Լարային տիպով պարզ անտենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լարային տիպով պարզ անտենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ամենահասարակ անտենա համարվում է կիսաալիքային վիբրատորը, որը սնվում է երկլարային գծով։ Վիբրատորին երկլարային գիծը միացնելու ժամանակ նրա վազող ալիքի գործակիցը համարվում է հավասար 0.15: Ավելի հարմար է համարվում կիսաալիքային վիբրատորը շունտային սնուցումով։ Այս սխեմայի հարմարավետությունը նաև նրանում է, որ վիբրատորի կետում տեղադրվում է լարման աղբյուր, և դա հնարավորություն է տալիս ամրացնել վիբրատորը հիմքում՝ առանց մեկուսիչի։

Մուտքի դիմադրության բարձրացման համար կիսաալիքային վիբրատորը կարող է դառնալ հանգուցային։ Հանգուցային վիբրատորի մուտքային դիմադրությունը կարող է հաշվարկվել, ելնելով հզորության բալանսից։

Հանգուցային վիբրատորը հարմար է նաև նրանով, որ հիմքին կարող է ամրացվել առանց մեկուսիչների, քանի որ նրա էլեմենտներից մեկի կենտրոնում տեղադրվում է լարման աղբյուր։ Հանգուցային վիբրատորը սովորաբար օգտագործվում է որպես հեռուստատեսային ընդունիչ անտենաների հաղորդիչ պարամետր։ Վերը դիտարկված վիբրատորները համարվում են ոչ դիապազոնային։ Այս վիբրատորներից ցանկացածի մուտքային դիմադրությունը կտրուկ փոխվում է ալիքի երկարության փոփոխման հետ, որի հետևանքով խախտվում են սնուցման գծի հետ վիբրատորի համաձայնեցումը և ֆիդերում վազող ալիքի գործակցի արժեքը ընկնում է։ Ամենալավ դիապազոնային հատկություններ ունի դիապազոնային շունտային վիբրատորը, որը առաջարկվել է Գ. Զ. Այզենբերգի կողմից։ Կիսաալիքային վիբրատորը ինչպես սովորական, այնպես էլ հանգուցայինը, կարող է սնվել ինչպես նաև ամուր կոաքսիալ կաբելով կամ կոշտ կոաքսիալ լարով։

Սիմետրիկ վիբրատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմետրիկ վիբրատորի ուսումնասիրումը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ՝

1)վիբրատորը օգտագործվում է որպես ինքնուրույն անտենա,
2)այն մի շարք անտենաների բաղադրիչ տարր է։

Եթե կոաքսիալ կաբելը միացվի անմիջապես սիմետրիկ վիբրատորին, այսինքն եթե կաբելի ներքին լարը միացվի վիբրատորի մի կեսին, իսկ արտաքին լարը միացվի վիբրատորի երկրորդ կեսին, ապա հոսանքը, որը հոսում է կաբելի արտաքին լարի ներքին մակերեսով, դուրս հոսելով կաբելից, մասամբ հոսում է վիբրատորի մեջ և մասամբ ճյուղավորվում է կաբելի լարի արտաքին մակերես։ Դրա հետևանքով հոսանքը վիբրատորի ծայրերում կլինեն ոչ նման, և, բացի այդ, կհայտնվի ճառագայթում հոսանքների հաշվին, որը առաջանում է կաբելի արտաքին մասում։ Գեներատորից սիմետրիկ վիբրատորին ուղղված հզորության մի մասը ճառագայթվում է։ Հզորության մյուս մասը կորչում է վիբրատորի մեջ, մեկուսիչներում, վիբրատորը շրջափակող առարկաներում։ Ճառագայթվող հզորությանը համապատասխանում է ճառագայթման ակտիվ դիմադրություն։ Կորուստների հզորությանը համապատասխանում է կորուստների ակտիվ դիմադրություն։ Ալիքների սանտիմետրային դիապազոնում կիսաալիքային սիմետրիկ վիբրատորի սնուցումը իրականացվում է կոշտ կոաքսիալ գծերի օգնությամբ։ Այստեղ օգտագործվում են նաև հատուկ սիմետրիկացնող սարքավորումներ, որոնք հեռացնում են կոաքսիալ լարի արտաքին մակերեսի գրգռումը։ Մեկ այլ սարքում սիմետրիկ վիբրատորը գրգռվում է 2 երկայնական ճեղքերի օգնությամբ։ Հայտնի է, որ կոաքսիալ գծում տարածվում է TEM ալիք, որը ուղեկցվում է երկայնական հոսանքներով։ ԵՎ եթե կոաքսիալ գծերում կտրվեն երկայնական ճեղքերը, ապա նրանք չեն գրգռվի։ Սակայն եթե դրանից հետո կամրջի օգնությամբ ճեղքերի տեղում ներքին լարը միացվի արտաքինի հետ, այսինքն TEM ալիքը կարճացվի, ապա այդ կամուրջով հոսող հոսանքը գեներացնում է բարձր տեսակի ալիքներ և ամենից առաջ H11 տեսակի ալիքը կոաքսիալ լարում։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարային տիպով պարզ անտենաները օգտագործվում են և որպես ինքնուրույն արտացոլող և ընդունող սարքավորումներ և որպես շատ բարդ անտենաների բաղադրիչ էլեմենտներ։ Նրանք հաճախ օգտագործվում են որպես ճառագայթիչ, օրինակ պարաբոլային ռեֆլեկտորի համար։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք դիտեցինք պարզ վիբրատորի մի շարք սնուցման սխեմաներ։ Գոյություն ունեն շատ այլ սնուցման սխեմաներ, սակայն վերը բերված սխեմաները լայնորեն օգտագործվողներն են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carl Smith (1969). Standard Broadcast Antenna Systems, p. 2-1212. Cleveland, Ohio: Smith Electronics, Inc.
  • Marconi, "Wireless Telegraphic Communication: Nobel Lecture, 11 December 1909." Nobel Lectures. Physics 1901–1921. Amsterdam: Elsevier Publishing Company, 1967: 196–222. p. 206.
  • Graf, Rudolf F. (1999). Modern Dictionary of Electronics. Newnes. p. 29. ISBN 0750698667.