Լարվածություն Լիբանանում (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լարվածություն Լիբանանում (2011)
Lebanese army convoy.jpg
Ռմբակոծությունից մի քանի շաբաթ հետո Տրիպոլիի շրջակայքը հսկողություն իրականացնող լիբանանյան բանակի պահակախումբը:
ԵրկիրԼիբանան
Ամսաթիվ2011 թվականի հունվարի 12  — 2011 թվականի դեկտեմբերի 15
Պատճառդավանանքի քաղաքականություն, Սաադ Հարիրի կառավարության անկում, Նաջիմա Միկատիի կառավարության ձևավորում, «Նակբայի» օրվա պահպանում
Հիմնական նպատակքաղաքական բարեփոխումներ, Նաջիմա Միկատիի կառավարության հրաժարական
ԿազմակերպիչFlag of Lebanon.svg Լիբանանի ընդդիմություն
Մասնակիցների քանակմի քանի հարյուր
Կողմեր
  • Flag of Lebanon.svg Լիբանանի ընդդիմություն
  • Flag of Lebanon.svg Լիբանանի կառավարություն ու աջակիցներ
Զոհեր17 զոհ
Վիրավորներ2


2011 թվականի լարվածություն Լիբանանում, իրադարձություն, որը տեղի է ունեցել Լիբանանում Արաբական գարնան ազդեցության տակ[1]: Ցուցարարների գլխավոր պահանջը երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումն էր, որը ուղղված էր երկրում իրավիճակի կայունացմանը: Ցույցերը բռնկվեցին 2011 թվականի սկզբին ու արդեն տարվա վերջին կորցրեցին իրենց թափը: Դրա արդյունքում ռազմական ընդհարումներ սկսվեցին Լիբանանում, որոնք շարունակվում են մինչև օրս:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ իշխանական օրգանները բաժանված են տարբեր կրոնական հասարակությունների միջև: Լիբանանի սահմանադրությունը երաշխավորում է Լիբանանի քաղաքացիների իրավունքը ընտրել սեփական խորհրդարանը, սակայն 1970-ական թվաններից ու մինչև 1992 թվականի խորհրդարանական ընտրությունները, քաղաքացիական պատերազմի ընթացքում բացառում էր քաղաքացիների այդ իրավունքի իրագործումը: Համաձայն սահմանադրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամեն 4 տարին մեկ: Վերջին խորհրդարանական ընտրություններն անցել են 2009 թվականին,[2] նոր կառավարության ձևավորումից մոտ 6 ամիս անց: Խորհրդարանն իր հերթին Լիբանանի նախագահ ընտրում է 6 տարին մեկ առանց երկրորդ ժամկետ վերընտրվելու իրավունքի: Վերջին նախագահական ընտրությունները մինչև ցույցերի սկիզբը տեղի ունեցան 2008 թվականին: Նախագահն ու խորհրդարանը ընտրում են վարչապետ: Լիբանանի քաղաքական կուսակցությունները խմբավորվում են մարտի 8-ի կոալիցիայի ու մարտի 14-ի կոալիցիայի շուրջ: (Լիբանանի առաջադիմա-սոցիալիստական կուսակցությունը Վալիդ Ջումբլաթի գլխավորությամբ իբր անկախ է համարվում, բայց իրականում հակված է մարտի 8-ի կոալիցիային, ժամանակին դուրս գալով մարտի 14-ի կոալիցիայից):

Լիբանանի բնակչությունը դավանանքի առումով բաժանվում է սուննիների, շիաների և քրիստոնյաների (որոնցից մեծամասնությունը մարոնիտներ են): Ժողովրդագրական խնդիրների ու հերթական միջկրոնական բախումների բռնկման բարձր ռիսկի պատճառով Լիբանանի բնակչության մարդահամար չի անցկացվում 1932 թվականից: Այդ Ժամանակվանից կառավարությունը կոպիտ գնահատականներ էր տալիս Լիբանանի բնակչության կազմի վերաբերյալ[3]։

