Լավ օր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ օր
չինարեն՝ 好极了
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԼյու Ցզյան
ՍցենարիստԼյու Ցզյան
ԵրաժշտությունԴևիդ Լյանգ
Երկիր Չինաստան
Լեզուհյուսիսային չինարեն և Մանդարին
ԴիստրիբյուտորCirko Film[1]
Տևողություն75 րոպե
Թվականփետրվարի 17, 2017 և դեկտեմբերի 14, 2017[1]

«Լավ օր» (չինարեն՝ 好极了), չինական անիմացիոն սև կատակերգություն, ռեժիսորը Լյու Ցզյանն է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 17-ին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն ներկայացվել է հիմնական մրցույթում[2]։

Ֆիլմը պատմում է մեկ միլիոն յուանով լի պայուսակի մասին, որին հետապնդում էին վարորդը, մաֆիայի պարագլուխը, վերջինիս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունեցած կոնյունկտուրային նկարիչը, ճաշարանի տիրուհին, վարձու մարդասպանները, մոտոցիկլիստները և մանր բիզնեսմենները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Յանհդ Սիմինգ քեռի Լյու քեռի Լյու
Ցաո Կաո Դեղին աչք Դեղին աչք
Մա Սյաոֆեն Բարակ կաշի Բարակ կաշի
Չժու Չանլոնգ Սյաո Չժան Սյաո Չժան
Ցաո Կայ Լաո Ժաո Լաո Ժաո
Չժեն Ի երկրորդ քույր երկրորդ քույր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և առաջադրումների ցանկ
Կինոմրցանակ Արարողության ամսաթիվ Տեսակ Առաջադրում(ներ) Արդյունք Ծանոթագրություն
Բեռլինի միջազգային կինոփառատոն 2017 թվական փետրվարի 18 «Ոսկե արջ» «Լավ օր» Առաջադրված [3][4]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լավ օր» ֆիլմի, որն ուներ միջազգային «Have a Nice Day» անունը, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 17-ին Բեռլինի կինոփառատոնում։ Այն երկրորդ անիմացիոն կինոնկարն է, որ մասնակցել է Բեռլինալեի հիմնական մրցույթին, ինչպես նաև Չինաստանի պատմության մեջ երկրորդ անկախ լիամետրաժ մուլտֆիլմն էր (առաջինը «Փիրսինգ 1» մուլտֆիլմն էր, որը նկարել է «Լավ օր» մուլտֆիլմի ռեժիսոր Լյու Ցզյանեմը)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 Антон Долин (17 февраля 2017). «Что еще показывают на Берлинале? Например, идеальный китайский мультфильм Антон Долин рассказывает о главных фильмах конкурса». Meduza. Վերցված է 8 июня 2017-ին.
  3. Robert Mitchell (20 января 2017). «Berlinale Adds New Films Starring Catherine Deneuve, Geoffrey Rush» (անգլերեն). Variety. Վերցված է 8 июня 2017-ին.
  4. Diana Lodderhose (18 февраля 2017). «Berlin Film Fest: Hungarian 'On Body And Soul' Wins Golden Bear – Complete Winners List» (անգլերեն). Deadline. Վերցված է 8 июня 2017-ին.