Լաուրա Ներսեսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Լաուրա Ներսեսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 15, 1937[1] (88 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1959) |
| Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1995) |
| Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
| Աշխատատու | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Լաուրա Բախշիի Ներսեսյան (հունվարի 15, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1995):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրա Ներսեսյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 15-ին, Երևան քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 2001 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[2]։ 1978-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի գիտխորհրդի վեգետատիվ նյարդային համակարգի բաժնի գիտքարտուղար[2]։
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի ընդերային ֆունկցիաների կենտրոնական կարգավորման հարցերին, մասնավորապես՝ սիրտանոթային և շնչառական համակարգերի լիմբիկ, նյարդաքիմիական կարգավորման մեխանիզմներին[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ (1986)։
- Եվրոպական նյարդագիտական ընկերությունների ֆեդերացիայի անդամ (1997)։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нерсесян, Лаура Бахшиевна (1995) Супрабульбарные и нейрохимические механизмы регуляции активности дыхательных нейронов продолговатого мозга. Doctor of Sciences thesis, НАН РА Институт физиологии им. акад. Л. А. Орбели. Արխիվացված 2019-05-08 Wayback Machine[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13677
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 2019։
- ↑ Нерсесян, Лаура Бахшиевна. Супрабульбарные и нейрохимические механизмы регуляции активности дыхательных нейронов продолговатого мозга