Լավագույն կուսակցություն
| Լավագույն կուսակցություն իսլ.՝ Besti flokkurinn | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Jón Gnarr? |
| Հիմնադիր | Jón Gnarr? |
| Հիմնադրված | նոյեմբերի 16, 2009 |
| Լուծարված | հունիսի 16, 2014 |
| Գաղափարախոսություն | երգիծանք |
| Շտաբ | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
| Միջազգային պատկանելություն | PPI |
| Կայք | bestiflokkurinn.is |
«Լավագույն կուսակցություն» (անգլ.՝ Best Party), իսլանդական քաղաքական կուսակցություն, որը հիմնադրել է Յոն Գնարը 2009 թվականի նոյեմբերի 16-ին[1]: Կուսակցությունը մասնակցել է Ռեյկյավիկի 2010 թվականի քաղաքային խորհրդի ընտրություններին և ձայների մեծամասնությամբ հաղթել Ռեյկյավիկի քաղաքային խորհրդում՝ ստանալով ձայների 34.7%-ը[2][3][4]։ Եղել է Միջազգային Ծովահենային կուսակցության դիտորդ անդամ[5]։ Գնարը հայտարարել է, որ կուսակցությունը լուծարվելու է, երբ նա հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից 2014 թվականի մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ «Լավագույն կուսակցության» անդամներից շատերը միացել են «Լուսավոր ապագա» կուսակցությանը։
Կուսակցության հիմնադիրը և նախագահը եղել է Ռեյկյավիկի նախկին քաղաքապետ Յոն Գնարը[6]: Կուսակցությունը հիմնադրվել է 2009 թվականի Իսլանդիայի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս անց և սերտորեն կապված է «Լուսավոր ապագա» ազգային կուսակցության հետ, որը գլխավորել է պատգամավոր և «Լավագույն կուսակցության» փոխնախագահ Հեյդա Քրիստին Հելգադոտիրը։
Կուսակցության սկզբնական հաջողությունը դիտվել է որպես 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամից հետո իշխող կուսակցությունների դեմ ուղղված հակազդեցություն[7]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լավագույն կուսակցությունը» հիմնադրել է իսլանդացի դերասան, կատակերգու և գրող Յոն Գնարը 2009 թվականի վերջին: Ի սկզբանե կատակային կուսակցություն լինելով` այն սկզբից հայտարարել է, որ չի կատարելու իր նախընտրական խոստումներից ոչ մեկը: Այն պնդում էր, որ մյուս բոլոր կուսակցությունները գաղտնի կոռումպացված են և խոստանում էր բացահայտ կոռումպացված լինել: Դրա սկզբնական նպատակներից մեկն էր ծաղրել իսլանդական քաղաքականության մեջ տարածված թեմաները՝ մասամբ ընդօրինակելով իսլանդացի քաղաքական գործիչների գործածական ստանդարտ արտահայտությունները, իդիոմները և ժարգոնը[8]։
2010 թվականին Ռեյկյավիկում ընտրական հաջողությունից հետո «Լավագույն կուսակցությունն» ավելի լուրջացել է։ Այն սկսել է ցուցաբերել կառավարման հանդեպ անկեղծ հետաքրքրություն և շատ հարցերում ձախակողմյան դիրքորոշում է որդեգրել[9]։
Հիմնադրումից ի վեր «Լավագույն կուսակցությունը» վերածվել է լիարժեք քաղաքական կուսակցության՝ իր սեփական անկախ օրակարգով: «Լավագույն կուսակցության» գլխավոր երգը Թինա Թըրների «Լավագույնը» (The Best) երգն էր: 2010 թվականի ընտրություններից առաջ կուսակցությունը հրապարակել է երգի նոր տարբերակը՝ նոր, Իսլանդիային հատուկ տեքստերով: Նկարահանվել է նաև տեսահոլովակ՝ Ագուստա Եվա Էրլենդսդոտիրի մասնակցությամբ[8]։
2012 թվականի վերջին կուսակցությունn անկախ պատգամավոր Գուդմունդուր Շտեյնգրիմսոնի հետ հիմնադրել է «Պայծառ ապագա» կուսակցությունը՝ 2013 թվականի ազգային խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ ընտրություններում նոր կուսակցության թեկնածուներ էին Ռեյկյավիկի այն ժամանակվա քաղաքապետ Յոն Գնարը և Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի անդամ Օտտար Պրոպեն[5]։ «Լավագույն կուսակցության» գործադիր տնօրեն Հեյդա Քրիստին Հելգադոտտիրը նաև «Պայծառ ապագա»-ի նախագահն է եղել[5]։
Կուսակցության խոստումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրի տնային տնտեսություններին օգնելու համար. Ընտանիքը հասարակության մեջ լավագույն բանն է: Կառավարությունները պետք է բավարարեն տնային տնտեսությունների կարիքներն ու պահանջները: Այս երկրի տնային տնտեսությունների շուրջ պետք է երկաթե պատ բարձրացվի: Իսլանդական տնային տնտեսությունները արժանի են միայն լավագույնին:
- Ավելի քիչ բախտավորների կյանքի որակը բարելավելու համար. Մենք ցանկանում ենք, որ այս խումբը ունենա լավագույնը, ուստի առաջարկում ենք անվճար օգտվել ավտոբուսներից և լողավազաններից, որպեսզի դուք կարողանաք շրջել Ռեյկյավիկում և մաքուր լինել, նույնիսկ եթե աղքատ եք կամ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։
- Կանգնեցնել կոռուպցիան. Մենք խոստանում ենք կանխել կոռուպցիան։ Մենք դա կանենք՝ դրան բացահայտ մասնակցելով։