Նոր կառավարությունը 2011 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 12-ին Լիբանանի գործող կառավարությունը փլուզվեց, երբ էներգետիկայի նախարար՝ Ջեբրան Բասսիլը հայտարարեց, որ բոլոր 10 ընդդիմադիր նախարարները հրաժարական են տվել: Նրանք բոլորն էլ կապ ունեին Հեզբոլլահի հետ, որը մի քանի ամիս զգուշացնում էր կառավարությանը, որ չի պատրաստվում համագործակցել կառավարության հետ այն դեպքում, եթե Լիբանանի հարցով հատուկ տրիբունալը կազմակերպությանը մեղադրի նախկին վարչապետ՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ[4]։ Նախնական մեղադրանքը ինչպես և սպասվում էր առաջադրվեց հունվարի 17-ին,[5] նորանշանակ նախագահ՝ Միշել Սուլեիմանի կողմից ու պետական նախարար՝ Ադնան Սաիեդ Հուսսեինը,[6] նույնպես հրաժարական տվեց, հասցնելով հրաժարակ տված նախարարների թիվը 11-ի, որը նշանակում էր կառավարության անկում: New York Times-ը ենթադրում է, որ հրաժարականներին հաջորդեցին Լիբանանում քաղաքական լարվածության վերացման վերաբերյալ Սիրիայի ու Սաուդիան Արաբիայի միջև տեղի ունեցած անհաջող բանակցությունները: Որպես վարչապետ, Հարարին հրաժարվեց հրավիրել նախարարների կաբինետի արտահերթ նիստ, Լիբանանի հարցով հատուկ տրիբունալի հետ համագործակցությունը դադարեցնելու համար[7][8]։

Նախագահ Սուլեիմանին սպասվում էր համաձայն Լիբանանի սահմանադրության կազմավորել նոր կառավարություն[9]։ Մարտի 8-ի կոալիցիան աջակցություն հայտնեց Նաջիբ Նիկատին վարչապետի պաշտոնին նշանակվելու համար, որը պետք է դառնար սուննի (չնայած մարտի 14-ի կոալիցիայի կողմնակիցների մեծամասնությունը սուննի էին):

Միայն հունիսի 13-ին վերջնականապես կազմավորվեց Լիբանանի նոր կառավարությունը:

Ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 27[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Հարյուրավոր ցուցարարներ հեղափոխության կոչ են անում Լիբանանում ՅուԹյուբում

Փետրվարի 27-ին հարյուրավոր լիբանանցիներ մայրաքաղաք Բեյրութում երթով անցան նախկին սահմանազատման գծի երկայնքով՝ բողոքելով Լիբանանի քաղաքական կրոնադավանության համակարգի դեմ: Խաղաղ նստացույց անկացվեց նաև Սայդայում[10]։

Մարտի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 27-ին տեղի ունեցած ցույցերի արդյունքում հաջորդ ցույցին փողոց դուրս եկավ մոտ 8 000 մարդ, քայլերթ կատարելով Դորայից մինչև Բեյրութ «աղանդավորական վարչակազմի հեղաշրջման» կամպանիայի շրջանակներում, կոչ անելով ստեղծել աշխարհիկ պետություն: Նման ցույցեր անցկացվեցին Բաալբեկում ու Սայդայում[11]։

Մարտի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիան կազմակերպվել էր Մարտի 14-ի կոալիցիայի կողմից, որում հարյուր հազարավոր մարդիկ սկսեցին տոնել 6 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության հաղթանակը: Ակցիաների գլխավոր կարգախոսներն էին Հեզբոլլահի զինաթափում ու այդ հեղափոխության նպատակների աջակցումը[12]։

Մարտի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարավոր լիբանանցիներ, թվով 3-րդ անգամ փողոց դուրս եկան Լիբանանի քաղաքական կրոնադավանության համակարգի դեմ[13]։

Հունիսի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգշաբթի` Հունիսի 17-ին Տրիպոլիում միջկրոնական բախումների արդյունքում զոհվեց 7, իսկ վիրավորվեց 59 մարդ: Ռազմական բախումները բռնկվեցին ի աջակցություն Սիրիական զորքերի[14]։

Հունիսի 26[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 26-ին հարյուրավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի շենքի մոտ բողոքելով քաղաքական կրոնադավանության համակարգից[15]։

