Լասլո Կրասնահորկայի
Լասլո Կրասնահորկայի հունգ.՝ Krasznahorkai László | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1954[1][2][3][…] (72 տարեկան) |
| Ծննդավայր | Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1][2][3][…] |
| Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և visiting docent |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սեգեդի համալսարան (1976)[4][5] և Բուդապեշտի համալսարան (1983)[4][5] |
| Ուշագրավ աշխատանքներ | Satantango?[6], The Melancholy of Resistance?[6], War & War?[6], Seiobo There Below?, Destruction and Sorrow Beneath the Heavens?, Baron Wenckheim's Homecoming?, The World Goes On?, Chasing Homer? և Hersch 07769? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Ágnes Krasznahorkai? և Kata Krasznahorkai? |
| Կայք | krasznahorkai.hu |
Լասլո Կրասնահորկայի (հունգ.՝ Krasznahorkai László, հունվարի 5, 1954[1][2][3][…], Դյուլա, Gyula District, Բեքեշ, Հունգարիա[1][2][3][…]), հունգարացի գրող, 2015 թվականի Բուքերյան միջազգային մրցանակի[18] և 2025 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր[19][20][21]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասլո Կրասնահորկային իրավաբանություն է սովորել Սեգեդում և Բուդապեշտում։ 1983 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել աքսորում գտնվող Շանդոր Մարաիի ստեղծագործությանը։ Շատ է ճանապարհորդել. 1990 թվականին եղել է Չինաստանում և Մողոլիայում, 1992 թվականին նավարկել է Ատլանտյան օվկիանոսով, եղել է Եվրոպայում և ԱՄՆ-ում (1992-1998), Բոսնիայում (1996) և Ճապոնիայում (1997, 2000, 2005)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնահորկային առաջին անգամ հրատարակել է 1977 թվականին։ Նրա վեպերը և նովելները հակաուտոպիական առակներ են աշխարհում ապրող այն մարդկանց գրոտեսկային գոյության մասին, որոնք մեկուսացած են արտաքին կապերից և զուրկ՝ իմաստալի հեռանկարներից։ Գրողն ակտիվորեն համագործակցում է կինոռեժիսոր Բելա Տարրի հետ, ով նրա վեպերի, նովելների և սցենարների հիման վրա մի քանի ֆիլմ է նկարահանել, որոնք միջազգային հաջողություն են ունեցել։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր և նովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թվական «Սատանայական տանգո» (հունգ.՝ Sátántangó )[22], վեպի անգլերեն թարգմանված տարբերակը 2013 թվականին շահել է Ռոչեստերսկի համալսարանի[Ն 1] մրցանակ
- 1986 թվական «Վերջին ողորմություն» (հունգ.՝ Kegyelmi viszonyok), նովելներ
- 1989 թվական «Դիմադրության մելանխոլիա» (հունգ.՝ Az ellenállás melankóliája)[23], վեպ
- «Ուռգայի գերին» (հունգ.՝ Az urgai fogoly)
- 1999 թվական «Պատերազմ և պատերազմ»( հունգ.՝ Háború és háború), վեպ
- 2003 թվական Հյուսիսից՝ լեռ, հարավից՝ լիճ, արևելքից՝ ճանապարհ, արևմուտքից՝ գետ (հունգ.՝ Északról hegy, Délről tó, Nyugatról utak, Keletről folyó), վեպ
- 2004 թվական «Անդրերկնային ավերածություն և տխրություն» (հունգ.՝ Rombolás és bánat az Ég alatt), վավերագրական վեպ Չինաստանի մասին
- 2008 թվական «Սի-վան-մուն[Ն 2] այստեղ, մեր մեջ է» (հունգ.՝ Seiobo járt odalent), վեպ, անգլերեն թարգմանությունը 2014 թվականին Ռոչեստերսկի համալսարանի մրցանակ է ստացել
- 2009 թվական «Վերջին գայլը» (հունգ.՝ Az utolsó farkas), վեպ։
Կինոյի սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անեծք», 1988 թվականին գրվել է «Սատանայական տանգո» վեպի հիման վրա, ռեժիսոր Բելա Տարր
- «Վերջին նավը»[24], 1989 թվականին գրվել է երկու վիպակների հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Սատանայական տանգո», 1991-1993 թվականներին գրվել է նույնանուն վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Վերկմայստերի հարմոնիաներ»[25], 2000 թվականին գրվել է «Դիմադրության մելանխոլիայի» վեպի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Մարդը Լոնդոնից», 2007 թվականին գրվել է Ժորժ Սիմենոնաի վեպի սցենարի հիման վրա, ռեժիսոր Բ. Տարր
- «Թուրինյան ձի», գրվել է 2010 թվականին, ռեժիսոր Բ. Տարր։
Հրատարակություն ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կիսամութ անտառում»[26], պատմվածք
- «Ակրոպոլիսի գագաթին»[27], պատմվածք
- «Ամենաուշը Թուրինում»[28], էսսե
- «Եթե կա լեզու, որը պետք է թարգմանել, դա ռուսերենն է»[29] , զրույց, «Մարդասպանի ծնունդ»[30]», պատմվածք
- «Ով է թակում իմ դուռը»[31]
- «Աշխարհը գնում է. Գրքի ֆրագմենտներ»[32]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնահորկայիի գրքերը թարգմանվել են ճապոներեն և եվրոպական հիմնական լեզուներով։ Արժանացել է մրցանակների․
- Աթիլա Յոժեֆի մրցանակ (1987)
- Տաբոր Դերի (1992), Դյուլա Կրուդ (1993)
- Շանդորա Մարայի (1998), Լայոս Կոշութ (2004)
- Մրցանակ ամենալավ թարգմանված գրքի համար (2013) և այլն։
