Լարս Ֆորսել
Լարս Ֆորսել | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 14, 1928[1][2] |
| Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
| Վախճանվել է | հուլիսի 26, 2007[3][1] (79 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
| Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
| Լեզու | շվեդերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուփսալայի համալսարան և Augustana University? |
| Անդամակցություն | Շվեդական ակադեմիա[4] |
| Պարգևներ | |
| Զավակներ | Jonas Forssell? և Malte Forssell? |
Լարս Հանս Կարլ Աբրահամ Ֆորսել ( շվեդ.՝ Lars Hans Carl Abraham Forssell. հունվարի 14, 1928[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա - հուլիսի 26, 2007[3][1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող և Շվեդական ակադեմիայի անդամ։ Ֆորսելը բազմաժանր գրող էր, գրել է բանաստեղծություններ, թատերգություններ, երգերի տեքստեր և այլն:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թվականին Ստոկհոլմում, որտեղ հետագայում հաճախել է Kungsholms Folkskola-ն, որը 20-րդ դարի սկզբին համարվում էր աշխարհի ամենամեծ դպրոցը։ 1940-ականներին սովորել է ԱՄՆ-ում։ Վերադարձել է հայրենիք և 1951 թվականին ամուսնացել Քերստին Գանեի հետ։ Զույգը երկու երեխա ուներ՝ Յոնասը և Մալտեն։
1952 թվականին Լարսն ավարտել է Ուփսալայի համալսարանը և մշակութային թեմաներով թղթակցել հեղինակավոր թերթերի ու ամսագրերի, ինչպիսիք են Utsikt-ը, Bonniers Litterära Magasin-ը, Poesi-ն, Dagens Nyheter-ը և Expressen-ը: Իր ուժերը փորձել է նաև որպես Գյոթեբորգում անցկացված կաբարե շոուների երգահան։ 1966 թվականին ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում[6]: 1960-ական թվականների վերջին ակտիվորեն թղթակցել է Ստոկհոլմում լույս տեսնող Puss երգիծական հանդեսին[7]:
1971 թվականին իր բանաստեղծական մշակումների շնորհիվ ընտրվել է Շվեդական ակադեմիայի անդամ: Նրա երգերը լայն ճանաչում ու համբավ են բերել նրան: 1973 թվականին Լարսը երգ է գրել Եվրատեսիլի շվեդական ընտրության մասնակիցներից մեկի, իսկ 1980 թվականին՝ երգչուհի Լիլ-Բաբսի համար։
1968 և 1981 թվականներին նրան շնորհվել է Բելմանի մրցանակ, 1983 թվականին ՝ Արվեստների և գրականության շքանշանի սպայական խաչ[8], 1992 թվականին՝ օդաչուի մրցանակ, 1997 թվականին՝ Կորնելիս Վրեյսվեյկի անվան կրթաթոշակ, 1998 թվականին՝ Շվեդական ակադեմիայի մրցանակ։
Լարս Ֆորսելը մահացել է 2007 թվականին Ստոկհոլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.thelocal.se/8005/20070726/
- ↑ www.svenskaakademien.se (շվեդերեն)
- ↑ Соколова Т. А. Литературные премии Швеции (ռուս.) — Мурманск: Мурманская государственная областная универсальная научная библиотека, 2013. — С. 6. — 114 с.
- ↑ «Berlinale 1966: Juries». berlinale.de. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Puss 1968–1973». tidskrift.nu (շվեդերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «^ [a b c] Dagens Nyheter 14 december 1983. Läst 2 augusti 2023». Արխիվացված օրիգինալից 2023-08-02-ին. Վերցված է 2024-03-28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Ֆորսել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 14 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 2007 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի լրագրողներ
- 21-րդ դարի բանաստեղծներ
- 21-րդ դարի լրագրողներ
- Շվեդ բանաստեղծներ
- Շվեդ գրողներ
- Շվեդ դրամատուրգներ
- Շվեդ լրագրողներ
- Շվեդ սցենարիստներ