Լառա Դիքենման
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1985[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Kriens, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա | ||
Հասակ | 165 սանտիմետր | ||
Քաշ | 57 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լառա Ջոյ Դիկենման (անգլ.՝ Lara Joy Dickenmann, նոյեմբերի 27, 1985[1], Kriens, Luzern-Land Constituency, Լյուցերն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս որպես պաշտպան և կիսապաշտպան։ Խաղում է «Վոլֆսբուրգ»-ի և Շվեյցարիայի հավաքականի կազմում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լառա Դիքենմանը ծնվել է Լյուցեռն կանտոնի Կրինս քաղաքում։ 8 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով, հանդես է եկել «Կրինս» ֆուտբոլային ակումբի դպրոցում՝ խաղալով տղաների հետ։ 2000 թվականին տեղափոխվել է «Զուրզե» թիմ (այժմ՝ «Լյուցեռն»)։ Ակումբի հետ երեք անգամ անընդմեջ (2002-2004 թվականներին) դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 2003/2004 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։
2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ հանդես գալով Օհայո նահանգի համալսարանի թիմում։ Դեբյուտային մրցաշրջանում ճանաչվել է տարվա Big Ten նորեկ։ Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում նրան հրավիրել են Շվեյցարիայի հավաքական, և Դիքենմանը բաց է թողել NCAA-ի առաջնության խաղերի մի մասը։ Երրորդ մրցաշրջանում ունեցած ելույթների արդյունքներով ճանաչվել է թիմի MVP և ընդգրկվել NCAA առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[2]։
2008 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտել է համալսարանը՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների բակալավրի դիպլոմ։ Դարձել է Օհայո նահանգի համալսարանի առաջին ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է Հերմանի գավաթի հավակնորդների ցուցակում։
Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ակումբներում սկսել է հանդես գալ սովորելու ընթացքում, արձակուրդների ժամանակ՝ 2006 թվականին ութ խաղ է խաղացել «Նյու-Ջերսի Ուայլդկետս»-ի, իսկ 2007 թվականին՝ տասնմեկ խաղ «Ջերսի Սքայ Բլյու»-ի կազմում։ 2007 թվականին ճանաչվել է W Լիգայի MVP[3]։
Չորրորդ կուրսում խաղացել է «Ցյուրիխ»-ի կազմում՝ 2008/2009 մրցաշրջանում դառնալով Շվեյցարիայի չեմպիոն։ Ավարտելուց հետո պայմանագիր է կնքել «Լիոն»-ի հետ։ 2009/2010 մրցաշրջանից դարձել է ակումբի հիմնական խաղացողներից մեկը։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին առաջին հեթ-տրիկն է խփել իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ 2015 թվականի ապրիլին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»[4]։
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի օգոստոսի 14-ին, 16 տարեկանում, Դիքենմանն իր նորամուտը նշել է ազգային հավաքականում՝ գնդակ խփելով Ֆրանսիայի հավաքականի դարպասը[5]։ Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2015 թվականի աշխարհի և 2017 թվականի Եվրոպայի առաջնություններում։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեյցարիայի չեմպիոն՝ 2001/02, 2002/03, 2003/04
- Շվեյցարիայի չեմպիոն՝ 2008/09
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
- Ֆրանսիայի գավաթակիր՝ 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
- Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2010/11, 2011/12
- Գերմանիայի չեմպիոն՝ 2016/17
- Գերմանիայի գավաթակիր՝ 2015/16, 2016/17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Laura Dickenmann OSU Profile»։ ohiostatebuckeyes.com(չաշխատող հղում)
- ↑ «Dickenmann named W-League MVP»։ wleague.uslsoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-03-ին
- ↑ «Lara Dickenmann zu Wolfsburg»։ football.ch։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-11-19
- ↑ «Suisse v. France Match Report»։ football.ch
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեյցարիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շվեյցարացի կին ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