Jump to content

Լարա Կոլտուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարա Կոլտուրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումլեռնադահուկորդ և դահուկորդ
Երկիր Ալբանիա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 15, 2006(2006-11-15)[1] (19 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա[2]

Լարա Կոլտուրի (իտալերեն՝ Lara Colturi. նոյեմբերի 15, 2006(2006-11-15)[1], Թուրին, Իտալիա[2]), իտալական ծագումով ալբանացի լեռնադահուկորդուհի, որ մասնագիտացել է տեխնիկական և ճեպասահքի մրցաձևերում։ Նվաճել է 2022 FIS լեռնադահուկային մրցարշավի հարավամերիկյան գավաթը[3][4][5]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլտուրին ծնողների հետ.
Կոլտուրին մրցման ժամանակ, 2023 թվականի հունվարին։

Լարա Կոլտուրին նախկին օլիմպիական չեմպիոնուհի Դանիելա Չեկարելիի և դահուկավազքի մարզիչ Ալեսանդրո Կոլտուրիի դուստրն է։ Ծնվել է Թուրինում, մեծացել Սուսայի հովտում գտնվող Չեզանա Տորինեզե բնակավայրում[6][7]: Ունի մեկ կրտսեր եղբայր՝ Յուրին։

Նրա մայրը 2020 թվականին սկսել է բանակցել Ալբանիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ և հաջորդ մրցաշրջանում դարձել նրանց լեռնադահուկորդուհիների թիմի տեխնիկական տնօրենը։ 2022 թվականի մայիսին Լարան սկսել է միջազգային մակարդակով ներկայացնել Ալբանիան[8][9][10]:

Հարավամերիկյան լեռնադահուկային գավաթի խաղարկության մրցումներում Կոլտուրին հաղթել է ընդհանուր հաշվարկով, սլալոմում, հսկա սլալոմում և լեռնադահուկային մարզաձևերի համակցում մրցաձևում[11]։ Աշխարհի գավաթի խաղարկությունում նա իր նորամուտը նշել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին ավստրիական Զյոլդենում[12][13]:

Ֆինլանդիայի Լևի քաղաքում 2022 թվականի նոյեմբերի 19-ին՝ լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Կոլտուրին իր նորամուտը կատարեց սլալոմում՝ բաց թողնելով երկրորդ փուլի որակավորումը[14]։ Հաջորդ շաբաթ նա գրավեց 17-րդ տեղը հսկա սլալոմում և վաստակեց իր առաջին միավորները լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում[15]։

2023 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում, որն անցկացվեց Ավստրիայի Սենտ Անտոն քաղաքում, Կոլտուրին դարձավ երրորդ առավել կրտսեր ոսկե մեդալակիրը (Super-G)[16]:

2023 թվականի փետրվարի 7-ին Լարան մարզման ժամանակ պատռեց աջ ծնկի խաչաձև մկանը[17]։ Ինն ամիս չանցած՝ 2023 թվականի հոկտեմբերի 28-ին նա վերադարձավ մրցասպարեզ և մասնակցեց ախարհի գավաթի դխաղարկության մրցափուլին, որն անց էր կացվում ավստրիական Զյոլդենում (հսկա սլալոմ)[18]։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջաններում գրաված տեղերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջանը Տարիքը Ընդհանուր հաշվարկով Սլալոմ Հսկա



սլալոմ
Գերհսկա սլալոմ Ճեպասահք
2023 [Ն 1] 16 78 50 30 — —
2024 թ 17 45 25 22 — —
2025 թ 18 8 10 5 — —
Գրաված տեղերը 2025 թ. մարտի 8-ի դրությամբ

Մրցափուլային պոդիումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 0 հաղթանակ
  • 3 պոդիում (1 SL, 2 GS՝ գերհսկա սլալոմ), 10 լավագույն տասնյակ (4 SL, 6 GS)
Մրցաշրջանը Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
2025 թ. 23 նոյեմբերի 2024 թ. Ավստրիա Գուրգլ, Ավստրիա Սլալոմ 2-րդ
4 հունվարի 2025 թ. Սլովենիա Կրանսկա Գորա, Սլովենիա Հսկա սլալոմ 2-րդ
2025 թվականի մարտի 8 Շվեդիա Արե, Շվեդիա Հսկա սլալոմ 3-րդ

Արդյունքները աշխարհի առաջնություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Տարին   Տարիքը   Սլալոմ   Հսկա 

 սլալոմ 

Գերհսկա սլալոմ Ճեպասահք Թիմ.