2008 թվականին նա եղել է Բեռլինի Ազատ համլսարանի հրավիրված պրոֆեսոր։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոչեստերսկի համալսարանը ԱՄՆ-ի մասնավոր հետազոտական համալսարան է, որը գտնվում է Նյու Յորքի Ռոչեստեր քաղաքում։
- ↑ Սի-վան-մուն չինական դաոսական պանթեոնում ամենահայտնի աստվածուհիներից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- 1 2 3 4 5 László KrasznahorkaiFacts
- 1 2 3 4 Új magyar irodalmi lexikon (հունգ.) / V. András, K. S. Iván, S. S. Margit, N. S. Katalin, O. László, C. Miklós, P. Béla — 2 — Budapest: Akadémiai Kiadó, 1994. — Vol. 2. — P. 1244—1245. — ISBN 978-963-05-6805-0
- 1 2 3 4 5 6 7 http://www.krasznahorkai.hu/biography.html
- 1 2 3 4 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- 1 2 3 Գրականության թվային ակադեմիա — 1998.
- ↑ https://thebookerprizes.com/the-booker-library/authors/laszlo-krasznahorkai
- ↑ http://www.vilenica.si/prize_winner/p/3527/l/2/
- ↑ http://www.greeninteger.com/america.cfm
- ↑ http://www.szepirodalmifigyelo.hu/szepirodalmi-figyelo-dij
- ↑ http://www.alfoldfolyoirat.hu/node/8
- ↑ https://www.ots.at/presseaussendung/OTS_20210422_OTS0103/staatssekretaerin-mayer-gibt-literaturpreise-der-republik-oesterreich-2021-bekannt
- ↑ https://www.fundacionformentor.es/premios/
- ↑ https://www.nobelprize.org/prizes/literature/2025/press-release/
- ↑ https://www.transfuge.fr/podcast/
- ↑ https://www.meetingsaintnazaire.com/rencontres-et-prix-litteraires/prix-laure-bataillon/
- ↑ Krasznahorkai László kapta az Artisjus Irodalmi Nagydíjat (հունգ.)
- ↑ «Венгерский мастер гротеска Ласло Краснахоркаи стал лауреатом Международной Букеровской премии». NEWSru.com. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Нобелевскую премию по литературе получил венгерский писатель Ласло Краснахоркаи». BBC News Русская служба (ռուսերեն). 2025 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Nobel Prize in Literature 2025». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝
Սխալ
<ref>պիտակ՝ «0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ https://bookzip.ru/1529-sataninskoe-tango.html
- ↑ «Книга «Меланхолия сопротивления»». 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Гармонии Веркмейстера – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ В сумрачном лесу, հունգարերենից թարգմանությունը՝ Յու. Գուսևան, Արտասահմանյան գրականություն, 2007 թվական, № 12, էջ 12—29
- ↑ На вершине Акрополя, հունգարերենից թարգմանությունը՝ Տ. Վորոնկինան, Նեման 2010 թվական, № 3, էջ 137—145
- ↑ Самое позднее — в Турине, հունգարերենից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Սեանս ամսագրի կայք, 16.03.2012
- ↑ Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский
- ↑ «"Если и есть язык, на который стоит меня переводить, так это русский" ; Рождение убийцы. Рассказ — Журнальный зал». magazines.gorky.media. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին., զրույցների ձայնագրում և հունգարերերնից թարգմանությունը՝ Օ. Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2013 թվական, № 5. էջ 77—115
- ↑ Кто-то стучит в мою дверь, հունգարերենից թարգմանությունը՝ Օ․ Յակիմենկո, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական․ № 5, էջ 188—252
- ↑ Мир идет: Фрагменты книги, հունգարերենից թարգմանությունը՝ Վ. Սեդերա, Արտասահմանյան գրականություն, 2017 թվական, № 5, էջ 188-252
- ↑ Краснахоркаи Л. Сатанинское танго: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2018. — 352 с.
- ↑ Краснахоркаи Л. Меланхолия сопротивления: Роман / Пер. с венгерского В. Середы. — М.: АСТ; Corpus, 2020. — 448 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zsadányi E. Krasznahorkai László. — Pozsony: Kalligram Könyvk, 1999.
- Krasznahorkai olvasókönyv. — Budapest: Széphalom Könyvműhely, 2002.
- Krasznahorkai beszélgetések. — Budapest: Széphalom Könyvműhely, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «krasznahorkai». www.krasznahorkai.hu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- Ласло Краснахоркаи Հունգարական Գրականություն կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Կրասնահորկայի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 5 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի գրողներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Բուքերյան մրցանակի դափնեկիրներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի սցենարիստներ
- Պոստմոդեռնիստ գրողներ