- Հավասարություն. Բոլորը արժանի են լավագույնին՝ անկախ նրանից, թե ովքեր են և որտեղից են գալիս։ Մենք կանենք մեր լավագույնը բոլորի համար, որպեսզի բոլորը կարողանան միասին լինել լավագույն թիմում։
- Բարձրացնել թափանցիկությունը. Լավագույնն է ամեն ինչ անել բացահայտ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում: Մենք ասում ենք, որ աջակցում ենք դրան:
- Արդյունավետ ժողովրդավարություն. Ժողովրդավարությունը բավականին լավ է, բայց արդյունավետ ժողովրդավարությունն է լավագույնը։ Ահա թե ինչու ենք մենք այն ուզում։
- Չեղարկել բոլոր պարտքերը. Մենք լսում ենք ազգին և անում ենք այն, ինչ նա ցանկանում է, որովհետև ազգը գիտի, թե ինչն է իր համար լավագույնը։
- Անվճար ավտոբուսային ուղևորություններ ուսանողների և հաշմանդամություն ունեցող անձանց համար. Մենք կարող ենք առաջարկել ավելի շատ անվճար բաներ, քան որևէ այլ կուսակցություն, քանի որ չենք պատրաստվում իրականացնել այն: Կարող ենք ասել այն, ինչ ուզում ենք: Օրինակ՝ անվճար ավիատոմսեր կանանց համար կամ անվճար մեքենաներ գյուղական վայրերում ապրող մարդկանց համար: Ամեն ինչ նույնն է:
- Անվճար ատամնաբուժական ծառայություններ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց համար. սա այն բանն է, որը բացակայում է, և մենք անպայման ուզում ենք մասնակցել դրա խոստմանը։
- Անվճար լողավազաններ բոլորի համար և անվճար սրբիչներ. սա այն բանն է, որին բոլորը պետք է սիրահարվեն, և սա այն նախընտրական խոստումն է, որով մենք ամենաշատն ենք հպարտանում։
- Տնտեսական փլուզման համար պատասխանատուներին դատարան տանել. զգացի, որ պետք է սա ներառենք։
- Սեռերի լիակատար հավասարություն
- Ավելի շատ լսել կանանց և տարեցներին. այս խմբին չափազանց քիչ են լսում։ Այնպես է, կարծես բոլորը կարծում են, թե պարզապես բողոքում են կամ նման մի բան։ Մենք դա փոխելու ենք[10][11][12]։
2010 թվականի ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության քաղաքական առաջին փորձը եղել է 2010 թվականին Ռեյկյավիկի տեղական ընտրություններում թեկնածուների ցուցակ ներկայացնելը։ Նրանց ծրագիրը ներառել է անվճար սրբիչներ քաղաքի բոլոր լողավազաններում, սպիտակ արջ քաղաքային կենդանաբանական այգում, Դիսնեյլենդ Վատնսմիրի այգում և թմրանյութերից զերծ ազգային խորհրդարան (Ալտինգ) մինչև 2020 թվականը։ Կուսակցությունը շահել է Ռեյկյավիկի քաղաքային խորհրդի 15 տեղերից վեցը և քաղաքը կառավարել Սոցիալ-դեմոկրատական դաշինքի հետ միասին՝ որպես կոալիցիոն ավագ գործընկեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jón Gnarr creates a political party» (Icelandic). Visir.is. 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Besti flokkurinn stærstur í Reykjavík». Morgunblaðið. 2010 թ․ մայիսի 17. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Kosningavefur Dómsmálaráðuneytisins». Icelandic Ministry of Justice. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Best Party wins polls in Iceland's Reykjavik». BBC. 2010 թ․ մայիսի 30. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Best Party Integrated Into International Pirate Party» (Icelandic). The Reykjavík Grapevine. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kosningavefur Dómsmálaráðuneytisins». Icelandic Ministry of Justice. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
- ↑ "Satiric political party wins council poll in Iceland" Արխիվացված 2018-09-21 Wayback Machine, Indo-Asian News Service, May 30, 2010. (accessed 24 January 2012)
- ↑ 8,0 8,1 Birrell, Ian (2011 թ․ հունիսի 24). «A joker's party is serious about saving Iceland from meltdown». The Guardian Weekly. էջ 3.
- ↑ «Icelander's Campaign Is a Joke, Until He's Elected». The New York Times. 2010 թ․ հունիսի 25.
- ↑ Best Party Strategy Արխիվացված Ապրիլ 20, 2010 Wayback Machine (is)
- ↑ Buchan, Peter John R., translator. 2010. "Platform: The Best and Brightest," Harper's Magazine, August: 20.
- ↑ «Icelandic Politics - Just a Bad Joke?». Raving Ravens. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Best Video on Youtube ՅուԹյուբում
- 'The Best' party aims to cause upset in Iceland local elections - Telegraph
- Iceland's Ire Helps Comic's Campaign Take Fire - WSJ
- BBC (2010-05-30): Best Party wins polls in Iceland's Reykjavik
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավագույն կուսակցություն» հոդվածին։ |