համակցված
Թիմ.



 մրցաձև 
2023 թ. 16 Վիրավորվել է, չի մասնակցել
2025 թ. 18 DNF1 7 — — — —

Արդյունքները հարավամերիկյան գավաթի խաղարկությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտուրին հաղթել է հարավամերիկյան գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում և երեք մրցաձևերում[11]։

  • FIS Alpine Ski South American Cup / Հարավամերիկյան գավաթի խաղարկություն
    • Ընդհ. հաշվարկով. 2022
    • սլալոմ. 2022
    • հսկա սլալոմ. 2022
    • համակցված. 2022

Արդյունքները աշխարհի պատանեկան առաջնություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Տարին   Տարիքը   Սլալոմ   Հսկա 



 սլալոմ 
Գերհսկա սլալոմ Ճեպասահք
2023 թ. 16 - 1st 4
2024 թ. 17 DNF2 - -

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.sciaremag.it/notiziesci/cosa-dice-la-scienza-a-proposito-del-talento-nei-giovanissimi-dal-burnout-al-drop-out/
  2. 1 2 Olympedia — 2006.
  3. ↑ «Lara Colturi Profile». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. ↑ «EUROPA CUP STANDINGS». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. ↑ «Conclusa la South American Cup, trionfo finale per Tiziano Gravier che beffa Henrik Von Appen». neveitalia.it (իտալերեն). 2022 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. ↑ «VALSUSA, LARA COLTURI GAREGGERÀ PER L'ALBANIA E NON PER L'ITALIA: LO SCI AZZURRO PERDE UNO DEI SUOI MIGLIORI TALENTI». it.geosnews.com (իտալերեն). 2022 թ․ մայիսի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. ↑ «Sci, Daniela Ceccarelli e la figlia Lara che scia per l'Albania e non per l'Italia». corriere.it (իտալերեն). 2022 թ․ հունիսի 4. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. ↑ «Sci, Daniela Ceccarelli e la figlia Lara che scia per l'Albania e non per l'Italia». corriere.it (իտալերեն). 2022 թ․ հունիսի 4. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին."Sci, Daniela Ceccarelli e la figlia Lara che scia per l'Albania e non per l'Italia".
  9. ↑ «Il caso di Lara Colturi: l'Italia perde un talento atteso, la piemontese correrà per l'Albania». neveitalia.it (իտալերեն). 2022 թ․ մայիսի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. ↑ «Italia e "qan", 16-vjeçarja që la vendin e saj për Shqipërinë arrin rezultat fantastik në garën e skive në Kili». abcnews.al (Albanian). 2022 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 1 2 «EUROPA CUP STANDINGS». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին."EUROPA CUP STANDINGS".
  12. ↑ «10 Years Ago Today, 16-Year-Old Mikaela Shiffrin Made Her World Cup Debut». skimag.com. 2021 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. ↑ «L'avventura di Lara Colturi in Cile raccontata da Daniela Ceccarelli». raceskimagazine.it (իտալերեն). 2022 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. ↑ «Sci, slalom di Levi: vince Mikaela Shiffrin. A 16 anni Lara Colturi sfiora la qualificazione alla seconda manche». repubblica.it (իտալերեն). 2022 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  15. ↑ «LARA COLTURI, A PUNTI IN COPPA DEL MONDO PIÙ GIOVANE DI SHIFFRIN NEL GIGANTE DI KILLINGTON: "MI SONO DIVERTITA"». eurosport.it (իտալերեն). 2022 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. ↑ «Lara Colturi Profile». fis-ski.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին."Lara Colturi Profile".
  17. ↑ «Colturi shock, lesione al legamento crociato: niente Mondiale, stagione finita». gazzetta.it (իտալերեն). 2023 թ․ փետրվարի 7. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  18. ↑ Spiri, Gentian (2023 թ․ հոկտեմբերի 28). «Nis sezoni i ri i skive, Lara Colturi debuton në sllallomin gjigand të Solden». Telesport (ալբաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Կոլտուրի» հոդվածին։
  1. ↑ 2023 season interrupted due to injury February 7th
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found.