Լարս Բոհինեն
Լարս Բոհինեն նորվ.՝ Lars Bohinen | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լարս Ռոար Բոհինեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1969[1] (53 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վադսյո, Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լարս Ռոար Բոհինեն (նորվ.՝ Lars Roar Bohinen, սեպտեմբերի 8, 1969 թվական, Վադսյո, Նորվեգիա), նախկին նորվեգացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է «Բլեքբեռն Ռովերսի», «Նոթինգհեմ Ֆորեստի» և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմերում ունեցած ելույթներով։ 1994 թվականի Աշխարհի առաջնության մասնակից։ 2012 թվականից սկսած աշխատում է, որպես ֆուտբոլային մարզիչ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոհինենը սկսել է իր ֆուտբոլային կարիերան հանդես գալով «Բերում» և «Լյուն» ֆուտբոլային ակումբներում։ 1988 թվականին Լարսը տեղափոխվել է «Վոլերենգա», որտեղ շատ կարճ ժամանակահատվածում կարողանում է ձեռք բերել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստի «պաշտոնը»։ 1988-89 մրցաշրջանի ավարտից հետո նա համալրել է «Վիկինգի» կազմը։ Ապրիլի 29-ին «Կոնսվինգերի» դեմ խաղում Լարսը կատարում է իր նորամուտը իր նոր թիմի կազմում։ Նոր ակումբում անցկացրած մրցաշրջանը այնքան էլ հաջող չի ստացվում, որքան նախորդը և ավարտից հետո Բոհինենը տեղափոխվում է շվեյցարական «Յանգ Բոյս»։ 1993 թվականին Լարսը վարձավճարային իրավունքներով վերադառնում է հայրենիք, որտեղ սկսում է հանդես գալ «Լիլիստրյոմ» թիմի կազմում։ Մայիսի 2-ին իր նախկին թիմի՝ «Վիկինգի» դեմ խաղում նորվեգացին կատարում է նորամուտը նոր թիմի կազմում[2]։
Նույն թվականի նոյեմբերին Բոհինեն պայմանագիր է կնքում անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։ Գործարքի արժեքը կազմում է 450 հազար ֆունտ։ Անտառապահները հանդես էին գալիս Չեմպիոնշիպում և Լարսը օգնում է նրանց այդ մրցաշրջանում զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և վաստակել բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։ 1994 թվականի օգոստոսի 20-ին «Իպսվիչ Թաունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում։ Սեպտեմբերի 10-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում Բոհինենը հեղինակում է իր առաջին գոլը նոր թիմի կազմում։
1995 թվականին Լարսը տեղափոխվում է «Բլեքբեռն Ռովերս»։ Տրանսֆերի արժեքը կազմում է 700 հազար ֆունտ[3]։ Հոկտեմբերի 14-ին «Սաութհեմփթոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ «Ռովեսրսի» կազմում Բոհինենը ինչպես պայմանագրով էր նշված մնում է երեք տարի, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Դերբի Քաունթի»։ «Կովենտրի Սիթիի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը ոչխարների կազմում։ 1999 թվականի մարտի 18-ին Լարսը գոլի հեղինակ է դառնում «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[4][5]։
2001 թվականի հունվարին Բոհինեն տեղափոխվում է դանիական «Լյունգբյու»[6]։ Դեկտեմբերին ակումբի տնօրինությունը հայտարարում է սնանկացման մասին և Լարսը տեղափոխվում է «Նորշելան», որտեղ խաղում է մրցաշրջանի մնացած մասը։ 2003 թվականին Լարսը վերադառնում է «Վոլերենգա», որտեղ էլ հենց ավարտում է իր ֆուտբոլային կարիերան (վերադարձից երկու տարի հետո)։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում Բոհինենը մասնակցում է Սաուդյան Արաբիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում Նորվեգիայի հավաքականը չի կարողանում դուրս գալ խմբից, սակայն Լարսը աչքի է ընկնում Լեհաստանի երիտասարդական հավաքականի դարպասը գոլ հեղինակելով[7][8]։
Այդ նույն թվականի հոկտեմբերի 15-ին Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում Լարսը կատարում է իր նորամուտը արդեն՝ երկրի ազգային հավաքականում։ 1994 թվականին Բոհինենը հայտավորվում է հավաքականի մարզչի կողմից կազմված և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության համար նախատեսված հայտացուցակում։ Մրցաշարի ժամանակ Լարսը մասնակցում է Մեքսիկայի[9], Իռլանդիայի[10] և Իտալիայի[11] ազգային հավաքականների դեմ խաղերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Fan 'completes' 1996 Premier League sticker album»։ BBC News։ նոյեմբերի 19, 2013։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- ↑ «Bohinen incurs Forest wrath»։ The Independent։ հոկտեմբերի 6, 1995։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ «Crystal Palace 3–1 Derby County»։ BBC News (British Broadcasting Corporation)։ ապրիլի 18, 1998։ Վերցված է մարտի 31, 2012
- ↑ «Crystal Palace 3 Derby County 1»։ Sporting Life։ ապրիլի 18, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին։ Վերցված է հունվարի 17, 2010
- ↑ «Rams let Bohinen go»։ BBC Sport։ հունվարի 23, 2001։ Վերցված է մարտի 29, 2008
- ↑ Norway – Record International Players – RSSSF
- ↑ «Sporting Digest: Football»։ The Independent։ հուլիսի 29, 1995։ Վերցված է մարտի 20, 2009
- ↑ «Норвегия VS. Мексика 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 1994-06-20
- ↑ «Ирландии VS. Норвегия 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 1994-06-28
- ↑ «Италия VS. Норвегия 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 1994-06-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Լարս Բոհինենի խաղերի վիճակագրությունը National Football Teams կայքում
![]() |
Լարս Բոհինեն Վիքիպահեստում |
---|
|