Լասլո Պաալ
Լասլո Պաալ հունգ.՝ László Paál | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1846[1][2][3][…] կամ 1846[4][5][6] |
Ծննդավայր | Զամ, Հունեդոարա, Ռումինիա |
Վախճանվել է | մարտի 4, 1879[1][7] կամ 1879[4][5][6] |
Մահվան վայր | Շարանտոն լը Պոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
Լասլո Պաալ (հունգ.՝ László Paál, 30 հուլիսի, 1846, Զամ (այժմ Ռումինիայի Տրանսիլվանիա շրջանի Հունեդոարա ժուդեցում) — 4 մարտի, 1879, Շարանտոն Լը Պոն, Ֆրանսիա), հունգարացի բնանկարիչ, իմպրեսիոնիստ։ Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասլո Պաալը ծնվել է 1846 թվականի հուլիսի 30-ին Զամ գյուղում։ 1864-1866 թվականին գեղանկարչություն է սովորել Վիեննայի կերպարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով գերմանացի նկարիչ Ալբերտ Ցիմերմանին[8]։
1869 թվականին Լասլո Պաալն առաջին անգամ ներկայացրել է իր մի քանի աշխատանքները Մյունխենում անցկացվող մեծ ցուցահանդեսում։ 1870 թվականին ուղևորություն է կատարել դեպի Նիդերլանդներ[9]։ Նույն թվականին իր ընկերոջ՝ հունգարացի գեղանկարիչ Միխայ Մունկաչիի խորհրդով ընդունվում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա՝ շարունակելու ուսումը։
1873 թվականից Պաալն ապրել է բարբիզոնյան դպրոցի նկարիչների գաղութում[9]։ Եղել է Փարիզի սալոնի մշտական մասնակիցներից մեկը։ Սալոնում 1873 թվականին նրան շնորհվել է մրցանակ «Մայրամուտ» նկարի համար։
1874 թվականից Դյուսելդորֆի նկարիչների միության անդամ է։
Լասլո Պաալը մահացել է 1879 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայում՝ Շարանտոն Լե Պոնում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 65 նկարներ։ Նկարչի մահից հետո նրա կտավները վաճառվել են աճուրդում, որ կազմակերպվել է 1880 թվականին Փարիզում։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագետների ու քննադատների կարծիքով՝ Լասլո Պաալի կողմից բնության ընկալմանն ու պատկերմանը հատուկ է լարված կրքոտությունն ու խանդավառությունը։ Նկարչի գեղարվեստական ոճը նույնքան զգացմունքային ու ակտիվ է, որքան Մունկաչիինը։ Գունային հարաբերակցությունները դրամատիկ են ու հակադրական։ Նրա բնանկարներում պատկերված բնությանը հատուկ է դինամիկան ու հարափոփոխ լինելը։ Դրա հետ միաժամանակ Պաալի նկարներում ոչինչ չկա իմպրեսիոնիստների ստեղծագործություններին հատուկ վայրկենական անկայունությունից։ Փոփոխականության տպավորության հետ միաժամանակ նրա գործերում բնությունը նյութական է իր առարկայական որոշակիությամբ ու կերպարվեստական ամբողջականությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 László Paál (նիդերլ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Aradi N. Paál, László // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064395
- ↑ 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00134457
- ↑ 6,0 6,1 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ K. Benda: "Paál László". In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Vol. 7, Austrian Academy of Sciences, Vienna 1978, ISBN 3-7001-0187-2, p. 275.
- ↑ 9,0 9,1 Fine Arts in Hungary: Brief Biography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Л. Алешина. Искусство Венгрии (ռուս.)
- Detailed biography by Lázár László: @ Művészet (1902)
- Magyar Elektronikus Könyvtár: Multiple biographies and appreciations of Paál's work
- Letters from Paál László @ Művészet (1911)
|