Լաչպլեսիս (ռոք օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաչպլեսիս
լատիշ․՝ Lāčplēsis
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԶիգմար Լիեպինշ
ՀեղինակՄառա Զալիտե
Լեզուլատիշերեն
ԴերասաններՌոդրիգո Ֆոմինս, Մայա Լուսենա, Իմանտս Վանզովիչս, Յուրիս Ռիյկուրիս
Առաջին ներկայացումօգոստոսի 23, 1988
Տևողություն1 ժամ, 25 րոպե րոպե

Լաչպլեսիս (լատիշ․՝ Lāčplēsis), ռոք օպերա լատիշերենով` ստեղծված լատիշական համանուն էպոսի մոտիվներով։ Լիբրետոյի հեղինակը Մառա Զատիլեն է, կոմպոզիտորը` Զիգմարս Լիեպինշը։ Օպերայի պրեմիերան կայացել է 1988 թվականի օգոստոսի 23-ին։ Մառա Զատիլեի խոսքերով կայացել է մոտ 43 ներկայացում, որոնցից յուրաքանչյուրին ներկա է եղել մոտ 4.000 մարդ (ընդհանուր առմամբ` մոտ 180.000 մարդ)։ Նույն թվականին ձայնագրվել է վինիլային տարբերակը, իսկ տասը տարի անց վերաթողարկվել է օպերայի CD-ն։

«Լաչպլեսիս» օպերան բեմադրվել է լատիշական ազգային երրորդ վերածննդի ժամանակ, որ սկսվել էր Վերակառուցման շրջանում։ Սյուժեն, որ ներկայացնում է լատիշների պայքարը խաչակիրների դեմ, ձեռք էր բերել հակախորհրդային կոնտեքստ, սակայն օպերան անցել է «գեղարվեստական խորհրդի» քննությունը[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաչպլեսիսը և Կանգարսը ուղևորվում են Բուրտնիեկի` սովորելու։ Ճանապարհին նրանք մտնում են Այզկրաուկլեի ամրոցը, որտեղ Կանգարսին բռնում են դևերը` կտտանքի ենթարկելով և նրանից պահանջելով կտրվել իր սեփական ժողովրդից, որ պետք է ընդուներ քրիստոնեություն, և դառնալ գերմանական ասպետների հպատակը։ Կանգարսը մերժում է, և գլխավոր դևը` Լիկցեպուրիսը, լվանում է նրա ուղեղը` խոստանալով Կանգարսին մեծ փառքի արժանացնել, եթե նա ազատվի Լաչպլեսիսից` բոլոր լատիշների հովանավորից։

Երկու կախարդներ այդ ընթացքում Լաչպլեսիսին նետում են Դաուգավա գետը։ Նրան փրկում է Ստաբուրաձեն, ով ասում է, որ Լաչպլեսիսն ապրել է իր առաջին մահը և կարող է մահանալ ու հարություն առնել երեք անգամ` երեք անգամ էլ անցնելով հալածանքներից ազատագրում ճանապարհը։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք ինքը կենդանի է, Լաչպլեսիսը լսում է, որ կենդանի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ստաբուրաձեն, խորտակված ամրոցները, թռչող լճերը կհիշեն իրեն և չեն մոռանա, թե ով է ինքը։ Լաչպլեսիսը դաստիարակվել էր բոլոր լատիշների մայրերի կողմից, և նրա հոգին բոլոր լատիշների հոգին էր։ Հայտնվում է Կոկնեսիսը, ով կոչ է անում հող հավաքել լատիշների համար և խոստանում է Լաչպլեսիսին անտառ նվիրել։ Բուրտնիեկայում Լաչպլեսիսը ծանոթանում է Լայմդոտայի հետ. նրանք միասին ունկնդրում են Բուրտնիեկայի ամրոցից եկող երգը. և Լայմդոտան աղոթում է արևի աստվածուհի Սաուլեին։ Լաչպլեսիսը, լսելով Լայմդոտային, ասում է, որ երգի շնորհիվ իր երկրի ձայնն ավելի լավ է լսում, և բարձրացնում է խորտակված Բուրտնիեկան։ Նրան փորձում են խոչընդոտել դևերը, ովքեր ասում են, որ նրա ժողովուրդը պատմություն չունի, բացի պառավների ավանդություններից, սակայն Լաչպլեսիսը նրան չի լսում։ Նա նշանվում է Լատվիայի ոգու` Լայմդոտայի հետ։

