Լասլո Մեդնյանսկի
Լասլո Մեդնյանսկի հունգ.՝ Mednyánszky László | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1852[1][2][3][…] կամ ապրիլի 30, 1852[4] |
Ծննդավայր | Բեցկով, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա |
Մահացել է | ապրիլի 17, 1919[5][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Գերմանական Ավստրիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1873) |
Մասնագիտություն | նկարիչ և գրաֆիկական դիզայներ |
Ծնողներ | հայր՝ Ede Mednyánszky? |
László Mednyánszky (1852-1919) Վիքիպահեստում |
Լասլո Մեդնյանսկի (ամբողջական անունը՝ Լադիսլավ (Լասլո) Յոզեֆ Բալթազար Եվստախի Մեդնյանսկի, հունգ.՝ Mednyánszky László, սլովակ.՝ Ladislav Medňanský, ապրիլի 23, 1852[1][2][3][…] կամ ապրիլի 30, 1852[4], Բեցկով, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա - ապրիլի 17, 1919[5][2][3][…], Վիեննա, Գերմանական Ավստրիա), սլովակ և հունգարացի նկարիչ, բարոն[6]։ Հունգարական արվեստի պատմության մեջ ամենահետաքրքիր դեմքերից մեկն է[7][8][9][10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բեցկովում՝ ազնվական ընտանիքում։ Հայրը Էդուարդ Մեդնյանսկին էր, մայրը Մարիա Աննա Մեդնյանսկան էր։ Լասլոն հունգարական ազնվական ընտանիքից էր[11]։ Ոմանք ասում են, որ նա ունեցել է սլովակյան ծագում[12], սակայն, ըստ այլ տվյալների, նա ծնվել է հունգարական ընտանիքում՝ լեհական[13][14] և հունգարական[15] արմատներով։ Նրա տատիկներից մեկը՝ Էլեոնորա Ռիչերը, ֆրանսիական ծագում ուներ[13]։ Նրա մայրենի լեզուն հունգարերենն էր, և նույնիսկ վստահորեն չի կարելի ասել, թե նա կարող էր խոսել սլովակերեն[15]։
Մինչև 1870 թվականը ապրել է Սլովակիայում, որն այն ժամանակ Հունգարիայի Թագավորության կազմում էր։ Բարձր Տատրաների բնանկարները հետագայում մշտապես հանդիպել են նրա ստեղծագործություններում։ 1863 թվականին ավստրիացի նկարիչ Թոմաս Էնդերն այցելել է Բեցկով և Մեդնյանսկու ծնողների խնդրանքով համաձայնել է դիտել նրա արվեստի գործերը։ Ավելի ուշ նա կարծիք է հայտնել Վիեննայում իրեն ուղարկված մի քանի գծագրերի վերաբերյալ և օգնել նրան կատարելագործել հմտությունները։
1870 թվականին Մեդնյանսկին մեկնել է Զոլոթուռն, որտեղ պատրաստվում էր սովորել Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցում։ Ցյուրիխում, սակայն, նա չի ավարտել ուսումը, և 1872 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և երկու տարի սովորել այնտեղ։ Դժգոհ լինելով դասավանդման ոճից՝ 1873 թվականին ընդունվել Է Փարիզի գեղարվեստի դպրոց[8] և այնտեղ սովորել պրոֆեսոր Իզիդոր Փիլի դասարանում մինչև 1875 թվականը։ Փիլի մահից հետո՝ 1875 թվականին, Մեդնյանսկին վարձել է Մոնմարտրի ստուդիան և սկսել է աշխատել որպես նկարիչ։ Նա մնացել է Փարիզում մինչև 1875 թվականը՝ ծանոթանալով ժամանակակից գեղարվեստական հոսքերին, ինչպիսիք են իմպրեսիոնիզմը և պոստիմպրեսիոնիզմը։ Նրա ստեղծագործության վրա էական ազդեցություն է ունեցել բարբիզոնյան դպրոցը, իսկ ավելի ուշ նա հայտնվել է սիմվոլիզմի և մոդեռնի ազդեցության տակ։
