Լապիշ (անտառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լապիշ, անտառ
Pădurea Lapiș
Կատեգորիա ԲՊՀՄ — IV

Կենդանիների և բույսերի տեսակների

կամ բնակավայրերի ղեկավարման տարածք
ՏեղագրությունՌումինիա Ռումինիա
Սալաժ
Ամենամոտիկ քաղաքՇիմլեու Սիլեվանիեյ
Կոորդինատներ47°15′47″ հս․. լ. 22°45′14″ ավ. ե.HGЯO
Պրոֆիլբնական պահպանվող տարածք
Կարգավիճակգործող
Տարածք430.40 հեկտար
Հիմնադրված է2005
Պահպանվող կենդանիներ1
Պահպանվող բույսեր2
Լապիշ (անտառ) (Ռումինիա)##
Լապիշ (անտառ) (Ռումինիա)

Լապիշ, անտառ (ռում. Pădurea Lapiș), IUCN IV կարգի արգելոց, գտնվում է Ռումինիայի հյուսիս-արևմուտքում, Սալայ գավառի արևմուտքում, Նուֆալլաու գյուղի մոտակայքում, որը Շիմլեյ-Սիլվանեյից մոտ 9 կմ հեռավորության վրա է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

430,40 հա տարածք ունեցող[2] անտառային Լապիշը 2004 թ. Կառավարության N.2151 որոշմամբ (2005 թ. Ապրիլի 12-ին տպագրվել է Ռումինիայի Պաշտոնական ամսագրի 152-րդ համարում) հայտարարվել է որպես բնական պահպանվող տարածք[3] և Codrii Silvaniei անտառների շատ ավելի մեծ խումբ է։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային կաղնի (Quercus pedunculiflora), ոսկեգույն կաղնի (Quercus petraea), մանրատերև լորենի (Tilia cordata), անգլիական կաղնի (Quercus robur), հունգարական կաղնի (Quercus frainetto), սովորական հացենի (Fraxinus excelsior), թուրքական կաղնի (Quercus cerris), եվրոպական սև սոճի (Pinus nigra), սովորական սոճի (Pinus sylvestris), սպիտակ ակացիա (Robinia pseudoacacia), վայրի կեռասենի (Prunus avium);

Բույսերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամու ծաղիկ (Anemone nemorosa)

Թոքաբույս (Pulmonaria officinalis), բծավոր նվիկ (Arum maculatum), քամու ծաղիկ (Anemone nemorosa), գորտնուկային վարդակակաչ (Anemone ranunculoides), կարմիր ֆեսկյու (Festuca rubra)[4]:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթ (Dama dama), ազնիվ եղջերու (Cervus elaphus), այծյամ (Capreolus capreolus), սովորական աղվես (Vulpes vulpes), վարազ (Sus scrofa), անտառային կզաքիս (Marten marten), եվրոպական համստեր (Cricetus cricetus), անտառային կատու (Felis silvestris).[5]

Կանաչ սերինոս (Carduelis chloris)

Թռչուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիֆաունան ներառում է փոքր խայտաբղետ փայտփորիկ (Dendrocopos minor), անտառային ձիաթռչնակ (Anthus trivalis), եվրոպական բվիկ (Otus scops), կանաչ սերինոս (Carduelis chloris), հարավային ֆիսկալ (Lanius collaris), արտույտաբազե (Falca subbuteo), երկնագույն երաշտահավ (Parus caeruleus), արջնագռավ (Corvus corax), սովորական դրախտապան (Emberiza citrinella) և միջին խայտաբղետ փայտփորիկ (Dendrocopos medius)[6]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաունայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. protectedplanet.net - Forest Lapiş Nature Reserve(չաշխատող հղում); retrieved on Mai 29, 2012
  2. (in Romanian)apmsj.anpm.ro Protected areas of Sălaj County; retrieved on May 29, 2012
  3. (in Romanian)muntimaramuresului.ro - Government Decision No.2151/2004 Archived 2013-09-27 at the Wayback Machine; retrieved on Mai 29, 2012
  4. (in Romanian)spontana.robustit.com / Species of flora in Romania Archived 2012-06-06 at the Wayback Machine; retrieved on May 29, 2012
  5. (in Romanian)enrin.grida.no - Flora and fauna in Romania Archived 2009-02-23 at the Wayback Machine; retrieved on May 29, 2012
  6. ibis-tours.ro - Fauna of Romania Արխիվացված 2012-05-29 Wayback Machine; retrieved on May 29, 2012