Լայմդոտան հանդիպում է Կանգարսին, ով նրան խնդրում է մնալ իր հետ, սակայն մերժում է ստանում։ Զայրույթի մեջ նա սպառնում է բռնաբարել աղջկան և նրան հանձնել ցանկացած մեկին, ով կուզի նրան, ապա առևանգում է աղջկան։

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաչպլեսիսը Կանգարսից իմանում է, որ իբր Լայմդոտան փախել է իր սիրեկանի` Կոկնեսիսի հետ և իբր պահանջում է, որ Լաչպլեսիսը հեռու մնա իրենից։ Վերջինս տխրում է` սա լսելով, և հեռանում։ Նա հանդիպում է Զիեմելմեյտին` հյուսիսափայլի մարմնավորմանը, ով ասում է, որ Լաչպլեսիսը վերապրել է իր երկրորդ մահը և վերջնականապես կմեռնի, եթե դադարի ինչ-որ բանի հավատալուց։ Լաչպլեսիսը ցանկանում է վերադառնալ իր ժողովրդի մոտ, սակայն հանդիպում է բազմագլուխ հրեշին։ Նա գլխատում է հրեշին, սակայն մի գլուխը խնդրում է խնայել իրեն և պատմում է, որ Լաչպլեսիսի շրջակայքի ժայռերն իրականում կախարդված մարդիկ են։ Լաչպլեսիսը վերակենդանացնում է նրանց ու վերադառնում տուն։

Դևերը զայրացած են լինում, որ լատիշները չեն ուզում հնադանդվել իրենց, չեն մոռանում իրենց մայրենի լեզուն ու երկրի մասին երգերը։ Ասպետ Դիտերիխսը հասկանում է, որ լատիշ ժողովրդին ծնկի բերելուն կարող է օգնել միայն Կանգարսը, և առաջարկում է գտնել լատիշ մատնիչին։ Դևերը չեն կարողանում համոզել Կոկնեսիսին միանալ իրենց, քանի որ նա հավատում է Լաչպլեսիսին, և նա կարող է վստահել իրեն։ Շուտով Լաչպլեսիսը գտնում է Լայմդոտային, ով լաց է լինում վշտից. նրան պատվազրկել է Կանգարսը, սակայն Լաչպլեսիսն ասում է, որ արցունքներն ավելի են գեղեցկացնում աղջկան։ Հոգևոր այս զարթոնքը սիրահարներին օգնում է միանալու։ Կանգարսն այդ ընթացքում գտնում է Լաչպլեսիսի թույլ տեղը` ականջները, որոնց միջոցով նա լսում է իր հայրենիքին և զգում նրա շարժումը։ Եթե Լաչպլեսիսը խլանա, ապա հնարավոր կլինի նրան վերացնել, քանի որ նա չի հիշի ո'չ իրեն, ո'չ հայրենիքը։ Միայն այդ պահին է Կանգարսը գիտակցում, թե ինչ է ինքը կատարել, և զղջում է իր դավաճանության համար։

Խաչակիրները Լաչպլեսիսին կանչում են կռվի Սև ասպետի հետ, ով չունի ականջներ, աչքեր և լեզու. նա վերցնում է հիշողությունն ու հավատը բոլոր նրանցից, ում հանդիպում է ճանապարհին։ Լաչպլեսիսը վախենում է. նա խնդրում է օգնություն իր հայրենիքից։ Լաչպլեսիսը կռվի է բռնվում Սև ասպետի հետ, և այդ կռիվը շարունակվում է մինչ օրս, սակայն գալու է այն պահը, երբ Սև ասպետը պետք է սպանվի Լաչպլեսիսի կողմից։

