Լարիսա Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լարիսա Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Լարիսա Զավենի Գևորգյան, (օգոստոսի 25, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, հրապարակագիր[1], Հայաստանի Գրողների Միության անդամ (2009 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարիսա Գևորգյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչությունում, հանրային ռադիոյում, ինչպես նաև Անանիա Շիրակացի համալսարանում։
Հայաստանի ժուռնալիստների միության, Ժուռնալիստների միջազգային միության, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ է։ Արևմտահայերենից արևելահայերեն է փոխադրել Քեմալ Յալչընի «Սիրտս քեզնով է խայտում» և Դորա Սաքանյանի «Զմյուռնիա 1922 թիվ» գրքերը[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք օրից հետ կգամ, մամ, Երևան, 2012 թվական
- Հավատարիմ ինքնությանը, Երևան, 2011 թվական
- Փշալարով շուլալված խաչ, Երևան, 2005 թվական[3]
- Աղի համը, Երևան, 2005 թվական
- Ես տեսա իմ երկիրը, Երևան, 2003 թվական
- Աստված հարստացրեց իմ կյանքը, 2017 թվական[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լարիսա Գևորգյան». Գրական Թերթ. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Գեվորգյան, Լարիսա (2007). Փշալարով շուլալված խաչ. Gasprint. ISBN 978-99941-42-81-1.
- ↑ Գեվորգյան, Լարիսա (2017). Աստված հարստացրեց իմ կյանքը։ վավերագիրկ. Ēdit Print. ISBN 978-9939-75-118-4.