Մեդնյանսկու ստեղծագործության գլխավոր թեման բնապատկերն էր, առավել հաճախ հանդիպող սյուժեն ծառերի պատկերն էր։ Շատ հաճախ նրա բնապատկերներում հանդիպում են գետի կամ արահետների կորագծեր՝ երբեմն դեպի անտառ գնացող։ Բնապատկերներում ցույց է տվել եղանակի բազմազանությունը. հայտնի է, որ Մեդնյանսկին հատուկ հետևել է եղանակին ու այդ դիտարկումների մասին տեղեկություններ է թողել իր օրագրում, որը գրել է հունգարերենով և գերմաներենով՝ գրելով բառերը հունարեն տառերով։ Նրա ստեղծագործության մեկ այլ անընդհատ կրկնվող սյուժեն դիմանկարներ էին, հաճախ հասարակ մարդկանց պատկերները, որոնք ապրում էին այնտեղ, որտեղ և նկարիչը։
1877 և 1889 թվականների միջև Լասլո Մեդնյանսկին մշտապես փոխում էր բնակության վայրը՝ հերթով ապրելով Սլովակիայում, Բուդապեշտում և Վիեննայում։ Այնուհետև, մինչև 1892 թվականը, նա կրկին ապրել է Փարիզում՝ հիմնականում պատկերելով մարդկանց։ Նրա մայրը մահացել է 1883 թվականին, հայրը՝ 1895 թվականին։ Հոր մահից հետո Մեդնյանսկու աշխատանքներում հայտնվում է մահվան թեման։
1896 թվականին, նկարիչներ Արպադ Ֆեստիի և Յենյո Բարչայիի հետ ի պատիվ հունգարական պետության հիմնադրման 1000-ամյակի՝ մասնակցել է հայտնի մոնումենտալ կտավի ստեղծմանը (ցիկլորամա կամ շրջանաձև համայնապատկեր՝1800 ք. մ. մակերեսով)՝ «Մադյարների ժամանումը (մուտք)» անվանումով (այլ անվանում՝ «Հայրենիքի ձեռքբերումը»)։ Շրջանաձև գեղանկարի վրա պատկերվել էր երկու հազար կերպար։
Մոտավորապես 1900 թվականին նա ամբողջությամբ անցել է իմպրեսիոնիզմի ոճով բնապատկերներին, իսկ ստեղծագործության վերջին շրջանում՝ 1910 թվականից, անցել է սիմվոլիզմի կողմը՝ միաժամանակ անցնելով բնապատկերների ավելի մանրակրկիտ կատարմանը։
1889-1900 թվականներին նկարիչը հիմնականում ապրել է Սլովակիայի Ստրաժկա տոհմական ամրոցում, այնուհետև ավելի շատ Բուդապեշտում և Վիեննայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեկնել է ռազմաճակատ՝ որպես ռազմական լրագրող, վիրավորվել է, սակայն 1916 թվականին կրկին վերադարձել է ռազմաճակատ։ Նա մահացել է Վիեննայում 1919 թվականին։
Նա համասեռամոլ էր և իր ողջ կյանքի ընթացքում տղամարդկանց հետ ունեցել է մի քանի հարաբերություններ։ Վացից Բալինտ Քուրդի հետ հարաբերությունները տևել են տասնամյակներ[16]։
Լասլո Մեդնյանսկին համարվում է ինչպես Հունգարիայի, այնպես էլ Սլովակիայի խոշորագույն նկարիչներից մեկը[17]։ Նրա ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուները գտնվում են Հունգարիայի ազգային պատկերասրահում Բուդապեշտում[9][18] և Բրատիսլավայի Սլովակիայի Ազգային պատկերասրահում, որտեղ փոխանցվել է նկարչի ժառանգների հավաքածուն։ Մեծ թվով աշխատանքներ ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Զինվորներ», (1914-18)
-
«Բանտարկյալների երթ», (1914-18)
-
«Հիլդսայդը գարնանը» (փոքր բնանկար), (1903–04)
-
«Շեյլոկ» (մոտ 1900 թվական)
-
«Երկաթե դարպասներ Դանուբի վրա», (1890–95)
-
«Ձկնորս տղան», (1890)
-
«Աշնանային բնանկար» (մոտ 1890 թվական)
-
«Ծեր թափառաշրջիկ» (մոտ 1880 թվական)
-
«Հովհարով կինը»
-
«Ձմեռային փոթորիկ»
-
«Ձմեռ: Ձմեռային գիշեր»
-
«Խաղողի այգի»
-
«Տոմեկ Բլաժեյ»
-
Էտյուդ «Այգում ծաղկող ծառեր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Aradi N. Mednyánszky, László, Baron // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056470
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Cornis-Pope, Marcel; Neubauer, John (2004). History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and Disjunctures in the 19th and 20th Centuries. John Benjamins Publishing. էջ 173. ISBN 90-272-3453-1.
