Լարի Գագոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Գագոսյան
անգլ.՝ Larry Gagosian
Ծնվել էապրիլի 19, 1945(1945-04-19)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտություննկարների վաճառող
Կայքlarrygagosian.net
 Larry Gagosian Վիքիպահեստում

Լոուրենս Ջիլբերթ «Լարի» Գագոսյան (անգլ.՝ Lawrence Gilbert "Larry" Gagosian, ապրիլի 19, 1945(1945-04-19)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ։ Նրան պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։ Լ. Գագոսյանը համարվում է աշխարհի «N 1 արտ դիլերը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայկական ընտանիքում։ Ծնողները Կալիֆոռնիայի բնակիչներ են, հայրը՝ հաշվապահ, մայրը՝ հոլիվուդյան դերասանուհի։

1963-1969 թթ. սովորել է անգլո-ամերիկյան գրականություն Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում։
Կարիերան սկսել է ալմա-մատերի պատերի տակ պլակատներ վաճառելով, իսկ 1978 թ. բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։

1979 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և հիմնել պատկերասրահ Սոհոյում։ Այդ ժամանակ էլ ծանոթանում է Լեո Կաստելիի հետ, որին հետագայում անվանել է իր ուսուցիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1](չաշխատող հղում), [artchive.ru/encyclopedia/735~Larri_Gagosjan]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Գագոսյան» հոդվածին։