Անտուան Լորան Լավուազիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լավուազիեից)
Jump to navigation Jump to search
Անտուան Լորան Լավուազիե
Antoine Laurent de Lavoisier
David - Portrait of Monsieur Lavoisier (cropped).jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Մահացել էմայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][…] (50 տարեկան)
Կոնկորդի հրապարակ, Ելիսեյան դաշտեր, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
մահապատիժ[5]
ԳերեզմանErrancis Cemetery
ՔաղաքացիությունFlag of France (1790–1794).svg Ֆրանսիայի թագավորություն և Flag of France (1790–1794).svg Առաջին ֆրանսիական հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքիմիկոս, տնտեսագետ, կենսաբան, ֆիզիկոս, ակադեմիկոս, փաստաբան և աստղագետ
Հաստատություն(ներ)Ferme générale?
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)fermier général?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Paris Bar Association?, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1764)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարJean-Antoine Chaptal?, Անտուան Ֆուրկրուա, Jean Noël Hallé? և Claude-Louis Mathieu?
Ազդվել էGuillaume-François Rouelle?
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Ոսկե մեդալ Hommes illustres? Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ և Concours général
Ամուսին(ներ)Մարի-Անե Պիերետ Պոլզե[5]
Ստորագրություն
Signature Lavoisier.png
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Antoine-Laurent de Lavoisier Վիքիպահեստում

Անտուան Լորան Լավուազիե (ֆր.՝ Antoine Laurent de Lavoisier, ɑ̃twan lɔʁɑ̃ də lavwazje, օգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][…], Կոնկորդի հրապարակ, Ելիսեյան դաշտեր, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնայի տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։

Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։

Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։

1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։

Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комитет исторических и научных работ — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Лавуазье Антуан Лоран // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brock W. H. The fontana history of chemistry — 1992. — ISBN 0-00-68173-3
  6. Notable Names Database — 2002.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 379