- ↑ Németh, Lajos (1969). Modern art in Hungary. Corvina Press. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 8,0 8,1 Simon, Andrew L. (1998). Made in Hungary: Hungarian Contributions to Universal Culture. Simon Publications LLC. էջ 57. ISBN 0-9665734-2-0.
- ↑ 9,0 9,1 Simons, Mary (1988 թ․ հոկտեմբերի 2). «Budapest As a City of Museums». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Genocchio, Benjamin (2004 թ․ հունվարի 11). «ART REVIEW; Foreigners in Strange Lands, But at Home in the World». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Hárs, Éva; Romváry, Ferenc (1981). Modern Hungarian Gallery, Pécs. Corvina Kiadó. էջ 42. ISBN 978-963-13-1401-4.
- ↑ Society for the History of Czechoslovak Jews (1971). Dr. Kurt – Chairman WEHLE. 1971. Jewish Publication Society of America. ISBN 9780827602304. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 13,0 13,1 Gyula Duba, Mednyánszky Արխիվացված 2012-05-28 Wayback Machine, Irodalmi Szemle, 2004/10, Translations: "lengyel ősről és a „stiborida" rokonságról-Polish ancestry and 'Stiborida relations'; "Franciaföldről hozta a szép Richer Eleonórát-He (his grandfather) brought his wife from France"
- ↑ Nyitra vármegye nemesi családai (Noble families of Nyitra county) from: Samu Borovszky, Magyarország vármegyéi és városai. Nyitra vármegye (Counties and towns of Hungary, Nyitra county), 1899, Translation: "(Mednyánszky) családi hagyomány szerint Lengyelországból származott – They were originated from Poland according to the traditions of Mednyánszky family"
- ↑ 15,0 15,1 Csilla Markója, Verekedés után, Mednyánszky a Budapest – Pozsony – Bécs háromszögben Արխիվացված 28 Մայիս 2012 Wayback Machine, Európai utas Review Արխիվացված 11 Սեպտեմբեր 2011 Wayback Machine, 2004, pp. 22–23 Translations: "Mednyánszky nem csupán magyar családban magyar anyanyelvűként született, és nem is biztos, hogy tudott szlovákul- Mednyánszky was born into a Hungarian family with native Hungarian tongue and it is not even sure that he could speak in Slovak"; "(Grünwald)... betiltotta az 1863-ban alakult Matica Slovenskát-Grünwald banned Matica Slovenska, which was established in 1863"; "A pánszláv mozgalmak ellen életre hívott egylet alapító okiratának Mednyánszky tollából származó tervezete-The association was created against the Pan-Slav movement and the articles of association of this organization were written by Mednyánszky"; ".. pár ezer tagja lett- had a few thousands members"
- ↑ https://plus.sme.sk/c/22482607/po-smrti-mu-nesplnili-najvacsiu-tuzbu-lezat-vedla-jeho-zivotnej-lasky.html
- ↑ Hungarian Masterpieces, text by Jozsef Vadas, Corvina, Budapest, 2003, ISBN 963-13-5304-4, p.116
- ↑ «Hungarian National Gallery». Lonely Planet.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fine Arts in Hungary: Works by László Mednyánszky
- Slovakian National Gallery Online: Ladislav Mednyánszky and Strážky
- Works held in Slovak art collections
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Մեդնյանսկի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Ապրիլի 30 ծնունդներ
- Սլովակիայում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 1919 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի նկարիչներ
- Սլովակ նկարիչներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Իմպրեսիոնիստ արվեստագետներ
- Բնանկարիչներ
- ԼԳԲՏ արվեստագետներ