Լատինաամերիկյան արվեստի թանգարան (Բուենոս Այրես)
Լատինաամերիկյան արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, շենք, կինոթատրոն և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուենոս Այրես[1][2] և Պալերմո[3] |
Վայր | Avenida Figueroa Alcorta? |
Հասցե | Avenida Presdente Figueroa Alcorta 3415, 1425 Buenos Aires և Av. Figueroa Alcorta 3415[2]C1425CLA[2] և C1425Avenida Figueroa Alcorta? |
Հիմնադրված է | սեպտեմբերի 20, 2001 և 2001[4] |
Հիմնադիր | Eduardo Costantini?[5] |
Կայք | malba.org.ar |
![]() | |
![]() |
Լատինաամերիկյան արվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Arte Latinoamericano de Buenos Aires, կրճատ՝ MALBA), գլխավորապես քսաներորդ դարի լատինաամերիկյան արվեստը ներկայացնող թանգարան, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Պալերմո շրջանի Ֆիգերոա Ալկորտա պողոտայի վրա։
Թանգարանը, որ հիմնել է իր մարդասիրությամբ համբավված արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Կոնստանտինին, բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 21-ին։ Մշտական ցուցադրության հիմնական մասը կազմել է անձամբ հենց իր՝ Կոնստանտինիի ժողոված արվեստի ստեղծագործությունների հավաքածուն։
Ներկայումս թանգարանը կառավարվում է շահույթ չհետապնդող, ոչ առևտրային «MALBA-Կոնստանտինի հիմնադրամ»(իսպ՝. «Fundacion MALBA-Constantini») կազմակերպության կողմից։ Թանգարանի կազմի մեջ մտնում է նաև ակտիվորեն գործող մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է արվեստի գործերի ցուցահանդեսներ, կինոնկարների ցուցադրություններ, սերտ կապեր հաստատում մշակութային այլ օջախների հետ, համատեղ միջոցառումներ նախաձեռնում։ Թանգարանը, որ ամեն տարի մեկ միլիոնից ավելի այցելուներ է ընդունում, ներկայումս արդեն ունի իր հետ ակտիվորեն համագործակցող 1400-ից ավելի խնամակալներ, նվիրատուներ, բարերարներ[6]։
Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակութային այս երևելի օջախի շենքի նախագիծն ընտրվել է ճարտարապետական միջազգային բաց մրցույթի արդյունքների հիման վրա։ Մրցույթին 45 երկրներից ներկայացվել են 450 նախագծեր[7], որոնց վերաբերյալ եզրակացություններ է տվել հեղինակավոր միջազգային ժյուրին՝ իր կազմում ունենալով հռչակված ճարտարապետների՝ բրիտանացի Նորման Ֆոսթերին, արգենտինացի Սեզար Պելլիին, շվեյցարացի Մարիո Բոտտային[8]։ Հաղթող է ճանաչվել և առաջին կարգի մրցանակին արժանացել Կորդովա քաղաքում գործող AFT Architects ճարտարապետական ֆիրմայի աշխատակիցների՝ արգենտինացի երիտասարդ ճարտարապետներ Գաստոն Ատելմանի, Մարտին Ֆուրկադեի և Ալֆրեդո Տապիայի պատրաստած նախագիծը՝ քսաներորդ դարի 90-ական թվականներին մեծ ժողովրդականություն վայելող դեկոնստրուկտիվիզմի ոճով ստեղծված, անչափ ուշագրավ մի գործ[9], որը շինարարների կողմից կյանքի է կոչվել հետևողականորեն ու խնամքով։
Արվեստի գործերի հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռահարկ կառույցի առաջին հարկի ցուցասրահներում ներկայացված են լատինաամերիկյան ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններ, երկրորդ հարկում՝ թանգարանային հավաքածուի միջուկը հանդիսացող 270 գեղարվեստական աշխատանքներ, որոնք ստեղծվել են քսաներորդ դարի առաջին կեսին, իսկ երրորդ հարկի սրահները տրամադրվում են ժամանակավոր ցուցահանդեսներին։ Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է Լատինական Ամերիկայի տարբեր երկրների շուրջ 160 արվեստագետների չորս հարյուրից ավելի աշխատանքներ, այդ թվում՝ մեծահամբավ նկարիչներ Ֆրիդա Կալլոյի, Ֆերնանդո Բոտերոյի, Անտոնիո Բերնիի, Խորխե դե լա Վեգայի, Լեոն Ֆերրերիի բարձրարվեստ գործերի նմուշներ։ Թանգարանը կառավարող «MALBA Constantini» հիմնադրամի ջանքերով հավաքածուն շարունակաբար հարստանում է քսաներորդ դարասկզբից մինչև մեր օրերը Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում ստեղծված գեղարվեստական լավագույն ստեղծագործություններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.sinca.gob.ar/
- ↑ Video: así fue el momento en el que apuñalaron al policía a metros del Malba (իսպ.) — Buenos Aires: 1945.
- ↑ https://www.britannica.com/topic/Museum-of-Latin-American-Art-of-Buenos-Aires
- ↑ https://www.christies.com/features/The-man-from-MALBA-9308-1.aspx
- ↑ Alicia de Arteaga (հուլիսի 24, 2005)։ «El Malba crece - 24.07.2005 - LA NACION»։ Lanacion.com։ Վերցված է դեկտեմբերի 24, 2016 (Իսպաներեն)
- ↑ Bienal Internacional de Buenos AiresArchived 5 October 2016 at the Wayback Machine. (Իսպաներեն)
- ↑ Malba: un orgullo para la ciudad
- ↑ http://revistasummamas.com.ar/revista_pdf/52/2#visor
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт музея (իսպ.)
- Страница музея (իսպ.) на facebook
|