Լարի Հուվեր
Լարի Հուվեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1950 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գանգստեր |
Լարի Հուվեր (անգլ.՝ Larry Hoover, նոյեմբերի 30, 1950, Ջեքսոն, ԱՄՆ), Չիկագոյի հարավում ձևավորված ամերիկյան «Գանգստեր-առաքյալներ» (անգլ.՝ Gangster Disciple) ավազակախմբի՝ հյուսիսային Իլինոյսի և Ինդիանայի սահմաններից դուրս տարածված փողոցային բանդայի հիմնադիր և առաջնորդ։ Այժմ գտնվում է Կոլորադոյի խիստ ռեժիմով ուղղիչ բանտում։ Նա դատապարտված է 150-200 տարի ազատազրկման՝ սպանության (1973) և 1997 թվականին 17-ամյա հետաքննությունից հետո՝ դավադրության, շորթման, փողերի լվացման և պետական բանտից խմբավորման հանցավոր գործողությունները շարունակական ղեկավարելու համար, նա դատապարտված է ցմահ ազատազրկման[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարի Հուվերը ծնվել է Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում, սակայն մեծացել է Չիկագոյում[2]։ 1960-ական թվականներին պատանի հասակում դարձել է փողոցային բանդայի ղեկավար[3]։1974 թվականին սպանության համար դատապարտվել է ցմահ բանտարկության, բայց դա նրան չի խանգարել դառնալ փողոցային խմբավորման պարագլուխ, որը հայտնի է Gangster Disciple Nation անունով, ավելի ուշ անվանակոչվել է «Գանգստեր առաքյալներ» (GD[4])։ Բանտարկության ընթացքում «Հուվեր արքան » գլխավորել է թմրանյութերի անօրինական վաճառքը բանտում և փողոցներում, Չիկագոյի արևմուտքից մինչև Միացյալ Նահանգներ[5]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Հուվերը հրաժարվել է իր քրեական անցյալից՝ դառնալով Չիկագոյի քաղաքական հայտնի դեմքերից մեկը, իսկ խմբավորումը համայնքում երկրպագուներ է ձեռք բերել խաղաղ բարեգործական ակցիաներ կազմակերպելով։ Հուվերը հայտարարել է խմբավորման նոր անվանումը Growth and Development։ Գաղտնալսումների արդյունքում, դաշնային հետաքննությունը 1995 թվականին թմրանյութերի վաճառքի և դրամաշորթության համար Հուվերին կրկին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Հուվերի 15 000 հանցավոր «զինվորները» ԱՄՆ հինգ նահանգներում տարեկան միլիոնավոր դոլարներ են վաստակել։
Այժմ գտնվում է Կոլորադոյի բանտում։ Նա համարվում է գանգստերական հին դպրոցի բացառիկ հերոսներից մեկը։ Նրա որոշ երկրպագուներ ասում են, որ նա քաղաքական ուժերի զոհն է, մեղավոր է սևամորթ լինելու և ապօրինի բիզնեսի մեջ ընդգրկված լինելու համար։
Հուվերի զրույցները բանտում ձայնագրվել են այցելուների կրծքանշաններում տեղադրված հաղորդիչների միջոցով։ Որպես բանդայի խորհրդանիշ օգտագործվել է Դավթի աստղը։ Հուվերի կյանքի փաստագրական դրաման և սահմանված պատժամիջոցները նրան դասում են «Չիկագոյի խոշորագույն գանգստերների շարքը Ալ Կապոնեի ժամանակներից ի վեր»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Larry Hoover | Infoplease»։ www.infoplease.com (անգլերեն)։ Վերցված է 2020-11-07
- ↑ Hoover Dallas G., Steenson Larry R. (1993)։ Bacteriocins of Lactic Acid Bacteria։ Elsevier։ էջեր xix–xx։ ISBN 978-0-12-355510-6
- ↑ «Larry Hoover»։ Biography (en-us)։ Վերցված է 2020-11-07
- ↑ «DEA Briefs & Background, Law Enforcement, Major Operations, Larry Hoo…»։ archive.is։ 2013-06-26։ Վերցված է 2020-11-07
- ↑ «“And still the wonder grew, that one small head could carry all he knew.”»։ The Lancet 147 (3780): 367։ 1896-02։ ISSN 0140-6736։ doi:10.1016/s0140-6736(01)93156-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charges Against 6 Dropped In Illinois Prison Riot Trial, UPI (June 2, 1981)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լարի Հուվեր կատեգորիայում։ |