի հետևյալ նկարագրությունը[1]․
Արևմուտքում՝ գիծն անցնում է Սադաշիվգադից մինչև Հնդկաստանի արևմտյան ափի (14°48′ հս․ լ. 74°07′ ավ. ե.HGЯO) Կորա Դիվխ օղակակղզի (13°42′ հս․ լ. 72°10′ ավ. ե.HGЯO), իսկ հետո ներքև՝ Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների արևմտյան սահմանով․ ամենահարավային կետը Ադդու օղակակղզին է (Մալդիվյան կղզիներ)։
Հարավում՝ գիծն անցնում է Ցեյլոնում (Շրի Լանկա) Դոնդրա Հեդի հրվանդանից դեպի Ադդու օղակակղզու ամենահարավային կետը։
Արևելքում՝ Հնդկաստանի և Ցեյլոնի արևմտյան ափեր։
Հյուսիս-արևելքում ՝ Ադամի կամուրջը (Հնդկաստանի և Ցեյլոնի միջև)։
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28°C, իսկ ձմռանը` 25°C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով։ Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Limits of Oceans and Seas, 3rd edition»։ International Hydrographic Organization։ 1953։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է 2010-02-07
- ↑ «Coral Reefs of India: Review of Their Extent, Condition, Research and Management Status by Vineeta Hoon»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին։ Վերցված է 2014-06-25 , Food and Agriculture Organisation of the United Nations
- ↑ «Status of Coral Reefs of India»։ envfor.nic.in։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-10-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Marine Protected Areas in India, International Collective in Support of Fishworkers (ICSF), April 2008, 978-81-904590-9-9
|