Հոկտեմբերի 12[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 12-ին, տեղական մամուլի հավաստմամբ, նշանակվեց երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլը[16]։ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան պահանջում էր այդ թվում աշխատավարձի բարձրացում: Կառավարությունը միացավ այդ պահանջներին,[17] ու գործադուլը չեղարկվեց: Սակայն ուսուցիչների միավորումը որոշեց ամեն դեպքում անկացնել ակցիան, այսպիսով ժամանակավոր կաթվածահար եղավ Լիբանանի կրթական համակարգը[18]։

Դեկտեմբերի 15[խմբագրել | խմբագրել կոդը]

5 000 ցուցարարներ դուրս եկան Բեյրութի կենտրոնական փողոցներ ուսուցիչների գործադուլի շրջանակներում[19]։

Ներխուժում Սիրիայից (2011-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 5-ին ու հոկտեմբերի 6-ին սիրական բանակը կարճ ժամանակով ներխուժեց Լիբանանի սահմաններ (սպանելով 1 մարդ), ինչը անկայունության հանգեցրեց Միկատիի կառավարությունում[20]։

Սիրիական զորքերի կողմից նոր ներխուժումը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերին, որի արդյունքում սպանվեցին բազմաթիվ լիբանանցիներ: Այնուհետև 2012 թվականի մարտին սիրացիները ներխուժեցին Լիբանան (նաև Թուրքիա): Որպես հավելում, մարտին Տրիպոլիում ալավիների ու սուննիների միջև տեղի ունեցած արյունալի բախումներն ու սիրիական բանակի ներխուժումը Լիբանանի սահմաններ ավելի մեծացրեցին Լիբանանի սիրիական բնակչության ապստամբության ռիսկը: Այդ բախումները ակտիվացան 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին, որոնք հանգեցրեցին բազմաթիվ զոհերի ու հարյուրավոր վիրավորների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lebanese protest against sectarian political system»։ Reuters։ 27 February 2011 
  2. Pro-Western coalition declares victory in Lebanon. The Globe and Mail.
  3. Lebanon Population. Country-studies.com.
  4. «Hezbollah and allies topple Lebanese unity government»։ BBC։ 12 January 2011։ Վերցված է 12 January 2011 
  5. Hariri indictments set for Monday - Middle East. Al Jazeera English.
  6. Bakri Nada (12 January 2011)։ «Resignations Deepen Crisis for Lebanon»։ New York Times։ Վերցված է 12 January 2011 
  7. «Lebanese government falls»։ The Hindu (Chennai, India)։ 14 January 2011 
  8. US welcomes Hariri indictment - Middle East. Al Jazeera English.
  9. "http://www.almanar.com.lb/newssite/NewsDetails.aspx?id=169956&language=en
  10. «Lebanese protest against sectarian political system»։ Af.reuters.com։ 27 February 2011։ Վերցված է 6 March 2011 
  11. http://www.dailystar.com.lb/article.asp?edition_id=1&categ_id=2&article_125693#axzz1G0xiKbQd
  12. http://www.dailystar.com.lb/article.asp?edition_id=1&categ_id=2&article_id=125927#axzz1GUpYlbcn
  13. Meris Lutz (2011-03-20)։ «Lebanon: Thousands rally against sectarian leaders»։ Los Angeles Times (անգլերեն) 
  14. Lebanon... Perils of the Syrian Quake Aftershocks. (PDF) .
  15. «Rally for secularism commences in Beirut»։ www.nowlebanon.com։ 26 June 2011։ Վերցված է 26 June 2011 
  16. Largest general strike looms | News , Politics. The Daily Star (11 October 2011).
  17. Site Suspended - This site has stepped out for a bit Archived 2012-04-25 at the Wayback Machine.
  18. Site Suspended - This site has stepped out for a bit Archived 2012-05-23 at the Wayback Machine.
  19. "Teachers threaten to step up strike action". The Daily Star (15 December 2011).
  20. March--8 MPs slam local reaction to incursion by ‘sisterly state’. The Daily Star (7 October 2011).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]