Տեսարաններ և երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն։
  1. Prologs (Пролог)
  2. Koris «Tas ir laiks» (Երգչախումբ։ Եկել է ժամանակը)
  3. Lāčplēsis «Es dzirdu» (Լաչպլեսիս։ Լսում եմ ես)
  4. Lielvārdis «Uz krustcelēm» (Լիելվարդիս։ Ճամփաբաժանին)
  5. Krustnešu koris un Dīterihs (Խաչակիրներ և Դիտերիքս)
  6. Dīterihs un četri ziņotāji (Դիտերիքս և չորս լրտեսներ)
  7. Lāčplēsis un Kangars ceļā (Լաչպլեսիսը և Կանգարսը ճանապարհին)
  8. Aizkraukles pilī (Այզկրաուկլեի ամրոցում)
  9. Spīdzināšana. Līkcepure un Kangars (Լիկցեպուրե և Կանգարս, Փորձություն)
  10. Pie Staburadzes (Ստաբուրաձեի մոտ)
  11. Koknesis «Ozols mans tēvs» (Կոկնեսիս, Կաղնին իմ հայրն է)
  12. Laimdotas un Lāčplēša duets (Լայմդոտայի և Լաչպլեսիսի զուգերգ)
  13. Burtnieku pils skanēšana (Բուրտնիեսկի ամրոցի երգը)
  14. Laimdotas dziesma (Լայմդոտայի երգը)
  15. Lāčplēša dziedājums «Cīņa par gaismu» (Լաչպլեսիսի երգը, Պայքար լույսի համար)
  16. Kangars un Laimdota. Laimdotas aizvešana. I cēliena fināls (Կանգարս և Լայմդոտա։ լայմդոտայի առևանգում։ Առաջին գործողության վերջ)

Երկրորդ գործողություն
  1. Kangara melu aina (Կանգարսի ստի տեսարան)
  2. Koris un Dīterihs (Երգչախումբ և Դիտերիքս)
  3. Lāčplēsis pie Ziemeļmeitas (Լաչպլեսիսը Զիեմելմեյտայի մոտ)
  4. Lāčplēsis un trīs jodi (Լաչպլեսիսը և երեք յոդաները)
  5. Lāčplēsis un koris «Atgriešanās» (Լաչպլեսիս և երգչախումբ, Վերադարձ)
  6. Dīterihs un ziņotāji «Nolādēts» (Դիտերիքս և լրտեսներ, Վրեժ)
  7. Līkcepure. Koknesis «Tu vari paļauties uz mani» (Լիկցեպուրե։ կոկնեսիս, Դու կարող ես ինձ վստահել)
  8. Laimdota un Lāčplēsis «Tu raudi» (Լայմդոտա և Լաչպլեսիս, Դու լալիս ես)
  9. Kāzas (Свадьба)
  10. Lielvārdis «Latvju zeme vaļā stāv» (Լիելվարդիս, Լատիշական հողերը բաց են)
  11. Lāčplēsis «Es dzirdu» (Լաչպլեսիս Ես լսում եմ)
  12. Nodevības aina. Dīterihs, ziņotāji un Kangars (Դավաճանության տեսարան. Դիտերիքս, լրտեսներ և Կանգարս)
  13. Teicējs un koris (Հեղինակ և երգչախումբ)
  14. Lāčplēsis «Kas tu esi?» (Լաչպլեսիս։ Ո՞վ ես դու)
  15. Koris «Tas ir laiks» (Երգչախումբ Եկել է ժամը)
  16. Epilogs (Վերջերգ)

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լաչպլեսիս - Ռոդրիգո Ֆոմինս (Իգո)
  • Լայմդոտա - Մայա Լուսենա
  • Կանգարս - Իմանտ Վանզովիչ
  • Լիելվարդիս - Յուրիս Ռիյկուրիս
  • Զիեմելմեյտա - Ժանետա Օնձուլե
  • Կոկնեսիս - Այվար Բրիզե
  • Դիտերիքս - Նիկ Մատվեև
  • Լիկցեպուրիս - Զիգֆրիդս Մուկտուպավելս, Վիեստուրս Յանսոնս
  • Ստաբուրաձե - Միրձա Զիվերե, Դայգա Բլաուա
  • Հեղինակ - Յանիս Սկանիս
  • Աղջիկներ - Ռամոնա Ֆոգելե, Դիտա Պոդսկոչիա, Այա Սիլինյա, Դանա Պուրգայլե, Լոլիտա Սաուլիետե
  • Լրտեսներ, յոդեր, դևեր - Այնարս Աշմանիս, Այգարս Գրաուբա, Այգարս Կրեսլա, Այգարս Գրավերս

