Լաստենիա Լառիվա
Լաստենիա Լառիվա | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Lastenia Micaela Larriva y Negrón |
Ծնվել է | մայիսի 6, 1848[1] |
Ծննդավայր | Լիմա, Պերու[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1924[2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լիմա, Պերու[2] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, լրագրող և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Colegio Sagrados Corazones Belén? |
Ամուսին | Նումու Լյոնա |
Լաստենիա Լառիվա Դե Լյոնա (իսպ.՝ Lastenia Larriva de Llona, մայիսի 6, 1848[1], Լիմա, Պերու[1] - սեպտեմբերի 24, 1924[2], Լիմա, Պերու[2]), պերուացի բանաստեղծուհի, գրող, լրագրող, հրատարակիչ, ֆեմինիստուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաստենիա Լառիվան ծնվել է բանաստեղծ և գրող Ժոզե դե Լառիվայի մեծահարուստ ընտանիքում։ Ավարտել է եկեղեցական դպրոցը։ 1872 թվականին առաջին անգամ ամուսնացել է և այդ ամուսնությունից ունեցել երեք դուստր և մեկ որդի։ 1881 թվականին՝ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ, նրա ամուսինը մահացել է Լիմա ներխուժող չիլիական ուժերից պաշտպանության ընթացքում։ Լաստենիան երաժշտություն է դասավանդել Լիմայի հարուստ ընտանիքներում։ Այնուհետև նա հանդիպել է էկվադորացի բանաստեղծ Նումու Պոմպիլիոն Լյոնային, որի հետ էլ ամուսնացել է 1882 թվականին։ Իր ամուսնու մասնագիտական պարտականությունների շնորհիվ Լաստենիան և իր երեխաները շատ են ճանապարհորդել նրա հետ, ապրել են Գուայակիլում, Էկվադորի ափին, այնուհետև Բոգոտայում (Կոլումբիա), որտեղ Լյոնան եղել է Էկվադորի դեսպանը։ 1887 թվականին ընտանիքը վերադարձել է Լիմա։ Նույն թվականին նա դարձել է հեղինակավոր գրական ակումբի անդամ[3]։
Ակտիվորեն մասնակցել է «La Nación» թերթի ստեղծմանը, հիմնել է «El Tesoro del Hogar» գրական թերթը։ 1910-1911 թվականներին հրատարակել է «Arequipa Ilustrada» երկշաբաթյա գրական թերթը։ Կյանքի վերջին տարիներին նա կորցրել էր տեսողությունը և տառապում էր բազմաթիվ հիվանդություններով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաստենիան մի շարք վեպերի, պատմվածքների, էսսեների, պոեզիայի ժողովածուների հեղինակ է, որոնցից մի քանիսը թարգմանվել են այլ լեզուներով։ Ժամանակակից գրողների մասին նրա կենսագրական և քննադատական մի շարք հոդվածներ հրատարակվել են «Excelent Figures» խորագրի ներքո։ 1889 թվականին Լաստենիան հրատարակեց բանաստեղծությունների գիրք՝ «La Ciencia y la Fe»: 1888 և 1890 թվականները հատկապես բեղմնավոր էին նրա գրական ստեղծագործության բնագավառում։ Այս ժամանակահատվածում նա Գայայակիլում հրատարակել է «Un drama singular o historia de una familia» և «Pro Patria» վիպակները։ Նրա աշխատանքները հրատարակվել են Իսպանիայի, Արգենտինայի, Վենեսուելայի, Պերուի, Էկվադորի և Կոլումբիայի տարբեր թերթերում և ամսագրերում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Denegri, Francesca: El Abanico y la Cigarrera. La primera generación de mujeres ilustradas en el Perú. Lima, 1996.
- Estrada, Jenny, Mujeres de Guayaquil Siglo XVI, Publicaciones del Banco Central del Ecuador, Archivo Histórico del Guayas, Guayaquil, 1984.
- García y García, Elvira: La mujer peruana a través de los siglos (Tomo II). Lima, 1925.
- Milla Batres, Carlos. (Ed.). Diccionario histórico y biográfico del Perú. Siglos XV-XX. Tomo V. Lima, 1986.
- Pérez Pimentel, Rodolfo: Diccionario Biográfico del Ecuador. Lastenia Larriva de Llona.
- Tauro del Pino, Alberto: Enciclopedia Ilustrada del Perú. Tercera Edición. Tomo 9, JAB/LLO. Lima, PEISA, 2001. ISBN 9972-40-158-8
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://gw.geneanet.org/fracarbo?lang=es&n=larriva+negron&oc=0&p=micaela+lastenia
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://gw.geneanet.org/ferneche?lang=es&n=larriva&p=lastenia
- ↑ «FEMINISTAS Y REVOLUCIONARIAS: CINCO BIOGRAFÍAS POLÍTICAS EN LA HISTORIA DE LA IZQUIERDA ECUATORIANA». Español. Pontificia Universidad Católica del Ecuador – Facultad de Economía. Consultado el 17 de enero de 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1924 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պերուացի կին գրողներ
- Պերուացի բանաստեղծուհիներ
- Պերուացի ֆեմինիստներ
- Կին լրագրողներ
- Ֆեմինիստ գրողներ
- Պերուացի լրագրողներ
- Հրատարակիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Պերուացի գրողներ
- Պերուացի բանաստեղծներ