Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը
Lara Croft: Tomb Raider
Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Japan.svg Ճապոնիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2], զենքով աղջիկներ, գանձերի փնտրման ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքTomb Raider?
Թվականհունիսի 11, 2001[3], 2002 և հունիսի 28, 2001[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍայմոն Ուեսթ[5][1][6][7][8][9][10]
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն, Լյոյդ Լևին և Քոլին Ուիլսոն
Սցենարի հեղինակPatrick Massett?, John Zinman? և Սայմոն Ուեսթ
ԴերակատարներԱնջելինա Ջոլի[6][7][2][8][11], Նոա Թեյլոր[8][11], Chris Barrie?[8][11][10], Իեն Գլեն[5][8][11], Ջոն Վոյթ[5][6][8][11][10], Դենիել Քրեյգ[5][8][11], Ռիչարդ Ջոնսոն[8][11], Julian Rhind-Tutt?[8][11], Լեսլի Ֆիլիպս[8][11] և Mark Collie?[8]
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժDallas Puett?
Պատմվածքի վայրԵգիպտոս
Նկարահանման վայրԻսլանդիա, Հոնկոնգ և Pinewood Studios
ԿինոընկերությունMutual Film
Տևողություն100 րոպե
Շահույթ274 703 340 ԱՄՆ դոլար[12]
ՀաջորդԼարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց

«Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը» (անգլ.՝ Lara Croft: Tomb Raider), հնագետ և արկածախնդիր Լարա Քրոֆթին նվիրված «Tomb Raider» համակարգչային խաղերի շարքի էկրանավորումն է։ Ֆիլմը թողարկվեց 2001 թվականի ամռանը։ Լարայի կերպարը մարմնավորեց Անջելինա Ջոլին։

«Լարա Քրոֆթ: Դամբարաններ թալանողը 2. կյանքի օրորոց» ֆիլմը թողարկվեց 2003 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում Լարա Քրոֆթը եգիպտական գերեզմանոցում կռվում է ռոբոտի հետ՝ հիշողության քարտը ձեռք բերելու համար։ Նա չեզոքացնում է ռոբոտին և փոխում դրա ծրագիրը։ Հետագայում պարզ է դառնում, որ կռիվը տեղի էր ունենում Լարայի մասնավոր տարածքում, իսկ Բրայսը (Լարայի օգնականը) ուղղակի ցանկանում էր փորձել իր ռոբոտին։

Նույն օրը՝ մայիսի 15-ին, սկսվում է մոլորակների շքերթը, որը պետք է ավարտվի արևի խավարմամբ։ Սա տեղի է ունենում 5 հազար տարին մեկ անգամ։ Վենետիկում կայանում է Իլլումինատների հանդիպում։ Նրանք ցանկանում են գտնել խորհրդավոր հնության երկու մասերը մինչ մոլորակների շքերթի ավարտը։ Իլլումինատների խմբի անդամ Մանֆրեդ Փաուելը հավաստիացնում է ներկաներին, որ նա կգտնի հնության մասերը։

Այդ նույն գիշեր Լարան երազում տեսնում է իր մահացած հորը, ով հիշեցնում է իրեն մոլորակների շքերթի և դրա հետ կապված «լույսի եռանկյունու» մասին։ Առավոտյան նա գտնում է աստիճանների տակ գտնվող գաղտնի սենյակի մուտքը։ Գաղտնի սենյակում գտնում է տարերայնորեն տկտկացող հին ժամացույց։ Բրայսը զոնդի օգնությամբ ժամացույցի մեջ գտնում է մի սարք, որի շուրջ էլ սկսում են զարգանալ ֆիլմի դեպքերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անջելինա Ջոլի Լարա Քրոֆթ
Դենիել Կրեյգ Ալեքս Ուեսթ
Իեն Գլեն Մանֆրեդ Փաուել
Ջոն Վոյթ լորդ Ռիչարդ Քրոֆթ
Նոա Թեյլոր Բրայս
Քրիս Բերրի Հիլարի

Ֆիլմի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Lara Croft: Tomb Raider - Original Motion Picture Soundtrack թողարկվել է հունիսի 15-ին, 2001 թվական։ Ֆիլմի երաժշտության հիմնական աղբյուրներն են համարվում իռլանդալան «U2» ռոք խմբի «Elevation Tomb Raider Mix» և ամերիկյան «Nine Inch Nails» խմբի «Deep» երգերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]