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղնաշարային գործիքներ - Զիգմարս Լիեպինշ, Ուլդիս Մարխիլևիչս
  • Կիթառ - Խարիյս Ժարինյշ, Այվարս Խերմանիս
  • Բաս կիթառ - Գունտիս Վեցգայլիս, Էդուարդս Գլոտովս
  • Հարվածային գործիքներ - Օլեգս Ուպենիեկս, Վիլնիս Կրիեվինշ
  • Օպերայի ձայնագրմանը մասնակցել են ժողովրդական երգի «Skandinieki» և «Iļģi» խմբերը, «Jumprava» ռոք խումբը[2]։

Հղումներ լատիշական մշակույթին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերայում Կանգարսն ու Լաչպլեսիսը երկու ընկերներ են և լատիշական ժողովրդի երկու հերոս, սակայն Կանգարսը շատ հավակնոտ է և փառատենչ։ Նա այնքան է կուրացել փառամոլությունից, որ իր դավաճանությունը զգում է միայն այն պահին, երբ մատնում է Լաչպլեսիսին։ Օպերայի բեմադրությունից հետո Կանգարս անունը բացասական երանգ է ստացել, դարձել դավաճան բառի հոմանիշը։
  • Կանգարսի վառ հակադրությունը Կոկնեսիսն է (բառացի` փայտակիր), ով աչքի է ընկնում ֆիզիկական անհավանական ուժով և ոչ մի վայրկյան չի մտածում իր ժողովրդին դավաճանելու մասին[2]։
  • Լայմդոտան գլխվոր հերոսի սիրեցյալն է` Լատվիայի մարմնավորումը, իսկ Լաչպլեսիսը լատիշ ժողովրդի մարմնավորումն է։ Զիեմելմեյտան դիցաբանական Զիեմելիսի դուստրն է` «Հյուսիսի աղջիկը»[2]։
  • Լաչպլեսիսի երեք մահերը և նրա հարությունները հղում են լատիշական ազգային վերածնունդներին, որոնցից վերջինը տեղի է ունեցել Վերակառուցման ժամանակ։
  • Գլխավոր անտագոնիստները Տևտոնյան օրդենի խաչակիրներն են Դիտերիքսի գլխավորությամբ, որոնց օգնում են դևերն ու լրտեսները։
  • Ստաբուրաձեն, լատիշական լեգենդների համաձայն, 18 մետրանոց քարափ է, որին դիմել է սգացող աղջիկը։
  • Լատիշական ազգային հեքիաթներում հաճախ են հիշատակվում խորտակված ամրոցները, թռչող լճերը։ Դրանցից մեկն էլ Բուրտնեկս լիճն է, որն էպոսում վերածվել է Բուրտնիեկի ամրոցի։

Նոր բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Զիգմարս Լիեպինշը հայտարարել է նոր բեմադրության մասին, որի պրոդյուսերը Յուրիս Միլերսն է։ Նիկա Մատվեևի մահվան ու Իգոյի հրաժարվելու կապակցությամբ որոշում է ընդունվել նոր թատերախումբ հավաքել։ Գլխավոր դերը պետք է կատարի Դոնսը` «Նոր Ալիք 2008»-ի դափնեկիրը, Լիկցեպուրիսը դերը` Զիգֆրիդ Մուկուպավելսը, իսկ ասացողի դերը կրկին կատարելու է Յանիս Սկանիսը։ Բեմադրության մեջ ընդգրկված են նաև Jumprava և Skandenieki խմբերը, երգիչներ Մարտ Քրիստիան Կալնինյշը, Իևա Կերևիցան, Իևա Սուտուգովան, Ռայմոնդ Բրամանիսը և այլք։ Բեմադրության ռեժիսոր է նշանակվել Վիկտոր Ռունտուլիսը, սցենարագիր` Կրիստապ Սկուլտեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]